Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/525

Այս էջը սրբագրված չէ

ներ (I «Զրուչի ավետարան», 940), XI դ․ նկատելիորեն հետևել է բյուզ․ կանոններին («Զաքարիա Վալաշկերտցու վարքը»)։ XII–XIII դդ․ ճարտ․ շարունակել է XI դ․ ճարտ–յան միտումները, սակայն տաճարները դարձել են կամերային, փոքրաչափ, աչքի են ընկնում նուրբ դեկորատիվությամբ (իկորթա, Փիտարեթի և այլ գմբեթավոր տաճարները)։ Դեկորատիվությունը գերակշիռ տեղ է գրավում նաև XII–XIII դդ․ դրվագումներում։ Գծանկարով ու կոլորիտով հիանալի են նկարիչներ Տևդորեի (XI–XII դդ․) և Միքայել Մաղլակելիի (1140) արտահայտիչ որմնանկարները, Գելաթիի գլխավոր տաճարի, Վարձիայի, Բեթանիայի, Ղինծվիսիի, Տիմոթեսուբանիի, Բերթուբանիի նուրբ խճանկարները, որոնց մոտ են երփնագիր սրբապատկերները։ Մանրանկարներում միավորված են բյուզ․ կամ արլ․ արվեստի նվաճումներն ու որոշակիորեն ազգ․ կերպավորումը (II «Զրուչի ավետարան», XII դ․, «Աստղագիտական տրակտատ», 1188, «Գրիգոր Աստվածաբանի ճառը», XIII դ․ ևն)։

Կիրառական արվեստի ճյուղերից աչքի են ընկնում միջնորմավոր արծնապակյա կերտվածքները։

Գոտու բրոնզե վահանակ (Սաչխոր, Աբխազ․ ԻՍՍՀ, մ․ թ․ ա․ III դ․ –մ․ թ․ III դ․,

՜ՎՍՍՀ արվեստի թանգարան, ԹբիԼիսի) Անհայտ նկարիչ․ Դարեջան թագուհու դիմանըկարը (XVIII դ․ վերջ, ՎՍՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի)

XIII դ․ 2-րդ կեսից նկատելի են ճարտ–յան ճգնաժամի նշաններ՝ ամբողջ հորինվածքի անօրգանականություն, XIV դ․՝ պրոֆեսիոնալ վարպետության անկում։

XV դ․ կատարվել է Լենկթեմուրի ավերած կառույցների վերականգնում, սակայն XVI –XVII դդ․ վերելքի շրջանում էլ ճարտ․ (հիմնականում աղյուսե) էկլեկտիկ է, մի շարք հուշարձաններում ուժեղ կերպով արտահայտվել է իսլամական արվեստի ազդեցությունը։ XIV–XY դդ․ գեղանկարչությունը մոտ է այսպես կոչված «պալեոլոգյան» ոճին (Ուբիսի, Նաբախթևի, XV դ․ Սկիզբ), իսկ XVI – XVIII դդ․ ակնառու են արևելաքրիստոնեական ողջ արվեստի ճգնաժամին բնորոշ ընդհանուր գծեր։ Կ․ Մախարաձե․

«Վրաց հող» (1967, ՎՍՍՀ արվեստի թանգարան, Թբիլիսի)

Ռուս, կայսրությանը Վ–ի միանալուց հետո վրաց․ արվեստը մերձեցել է արև– մտաեվրոպ․ մշակութային ոլորտին։ XIX դ․ 1-ին կեսի պաշտոն, կառույցները ռուս, կլասիցիզմի ոճի են, այն դեպքում, երբ «ամպիր»-ի տարրերի զուգորդումը ավան– դականին Վ–ի տարբեր մարզերում և քաղաքներում ստեղծել է բնակելի տների տարբեր տիպեր։ XIX դ․ 1-ին կեսի կեր– պարվեստի հիմնական բնագավառը այսպես կոչված «Թբիլիսյան դպրոցի» դիմանկարն է, որը ծաղկում է ապրել 1830–1860-ական թթ․։ XIX դ․ կեսից հանդես են եկել ակադեմիական կրթությամբ մի շարք արվեստագետներ՝ Գ․ Մայսուրաձե, Ռ․ Գվելեսիանի, Ա․ Բերիձե, իսկ XIX դ․ վերջին՝ Ա․ Մրևլիշվիլի և, հատկապես, Գ․ Գաբաշվիլի, որոնք ընդարձակել են վրաց․ արվեստի թեմատիկան։ XIX դ․ 2-րդ կեսի ճարտ–յան մեջ իշխել է համաեվրոպ․ էկլեկտիզմը և միայն XX դ․ սկզբին փորձեր են արվել վերածնելու հին վրաց․ ճարտ–յան ձևերը։

