Նիկորցմինդա տաճարի (1010–14) թմբուկի լուսամուտների զարդաքանդակներից Սվեւոիցխովելի տաճարը (1010– 1029), արևմտյան ճակատի ման– րամաս նակում են հարստացնել երկու ժողովուրդ– ների գրական–մշակութային կապերի պատմությունը։ Հ, Բայրամյան XV․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Վ–ի տարածքում ճարտ․ հնագույն հու– շարձանները պատկանում են մ․ թ․ ա․ V հազարամյակին։ III հազարամյակից պահպանված Իմիրիս–լեռ գյուղատեղիի՝ հատակագծում շրջանաձև տները, կենտ– րոնում օջախով ուղղանկյուն շինություն– ներս (Կվաօխելեբի) ուշ շրջանի վրաց․ <դարբագի> ժող․ բնակարանի նախօրի– նակն են։ հայտնի են այդ շրջանի խեցե– ղեն իրերն ու կավե արձանիկները։ Ոս– կերչական արվեստը ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ II հազարամյակում, տարածում են գտել բրոնզե կերտվածքները՝ ձուլածո արձանիկներ, «կոլխյան» կացիններ, Փո– րագրված գոտիներ՝։ Անտիկ շրջանի Վ–ում (մ․ թ․ ա․ VI–V դդ․–մ․ թ․ III դ․) ստեղծ– վել են մի շարք նշանավոր քաղաքներ (Մցխեթ, Վանի ևն), Ուփլիսցիխե վիմա– փոր քաղաքը պատկերացում է տալիս ազնվականների բնակարանի մասին։ Այդ շրջանի բազմաթիվ կառույցներ [Վա– նիի տաճարը (մ․ թ․ ա․ II դ․), Մցխեթի դամբարանը (մ․ թ․ I դ․), Արմազիս– խևիի (II–III դդ․) և Զալիսի (մ․ թ․ առա– ջին դարեր) բաղնիքները են] վկայում են հելլենիստական, իսկ մյուսները (Դե– դոփլիս–մինդորի տաճարը, մ․ թ․ ա․ I դ․)՝ Իրանի արվեստների հետ եղած կա– պերի մասին։ հելլենիստական արվես– տի հետ աղերսվում են նաև այնպիսի հու– շարձաններ, ինչպես Վանիի (մ․ թ․ ա․ Ill–II դդ․), Սարկինայի (մ․ թ․ ա․ II դ․) քանդակները, Զալիսի խճանկարները ևն։ Միաժամանակ տեղական առանձնահատ– կությունները արտահայտվել են բրոնզյա, այսպես կոչված, «կոլխյան վահանակածնե– րում (մ․ թ․ ա․ III դ․–մ․ թ․ III դ․)։ Վրաց․ արվեստի ազգ․ յուրօրինակությունը հատ– կապես ակնհայտ է միջին դարերի հու– շարձաններում։ Բազմաթիվ կառույցնե– րից (քաղաքների, ամրոցների, պալատ– ների, կամուրջների ավերակներ) առանձ– նանում են պաշտամունքային շինություն– ները։ IV դ․–V դ․ 1-ին կեսին վրաց․ ճարտ․ (ի սկզբանե քարի և թաղակապ) յուրաց– րել ․ է համաքրիստոնեական ճարտ–յան ձևերը (բազիլիկ)։ Մշակվել է բազիլիկի յուրօրինակ ձևը, որ ներկայանում է V դ․ վերջի –VI դ․ կառույցներով (Բոլնիսի Սիոն, Սվետիցխովելի Վախթանգ–Գորգա– սալ, Մցխեթ, V դ․ ևն)։ VI դ․ ստեղծվել է յուրօրինակ ոչ գմբեթավոր տիպ, այսպես կոչված, «եռաեկեղեցի բազիլիկ», որի առավել կատարյալ տարբերակը մշակ– վել է VI–VII դդ․ սահմանագծում (Զեգա– նի, Նեկրիսի ևն)։ VI դ․ 2-րդ կեսից առա– ջատար է դարձել գմբեթավոր ճարտ–ը։ VI դ․ վերջին YII դ․ սկզբի Մցխեթի