Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/53

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դեռ կպատրաստվենք գործի համար:... Չէ՞ որ եթե իսկական կյանք չկա. պետք է հնարել այն. ահա մենք էլ ապրում ենք ռուսաստանյան պայքարի արձագանքներով և այստեղ մինիատյուր չափով կրկնում ենք այն:... Եթե դուք մի քանի խոսք գրեք ինձ, շատ և շատ շնորհակալ կլինեմ (նույն տեղում, էջ 273-274): Վ.Ի. Լենինը ջերմորեն արձագանքել է նրան, ցույց տվել նյութական օգնություն և մտահոգվել նրա ու մյուս աքսորյալ բոլշևիկ գործիչների փախուստի կազմակերպմամբ: Ցարական իշխանությունները. ձեռք բերելով որոշ տվյալներ. խափանել են այդ և Սպանդարյանին 1914-ի մայիսին աքսորել ավելի հյուսիս Տուրուխանյան երկրամասի Մոնաստիրսկոյե գյուղը: Այդտեղ Սպանդարյանի առողջությունը խստորեն վատթարացել է: Ապրուստ հայթհայթելու համար նա մի կերպ զբաղվել է փայտահատությամբ ու որսորդությամբ և նույնիսկ այդպիսի վիճակում իր ուշադրության կենտրոնում պահել քաղ. ու կազմակերպական աշխատանքը: Երբ սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, նա կանգնել է միանգամայն ճիշտ դիրքերի վրա և պաշտպանել ու պրոպագանդել իմպերիալիստական պատերամը քաղաքաքացիականի վերածելու լենինյան լոզունգը, մերկացրել մենշևիկների սոցիալ-շովինիստակն հայացքները, խարազանել II Ինտերնացիոնալի պարագլուխներին, օպորտունիստներին:

Մոնաստիրսկոյեն, ուր տեղափոխվել էր նաև Յա. Մ. Սվերդլովը և Սպանդարյանի հետ գործում էին սերտ համերաշխությամբ, վերածվել է աքսորյալ բոլշևիկների կարևոր կենտրոնի: Այնտեղ կազմակերպվել են խորհրդակցություններ և քննարկվել ժամանակի կենսական հարցեր: 1915-ի հուլիսին Մոնաստիրսկոյե են ժամանել IV Պետ.դումայի աքսորյալ բոլշևիկ-դեպուտատները. որոնց հետ միասին կազմակերպվել է խորհրդակցություն: Այդտեղ հանդես է եկել Սպանդարյանը, որն ըստ արժանվույն է գնհատել բոլշևիկյան ֆրակցիայի գործունեությունը և մերկացրել Կամենևի դավաճանությունը, նրա ելույթն անվանել «լիբերալ փաստաբանի ճառ»: Խորհրդակցությունն ընդունել է հեղափոխական բանաձև, որը գրել էին Յու. Սվերդլովն ու Սպանդարյանը: Բանաձևը ձեռագիր ու տպագիր ձևով տարածվել է որպես կուսակցական կարևոր փաստաթուղթ պատերազմական ժամանակաշրջանի հանգուցային հարցերի վերաբերյալ: Սպանդարյանը մի խումբ բոլշևիկնեերի հետ միասին 1916-ի մայիսին ողջունել է «Վոպրոսի ստրախովանիյա» («Вопросы страхования») բոլշևիկյան ժուռնալի հրատարակությունը, ինչպես նաև հավանություն տվել Ցիմերվալդի ու Կինտալի միջազգային սոցիալիստական կոնֆերանսների որոշումներին։

