շատ տեսակներ։ Գյուղատնտ․ հողահան– դակների ընդհանուր տարածությունը 3254 հզ․ հա է, որից ցանքատարածություն– ներ՝ 732,8 հզ․ հա, բազմամյա տնկարկ– ներ՝ 143 հզ․ հա, խոտհարքներ ու արոտա– վայրեր՝ 2112 հզ․ հա։ Անտաոներն ու թփուտներն զբաղեցնում են մոտ 3 մլն հա։ Խոտհարքներն ու արոտավայրերը գտնը– վում են գերազանցապես լեռնալանշերին և սակավ արդյունավետ են (Վ–ի գյուղա– տնտ․ ձեռնարկություններն օգտագոր– ծում են 270 հզ․ հա ձմեռային արոտավայ– րեր Հյուսիսային Կովկասում)։ Գյու– ղատնտեսության մեջ կարևոր դեր ունի մելիորացիան։ Գյուղատնտեսական ար– տադրության ծավալը 1983-ին կազմել է 2,2 մլրդ ռուբ․։ Հավաքվել է 743 հզ․ m խաղող, 557 հզ․ m տեսակավոր թեյի տերև, 569 հզ․ т պտուղներ, 335 հզ․ ա ցիտրուսներ, 93,4 հզ․ т շաքարի ճակըն– դեղ, 193 հզ․ ա կարտոֆիլ, 426 հզ․ ւռ բանշարեղեն։ Գյուղատնտ․ զարգացման համար կա– պիտալ ներդրումները կազմել են 516 մլն ռուբ․։ 1984-ի վերշին Վ–ում կար 716 կո– լեկտիվ, 570 սովետական տնտեսություն և 394 միշտնտեսային կազմակերպություն, 68 ագրոարդ․ արտադր․ ձեռնարկություն։ 1983-ին գյուղատնտեսությանը տրվել է 3265 բեռնատար և մասնագիտացված ավ– ճահիճների չորացումը Կոլխիդայում տոմեքենա, 3265 տրակտոր, 186 հացա– հատիկահավաք կոմբայն, 246 հզ․ ա հան– քային պարարտանյութ ևն։ Ստեղծվել է աշխարհում առաշին թեյահավաք «Սա– քարթվելո» և ՉԱ–900 մեքենաները։ Ցիտ– րուսային տնկարկներն զբաղեցնում են 21 հզ․ հա։ Այդ կուլտուրաներից բացի Վ–ի մերձ– սևծովյան մերձարևադարձային շրշան– ներում տարածված են եղրիզենին և ազ– նիվ դափնին։ Վերշին տասնամյակում խիստ աճել է խաղողի այգիների տարածությունը և 1981-ին կազմել 146,5 հզ․ հա։ Արագ տեմ– պով է զարգանում նաև պտղաբուծությու– նը։ Պտղահատապտղային տնկարկների տարածությունը 1981-ին 156 հզ․ հա էր։ Տարածված են նաև հունդավոր և կորիզա– վոր պտուղները։ Ցանքատարածությունը 732,8 հզ․ հա էր (1982), որի մոտ կեսն զբաղեցնում է հացահատիկը, մնացածը՝ աեխ․ կուլտուրաներ (ծխախոտ, արևա– ծաղիկ, շաքարի ճակնդեղ), կարտոֆիլ, բանշարեղեն և կերային կուլտուրաներ։ Անասնապահությունն ունի կաթնամսա– տու և մսաբրդատու ուղղություն։ Զարգացած է խոզաբուծությունը, շատ շրշաններում, հատկապես արմ–ում՝ թըռչ– նաբուծությունը և շերամապահությունը։ Տրանսպորտը։ Վ–ում կարևոր նշանա– կություն ունի երկաթուղային տրանսպոր– տը։ Սովետական իշխանության տարինե– րին երկաթուղիների երկարությունը 881 կւէ–ից (1920) հասել է 1470 կմ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին Սև ծովի ափի երկայն– քով կառուցվել է Ցխակայա–Սուխում– Տուապսե երկաթուղին, որը Վ․ կարճ ճա– նապարհով կապել է ՌՍՖՍՀ շրշանների հետ։ Բաքու–Բաթում հիմնական երկա– թուղին ունի ճյուղավորումներ՝ Թբիլիսի– Թելավ, Գորի–Ցխինվալի, Խաշուրի– Վալե, Զեստաֆոն–ճիաթուրա, Սամտրե– դիա–Փոթի, Օչամչիրի–Տղվարչելի, Ռիոն–Քութայիս–Տղիբուլի են։ Երկա– թուղիներն ամբողշապես էլեկտրիֆիկաց– ված են։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 22,3 հզ․ կմ է, որից 19,1 հզ․ կմճ կոշտ ծածկով։ Առավել կարևորներն են Ռազմավիրականը (Թբիլիսի–Օրշոնիկի– ձե), Սևծովյանը (Բաթում–Նովոռոսիյսկ), Սամտրեդիա–Թբիլիսի–Բաքու մայրու– ղիները։ Ծովային գլխավոր նավահանգիստներն են Բաթումը, Փոթին, Սուխումը։ Ավիա– գծերը Վ–ի քաղաքներն ու շրշանները միացնում են միմյանց և ՍՍՀՄ կարևոր կենտրոնների հետ։ Խողովակ աշարային տրանսպորտը ներկայացված է Բաքու– Բաթում նավթամուղով, գազամուղներով՝ Ադրբեշանից և Հս․ Կովկասից։ Տնտեսական