S. տ. հայերեն այբուբենի երեսունմեկերորդ տառը: Անունն է տիւն (տյուն): Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով: Կազմված է երեք ուղղաձիգ՝ երկու կարճ և մեկ երկար, ինչպես նաև՝ երկու նուրբ տարրերից: Ուղղաձիգ երկու տարրերը (ընդ որում լայնի փոխարեն կարճ է օգտագործված) և երկու նուրբերը գտնվում են երկարի աջ և ձախ կողմերում: Աջ կողմի կարճը և երկարը նուրբով միանում են վերին ծայրերից, ձախ կողմի կարճը և երկարը՝ ստորին ծայրերից: Ունի բոլոր հինգ տառատեսայները՝ որոշ փոփոխուփյուններով:
Գրչագիր Տ գրվում է տողերի միջև, ուղղաձիգ՝ մ և մի քիչ աջ տեքված: Հետագայում երկարը թեքվել է դեպի ձախ:
Երկաթագիր Տ նույն գրչագիրն է, սակայն նուրբերը կոր են՝ Տ: Որպես գլխագիր գործածվելիս ստորին մասը, վերինի համեմատությամբ, մեծանում է:
Բոլորգիր Տ նույն գրչագիրն է, միայն երկարը հավասարվում է կարճերին նստում տողի վրա՝ տ (մարմնածրագիր է):
Շղագրում երկարը համարյա վերանում է. նրան փոխարինում է նուրբ գիծ՝ И:
Նոտրգրում կարճերը հավարապես նստում են տողի վրա, իսկ երկարը իջնում է ցած՝ զ: Այդպես է գրվում նաև ժամանակակից շղագիրը:
Տ նշանագրվում է ժամանակակից արևելահայ գրական լեզվի առաջնալեզվային (լեզվատամնային) պայթական (հպական) խուլ բաղաձայն հնչույթը, արևմտահայ գրական լեզվում՝ ձայնեղ բաղաձայն հնչույթը. որոշ բարբառներում այն քմայնանում է: Տ նշանակել է չորս հազար և չարսհազարերորդ, բյուրի նշանով (Տ)՝ չորս հազար բյուր (40000000): Արաբ. թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ գործածվում է միայն որպես դասական թվական:
Տաբակով Օլեգ Պակլովիչ (ծն. 1935), ռուս սովետական դերասան: ՌՍՖՍՀ ժող. արտիստ (1977): ՍՄԿԿ անդամ 1965-ից: 1957-ից ավարտել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվ. դպրոց-ստուդիան: Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից (առաջին դերը՝ Միշա, Ռոզովի «Հավերժ կենդանի», 1957) 1983-ից ՄԳԱԹ-ի դերասան: Խաղում է ինչպես սուր բնութագրական, կատակերգական՝ պան Կովվալիկ (Բլաժեկի «Երրորդ ցանկությունը»), բուֆետապանուհի Կլավա, Դասախոս, Գլխավոր մտավորական (Ակսյոնովի «Միշտ վաճառքում») այնպես էլ քնարական-դրամատիկական՝ Օլեգ Սավին (Ռոզովի «երջանկություն» որոնողները), Տոլյա (Կուզնեցովի «Լեգենդի շարունակությունը»), Դիրիժոր Խոհարար (Շվարցի «Մերկ թագավորը») են դերեր: 1957-ից նկարահանվում է կինոյում. Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի), Շուբին («Նախօրեին»), Սերգեյ («Մաքուր երկինք»), Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ. Սիմոնովի), Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լ. Տոլստոյի), Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթը», ՍՍՀՄ պետ. մրցանակ 1967):
Տաբածղուրի, հրաբխային ծագման անհոսք լիճ Ջավախքի բարձրավանդակում (Վրաց. ՍՍՀ), Թրիալեթի և սամսարի լեռնաշխթաների ստորոտին: Մակերեսը 14,2 կմ² է, երկարությունը՝ 6,5 կմ, առավելաgույն լայնությունը` 4 կմ, խորությունը՝ մինչև 40,2 մ:Գտնվում է 1991 մ բարձրության վրա: Սնումը՝ հիմնականում ստորերկրյա ջրերից: Մակարդակի տարեկան տատանումները մինչև 1,1 մ են: Կա ձկնորսություն:
Տաբածղուրի, հայբնակ գյուղ Վրաց. ՍՍՀ Բորժոմի շրջանում, Տաբածղուրի լճի արմ-ում, շրջկենտրոնից 60 կմ հվ-արլ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Տաբածղուրի լճի ափին գործում է ձկնաբուծական սովետական տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան: Տ-ում պահպանվել են Կարմիր Սուրբ և Սուրբ ժամ եկեղեցիները: Հայերը եկել են Կորխ և Բարալեթ գյուղերից:
Տաբիձե Գալակտիոն Վասիլի [18.11.1892, գ. Ճղվիշի (վանիի շրջանում)- 17.3.1959, Թբիլիսի], վրացի սովետական գրող: Վրաստանի ժող. բանաստեղծ (1933), ՎՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1944): Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում (1908-ից): «Բանաստեղծություններ» առաջին ժողովածուն լույս է տեսել 1914-ին: 1916-ին եղել է «երկնագույն»