1916-ի մայիսի 28-ին Սպանդարյանը գրել է իր վերջին նամակը Վ․ Ի․ Լենինին, ուր «ամենաբոցավառ ողջույն է հղել սառն երկրներից» և շեշտել, որ «մենք հոգով արի ենք» (նույն տեղում, էջ 278)։ Բայց առողջությունը քայքայվել էր և նա գամվել էր անկողնուն։ Ընկերների միջոցով հաջողվել է ծանր հիվանդ Սպանդարյանին բուժման նպատակով տեղափոխել սկզբում Ենիսեյսկ և ապա Կրասնոյարսկ, բայց արդեն ոչինչ չի օգնել։ Սեպւոեմբերի 11(24)-ին նա մահացել է քաղաքային հիվանդանոցում և թաղվել աքսորյալների գերեզմանոցում։ Կուսակցության կենտրոնական օրգանում, որը հրատարակվում էր Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ, տպագրվել է հատուկ մահախոսական, որտեղ բարձր են գնահատվել Սպանդարյանիի վիթխարի ծառայությունները և նշվել, որ նա մինչև վերջ «հավատարիմ է մնացել հեղափոխական սոցիալ–դեմոկրատիայի լավագույն ավանդույթներին՝ ոչ մի րոպե չտատանվելով ինտերնացիոնալիզմի դիրքերից» («Социал-демократ», № 56, 1916 г․)։ Հետագայում էլ Վ․ Ի․ Լենինը շեշտել է, որ Սպանդարյանը «շատ գնահատելի ու ականավոր աշխատող էր», «ականավոր հեղափոխական» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 52, էջ 316-317)։ Ստ․ Շահումյանը Սպանդարյանինին բնութագրել է որպես կովկասյան ու համառուսաստանյան մասշտաբի հեղափոխական ու կուսակցական խոշոր գործիչ, որի հիշատակի առաջ պետք է խոնարհվել և շարունակել այն գործը, «որի համար նա ապրեց և մեռավ» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, էջ 61)։ Սպանդարյանի վերջին խոսքերն են եղել․ «Հեղափոխությունը կանգնած է 17 թվականի շեմքին, կանգնեցեք Լենինի դրոշի տակ․․․»։

Սպանդարյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, գրել բազմաքանակ երկեր, հիմնականում հրապարակախոսական–ժուռնալիստական հոդվածներ, որոնք վերաբերում են մարքս–լենինյան տեսությանը, բոլշևիկյան կուսակցության ծրագրային պահանջներին, ստրատեգիային ու տակտիկային, նրա գործունեությանը, տիրող կարգերի մերկացմանը, աշխատավոր մասսաների դրության պատկերմանն ու բնութագրմանը, հեղափոխական շարժումներին, պատմագիտության, տնտեսագիտության, փիլիսոփայության, մշակույթի, Ժող․ կրթության, մամուլի, գրականության, արվեստի հարցերին։ Այդ ամենի առանցքն են կազմում ժող․ զանգվածների ազատագրման գաղափարը և պայքարը դրա իրականացման համար։ Սպանդարյանի հոդվածները բոլշևիկյան հրապարակախոսության ու ժուռնալիստիկայի լավագույն նմուշներից են։

Ակնառու է Սպանդարյանի արժեքավոր ավանդը մարքսիստական գրաքննադատության ու արվեստագիտության ասպարեզում։ Նա գրել է բազմաթիվ հոդվածներ համաշխարհային, ռուս, ու հայ գրականության տարբեր հարցերի մասին, ինչպես նաև թատերական շատ գրախոսականներ, որոնց մեջ հետևողականորեն անց է կացրել դասակարգային–կուսակցական սկզբունքը, գրողներին ու արվեստագետներին արժեքավորել ըստ նրանց ստեղծագործությունների սոցիալ․ բովանդակության ու գեղարվեստական կատարման։ Նա բարձր է գնահատել հեղափոխական դեմոկրատներին (Գերցեն, Բելինսկի, Չեռնիշևսկի, Դոբրոլյուբով, Շևչենկո և ուրիշներ), Ա․ Պուշկինին, Ն․ Կռիլովին, Լ․ Տոլստոյին, Ա․ Չեխովին, Մ․ Գորկուն, Ա․ Շիրվանգադեին, Հ․ Հակոբյանին և ուրիշների։ Սպանդարյանը բացառիկ սեր ու հոգատարություն է ցուցաբերել պրոլետարական գրականության