Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/527

Այս էջը սրբագրված չէ

լու «Մինդիա» օպերա–պոեմը (ըսա Վաժա Փշավելայի ստեղծ․ մոտիվների, բեմ․ 1961)։ Ստեղծվել են հերոսական–ռոման– տիկ (Ա․ Բալանչիվաձե), հերոսական– հայրենասիրական (Դ․ Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ․ Կիլաձե), պատմա– հեղափոխական (Ֆ․ Ղլոնտի), համաշխարհային ղասական գրկ–յան թեմաներով (Ա․ Մաճավարիանի, Ս․ Ցինցաձե, Ա․ Բալանչիվաձե, Ռ․ Գաբիչվաձե) բալետներ։ Կանտատ–օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ․ Բալանչիվաձեն, Զ․ Փալիաշվիլին, Ն․ Գուդիաշվիլին, Շ․ Մշվելիձեն, Ա․ Չիմաղաձեն, Ա․ Մաճավարիանին, Ա․ Շավերզաշվիլին, Ս․ Նասիձեն, Օ․ Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ․ Միլորավան, Գ․ Ցաբաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Դ․ Թորաձեն, Ն․ Գաբունիան և ուրիշներ։ Վրաց․ ռոմանսի զարգացման նոր Փուլը սկսվել է 1940-ական թթ․ վերջից (Ա․ Սաճավարիանի, Ա․ Չիմաղաձե, Ռ․ Լաղիձե, Ռ․ Գաբիչվաձե և այլք)։ Վոկալ– սիմֆոնիկ ցիկլեր են ստեղծել Օ․ Թաքթաքիշվիլին, Ա․ Մաճավարիանին, մասսայական երգեր՝ Ի․ Տուսկիան, Գ․ Կիլաձեն, Շ․ Մշվելիձեն, Ա․ Բալանչիվաձեն, Գ․ Կոկելաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ռ․ Լաղիձեն, կինո, էստրադային և դրամատիկ ներկայացումների երաժշտություն՝ Գ․ Ցաբաձեն, Ս․ Ցինցաձեն, Ա․ Չիմաղաձեն, Դ․ Թորաձեն, Ա․ Միրիանաշվիլին և ուրիշներ։ 1970-ական թթ․ հանդես եկած երիտասարդ կոմպոզիտորներից են Ի․ Բարդանաշվիլին, Մ․ Գագնիձեն, Գ․ Ջափարիձեն, Ռ․ Կաժիլոտին, Է․ Լոմդարիձեն, Գ․ Սիխարուլիձեն, Գ․ Չլաիձեն, Վ․ Չուլուխաձեն, Տ․ Շավլոխաշվիլին, Շ․ Շիլակաձեն։ Ազգ․ վոկալ արվեստի հիմնադիրներն են Վ․ Սաոաշիշվիլին, Օ․ Բախուտաշվիլի–Շուլգինան և Ա․ Ինաշվիլին, նշանավոր երգիչներից են Ն․ Կումսիաշվիլին, Դ․ Գամրեկելին, Դ․ Բադրիձեն, Բ․ Կրավեիշվիլին, Դ․ Մճեդլիձեն, Ն․ Խարաձեն, Մ․ Նաղաշիձեն, Ե․ Սոխաձեն, Ն․ Ցոմաիյան, Պ․ և Մ․ Ամիրանաշվիլիները, Դ․ և Ն․ Անդղուլաձեները, Ջ․ Անջափարիձեն, Զ․ Սոտկիլավան, Լ․ Ճղոնիան, Ց․ Տատիշվիլին, Մ․ Քասրաշվիլին, դիրիժորներ Ի․ Փալիաշվիլին, Ե․ Միքելաձեն, Օ․ Դիմիտրիադին, Գ․ և Լ․ Կիլաձեները, Դ․ Միրցխուլավան, Վ․ Փալիաշվիլին, Շ․ և Գ․ Ազմաիփարաշվիլիները, Դ․ Կախիձեն, դաշնակահարներ Ա․ Վիրսալաձեն, Ա․ Տուլաշվիլին, Է․ Վիրսալաձեն, Գ․ Քավթարաձեն, Ա․ Նիժարաձեն, Տ․ Ամիրեջիբին, Մ․ Մդիվանին, Լ․ Թորաձեն, Է․ Անջափարիձեն, ջութակահարներ Մ․ և Ն․ Իաշվիլիները, Է․ Իսակաձեն, թավջութակահարներ Բ․ Բարնաբիշվիլին, Ա․ Չիջավաձեն, Է․ Իսակաձեն, Թ․ Գաբարաշվիլին և ուրիշներ։ Վ–ոււ1 գործում են (1983)՝ Զ․ Փալիաշվիլու անվ․ օպերայի