Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

արամադրված զանգվածների կյանքը, սո– ցիալ․ նոր հարաբերություններն ու դա– սակարգային հակամարտությունները [է․ Նինոշվիլի (1859–94), Դ․ Կլդիաշվիլի (1862-1931), Շ․ Արագվիսպիրելի (1867– 1926), Վ․ Բարնովի (1857–1934)]։ Վրաց բանաստեղծներից աոաջինը Ի․ էվդոշվի– լին է (1873–1916) ազգ․ պոեզիա ներմու– ծել բանվորի կերպարը։ Վ–ում սովետական կարգերի աոաջին իսկ տարիներին ի հայա են եկել գրական նոր խմբակցություններ («Ակադեմիական խումբ», «Արիփիոնի», «Պրոլետգրողների ասոցիացիա», «Ձախություն»)։ Գ․ Տաբի– ձեն (1892–1959) ողջունել է սովետական իշխանության հաղթանակը և պայքար սկսել վրաց գրկ–յան մեջ ֆորմալիստական ու հակառեալիստական հոսանքների դեմ։ Պ․ Իաշվիլին (1895-1935), Տ․ Տաբիձեն (1895-1937), Գ․ Լեոնիձեն (1899–1966), Վ․ Դափրինդաշվիլին (1889–1941), Ա․ Չիքովանին (1903–66) 20-ական թթ․ վերջին կարողացել են դուրս գալ գրա– կան մոդեռնիզմի սահմանափակ շրջա– նակներից և ստեղծել սովետական իրա– կանությունն արտացոլող մի շարք ուշա– գրավ երկեր։ Շ․ Դադիանու (1874–1959) «Ուղիղ սրտին» (1928) պիեսով սկզբնա– վորվել է վրաց սովետական կատակեր– գության, իսկ «Թեթնուլդ»-ով (1929)՝ ող– բերգության ժանրը։ Վրաց գրկ․ գաղա– փարաստեղծագործական որոշակի հա– ջողությունների է հասել 1930-ական թթ․։ Տպագրվել են Դ․ Տաբիձեի՝ սովետական իրականության նվաճումները փառաբա– նող «Դարաշրջան» (1930), «Պացիֆիզմ» (1930) ժողովածուներն ու «Հեղափոխա– կան Վրաստան» (1931) պոեմը։ Տ․ Տաբի– ձեն ստեղծել է «Հայաստանում» և «Հայ– րենրք» բանաստեղծական շարքերը, Պ․ Իաշվիլին ցույց է տվել վերածնված Կոլ– խիդայի ու Սամգորիի կյանքը։ էպիկական պոեզիայի զարգացումն են վկայում Ա․ Միրցխուլավայի (1903–71) «էնգուրի», Կ․ Կալաձեի (ծն․ 1904) «Ուչարդիոնի» (1933), Դ․ Աբաշիձեի (ծն․ 1914) «Գարու– նը սե քաղաքում» (1942) և «Դեորգի 6-րդ» (1942) պոեմները։ Կոլտնտեսային կյան– քին են նվիրված Կ․ Լորթքիփանիձեի (ծն․ 1905) «Կոլխիդայի արշալույսը» (1949), Լ․ Քիաչելու «Դվադի Բիգվա» (1938) և Կ․ Դամսախուրդիայի (1891 – 1975) «Լուս– նի առեանգումը» (1935) վեպերը։ 1930- ական թթ․ վրաց գեղ․ արձակի նվաճում– ներից են վերջինիս «Վարպետաց վարպե– տի աջը» (1939, հայ հրտ․ 1960) և Մ․ Ջա– ղախիշվիլու «Արսեն Մարաբդելի» պատ– մավեպերը։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին գրվել են մի շարք էպիկական պոեմ– ներ ու պատմահայրենասիրական դրա– մաներ։ Ետպատերազմյան շրջանում վրաց բանաստեղծներն ու գրողները գովերգել են սովետական ժողովրդի ստեղծագործ աշխատանքը։ 1950-ական թթ․ հրատա– րակել են հեղափոխության ու կոլեկտի– վացման թեմաներով բազմահատոր վե– պեր։ Վ–ի պատմ․ անցյալին են նվիրված Կ․ Դամսախուրդիայի «Դավիթ Շինարար» (հ․ 1–4, 1946–58) և Դ․ Աբաշիձեի «Լա– շարելա» (1957) վեպերը։ 