ՏաթԱ XYII –XVIII դդ․։ Տ–ի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից աոացել տասանորդ։ Այն խոշոր ավատա– տեր է դարձել աստիճանաբար, գնումների (կալվածների մի մասը Գավիթ եպիսկո– պոսը 839-ին գնել է Սյունյաց Փիլիպե իշխանից) և նվիրատվությունների միջո– ցով։ 844-ին վանքին է նվիրաբերվել նաև Տաթե գյուղը և վերջինիս սեփականու– թյունն եղել մինչե XIX դ․ կեսը։ 906-ին, մայր տաճարի կառուցման ավարտից հե– տո, ավելի են ընդարձակվել Տ–ի կալված– ները, որը 915-ին հանգեցրել է Ցուրա– բերդի բնակիչների ապստամբությանը։ Տ–ի եպիսկոպոսությունը կալվածներ է ունեցել նաև Գեղարքունիքում և Հաբան– դում։ Տիրույթների ոռոգման համար Հա– կոբ եպիսկոպոսը 932-ին գնել է Զագեձոր (Վարարակ) գետակի ջուրը և կառուցել ջրանցք։ Տնտեսապես հզորանալով, Տ–ի եպիսկոպոսությունը 940–950-ական թթ․ փորձել է անկախանալ։ ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գոր– ծողությունների, Հայոց կաթողիկոս Անա– նիա Ա Մոկացին բանադրել է նրան։ Օգտվելով Հակոբ եպիսկոպոսի հեղինա– կազրկումից՝ Գեղարքունիքի, Երնջակի, Գողթնի հոգեոր առաջնորդները հրաժար– վել են ճանաչել Տ–ի գերագահությունը, հիմնելով առանձին եպիսկոպոսություն– ներ։ Աշխարհիկ իշխանները տիրացել են վանքի կալվածներին։ 958-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հա– յոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հա– ջողվել է մասամբ վերականգնել Տ–ի եպիսկոպոսության իրավունքները և կալ– վածները։ XI դ․ վերսկսվել է Ցուրաբերդի բնակիչների պայքարը վանքի դեմ։ 1003-ին ապստամբ գյուղացիները սպանել են Տ–ի եպիսկոպոսին, որի համար Սյունյաց թա– գավոր Վասակը հիմնահատակ ավերել է Ցուրաբերդը։ Ըստ Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սեանցու 1006-ի շրջաբերակա– նի, Տ–ի եպիսկոպոսությանը ենթակա վի– ճակներն էին՝ Վայոց ձորը, Գեղարքունի– քը, Փորակը, Հաբանդը, Ջուղան, Երնջա– կը, Վանանդը, Որդուատը, Նախճավանը, Գողթնը։ XI դ․ 1-ին կեսին Ս–ում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհես– տավորներ (աշխատել են վանքի գործա– րանում)։ 1044-ին հարեան ամիրայություն– ների զորքերն ավերել են Գրիգոր Լուսա– վորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087-ին համալիրի հվ–արմ․ կողմում կառուցվել է Ս․ Աստ– վածածին երկհարկ դամբարան–եկեղեցին։ XII դ․ սելջուկյան թուրքերի արշավանք– ների և 1136-ի երկրաշարժի հետեանքով Տ–ի վանքը վերածվել է ավերակների։ 1170-ին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տ–ի եպիսկոպո– սարանի գանձերը, այրել ձեռագրերը (մոտ 10 հզ․)։ Ստեփանոս Եպիսկոպոսի ջան– քերով XII դ․ վերջին վանքը նորոգվել է։ Նրան հաջորդած Սարգիս եպիսկոպոսի օրոք (XIII դ․ սկիզբ) եպիսկոպոսարանը տեղափոխվել է Նորավանք։ Նրա հորեղ– բորորդի Հովհաննեսը եպիսկոպոս է ձեռ– նադրվել Տ–ում, և Սյունիքի եպիսկոպո– սությունը տրոհվել է երկու մասի։ Մոնղ․ տիրապետության շրջանում Տ–ի -վանքը ձեռք