Վ․ Վ․ Տալալիխին ւոենանւո (1938), Սովետական Միության հերոս (8․8․1941)։ Մասնակցել է 1939– 1940-ի սովեաա–ֆինլանդ․ պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբին եղել է 177-րդ կործանիչ ավիագնդի էս– կադրիլիայի հրամանատարի տեղակալ։ Մոսկվայի մատույցներում 1941-ի օգոստ․ 7-ին առաշին անգամ գիշերային մարտում խոյահարել է թշնամու ռմբակոծիչը (որի համար և արժանացել է Սովետական Միու– թյան հերոսի կոչման)։ Հետագա մարտե– րում խփել է թշնամու 5 ինքնաթիռ ես։ Զոհվել է 1941-ի հոկտեմբերին։ Տ–ի անունն առհավետ գրանցվել է ավիագնդի 1-ին էսկադրիլիայում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշան– ներով։ 1960-ին Պոդոլսկ քաղաքում Տ–ի հիշատակին կանգնեցվել է բրոնզե հու– շարձան։
ՏԱԼԱՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարա– հիսար գավառում։ XIX դ․ վերշին ուներ մոտ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ, արհեստներով։ Տ–ի համանուն վանքը XI –XIII դդ․ եղել է հայ գրչության հայտնի կենտրոններից։ Աղթամարի վան– քում պահվել է 1018-ին «ի վանս Տալաշա» ընդօրինակված մի Ավետարան։ 1895-ին Տ–ի բնակիչները ենթարկվել են թուրք, կողոպուտներին և շարդերին, 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ՝ բռնությամբ տե– ղահանվել։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան, ՏԱ ԼԱՍ (վերին հոսանքում՝ Ուչատ, Կա– րակոլ), գետ Կիրգիզ․ ՍՍՀ–ում և Ղազախ․ ՍՍՀ–ում։ Երկարությունը 661 կմ է, ավա– զանը՝ 52,7 հզ․ կմ2։ Կազմվում է Կիրգիզա– կան լեռնաշղթայից սկիզբ առնող Կարա– կոլ և Ուչկոշոյ գետերի միախառնումից, հոսում Տալասի հովտով, կորչում Մու– յունկում ավազներում։ Սնումը ձնասառ– ցադաշտային է։ Վարարում է ապրիլի վերշերից սեպտեմբեր։ Զրի միշին ծախսը վերին հոսանքում 27,4 մ3/վրկ է։ Սառցա– կալման երևույթներ նկատվում են դեկ– տեմբերից մարտ։ Զրերը օգտագործվում են ոռոգման համար։ Տ–ի վրա կառուց– վել է Կիրովի շրամբարը։ Ափերին են Տա– լաս, Զամբուլ քաղաքները։ SULUU, քաղաք (1944-ից), Կիրգիզ․ ՍՍՀ Տալասի մարզի կենտրոնը։ Գտնվում է Տալաս գետի ափին, Զամբուլ երկաթուղա– յին հանգույցից 100 կմ հեռավորության վրա։ Կան յուղի, գարեշրի գործարաններ, կարի ֆաբրիկա, կոշիկի արտադրություն, հէկ։ Ունի բժշկ․ ուսումնարան։ Տ–ի մոտ է Մանասի դամբարանը։
ՏԱԼԱՍԻ ԱԼԱԹԱՈՒ, Տա լաս յան Ալաթոո, լեռնաշղթա Տյան Շանում (մեծ մասամբ Կիրգ․ ՍՍՀ–ում)։ Երկարու– թյունը մոտ 270 կմ է, բարձրությունը՝ մինչև 4482 մ (Մանաս լեռ)։ Կազմված է մեծ մասամբ մետամորֆային թերթաքա– րերից և գրանիտներից։ Կատարային մասը ժայռոտ է։ Կան սառցադաշտեր։ Տիրապետում են քարքարոտ բարձրլեռ– նային, բարձրլեռնային մարգագետնային, մարգագետնատափաստանային լանդ– շաֆտները։
ՏԱԼԱՍԻ ՀՈՎԻՏ, միջլեռնային գոգհովիտ Տյան Շանի հս–ում, մեծ մասամբ Կիրգիզ․ ՍՍՀ–ում։ Գտնվում է Կիրգիզական (հս–ում) և Տալասի Ալաթաու (հվ–ում) լեռնաշղթաների միշև։ Երկարությունը մոտ 250 կմ է։ Բարձրությունը՝ 600–2000 մ։ Կազմված է թերթաքարերից, ավազաքա– րերից, կրաքարերից և գրանիտներից։ Տիրապետում են կիսաանապատային, չոր տափաստանային և տափաստանային լանդշաֆտները, հանդիպում են օազիս– ներ։ Ոռոգման նպատակով կառուցվել է Կիրովի շրամբարը։ Տ․ հ–ում է Տալաս քաղաքը։
ՏԱԼԱՍԻ ՄԱՐձ, կիրգ․ ՍՍՀ կազմում։ Կազմավորվել է 1980-ի սեպտ․ 3-ին։ Տա– րածությունը 25,7 հզ․ կմ2 է, բն․՝ 278,6 հզ․ (1984)։ Բաժանվում է 5 շրշանի, ունի 2 քաղաք, 2 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալաս։ Բնությունը։ Տ․ մ․ գտնվում է Կիրգ․ ՍՍՀ հս–արմ–ում։ Ռելիեֆը լեռնային է։ Մարզի տարածքում առանձնանում են Տալասի հովիտը (շրշապատված Կիրգի– զական և Տալասի Ալաթաու լեռնաշղթա– ներով) և Կետմենտյոբինի գոգհովիտը։ Օգտակար հանածոներից կան բազմա– մետաղներ, ծծմբի հրաքար, քարաղ, տարբեր շինանյութեր։ Կլիման ցամաքային է։ Հունվարի մի– շին շերմաստիճանը մոտ –6°C է, հուլի– սինը4 մոտ 20°C։ Տարեկան տեղումները մոտ 300 մմ են։ Գլխ․ գետերն են Տալասը և Նարինը։ Տալաս գետի վրա է Կիրովի,