XIX–XX դդ․ սահմանագծին 6ա․ Նիկոլաձեի ստեղծագործությամբ դրվել են վրաց․ ռեալիստ․ քանդակագործության հիմքերը, եվրոպ․ և ռուս, գեղանկարչության նվաճումները իրենց արտահայտությունն են գտել Մ․ Թոիձեի և Ա․ Ցիմակուրիձեի նկարներում, իսկ Վ․ Սիդամոն էրիսթավին և, հատկապես, Դ․ Կակաբաձեն, Լ․ Գուդիաշվիլին, Շ․ Քիքոձեն ձգտել են արվեստի նոր հոսանքները օրգանապես միահյուսել ազգ․ ավանդույթներին։

1890–1918-ին է ստեղծագործել Ն․ Փիրոսմանիշվիլին։

Վ–ի ճարտ–յան և արվեստի պատմության նոր Փուլը սկսվել է սովետական իշխանության հաստատումով։ Առաջին շըր– ջանի (1921–32) ճարտ–յան մեջ «ազգ․ ձևի» որոնումներին զուգընթաց (Վ–ի թանգարանը, 1929, ճարտ․ Ն․ Սևերով ևն) եղել են կոնստրուկտիվիստական լուծումների ներդրման փորձեր։ «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրով կանգնեցվել են մի շարք հուշարձաններ, զարգացել է քաղ․ գրաֆիկան և պլակատը։ 1920- ական թթ․ նոր անուններից են գեղանկարիչներ Ե․ Ախվլեդիանի, Կ․ Մաղալաշվիլի, քանդակագործ Ն․ Կանդելակի, բեմանկարիչ Ի․ Գամրեկելի, Պ․ Օցխելի և ուրիշներ։ Երկրորդ շրջանում (1932–54) ստեղծվել են Վ–ի քաղաքների գլխ․ հատակագծերը, կառուցվել բնակելի տներ, հասարակական շենքեր, կիրառվել ինչպես դասական ճարտ–յան, այնպես էլ հին վրաց․ արվեստի ձևերը (Կառավարական տունը, 1938–53, ճարտ–ներ՝ Վ․ Կոկորին, Գ․ Լեժավա, «Դինամո» ստադիոնը, 1937, ճարտ․ Ա․ Կուրդիանի, երկուսն էլ Թբիլիսիում ևն)։ Այդ շրջանի շատ արվեստագետներ 1922-ին հիմնադրված Թիֆլիսի Գեղարվեստի պետ․ ակադեմիայի շրջանավարտներ էին (գեղա– նկարիչներ Ու․ Զափարիձե, Ա․ Քութաթելաձե, գրաֆիկներ Ի․ Գաբաշվիլի, Վ․ Գրիգոլիա, Ս․ Քոբուլաձե, բեմանկա– րիչներ Ս․ Վիրսալաձե, Դ․ Թավաձե, քան– դակագործներ Շ․ Միկաթաձե, Վ․ Թոփուրիձե և ուրիշներ)։ ժամանակակից փուլի համար տիպական են ճարտ–յան մեջ հետահայեցության հաղթահարումը, արդի կոնստրուկցիաները ազգ․ ավանդույթների հետ համադրելու ձգտումը։ Կերպարվեստին բնորոշ են նոր արտահայտչամի– ջոցների որոնումները, մոնումենտալ–դե– կորատիվ գեղանկարչության և մոնումենտալ քանդակագործության նկատմամբ հատուկ ուշադրությունը (գեղանկարիչներ և գրաֆիկներ Ա․ Բանձելաձե, է․ Կալանդաձե, Գ․ Քութաթելաձե, Կ․ Մախարաձե, Թ․ Միրզաշվիլի, Զ․ Նիժարաձե, Ռ․ Թորդիա, Զ․ Ծերեթելի, Դ․ էրիսթավի, քան– դակագործներ է․ Ամաշուկելի, Մ․ Բերձե– եիշվիլի, Դ– Օչիաուրի, բեմանկարիչներ Գ․ Գունիա, Գ․ Մեսխիշվիւի, «Սամեուլի» և ուրիշներ), խիստ բազմազան է դեկորա– տիվ–կիրառական արվեստը (խեցեգործություն, ապակի, գոբելեն, դրվագում)։ Դ․ Թուման իշվքւչՒ

Վ–ի ճարտ–յան մեջ ավանդ ունեն նաև հայերը։ Դեռևս VII դ․ հայ ճարտարապետ Թոդոասկը շինել է Աթենիի Սիոն հռիփսիմեատիպ եկեղեցին, հայ վարպետները մասնակցել են Մցխեթի Ջվարի տաճարի կառուցմանը։ XI դ․ կառուցվել են խոժոռնիի հայկ․ եկեղեցին, Կյուրիկյանների առաջին մայրաքաղաք Սամշվիչդեի պաշտ– պանական, պալատական շենքերը և եկե– ղեցիներից երեքը։ Հայերը մեծ դեր են ունեցել Թբիլիսիի կառուցապատման գործում սկսած XIII դարից։ XVI դ․ Կախեթի թագավորության մայրաքաղաք Գրեմիում կազմավորվել է խոշոր հայկ․ գաղութ, որը