կապերը Հայկական ՍՍՀ–ի հետ։ Մովետական իշխանության հաստատման առաշին տարիներից կա– նոնավոր տնտ․ կապեր են ստեղծվել Հա– յաստանի ու Վ–ի միշև։ Այդ կապերը ար– տահայտվում են արտադրատեսակների փոխադարձ մատակարարման, առաշավոր փորձի փոխանակման, տեխնոլոգիական պրոցեսների մշակման, բնական ռեսուրս– ների յուրացման և շատ այլ բնագավառ– ներում։ Վ–ից ՀՍԱՀ–ին մատակարարվող բազմատեսակ արտադրանքի մեջ առավել կարևոր նշանակություն ունեն սե մետալ– ները, մեքենաշինության արտադրատե– սակները, ինչպես նաև տպագրական թուղթը, փափուկ ծածկանյութերը, թեյը են։ Բազմազան է ՀՍՍՀ–ից Վ․ առաքվող արտադրանքի տեսականին։ Մատակա– րարվում են մեծ քանակությամբ ավտո– դողեր, ծծմբական թթու, սինթետիկ կաու– չուկ, կարբիդ, պղնձարշասպ, լաքեր ու ներկեր, մեքենաշինության և էլեկտրա– տեխ․ արդյունաբերության ավելի քան 40 արտադրատեսակներ։ Մեքենաշինու– թյան և էլեկտրատեխ․ արդյունաբերու– թյան արտադրանքը կազմում է ՀՍՍՀ–ից Վ–ին մատակարարվող արդ․ ամբողշ ար– տադրանքի 25% –ը։ Բարձր տեսակարար կշիռ ունեն նաե մատակարարվող սննդի ու թեթև արդ– յունաբերության արտադրատեսակները (25,5%, այդ թվում՝ բրդե, բամբակե, մետաքսե գործվածքներ)։ Վ․ են առաքվում հայկ․ տասնյակ տե– սակի շինանյութեր (հայկ․ տարբեր գույ– ների տուֆաքարերը 1930-ից սկսած օգ– տագործվել են Թբիլիսիի ու մյուս քաղաք– ների ճարտ․ կարևոր կոթողների կառուց– ման համար), հրաբխային խարամ, պեռ– լիտ, պեմզա, ասբեստացեմենտի խողո– վակներ, ասբեստասալեր և այլ շինանյու– թեր։ Վ–ին մատակարարվող արտադրա– տեսակների մեջ յուրահատուկ տեղ ունեն գունավոր մետաղները, հատկապես ալ– յումինի փայլաթիթեղը։ Տնտ․ կապերը արտահայտվում են նաև Վ–ի և ՀՍՍՀ աշ– խատավորության սոցիալիստ, մրցության ձևով։ Տասնյակ տարիներ շարունակ սո– ցիալիստ․ մրցության մեջ է Թբիլիսի ու Երևան քաղաքների աշխատավորությու– նը։ Տնտեսական կապերի այդ ձևը վաղուց արմատավորվել է նաև Ռուսթավիի ու Ալավերդու մետալուրգների, Զեստաֆո– նի ու Ղափանի լեռնագործների, ինչպես նաև երկու հանրապետությունների գյու– ղատնտեսության աշխատողների միշև։ X․ Բժշկաաշխաբհա գրական բնութա– գիրը 1984-ին Վ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 18, ընդհանուր մահացությու– նը՝ 8,4, մանկական մահացությունը (1984)՝ 1000 ողշ ծնվածին 24 (1921-ին՝ 320)։ Կյանքի միշին տևողությունը 73 տա– րի է (1913-ին՝ 32 տարի)։ Հանրապետությունում վերացվել են ժանտախտը, բծավոր տիֆը, ծաղիկը, մալարիան, պոլիոմիելիտը, խիստ նվազել է դիֆթերիայով և բրուցելոզով հիվան– դացությունը։ Մահացության հիմնական պատճառները սիրտ–անոթային համակար– գի հիվանդություններն են և չարորակ նո– րագոյացությունները ։1984-ին գործում էին 436 հիվանդանոց՝ 56,5 հզ․ մահճակալով։ 1913-ին կար ամ– բուլատոր–պոլիկլինիկային 17 հիմնարկ, 1984-ին՝ 1355, այդ թվում գյուղական վայ– րերում՝ 850, 1924-ին արտահիվանդանո– ցային օգնության ցանցում կազմակերպ– վեցին առողշապահական կետեր։ 1980-ին Վ–ի բնակչությունն ապահովված էր ամ– բուլատոր–պոլիկլինիկային օգնության բոլոր ձևերով։ Սանիտարա–հակահամա– ճարակային կայանների թիվը 1983-ին կազմել է 101 (1940-ին՝ 28)։ 1925-ին գոր– ծում էին 3 մանկատուն, 19 մանկական և կանանց պոլիկլինիկա։ 1984-ին կար 33 ծննդատուն՝ 3268 մահճակալով, 633 կա– նանց կոնսուլտացիա, մանկ, պոլիկլինի– կա և ամբուլատորիա։ 1921-ին Թիֆլի– սում գործում էր հանրապետության շտապ Պիցունդայի լողաւիը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/516
Այս էջը սրբագրված չէ