Զվարի մեծ տաճարի ճարտ–ում զարգացվել է Նինոծմինդայի տաճարի (VI դ․ 2-րդ կես, անկյունային սենյակներով քառակոնք) կոմպոզիցիոն գաղափարը։ Ցրոմիի գըմ– բեթավոր տաճարը (VII դ․ 30-ական թթ․)՝ քրիստոնեական ճարտ․ «ներգծված խաչ» տիպի հնագույն օրինակներից է։ Համա– քրիստոնեական և իրանական մոտիվնե– րի ու թեմաների գծա–դեկորատիվ վերա– մշակումը առկա է նաև քանդակազարդում– ների (ճարտ․ հարդարանք, ստելաներ), խճանկարչության մեջ (V–VI դդ․)։ VII դ․ կեսից նկատելի է այդ, այսպես կոչված, «դասական ոճի» (Սամծևրիսի) ավարտու– նությունը, որ դրսևորվել, է YIII դ․–X դ․ 1-ին կեսին։ Մի շարք տեղական դպրոցնե– րում կատարվել են նոր «ճարտ․ լեզվի» որոնումներ (Գուրջաանիի VIII դ․, Վաչ– նաձիանիի IX դ․, գմբեթավոր տաճարնե– րը)։ Քանդակագործության ասպարեզում վերջնականորեն հաղթահարվել է հելլե– Փիտարետի տաճարի (1213–22) հարավային ճակատը Վրաստանի Շ․ Ռուսթավելու անվ․ թատրոնի շենքը (1901, ճարտ–ներ՝ Կ․ Տատիշչե, Ա․ Շիմկեիչ) Թբիլի– սիում Ռուսթավի․ Վ․ Ի․ Լենինի անվան պողոտան նիստական ժառանգությունը (Աշոտ Կյու– րապաղատի պատկերով հարթաքանդակը, Օպիզա, IX դ․, Զարզմայի Աստվածածնի վերափոխման սրբապատկերը, 886 են)։ Նույնը առկա է գեղանկարչության մեջ (Դավիթ–Դարեջայի, Նեսգունի որմնա– նկարները, Ցիլկանի Աստվածածնի սրբա– պատկերը են), իսկ գրքի մանրանկարչու– թյունը կախման մեջ է հին նմուշներից («Ադիշի ավետարան», 897)։tX դ․ կեսին հիմնականում ավարտվել է այսպես կոչ– ված «գեղանկարչական ոճ»-ի կոնստրուկ– տիվ և գեղարվեստական–դեկորատիվ մի– ջոցների ձևավորումը։ XI դ․ սկզբի երեք գմբեթավոր կաթողիկեներում՝ Քութայիս (1003), Աչավերդի, Սվետիցխովելի (1010– 1029), արդեն չկա X դ․ ճարտ–յան յուրա– հատուկ ճկունությունը, իսկ XI դ․ 30-ական թթ․ տեղի է ունեցել հատակագծերի միաս– նականացում (երկսյուն «ներգծված խաչ» և դահլիճավոր եկեղեցի՝ վաղ շրջանի բազ– մազան տիպերի փոխարեն) և կազմավոր– վել է ճակատների հարուստ հարդարանքի ամբողջովին փոխկապակցված համակար– գը (Սամթավիսի, 1030 ևն)։ X–XI դդ․ նշանակալի զարգացում է ապրել քարի և մետաղի քանդակագործությունը։tX– XI դդ․ սահմանագծին նախկին մասնակի որմնանկարների փոխարեն ստեղծվել են ճարտ․ հետ խստորեն հարաբերակցված ամբողջական որմնանկարներ (Դավիթ– Դարեջա, Աթենի Սիոն ևն), որոնք բյու– գանդականի հետ ընդհանուր հատկա– նիշներից բացի ունեն պատկերագրու– թյան և ոճի ինքնատիպություն, առանձ– նանում են մի քանի տեղական դպրոցներ (տաոկլարջեթյան, գարեջիական, սվանո– ռաճյան)։ Մանրանկարչությունը, որ X դ․ ստեղծել էր վառ ինքնատիպ հուշարձան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/524
Այս էջը սրբագրված չէ