1960-ական թթ․ երիտասարդ սերնդի առավել օժտված գրողները հնաոճ ձեերին ու սխեմաներին հակադրել են փոքրածավալ և տարողու– նակ ստեղծագործություններ։ Ն․ Դումբա– ձեի (1928–84), Ա․ Սուլակաուրու (ծն․ 1927), է․ ՂիՓիանու (ծն․ 1924), Օ․ Իոսե– լիանու (ծն․ 1931), Դ․ Փանջիկիձեի (ծն․ 1933), Ռ․ Ինանիշվիլու (ծն․ 1926), Դ․ Ռչեուլիշվիլու (1934–61) արձակ եր– կերը զգալի ներդրում են վրաց գրկ–յան մեջ։ Լայն ճանաչման են արժանացել ճ․ Ամիրեջիբիի (ծն․ 1921) «Դաթա Թութաշ– խիա» (1971), Օ․ ճիլաձեի (ծն․ 1933) «ճանապարհով գնում էր մի մարդ» (1972– 1973), Ն․ Դումբաձեի «Հավերժության օրենքը» (1978, լենինյան մրցանակ, 1980, հայ․ հրտ․ 1983), Դ․ Փանջիկիձեի «Ակտիվ արեի տարի» (1980) վեպերը և Ռ․ Միշվե– լաձեի (ծն․ 1940) նովելների ու պատմ– վածքների ժող–ները։ Նույն ժամանակա– շրջանի վրաց․ պոեզիան, ազատագրվելով 1940–50-ական թթ․ բնորոշ վերամբար– ձությունից ու ներբողական միտումից, բազմակողմանիորեն է արտացոլել մար– դու ներաշխարհը։ Ակտիվորեն ստեղծա– գործում են Ա․ Կալանդաձեն (ծն․ 1924), Մ․ Քվլիվիձեն (ծն․ 1925), Մ․ Մաճավա– րիանին (ծն․ 1929), Շ․ Նիշնիանիձեն (ծն․ 1929), Մ․ Փոցխիշվիլին (ծն․ 1930), Զ․ Չարկվիանին (ծն․ 1931), Տ․ ճանտու– րիան (ծն․ 1933) և ուրիշներ։ Հաղթահարելով անկոնֆլիկտայնու– թյան տեսության բացասական ազդեցու– թյունը, վրաց դրամատուրգներ Մ․ Մրելի– 2վիլին (1904-80), Մ․ Զավւարիձեն (1906– 1964), Դ․ Նախուցրիշվիլին (ծն․ 1902), Վ․ Կանդելակին (ծն․ 1918) ստեղծել են մի շարք հետաքրքիր պիեսներ։ Վրաց․ թատրոնների խաղացանկերում տեղ են գրավել Դ․ Ւտւխաշվիլու (ծն․ 1926), Ա․ Դեծաձեի (ծն․ 1929), Ն․ Դումբաձեի, Օ․ Իոսելիանու, Մ․ էլիոզիշվիլու (ծն․ 1934) դրամաներն ու պիեսները։ Վրաց․ գրկ–յան պատմությանը նվիրված կապիտալ աշխատություններ են գրել Կ․ Կեկելիձեն (1879-1962), վ․ Կոտետի– 2վիլին (1893-1937), Դ․ Քիքոձեն (1886– 1960), Մ․ Զանդուկելին (1889–1968), Լ․ Ասաթիանին (1900–55), Ա․ Բարամի– ձեն (ծն․ 1902) և ուրիշներ։ Վրաց․ սովետ, գրկ–յան խնդիրներով են զբաղվում Ս․ ճի– լայան (ծն․ 1911), Դ․ Զիբլաձեն (ծն․ 1913), Դ․ Մարգվելաշվիլին (ծն․ 1923), Դ․ Ասա– թիանին (1928–82), Դ․ Դվերդծիթելին (ծն․ 1930) և այլք։ Հայ–վրաց գրական կապերը սկիզբ են առնում V դ․։ Հանրահայտ է վաղ և ուշ միջնադարյան բազմաթիվ գիտամշակու– թային ու կրթական կենտրոնների գոր– ծունեությունը՝ հայերենից վրացերեն և վրացերենից հայերեն վարքագրական, քերականական, պատմ․ ու գրական տասն– յակ հուշարձանների թարգմանության ու մեկնության բնագավառում։ Երկու ժողո– վուրդների գրական կապերն աշխուժացել են XIX դ․,’ երբ Թիֆլիսը դարձել է կով– կասահայերի գիտ․, գրական ու մշակու– թային ամենախոշոր կենտրոնը։ Վրացալեզու հայազգի շատ գործիչներ դարերի ընթացքում հարստացրել են վրաց ժողովրդի հոգեոր * գանձարանը։ Վրաց գրկ–յան պատմության