և բալետի թատրոնը (մասնաճյուղը՝ Քութայիսում), Վ․ Աբաշիձեի անվ․ Թբիլիսիի երաժշտ․ կոմեդիայի թատրոնը (հիմն․ 1934), Պետ․ սիմֆոնիկ նվագախումբը (1933), Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, Վրաց․ ՍՍՀ լարային կվարտետը (1930), կամերային նվագախումբ, Վրաց․ ֆիլհարմոնիան, Վ․ Սարաջիշվիլու անվ․ կոնսերվատորիան, երաժշտ․ 3 ուսումնարան, 20 երաժշտ․ դպրոց, երաժշտ․ ուսումնարաններ կան Քութայիսում, Սուխումում, Բաթումում, Ցխինվալիում, Թելավում, Գորիում և այլ քաղաքներում ու շրջկենտրոններում։ Վրաց․ ՍՍՀ կոմպոզիտորների միությունը հիմնադրվել՝ է 1932-ին։ Գ․ Թորաձե

XVII․ Պարը, բալետը Վրաց ժողովրդի պարարվեստն ունի դարերի վաղեմություն։ Սակայն բալետային թատրոնը ձեավորվել է 1852-ից, երբ Թիֆլիսում սկսել են հանդես գալ ռուս, բալետի թատերախմբերը։ Ազգ․ բալետ ստեղծելու առաջին փորձերն արել է կոմպոզիտոր Թ․ Վախվախիշվիլին։ Վ–ում սովետական իշխանության առաջին տարիներին բալետային թատերախումբը գլխավորել է Մ․ Մորդկինը (1920–22)։ 1921-ին ազգ․ կադրերից կազմակերպվել է բալետային թատրոնը։ 1920–30-ական թթ․ բալետներ են բեմադրել Մ, Մորդկինը, Մ․ Մոիսեևը, Մ․ Սերգեեը, Ի․ Արբատովը (Յաղուբյան), Վ․ Գամսախուրդիան, Վ․ Լիտվինենկոն, Դ․ Զավրիշվիլին և ուրիշներ։ 1936-ին Վ․ Ճաբուկիանին բեմադրել է Ա․ Բալանչիվաձեի «Մզեճաբուկի» (նոր խմբ․ «Լեռների սիրտը») առաջին ազգ․ դասական բալետը։ 1938-ին ստեղծվել է Շ․ Թաքթաքիշվիլու «Մալթաղվա» արդի թեմայով առաջին ազգ․ բալետը (բալետմայստեր Դ․ Ջավրիշվիլի, Վ․ Լիտվինենկո)։ 1941-ից բալետային խումբը ղեկավարել է Վ․ Ճաբուկիանին․ բեմադրություններից են՝ Գ․ Կիլաձեի «Մինաթլե» Տեսարան Ա․ Մաճավարիանիի «Օթելլո* բալետից (1957, Վրաստանի օպերայի և բալետի թատրոն) (1947, 2-րդ խմբ․՝ 1965, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), Դ․ Թորաձեի «Գորդա» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Ա․ Մաճավարիանիի «Օթելլո» (1957, լենինյան մրցանակ, 1958), Ռ․ Գաբիչվաձեի «Համլետ» (1971)։ Բեմադրություններ են իրականացրել նաև Դ․ Դավիթաշվիլին, Ա․ Ծերեթելին, Թ․ Մանաձեն, Վ․ Դոլիձեն, Զ․ Կիկալեիշվիլին, Ռ․ Ծուլուկիձեն, Ա․ Ճիճինաձեն և ուրիշներ։ Տարբեր տարիներ թատրոնում աշխատել են արտիստներ Ն․ Ռամիշվիլին, Ե․ Գվարամաձեն, Թ․ Ճաբուկիանին, ի․ Ալեքսիձեն, Ե․ Գելովանին, Վ․ Ծիգնաձեն, Մ․ Վեկուան, Է․ ճաբուկիանին, Լ․Միթաիշվիլին, Ի․ Մուխիշվիլին, Դ. Բագրատիոնին, Կ․ Լոլաձեն, Զ․ Կիկալեիշվիլին, Վ․ Գունաշվիլին, Ռ․ Սաղալաշվիլին, Ռ․ Սանաձեն և ուրիշներ։ 1972–81-ի բալետային խումբը ղեկավարել է Դ․ Ալեքսիձեն․ բեմադրություններից են Բ․ Կվերնաձեի «Բերիկաոբա» (1973), Ս․ Ցինցաձեի «Դալին և որսորդը», Ռ․ Գաբիչվաձեի «Մեդեա» (երկուսն էլ՝ 1978) են։ 1982-ից գեղարվեստական ղեկավարն ու գլխ․ բալետմայստերն է Մ․ Լավրովսկին։ 1902–34-ին Թիֆլիսի ազգ․ վրաց․ պարերի ստուդիան կազմակերպել և ղեկավարել է Ա․ Ալեքսիձեն։ 1916-ին Մ․ Պերինին ստեղծել է առաջին բալետային ստուդիան, որը 1921-ին վերակազմավորվել է օպերայի և բալետի թատրոնին կից բալետային դպրոցի (1921–35-ին՝ դիրեկտոր Մ․ Պերինի)։ 1935-ին Դ․ Ջավրիշվիլին այն վերակազմավորել է պարարվեստի ստուդիայի, ավելի ուշ՝ դպրոցի․ 1951-ին դարձել է Պարարվեստի պետ․ ուսումնարան, որը ղեկավարել է Վ․ Ճաբուկիանին (1951 – 1977)։ 1945-ին ստեղծվել է ազգ․ պարի անսամբլ (այժմ՝ Վրաստանի ժող․ պարի պետ․ ակադեմիական վաստ․ անսամբլ, ղեկ․՝ Ն․ Ռամիշվիլի և Ի․ Մուխիշվիլի)։ 1947-ին կազմակերպվել է երգի և պարի անսամբլ (այժմ՝ Վրաստանի երգի և պարի պետ․ անսամբլ)։ Ա․ Չխեիձե

XVIII․ Թատրոնը Հնագիտական պեղումները, «բերիկաոբա», «քեենոբա», «մուրքվամոբա սաքմիսայ», «սվիմնիշի» ժող․ թատերականացված տոները են վկայում են Վ–ի թատեր․ մշակույթի հնագույն արմատների մասին։ Միջին դարերում ձեավորվել է «սախիոբա» պալատական սինկրետիկ թատրոնը։ XVIII դ․ գործել են դպրոցական (Թիֆլիսում և Թելավում), աշխարհիկ (Հերակլ II թագավորի պալատում, ղեկ․՝ դրամատուրգ Գ․ Ավալիշվիլի) և Գաբրիել Մայորի՝ հանրային թատրոնները։ Դ․ Մաչաբելիի գլխավորությամբ գոյատեել է նաև սախիոբա պալատական թատրոնը։ 1850-ին Վ–ի հասարակական առաջադեմ գործիչները վերածնել են վրաց պրոֆեսիոնալ թատրոնը։ Հիմնադիրը եղել է Գ․ էրիսթավին (1811–64), որը վրաց․ թատրոնում և դրամատուրգիայում հաստատել է ռեալիստական ուղղությունը։ 1856-ին ցարական կառավարությունը փակել է թատրոնը, և կրկին տրվել են միայն սիրողական ներկայացումներ։ Պրոֆեսիոնալ թատրոնի նոր վերածնունդը գլխավորել են գրողներ Ի․ Ճավճավաձեն և Ա․ Ծերեթելին։ Թատրոնի շուրջը կրկին համախմբվել են հասարակական գործիչներ Դ․ Ղիփիանին, Ն․ Նիկոլաձեն, Պ․ ՈՒմիկաշվիլին, Ն․ Ավալաշվիլին, դե– րասան–դերասանուհիներ Ն․ Գաբունիան, Մ․ Մափարովա–Աբաշիձեն, Կ․ Ղիփիանին, Վ․ Ալեքսի–Մեսխիշվիլին, Կ․ Մեսխին, Վ․ Գունիան։ Քութայիսի մշտական սիրողական թատրոնը (ղեկ․ Ե․ Կլդիաշվիլի) 1885-ին Կ․ Մեսխիի ղեկավարությամբ դարձել է մշտական պրոֆեսիոնալ թատրոն, որը Վ․ Ալեքսի–Մեսխիշվիլու ղեկավարությամբ (1897–1906) արձագանքել է հեղափոխական շարժման վերելքին։ Վ–ի պետ․ թատրոնը կազմակերպվել է 1920-ին, իսկ Վ–ում սովետական իշխանություն հաստատվելուց հետո, 1921-ին թատրոնը կոչվել է Շ․ Ռուսթավելու անվամբ։ Վրաց թատրոնի որակական նոր տեղաշարժը կապված է Ռուսաստանից Կ. Մար-