Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/538

Այս էջը սրբագրված չէ

Գ․ Վ․ Տաբիձե եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության ազդեցու– թյամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաս– տեղծությունը։ Պետրոգրադում ականա– տես է եղել Հոկտեմբերյան հեղափոխու– թյան հաղթանակին։ «Դալանդ նավը» (1918) բանաստեղծության մեջ աոաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է Վ․ Ի․ Լենինի անունը։ 1919-ին հրատարակ– վել է Տ–ի «Արտիստական բանաստեղծու– թյուններ» ժողովածուն, որտեղ նկատե– լի է դեկադենտական պոեզիայի ազդե– ցությունը։ Տ․ ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրաց․ գրկ–յան մեջ ֆորմա– լիստ․ և հակառեալիստ․ դրսևորումների դեմ։ 1922-ին հիմնադրել է «Դալակտիոն Տաբիձհ» գրական ամսագիրը։ 1928-ին Կոմինտերնի VI կոնգրեսի պատգամա– վորների հետ շրջագայել է Սովետական Միությունում, որի արդյունքն է «Դարա– շրջան» (1930) պոեմը։ Վրաստանում սո– վետական կարգերի հաստատման 10-ամ– յակի առթիվ գրել է իր լավագույն պոեմ– ներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» (1931)։ 1935-ին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստ, առաջին կոնգրեսին (Փարիզ), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» (1935–37) շարքը։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազ– մի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարինե– րին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան– ներով։ Երկ․ Կապույտ նժույգներ, Թ․, 1973։ Из– бранное, Тб․, 1982․ Հ․ Բայրամյան

ՏԱԲԻՁԵ Տիցիան Ցուստինի (1895–1937), վրացի սովետական բանաստեղծ։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանի բանա– սիր․ ֆակ–ը (1917)։ Վրաց․ «Երկնագույն եղջյուրներ» (1915) սիմվոլիստական խըմ– բակի կազմակերպիչներից։ Վրաստանում սովետական կարգերի հաստատումից հե– տո (1921) Տ–ի պոեզիայում հնչել է վերա– ծնված երկրի հիմնը։ Տ․ 1927-ին եղել է Սովետական Հայաստանում, գրել «Վրաց բանաստեղծները Հայաստանում» ակնար– կը, իսկ 1932-ին ստեղծել է «Հայաստա– նում» (հրտ․ 1955, «Քարերի աղաղակը», «Կենաց», «Կաղգվանի ճանապարհին», «Պոետների երազանքը մարմնացած» ևն) բանաստեղծական շարքը։ Սովետական Վրաստանի գեղարվեստ, տարեգրությունն են «1918 թվական», «ճակատներում», «Ռիոն–Պորտ» (1928) պոեմները։ Տ․ մեծ քնարերգու է, արտահայտման նոր ձևեր որոնող բանաստեղծ, հայրենասիրության և ինտերնացիոնալիզմի երգիչ։ Նրա ստեղ– ծագործությունը նկատելի ազդեցություն է գործել վրաց․ սովետական պոեզիայի վրա։ Երկ․ Վրաց նորագույն գրականությունը․ 19-րդ դար, Ե․, 1931։ Стихотворения и поэмы, М․–Л․, 1964։ Стихи, Тб․, 1967-

ՏԱԲԻՆ ԲՈԴԴՈ OLU, լեռնազանգված Ալ– թայի հվ–արլ–ում, ՍՍՀՄ, ՄԺՀ և Չինաս– տանի սահմանում։ Բաղկացած է մետա– մորֆային թերթաքարերից և գրանիտնե– րից։ Առավելագույն բարձրությունը 4356 մ է (Նայրամդալ լեռ)։ Կան սառցադաշտեր (ընդհանուր տարածությունը՝ 160 կմ2, Պոտանինի, Պրժևալսկու ևն)։ Ստորոտ– ները ծածկված են գաճաճ կեչու մացա– ռուտներով։ Բարձրում ալպյան մարգա– գետիններ են, լեռնային տունդրա։ Կան քարացրոններ։

ՏԱԲՄԵՆ (Tubman) Հարրիեւո (մոտ 1820– 1913), նեգրական ժողովրդի հերոսուհի, պայքարել է ԱՄՆ–ում ստրկության վե– րացման համար։ Եղել է ստրուկ, մոտ 1849-ին փախել է տիրոջից, մտել է աբո– լիցիոնիստական շարժման (տես Արոչքւ– ցքւոնիզմ) մեջ։ Ակտիվորեն մասնակցել է «Ստորգետնյա երկաթուղի» • գաղտնի կազմակերպության գործունեությանը, որը ԱՄՆ–ի Հվ–ի ստրկատիրական նա– հանգներից փախստական նեգրերին փո– խադրում էր Հս․։ 1850-ական թթ․ 19 ուղե– վորություն է կատարել և ազատել ավելի քան 300 ստրուկ։ 1861–65-ի քաղաքա– ցիական պատերազմի ժամանակ Հյուսի– սի բանակում եղել է հետախույզ և բուժ– քույր։ Պատերազմից հետո շարունակել է պայքարել նեգրերի ճնշման դեմ, հա– նուն կանանց իրավահավասարության;

