Կ․ Մարջանիշվիլու վերադարձի հետ։ Մեծ երեվույթ էր Լոպե դե Վեգայի «Ֆուենաե օվեխունա» պիեսի 1922-ի նոյեմբ․ 25-ի բեմադրությունը (ռեժ․ Կ․ Մարջանիշվիլի)։ Կ․ Մարջանիշվիլու աշակերտներից U զինակիցներից Վ․ Անջափարիձեն, Թ․ ճ․ավճավաձեն, Ու․ Չխեիձեն, Ա․ Խորավան, Ա․ Վասաձեն, Վ․ Գոձիաշվիլին, ռեժիսոր Ա․ Ախմետելին, նկարիչներ Ի․ Գամրե– կելին, Պ․ Օցխելին, կոմպոզիտորներ Ի․ Տուսկիան, Թ․ Վախվախիշվիլին, դրամատուրգներ Պ․ Կակաբաձեն, Ս․ Շանշիաշվիլին և ուրիշներ հետագայում դարձել են բեմի նշանավոր վարպետներ։ 1928-ին Կ․ Մարջանիշվիլին Քութայիսում ստեղծել է նոր թատրոն, որը 1930-ին Փոխադրվել է Թիֆլիս (1933-ից՝ Կ․ Մարջանիշվիլու անվան)։ Ա․ Ախմետելու գըխավորությամբ մեծ հաջողությունների է հասել Ռուսթավելու անվ․ թատրոնը։ 1930-ական թթ․ Մարջանիշվիլու անվ․ թատրոնում իրենց վառ ընդունակություններն են դրսևորել դերասան–դերասանուհիներ Ա․ |0որավան, Ա․ Վասաձեն, Վ․ Անջափարիձեն, Ս․ Թաղաիշվիլին, Վ․ Գոձիաշվիլին, Ս․ Զաքարիաձեն, Գ․ Շավգուլիձեն, Ա․ ժորժոլիանին, Ա․ Կվանտալիանին, Ա․ Օմիաձեն։ Հայրենական մեծ յպատերազմի տարիներին բեմադրվել են գերմ․ ֆաշիստների դեմ պայքարի և հայրենասիրական թեմաներով պիեսներ։ 1950-ական թթ․ ռեժիսորներ Դ․ Ալեքսիձեն, Ա․ Չխարտիշվիլին, Վ․ Ղուշիտաշվիլին, Վ․ Տաբլիաշվիլին, Ս․ ճելիձեն վրաց բեմում վարպետորեն են վերամարմնավորել համաշխարհային դրամատուրգիայի երկերը։ Դերասան–ղերասանուհինհր Մ․ Չախավան, Ս․ Ղանչելին, է․ Մանջգալաձեն, Գ․ Դեգեչկորին, Ռ․ Չխիկվաձեն, Գ․ Սաղարաձեն, Կ․ Մախարաձեն Ռուսթավելու թատրոնում, երիտասարդ ռեժիսոր Մ․ Թումանիշվիլու գլխավորությամբ, իսկ Մ․ Զափարիձեն, Մ․ Թբիլելին, է․ Ղիպշիձեն Մարջանիշվիլու անվ․ թատրոնում (ռեժ․ Գ․ Լորթքիփանիձե, Լ․ Իոսելիանի) դարձան առաջատարներ։ 1960-ական թթ․ նոր սերունդը՝ ռեժիսորներ Լ․ Միրցխուլավա, Դ․ ժորդանիա, Ռ․ Ստուրուա, Ն․ Ի՚ատիսկացի, Թ․ Չխեիձե, դերասաններ Օ․ Մեղվինեթուխուցեսի, Կ․ Կավսաձե, Ի․ Ուչանեիշվիլի, Ն․ Մգալռբլիշվիլի, Ի․ Գիգոշվիլի և ուրիշներ, նկարիչներ Մ․ Մալազոնիա, Գ․ Ալեքսի–Մեսխիշվիլի, Մ․ ճավճավաձե, Դ․Գունիա, հիմնականում Շ․ Ռուսթավելու անվ․ վրաց․ թատեր․ ինստ–ի սաներն են։ Ռուսթավելու