տնտ․ հետազոտությունների վրաց․ ԳՀԻ–նք ՎԱԱՀ ԳԱ հասարակական գիտություն– ների գիտ․ ինֆորմացիայի սեկտորը, գիտ․ և նախագծային հիմնարկությունների գի– տատեխ․ ինֆորմացիայի բաժիններն ու բյուրոները։ Վրաց․ ՄԱՀ ԳԱ հրատարակում է «ՎՍՍՀ ԳԱ տեղեկագիր» (վրաց․, ոուս․), «Մացնե» («Լրաբեր», հասարակական գիտություն– ների բաժանմունքի տեղեկատու, վրաց․ U ռուս․), «Մեցնիերեբա դա տեքնիկա» («Գի– տություն և տեխնիկա», վրաց․) հանդես– ները։ Վ–ում գործում է (1983) 53 գիտ․ ընկե– րություն։ XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը Մեզ հասած թվակիր վրաց․ հնագույն ձեռագիր մատյանը ընդօրինակված է 864-ին։ Վրաց․ առաշին տպագիր գիրքը (վրաց– իտալական բառարան) լույս է տեսել 1629-ին, Հռոմում։ 1703-ին Մոսկվայում և 1709-ին Թիֆ– լիսում հիմնվել են վրաց․ առաշին տպա– րանները։ XX դ․ սկզբին ստեղծվել են Վ–ի ս–դ․ կազմակերպության առաշին անլեգալ տպարանները, այդ թվում՝ ՌՍԴԲԿ Կով– կասյան միութենական կոմիտեի Հավլա– բարի անլեգալ տպարանը (1903)։ Աովե– տական իշխանության տարիներին հրա– տարակչական գործը մեծ զարգացում է ապրել։ Եթե մինչե 1921-ը հրատարակ– վել է 694 անուն գիրք, շուրշ մեկ մլն ընդ– հանուր տպաքանակով, ապա 1921–79-ին հանրապետությունում լույս է տեսել 96 315 անուն գիրք, 592 մլն ընդհանուր տպա– քանակով։ Վրաց․ ՍՍՀ հրատպետկոմի կազմում գործում են «Սաբճոթա Սաքարթ– վելո» («Սովետական Վրաստան», հիմն, է 1921-ին), «Մերանի» («Պեգաս», 1925-ից), «Խելովնեբա» («Արվեստ», 1947-ից), «Գա– նաթլեբա» («Լուսավորություն», 1957-ից), «Նակադուլի» («Առվակ», 1938-ից) հրա– տարակչությունները։ Վրաց․ առաշին թերթը՝ «Աաքարթվելոս գազեթի»-ն («Վը– րաստանի թերթ»), լույս է տեսել 1819-ին։ 1828-ից սկսել է լույս տեսնել «Տփիլիսիս ուծղեբանի» («Թիֆլիսի լուրեր») պաշտոն, թերթը, 1832-ից՝ առաշին ամսագիրը՝ «Աալիտերատուրոնի նածիլնի»։tXIX դ․ 2-րդ կեսին հրատարակվել են նաև «Ցիս– կարի» («Արշալույս», 1852–75), «Սա– քարթվելոս մոամբե» («Վրաստանի տեղե– կատու», 1863) և այլ ամսագրեր։ 1901-ին հրատարակվել է լենինյան–իսկրայական ուղղության առաշին անլեգալ թերթը՝ <Բրձոււս>-ն, 1903-ին՝ «Պրոլետարիատիս բրձոլա»-ն (վՊրուեաարիաաի կռիվը>-ը), 1905-ին՝ «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»-ը, 1906-ին՝ բոլշևիկյան «Ախալի ցխովրե– բա»-ն («Նոր կյանք»)։ 1983-ին ՎՍԱՀ–ում լույս են տեսել 141 թերթ և 80 ամսագիր։ Հանրապետական թերթերից են․ «Կոմու– նիստի»^ («Կոմունիստ», վրաց․, 1920-ից), <Զւսրյա Վոստոկւս>~Կ (1920-ից), «Սոփլիս ցխովրեբա»-ն («Գյուղական կյանք», 1921-ից), <Սովեաական Վրասաան>-ը (1921-ից), «Սովետ Գյուրշիսաանի»-ն («Սովետական Վրասաան», ադրբ․, 1920-ից), «Լիտերատուրուլի Սաքարթվե– լո»-ն («Գրական Վրաստան», 1934-ից) ևն։ Ամսագրերից են․ «Աաքարթվելոս կոմու– նիստի»^ («Վրաստանի կոմունիստ», 1930-ից), «Մնաթոբի»-ն («Զահ», 1924-ից), «Նիանգի»-ն («Կոկորդիլոս», 1923-ից), «Ցիսկարի»-ն («Արշալույս», 1957-ից) ևն։ Գրուզինֆորմ գործակալությունը հիմն․ է 1921-ին (Թբիլիսի), 1927-ից սկսվել են ամենօրյա կանոնավոր ռադիոհաղորդում– ները։ Երկու ծրագրով հաղորդումներ են տրվում վրաց․, ռուս․, հայ․, ադրբ․, օս․, աբխազ․, քրդ․ լեզուներով։ Հեռուստատե– սությունը՝ 1956-ից, 3 ծրագրով (վրաց․ և ռուս․)։ XIV․ Գրականությունը Վրաց բանահյուսության ակունքները հասնում են վաղ անցյալի խորքերը։ XIII–XIV դդ․ ժանրային առումով ճյուղա– վորվել են վրաց․ Էպոսը («Ամիրանիանի», «Էթերիանի»), կենցաղային, ծիսական, աշխատանքային երգերը, ասքերը, հե– քիաթները, հանելուկները, առածները ևն։ Վրաց դպրության հնագույն հուշարձանը Երուսաղեմի մոտ հայտնաբերված