մեջ իրենց պատ– վավոր տեղն ունեն Սայաթ–Նովան (որից պահպանվել է ավելի քան 30 վրացերեն խաղ), դրամատուրգ, ռեժիսոր և դերա– սան Զ․ Անտոնովը, բանաստեղծ, հասա– րակական և թատերական անվանի գոր– ծիչ Մ․ Թումանովը, հրապարակախոս, գրաքննադատ և հրատարակիչ Դ․ Թու– մանովը, արձակագիր և ժուռնալիստ Ա․ Հախնազարովը։ Դ․ Սունդուկյանը ծա– ռայություն է մատուցել նաև վրաց ռեա– լիստ․ դրամատուրգիայի ու թատրոնի զարգացման գործին։ Հայ և վրաց գրական կապերի պայծառ էջերից են Խ․ Աբովյա– նի և վրաց գործիչների, Հովհ․ Թուման– յանի և Ի․ Դրիշաշվիլու, Ա․ Իսահակյանի, Դ․ Դեմիրճյանի և Կ․ Դամսախուրդիայի, Ե․ Չարենցի ու Տ․ Տաբիձեի մտերմությու– նը։ Երկու ժողովուրդների բարեկամու– թյունն է արտացոլվել Խ․ Աբովյանի, Ա․ Իսահակյանի և Ե․ Չարենցի վրաց․ թե– մաներով գրած գեղարվեստական երկե– րում, Դ․ Դեմիրճյանի և Կ․ Դամսախուր– դիայի պատմավեպերում, Տ․ Տաբիձեի, Ա․ Չիքովանու, ի․ Նոնեշվիլու՝ Հայաս– տանին նվիրված բանաստեղծություննե– րի շարքերում։ Վերջին տասնամյակնե– րի գրական–մշակութային կարեոր իրա– դարձություններից են եղել Աայաթ–Նովա– յի ծննդյան 250, Ռուսթավելու՝ 800, Դու– րամիշվիլու՝ 275-ամյակները, Հ․ Թուման– յանի (1969), Ա․ Իսահակյանի (1975), Դ․ Սունդուկյանի (1976), Դ․ Դեմիրճյանի (1977), Ի․ ճավճավաձեի (1978), Դ․ Դու– րամիշվիլու (1980) և Դ․ Տաբիձեի (1983), վ․ Տերյանի (1985) հոբելյանների հա– մատեղ նշումը։ Սովետական իշխանու– թյան տարիներին հայերեն և վրաց․ հրա– տարակվել են երկու տասնյակից ավելի ժողովածուներ, առանձին գրքերով լույս են տեսել հայ և վրաց դասական գրող– ների, ժամանակակից՝ ավագ և կրտսեր սերնդի արձակագիրների ու բանաստեղծ– ների ստեղծագործությունները։ Հայ– վրաց գրական կապերի ուսումնասիրու– թյունը վաղուց ի վեր գիտ․ բարձր հիմ– քերի վրա է դրվել․ Հայաստանում Դ․ Ասա– տուրի, Լ․ Մելիքսեթ–Բեկի և Դ․ Սեա– կի բեղուն գործունեությունն են շարու– նակում Դ․ Մադոյանը, Մ․ Զավարյա– նը, Տ․ Կարապետյանը, Պ․ Մուրադյա– նը, Հ․ Բայրամյանը։ ՝ Վ–ում հայտնի են ի․ Աբուլաձեի և Ի․ Շիլակաձեի աշխա– տանքները։ Դրական կապերով են զբաղ– վում Ա․ Մխիթարյանը, Ա․ Դավթյանը, Բ․ Արվելաձեն, թարգմանիչներ Դ% Շահ– նազարը և Զ․ Մեդուլաշվիլին։ Վ–ի գրող– ների միության կազմում գործում է հայկ․ մասնաճյուղ, որտեղ համախմբված են Վ–ում ապրող և ստեղծագործող մոտ երեսուն հայ գրողներ ու գրականագետ– ներ։ ՎՍՍՀ գրողների միությանը կից գե– ղարվեստական թարգմանության և գրա– կան փոխհարաբերությունների գլխավոր խմբագրական կոլեգիան ներառում է նաե հայ գրականության խորհուրդը, որը իրա– կանացնում է «Հայ դասական գրականու– թյան մատենաշարի» հրատարակությունը, ինչպես նաև ժամանակակից արձա– կագիրների ու բանաստեղծների երկերի թարգմանությունը։ Հայ և վրաց գրակա– նագետները քննադատական և բանասի– րական ուսումնասիրություններով շարու–