ՏԱԲՄԵՆ (Tubman) Ուիլյամ (1895-1971), Լիբերիայի պետ․ և քաղ․ գործիչ։ 1944– 1971-ին՝ Լիբերիայի պրեզիդենտ և կա– ռավարության ղեկավար։ ճշմարիտ վի– գերի կուսակցության (հիմն․ 1869-ին) ազգ․ առաջնորդ։ 1944-ին հռչակել է, այսպես կոչված, ազգ․ միասնականաց– ման և ամբողջացման քաղաքականություն, որի նպատակն էր բնիկների և ԱՄՆ–ից ներգաղթածների սերունդների մերձեցու– մը, բնիկների ներգրավումը երկրի տնտ․ և քաղ․ կյանքի մեջ։ Օտարերկրյա կապի– տալի ներգրավման քաղաքականության կողմնակից էր։

ՏԱԲՈՐ (չեխ․ tabor – ճամբար, կայան), քաղաք Չեխոսլովակիայում,, Հվ–Չեխա– կան մարզում, Պրագայից հվ․, 30 հզ․ բն․ (1976)։ Կա սննդի, կապի, թղթի արդյու– նաբերություն։ 1420-ին, Դրադիշտե հին բնակավայրի տեղում, հիմնել են ապս– տամբ գյուղացիներն ու պլեբեյները, Հոա– յան հեղափոխական շարժման ժամանա– կաշրջանում։ XV դ․ 30-ական թթ․ դարձել է առևտրաարհեստավորական խոշոր կենտ– րոն, ստացել (1436) արքունի քաղաքի իրավունքներ։ XV դ․ 40-ական թթ․ պայ– քար է մղել խոշոր ֆեոդալների դեմ։ Տա– բորականները (քաղաքը հիմնադրողնե– րը) հուսյանների հեղափոխ․ հակաֆեոդ․ թևի ներկայացուցիչներն էին, պատկա– նում էին սոցիալ․ տարբեր խմբերի՝ գյու– ղացիներ, քաղաքային չքավորություն, ցածրադաս հոգևորականություն, արհես– տավորներ, մանր ազնվականներ։ Նը– րանց գաղափարախոսության հիմքում ըն– կած էր «երկրի վրա աստվածային թագա– վորության»՝ համընդհանուր հավասարու– թյան և սոցիալ․ արդարության «թագավո– րության» ուսմունքը, ժխտում էին եկեղեց․ խորհուրղները, ոմանք էլ՝ բոլոր քրիս– տոնեական սրբություններն ու ծեսերը։ Տաբորականների ձախ թևն էին կազմում պիկարտները (աղքատ գյուղացիներն ու չքավոր քաղաքաբնակները), որոնց ելույթները հանդիպում էին չափավոր տա– բորականների (արտահայտում էին ունե– վոր գյուղացիների և քաղաքաբնակների շահերը) ընդդիմությանը։ Չնայած տա– բորականների միջև տարաձայնություն– ներին, նրանք մնում էին ապստամբած Չեխիայի հիմն․ ռազմ, ուժը։ Տաբորական– ները ստեղծեցին բանակ, մշակեցին այն ժամանակի համար առաջավոր ռազմ, տակտիկա։ Նրանց բանակը ջարդեց հուս– յանների դեմ հետադիմականների կազ– մակերպած հինգ խաչակրաց արշավանք– ները։ Սակայն հակասությունները տա– բորականների միջև հանգեցրին բացա– հայտ պատերազմի։ Մի քանի մարւոե– նում (1423, 1424) ձախ թևի տաբորական– րերը ջարդեցին չափավորներին, իսկ 1434-ի մայիսի 30-ին չափավորները՝ ռեակցիայի ուժերի հետ՝ ձախերին։ 1437-ին նվաճվեց տաբորականների վեր– ջին՝ Սիոն ամրոցը։ 1452-ին չեխ թագավոր Ցիրժի Պոդեբրաղը գրավեց Տ․։

ՏԱԲՈՒ (պոլինեզ․՝ արգելք), նախնադար– յան համայնական հասարակության մեջ տարածված և սրբագործված արգելքնե– րի համակարգ, որոնց խախտումն իբր ենթակա է «գերբնական ուժերի» պատ– ժին; Տ–ի սովորույթն առաջին անգամ (1771) Տոնգա կղզու (Պոլինեզիա) բնիկ– ների օրինակով նկարագրել է անգլիա– ցի ծովագնաց Զ․ Կուկը։ Հետագա ուսում– նասիրություններից պարզվեց, որ Տ–ի սովորույթները տարածված են եղել աշ– խարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Տա– բուացվել են մարդիկ, կենդանիներ, իրեր, տեղեր, գործողություններ, բառեր ևն։ Նյութական առարկայի տաբուացման ցայ– տուն օրինակ է ուտեստային արգելքը՝ սկսած տոտեմին ուտելու արգելքից մինչև քրիստոնեական և մահմեդական պահե– ցողությունները (պասքեր)։ Տաբուաց– մամբ երաշխավորվել են սրբավայրերի, տաճարների, բնակարանների անձեռնմխե– լիությունը, ամրապնդվել համայնքի ան– դամների իրավունքներն ու պարտակա– նությունները, կարգավորվել թաղման կա– նոնները, սննդի բաժանումը առաջնորդ– ների, զինվորների, կանանց, երեխանե– րի միջև ևն։ Սեռատարիքային Տ․ հանրու– թյունը խստորեն բաժանել է ամուսն․ խմբերի և դրանով իսկ բացառել սեռական հարաբերությունները մերձավոր արյունա– կիցների միջև։ Զարգացման համեմատա– բար ավելի բարձր աստիճանում հասարա– կության ներքին և արտաքին հակասու– թյունները ցայտունորեն դրսևորվել են նաև Տ–ի համակարգում, խստորեն տաբու–