Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/526

Այս էջը սրբագրված չէ

զբաղեցնում էր մոա 30 հա տարածքով առանձին թաղամաս, ուր կառուցվել են տաս եկեղեցի, շուկա, իջևանատուն, բաղնիք։ Եկեղեցիների մեծ մասը գմբեթավոր են, նրանց շին․ արձանագրությունները փորագրված են պատերի շարվածքում ագուցված խաչքարերի վրա։ Ինքնատիպ է Ս․ Աստվածածին եկեղեցու եռահարկ գմբեթավոր հորինվածքը (կառուցել է Մկրտիչը, 1595-ին), որի հայերեն շին․ արձանագրությունը կրկնված է պարսկ․ Ա շսոժոոնիի հայկական եկեղեցին (XI դ․) Թելեթի հայկական վանքը (XI–XIX ԴԴ*) վրաց․։ Հայկ․ եկեղեցիներ են կառուցվել Ալիում (XIII դ․), Քանդայում (1471) և Կավթիսխևիում (1595)։ Անանուրի ամրոցի Մեծ եկեղեցին կառուցել են Գրիգորը և շինարար վարպետները 1688-ին։ Կառուցման թվականը հայերեն փորագրված է շենքի արլ․ ճակատին, իսկ ճարտարապետի անունը, ուռուցիկ տառերով՝ հվ․ պատին, քանդակազարդ խաչի տակ։ Մեկ զույգ մույթերով գմբեթավոր այս եկեղեցին ուշագրավ է արտակարգ հարուստ արտաքին հարդարանքով։ Ամրոցի ստորոտին կանգուն է Մ․ Աստվածածին հայկ․ եկեղեցին, որը կառուցել է Հակոբ Լազարիչը 1850-ին։ Գորիից ոչ հեռու գտնվում է Քվաքսվրեւիի հայկ․ ժայռափոր վանքը (XVI–XVUI դդ․)։ Թելեթի վանքը, ըստ պահպանված հայերեն արձանագրությունների, հիմնադրվել է XI դ․ (եկեղեցին կառուցել են Ուտա և Գրիգոր վարպետները 1002-ին, հիմնովին վերակառուցվել է XIX դ․)։ Եռանավ բազիլիկի հորինվածքով եկեղեցուն կից է քառահարկ զան– գակատունը (1832), որի պատին ագուցված է վիշապասպան Սութբ Գևորգի հարթաքանդակը (1792)՝ երկլեզվյան (հայերեն ու վրաց․) նվիրատվական արձանագրությամբ։ Վ–ում հայերը աշխարհիկ ու պաշտամունքային շատ շենքեր են կառուցել հատկապես XIX դ․, որոնց թվում են Սղնախի, Վեչիսցքւխեի, Թելավի, Աբասթումանի, Մուխրանի, Լենինգորիի եկեղեցիները են։ Ախալցխայի Մ․ Վարդան եկեղեցին (1862–68) իր բարձրադիր տեղադրությամբ իշխող դիրք է գրավում քաղաքի համայնապատկերում։ Այն կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից և ունի քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Արմ․ կողմից կից է եռահարկ զանգակատունը։ Արլ․, հվ․ և հս․ ճակտոնների վրա կան փոքրիկ սյունազարդ ռոտոնդաներով զանգակատներ, որոնց շնորհիվ եկեղեցին ձեռք է բերում հնգագմբեթ ինքնատիպ ուրվագիծ։ Մ․ Հւսսրաթրսն