է բերել ապահարկության իրավունք, Օրբեչյանների աջակցությամբ վերականգ– նել տնտ․ հզորությունը։ 1253-ին և 1261-ին Տ–ի շատ կառույցներ վերանորոգվել և բարեկարգվել են։ 1270-ական թթ․ Սյունի– քի իշխան Տարսայիճ Օրբելյանի պատվե– Տաթեի վանքի (IX-XIX դդ․) գըլ– խավոր հատա– կագիծը․ 1․ Պո– ղոս–Պետրոս տաճարը, 2․ Ս․ Գրիգոր եկեղե– ցին, 3․ թաղակապ սրահ, 4․ Ս․ Աստվա– ծածին եկեղեցին, 5․ ճոճվող սյունը՝ «Գա– վազան», 6․ զանգակա– տուն, 7․ առաջնորդա– րան, 8․ սեղանատուն, 9․ մուտք, 10․ բնա– կելի և տնտեսական շենքեր, 11․ աղբյուր, 12․ ձիթհան րով վանքի տանիքը ծածկվել է սալաձե քարերով։ Տ–ի վանքն ավելի է հզորացել, երբ 1286-ին Օրբելյանները եպիսկոպո– սության ղեկավարությունը վերցրել են իրենց ձեռքը (Սյունյաց մետրոպոլիտ է օծվել Ստեփանոս Օրբեչյանը)։ Նրա ջան– քերով նահանգի տարանջատված թեմերը կրկին միավորվել են Տ–ի գերիշխանու– թյան ներքո։ XIII դ․ վերջին Տ–ի վանքը դարձել է ունիթոռության դեմ պայքարի կենտրոն։ 1295-ին վերստին նորոգվել է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին։ XIV դ․ Տ–ի վանքը հայկ․ մշակույթի կենտրոննե– րից էր։ Գործել են Տաթևի մանրանկար– չության դպրոցը, Տաթեի մատենադարա– նը, Տաթեի համաչսարանը։ Լենկթեմուրի 1381–87–ին Սյունիք կատարած արշա– վանքի ժամանակ Տ–ի վանքը կողոպտվել է և հրկիզվել, կորցրել կալվածների զգալի մասը։ Տ–ի վանքը նոր ծանր հարված է ստացել 1434-ին՝ Թեմուրյան գահակալ Շահռուխի արշավանքի ժամանակ։ Տ–ի Շմավոն եպիսկոպոսը միաբանների հետ տեղափոխվել է Լոռի և հաստատվել Սանահնի վանքում։ Տ–ի վանքը կրկին Տաթեի վանքի ընդհանուր տեսքը մինչե երկ– րաշարժը բարգավաճել է XVII դ․ 2-րդ կեսին – XVI11 դ․ սկզբին։ Վանքին հարկատու են դարձել 14 գավառի 264 գյուղ։ Վերանորոգ– վել են գրեթե բոլոր շինությունները, կառուցվել նորերը։ 1796-ին վանքը են– թարկվել է Աղա Մահմեդ խանի պարսկ․ զորքերի ասպատակությանը և կողոպու– տին։ Արեելյան Հայաստանը Ռուսաս– տանին միանալուց (1828) հետո վերանո– րոգվել է։ 1837-ին վերացվել է Տ–ի մետրո– պոլիտությունը։ Տ–ի պարսպապատ վանքային համալիրի կազմում են երեք եկեղեցի, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբա– րանը, տնտ․ և օժանդակ շինություններ։ Նրա տարածքից դուրս են ձիթհանը, աղբյուրը, դպրոցը են։ Հուշարձանախմբի պահպանված հնագույն կառույցը Պողոս– Պետրոս տաճարն է։ Այն հիմնադրվել է 895-ին Հովհաննես եպիսկոպոսի նախա– ձեռնությամբ, Սյունյաց գահերեց իշխան Աշոտի և իշխաններ Գրիգոր Սուփանի և Զագիկի նյութական օժանդակությամբ, շի– նարարությունն ավարտվել է 906-ին։ Տա– ճարը ճարտ․ հորինվածքով արմ–ից արլ․ ձգված ուղղանկյուն դահլիճ է, արլ․ աբ– սիդով և նրան հարող զույգ ավանդատնե– րով։ Գմբեթը հենվում է մեկ զույգ, արլ․ կողմում տեղադրված մույթերի և արմ․ ավանդատների պատերի եզրերի վրա։ Կառուցված է բազալտի մաքուր տաշված
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/540
Այս էջը սրբագրված չէ