խճա– նկարային արձանագրությունն է (V դ․ 1-ին կես)։ Վրացալեզու գրկ․ V դարից ընդ– հուպ մինչև XI դ․ վերշը կրոն, բովանդա– կություն ունի; Այդ շրշանում ասորերենից, հունարենից և հայերենից թարգմանվել են կրոնական–ասավածաբանական աշ– խատություններ, գրվել վարքաբանական մի քանի երկեր։ XII դ․ վերշին և XIII դ․ սկզբին ստեղծվել է «Ամիրան–Դարեշա– նիանի» դյուցազնական–ֆանտաստիկա– կան վեպը։ Աշխարհիկ գրկ․ նշանավոր– վել է Չախրուխաձեի «Թամարիանի» և Ի․ Շավթելու «Աբդուլմեսիանի» ներբողա– կան երկերով։ Շոթա Ռուսթավելին (XII դ․) գրել է «Ընձենավորը»՝ վրաց ժողովրդի հոգևոր Մի էշ «Ընձենավորի* ձեռագրից (Տ 5006, XVII դ․ կես, ՎՍմՀ ԳԱ ձեռագրերի ինստի– տուտ, Թբիլիսի) կյանքի բարձրագույն արտահայաություն– ներից մեկը։ XIII –XIV դդ․ թաթար–մոնղոլ․ հորդա– ների, իսկ XVI դարից՝ թուրքերի ու պար– սիկների արշավանքների հետևանքով քայքայվել է երկրի տնտեսությունը, կա– սեցվել գրկ–յան առաշընթացը։ Սակայն սկսած XVI դ․ կեսից Արլ․ Վ–ի գրական կյանքում տեղաշարժ է նշմարվել։ Կախե– թի արքա Թեյմուբազ I (1589–1663), Ար– չիլ II թագավորը (1647–1713), Ի․ Տփի– լելին (մահ․ 1688) գրել են բանաստեղծու– թյուններ, որոնցում շոշափել են հայրենա– սիրության թեման։ Սուլխան–Սաբա Օր– բելիանին (1658–1725) «Հնարանքի իմաս– տություն» առակների ժողովածուով հիմք է դրել ազգ․ արձակին։ Աչքի ընկնող բա– նաստեղծներից է թարգմանիչ, խմբագիր և հրատարակիչ Վախթանգ VI թագավորը (1675–1737)։ Այսպես կոչված ազգային– պատմ․ ուղղության ներկայացուցիչներից է Դ․ Գուրամիշվիլին (1705–92)։ Սայաթ– Նովան (XVIII դ․), որի վրաց․ խաղերը գրված են ժողովրդախոսակցական լեզ– վով, բարձրացրել է սոցիալ․ սուր հարցեր։ Նա նաև վրաց աշուղական պոեզիայի հիմ– նադիրն է։ Ռուսաստանի հետ Վ–ի միավորումը (1801) խթանել է վրաց կյանքի զարգացու– մը։ Վրաց գրկ–յան մեջ երևան է եկել ռոմանտիզմը, որ իշխել է հատկապես 1830–40-ական թթ․։ Գրական այս ուղղու– թյան սկզբնավորողը Ա․ ճավճավաձեն է (1786–1846)։ Ռոմանտիզմի երկրորդ խո– շոր ներկայացուցիչը Գ․ Օրբելիանին է (1804–83)։ Վրաց․ ռոմանտիզմն իր բարձ– րակետին է հասցրել Ն․ Բարաթաշվիլին (1817-45)։ XIX դարի երկրորդ կեսին վրաց գրկ–ում տիրապետող է դարձել ռեա– լիզմը, որի ակնառու ներկայացուցիչ– ներն են վրաց պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիր Գ․ էրիսթավին (1811–64) և դրամատուրգ, ռեժիսոր Զ․ Անտոնովը (1820-54)։ 1860-ական թթ․ գրական–հասարակա– կան ասպարեզ են իշել վրաց․ «վաթսունա– կանները» («թերքդալեուլեբի»)՝ Ի․ ճավ– ճավաձեն (1837–1907), Ա․ Ծերեթելին (1840–1915), Ն․ Նիկոլաձեն (1843–1928), Գ․ Ծերեթելին (1842-1900), Ս․ Մեսխին (1844–83), որոնց շնորհիվ վրաց գրկ–յան մեշ հաստատվել են քննադատական ռեա– լիզմը, գրական քննադատության ռեա– լիստ․ ուղղությունը, մատերիալիստ, փի– լիսոփայության և գեղագիտության սկըզ– բունքները, հիմք է դրվել գրական նոր լեզվին։ 1870–80-ական թթ․ հանդես են եկել նարոդնիկ գրողներ Ս․ Մգալոբլիշվի– լին (1851-1925), Ե․ Գաբաշվիլին (1851- 1938), Ն․ Լոմոուրին (1852-1915)։ Ալ․ Ղազբեգին (1848–93) խոր դրամա– տիզմով ներթափանցված իր արձակում պատկերել է լեռնական ժողովրդի կյան– քը։ Վաժա Փշավելայի (1861 – 1915) պոեմ– ներում բարձրացվել են ազատամիտ, ըմ– բոստ անհատի և հասարակության բախ– ման փիլ․ ու բարոյական պրոբլեմները։ 1880-ական թթ․ զգալի առաշընթաց է ապ– րել դրամատուրգիան։ Դրան նպաստել են նաև Գ․ Աունդուկյանի (1825–1912) պիես– ները։ 1890-ական թթ․ վրաց գրկ–յան մեշ արտացոլվել են հեղափոխականորեն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/522
Այս էջը սրբագրված չէ