XVI․ Երաժշտությունը Վ․ հնագույն և բարձր զարգացած երաժըշտ․ մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտ․ բանահյուսությունը։ Վրաց․ երգերը հիշատակում է մ․ թ․ ա․ IV դ․ հույն պատմաբան Քսենոֆոնը։ Վրաց․ ժող․ երաժշտությունը իր հիմքում բազմաձայն է։ Այն հարուստ է լադային, ռիթմա–ինտոնացիոն, հարմոնիկ և պոլիֆոնիկ կառուցվածքով։ Վ–ի երաժշտ․ բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային են), ոճերի մեծ բազմազանությունը։ Միենույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։ ժող․ պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի են։ Հնագույն ժամանակներից տարածված են ժող․ երաժշտ․ գործիքները՝ չոնգուրի, վւանդուրի, չանգի (լարային կսմիթավոր), չունիրի (լարային աղեղնավոր), գուդաստվիրի (պարկապզուկ), սալամուրի (շվի), սոինարի կամ լարչեմի (բազմափող ֆլեյտա), քնարի (քնար), բուկի (փող), սաղվիրի (ազդանշանային Փող), դհոլի (երկկողմանի թմբուկ),դայրա (դափ) են։ Վրաց․ երաժշտ․ բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խըմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։ IV դ․ ծագել է վրաց․ եկեղեցական երաժըշտությունը, որը կրել է ժող․ բազմաձայնության ազդեցությունը։ X դ․ ստեղծվել է Մ․ Մողրեկիւիի հոգեոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես XVII դ․ ձևավորվել է քաղաքային երաժշտ․ մշակույ– թը։ XIX դ․ Վ․ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրաց․ և ռուս․, ինչպես նաև եվրոպ․ երաժշտ․ մշակույթների միջև։ 1851-ին Թիֆլիսում բացվել է օպերային թատրոն, 1871-ին՝ Կովկասյան երաժշտ․ ընկերության երաժշտ․ դպրոց (1886-ից՝ ուսումնարան, 1917-ից՝ կոնսերվատորիա, 1947-ից՝ Վ․ Աարաջիշվիլու անվ․), 1883-ին՝ Ռուս, երաժշտ․ ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905-ին՝ Վրաց․ ֆիլհարմոնիկ ընկերությունը։ Վրաց․ նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին Մ․ Ա․ Բալանչիվաձեն, Դ․ Ի․ Արաղիշվիլին և ազգ․ կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ․ Պ․ Փալիաշվիլին։ Մինչսովետական շրջանի լավագույն ստեղծագործությունները Մ․ Րալանչիվաձեի և Դ․ Արաղիշվիլու ռոմանսներն էին, Մ․ Ршլանչիվաձեի <Նենգ Դարեջան» (հատվածներ, 1897), Դ․ Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և էթերի» (1919), Վ․ Ի․ Դոլիձեի «Քեթո և Կոտե» (1919) օպերաները, Ն․ Մուլխանիշվիլու խմբերգերը։ Ազգ․ երաժշտ․ մշակույթի հսկայական վերելք է սկսվել Վ–ում սովետական իշխանության հաստատումից հետո (1921)։ 1922-ին բացվել է Թիֆլիսի երկրորդ կոնսերվատորիան (1924-ին միավորվել է առաջինի հետ)։ Վրաց․ երաժշտության ч ժանրային, թեմատիկ և ոճական հարըստացման մեջ նշանակալից ավանդ ունի սովետական կոմպոզիտորների առաջին սերունդը՝ Գ․ Կիլաձե, Ի․ Տուսկիա, Շ․ Թաքթաքիշվիլի, Ի․ Գոկիելի, Շ․ Մ․ Մշվելիձե, Ա․ Բալանչիվաձե։ 1920-ական թթ․ զարգացել է ազգ․ օպերան։ Ստեղծվել են Զ․ Փալիաշվիլու «Դաիսի» («Մթընշաղ», 1923) ե«Լատավրա» (1927), Դ․ Արաղիշվիլու «Կյանքը՝ խնդություն» («Դինարա», 1926), Վ․ Դոլիձեի «Լեյլա» (1922), «Ցիսանա» (1929), Շ․ Թաքթաքիշվիլու մանկ, օպերաները։ 1922-ին ստեղծվել է «Վրաց․ երիտասարդ երաժիշտների ընկերությունը», որին կից 1924-ին կազմակերպվել են սիմֆ․ նվագախումբ և լարային կվարտետ։ 1930-ական թթ․ վերջից առաջատար տեղ է գրավել սիմֆոնիկ ժանրը։ Գ․ Կիլաձեի «Գանդեգիլի» («ճգնավորը», 1937), Շ․ Մշվելիձեի «Զվիադուրի» սիմֆ․ պոեմը (1940), Ա․ Բալանչիվաձեի 1-ին սիմֆոնիան (1944) ևն։ 1940–50-ական թթ․ ստեղծվել են Օ․ Թաքթաքիշվիլու 1-ին սիմֆոնիան (1949) և դաշնամուրի կոնցերտը (1951, նա նաև Վրաց․ ՍՍՀ հիմնի հեղինակն է, 1946), Ա․ Մաճավարիանիի ջութակի կոնցերտը (1950)։ Սիմֆոնիա– ների, սիմֆոնիկ պոեմների, գործիքային կոնցերտների, սյուիտների հեղինակներ են Դ․ Արաղիշվիլին, վ․ Դոլիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ա․ Շավերզաշվիլին, Դ․ Թորաձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Բ․ Կվերնաձեն, Ս․ Նասիձեն, Ֆ․ Ղլոնտին, Ն․ Մամիսաշվիլին, Ն․ Գաբունիան, Գ․ Ղանչելին, Վ․ Շ․ Ազարաշվիլին և ուրիշներ։ Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ․ Թաքթաքիշվիլին (վրաց․ առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի․ Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա․ Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս․ Ցինցաձեն (լարային 9 կվարտետ են)։ 1940-ական թթ․ ստեղծվել են ժամանակա– կից թեմայով առաջին օպերաները՝ Շ․ Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմ․ 1940), Ի․ Տուսկիայի «Հայրենիք» (բեմ․ 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ․ Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ–էպիկական (ըստ Շ․ Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի, բեմ․ 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ․ Ս․ Դամսախուրդիայի համանուն վեպի, բեմ․ 1961) օպերաները, Օ․ Թաքթաքիշվի–