անվ․ թատրոնը Բրեխտի «Կովկասյան կավճե բոլորակ», Շեքսպիրի «Ռիչարդ III» (ռեժ․ Ռ․ Ստուրուա) և այլ ներկայացումներով հանդես է եկել ՍՍՀՄ քաղաքներում, Անգլիայում, ԱՄՆ–ում և այլուր։ Վրաց․ ՍՍՀ–ում գործում է 33 պետ․ թատրոն։ Թբիլիսիում, բացի Զ․ Փալիաշվիլու անվ․ օպերայի և բալետի, Շոթա Ռուսթավելու անվ․, Կ․ Մարջանիշվիլու անվ․, Մետեխի երիտասարդական, Դերասանական արվեստանոցի և Վ․ Աբաշիձեի անվ․ երաժշտ․ կոմեդիայի թատրոններից, գործում են Ա․ Ս․ Գրիբոյեդովի անվ․ ռուս․, Ս․ Շահումյանի անվ․ հայկ․, վրաց․ և ռուս, պատանի հանդիսատեսի, վրաց․ և ռուս, տիկնիկային, մանրապատումների, մնջախաղի, մարիոնետների թատրոնները։ 1981-ին բացվել է ևս մեկ՝ Թբիլիսիի դրամատիկ, թատրոնը։ Ինքնավար հանրապետություններում և մարզում գործում են Աբխազական, Աջարական, Օսեթական և այլ թատրոններ։
XIX․ Կինոն Վ–ում առաջին կինոսեանսը կայացել է 1896-ի նոյեմբ․ 16-ին, Թիֆլիսում։ Ա․ Դ․ Դիգմելովը 1910-ին իրականացրել է առաջին կինոնկարահանումները։ 1912-ին Վ․ Ամաշուկելին նկարահանել է առաջին վավերագրական կինոակնարկը։ - 1916-ին վրաց առաջին կինոռեժիսոր Ա․ Ծուծունավան ստեղծել է «Քրիստինե» (ըստ է․ Նինոշվիլու «Քրիստինե» պատմվածքի) ֆիլմը։ Վ–ում սովետական իշխանության հաստատումից հետո, 1921-ին Թիֆլիսում հիմնադրվել է Վ–ի «Պետկինոարդ» տրեստը։ 1921-ին ստեղծվել է «Արսեն Զորջիաշվիլի», 1923-ին՝ «Կարմիր սատանի ճտերը» (երկուսն էլ՝ ռեժ․ ի․ Պերեստիանի) կինոնկարները։ 1920-ական թթ․ կինոարտադրության մեջ զգալի տեղ է գրավել վրաց․ գրականության էկրանավորումը՝ «Սուրամի բերդը» (1923, ըստ Դ, ճոն– քաձեի, ռեժ․ Ի․ Պերեստիանի), «Անարգանքի սյան մոտ» (1924, ըստ Ա․ Ղազբեգիի, ռեժ․ Հ․ Բեկնազարյան), «Սամա– նիշվիլոլ խորթ մայրը» (1927, ըստ Դ․ Կլդիաշվիլու, ռեժ–ներ՝ Զ․ Բերիշվիլի, Կ․ Մարջանիշվիլի) են։ Սովետական կինոյի նշանավոր ֆիլմերից էր «էլիսո»-ն (1928, ըստ Ղազբեգիի, ռեժ․ Ն․ Շենգելայա)։ 1920-ական թթ․ 2-րդ կեսին վրաց․ կինոն համալրվեց նոր սերնդի ստեղծագործողներով։ Այդ շրջանի ուշագրավ ֆիլմերից են՝ «Հաղթում է երիտասարդությունը» (1928, ռեժ․ Մ․ Գելովանի), «Սաբա» (1929), «Խաբարդա» (1931, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ ճիաուրելի), «Զիմ Շվանթե» («Սվանեթիայի աղը», 1930, ռեժ․ Մ․ Կալատոզով) ևն։ 1928-ին Թիֆլիսի կինոստուդիայում հիմնվել է կինոխրոնիկայի սեկտոր (ղեկ․՝ ռեժ․ Ս․ Դոլիձե), որի հիման վրա 1958-ին ստեղծվել է վավերագրական և գիտահանրամատչելի ֆիյմերի ստուդիա։ Այդ շրջանում է ծնունդ առել վրաց․ մուլտիպլիկացիոն կինոն, որի հիմնադիրն է Վ․ Մուջիրին («Կորչի օրորոցը», 1930, «Արգոնավորդները» ևն)։ 1930-ական թթ․ ստեղծվել են պատմահեղափոխական ֆիլմեր՝ «Վերջին դիմակահանդեսը» (1934), «Արսեն» (1937, երկուսն էլ՝ ռեժ․ Մ․ ճիաուրելի), «Վերջին խաչակիրները» (1934), «Դարիկո» (1936, երկուսն էլ՝ ռեժ․ Ս․ Դոլիձե) ևն։ Վրաց․ կատակերգության ավանդույթները զարգացրել է Դ․ Ռոնդելին («Կորուսյալ դրախտ», 1938 ևն)։ Այդ շրջանում են նկարահանվել կոլտնտեսային գյուղի մասին «Ոսկեգույն հովիտ» (1937, ռեժ․ Ն․ Շենգելայա) և մանկ․ «Կաջանա» (1941, ռեժ․ Կ․ Պիպսիաշվիլի) ֆիլմերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծած հայրենասիրական թեմայով ֆիլմերի համար Թբիլիսիի կինոստուդիան պարգևատրվել է Լենինի շքանշանով (1944)։ Գեղարվեստական ֆիլմերից ուշագրավ են՝ «Դեորգի Սաակաձե» (1942–43, 2 սերիա, ռեժ․ Մ․ ճիաուրելի), «Զուրգայի վահանը» (1944, ռեժ․ Ս․ Դոլիձե և Դ․ Ռոնդելի)։ Կինովավերագրողներ Գ․ Ասաթիանին, Շ․ Չագունավան, Շ․ Խոմերիկին և ուրիշներ ռազմաճակատում նկարել են 126 կինոժուռնալ, 52 հատուկ թողարկում և շուրջ 10 ֆիլմ։ Ետպատերազմյան հետաքրքիր կինոնկարներից են «Դավիթ Գուրամիշվիլի» (1946, ռեժ․ Ս․ Սանիշվիլի, ի․ Թումանիշվիլի), «Քեթո և Կոտե» (1948, ռեժ․ Վ․ Տաբլիաշվիլի, Շ․ Գեդևանիշվիլի), «ճպուռը» (1954, ռեժ․ Ս․ Դոլիձե)։ «Մագդանայի Լուրջան» ֆիլմով (1956, ռեժ․ Թ․ Աբուլա– ձե, Ռ․ Չխեիձե) սկսվել է վրաց․ կինոյի հգոր վերելքը։ 1953-ից Թբիլիսիի կինոստուդիան կոչվել է «Վրացֆիլմ»։ 1957-ին հիմնվել է Վրաց․ ՍՍՀ կինեմատոգրաֆիստների միությունը։ 1968-ին ստեղծվել է հեռուստատեսային ֆիլմերի ստուդիա։ 1950–70-ական թթ․ կինոնկարներից են՝ «Ուրիշի երեխաները» (1958), «Ես, տատիկս, Իլիկոն և Իլարիոնը» (1962, երկուսն էլ՝ ռեժ․ Թ․ Աբուլաձե), «Զինվորի հայրը» (1965), «Տնկիներ» (1972),