Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/546

Այս էջը սրբագրված չէ

ցորեն, գարի), կարտոֆիլ, աեխ․ և բան– ջարաբոստանային կուլտուրաներ են։ Զբաղվում են այգեգործությամբ ու պտղա– բուծությամբ; 1985-ին մարգում կար 3191 հզ․ մանր, 248 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 87 հզ․ խոզ, 76 հզ․ ձի, 4,2 հզ․ ուղտ։ Կա ձկնորսություն և ձկնաբուծու– թյուն։ Գործում են Արասան Կապալ հան– քային ջրի և այլ առողջարաններ։ Երկաթուղիների երկարությունը 1020 կւէ է, ավտոճանապարհներինը՝ 4248 կւէ (3650 կւէՀ կոշտ ծածկով, 1985)։ Բալխաշ լճում և Իլի գետի վրա կա նավագնացու– թյուն։ Տալդի Կուրգանը օդային հաղոր– դակցությամբ կապված է Ալմա Աթայի և մարզի մի շարք շրջկենտրոնների հետ։ Լուսավորությունը U առողջապահու– թյունը։ 1984/85 ուս․ տարում մարզում կար 328 հանրակրթական դպրոց, 20 պրոֆտեխ․ ուսումնարան, 9 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, մանկավարժ, ինստ,։ 1985-ին գործում էին 333 նախադպրո– ցական հիմնարկ, 483 մասսայական գրա– դարան, 4 թանգարան, 595 կինոկայանք, 45 արտադպրոցական հիմնարկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985-ին մար– զում կար 102 հիվանդանոցային հիմնար– կություն (8,7 հզ․ մահճակալով), 1977 բժիշկ։

ՏԱԼԻՈՆ (< լատ․ talio, սեռական հոլո– վում՝ talionis – հանցագործությանը հա– վասար հատուցում), հատուցման սկըզ– բունքով («ակն ընդ ական, ատամն ընդ ատաման») պատիժ, ըստ որի հանցա– վորին հասցվում է այն վնասը, ինչ նա պատճառել է տուժողին։ Առավել ցայտուն արտահայտվել է Համմուրաբիի օրենքնե– րում, հին հրեական իրավունքում։ Տ–ի որոշ տարրեր կան տասներկու աղյու– սակներում։ Ծագել է տոհմական հասա– րակարգում՝ արյան վրեժը սահմանա– փակելու նպատակով։ Նոր ժամանակում Տ–ի գադաւիարներն արտահայտվել են փիլ․ մի շարք ուղղություններում (այդ թվում՝ Կանտի, Հեգելի հայացքներում) և բուրժ, քրեական իրավունքի գիտու– թյան մեջ, ամենից առաջ՝ քրեական իրա– վունքի դասական դպրոցի ներկայացու– ցիչների աշխատություններում։

ՏԱԼԼԱՏ–ԿՏԱԼՊՇԱ (Տ ա լ լ ա ւո–Կ և լ պ– 2 ա) Ցուոզաս Անտանո (1888/89–-1949), լիտվացի սովետական կոմպոզիտոր, դի– րիժոր, մանկավարժ։ Լիտվ․ ՍՍՀ արվես– տի վաստ․ գործիչ (1945)։ 1916-ին ավար– տել է Պետրոգրադի կոնսերվատորիան (սովորել է Ա․ Կ․ Լյադովի, Մ․ Օ․ Շտեյն– բերգի, 6ա․ Վիտոլի մոտ)։ Եղել է 1920-ին Կաունասում հիմնադրված օպերային թատրոնի (այժմ՝ Լիտվ․ օպերայի և բա– լետի թատրոն) կազմակերպիչներից և դի– րիժորը, Կաունասի երաժշտ․ ուսումնա– րանի (1933-ից՝ կոնսերվատորիայի) կազ– մակերպիչ և դասատու (1948-ից՝ պրոֆե– սոր)։ Եղել է Լիտվ․ ՍՍՀ կոմպոզիտորնե– րի միության նախագահ (1948-ից)։ Գրի է առել ավելի քան 700 ժող․ երգ (լիտվ․ և բելոռուս․), դրանց զգալի մասը մշակել երգչախմբի, ձայնի և դաշնամուրի հա– մար։ Հեղինակ է «Ավագի դուստրը» օպե– րայի (1938), նվագախմբային, կամերա– յին և վոկալ երկերի, դրամատիկ ներկա– յացումների երաժշտության։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1948)։ SULLMi (ն․ Ռ և ե լ), քաղաք, էստոն․ ՍՍՀ մայրաքաղաքը, արդ․, գիտական և մշակութային կենտրոն է, տրանսպորտա– յին հանգույց, առևտրական նավահան– գիստ։ Գտնվում է Ֆիննական ծոցի հվ․ ափին։ Արլ․ մասով հոսում է Պիրիտա գե– տը, հվ–արլ–ում Ցուլեմիստե լիճն է, հվ– արմ–ում՝ Ի»արկու լիճը։ Քաղաքի հիմնա– կան մասը գրավում է ծովափնյա դաշտա– վայրը։ Մնացորդային կրաքարային սա– րավանդի՝ Տոոմպեա բլրի վրա գտնվում է քաղաքի հնագույն մասը՝ Հին քաղաքը։ Կլիման ծովային է, փետրվարի միջին ջերմաստիճանը –5,8°C է, հուլիսինը՝ 16,4°C։ Տիրապետում են արմ․ և հվ–արմ․ քամիները։ Տարեկան տեղումները մինչև 600 ւէմ են։ Տարածությունը 145,9 կմ2 է, բն․՝ 464 հզ․ (էստոն․ ՍՍՀ բնակչության մոտ 30%–ը, 1985)։ 1970-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Պատմական ակնարկ։ Հնագիտական տվյալներով հին էստերը X դ․ կառուցել են ամրացված մի քաղաքավայր Տոոմպեա– յի վրա (Վերին քաղաք)։ Այնուհետև նրա ստորոտում առաջացել է էստոն, առևտ– րա–արհեստավորական ավան՝ Ստորին քաղաքը։ Առաջին անգամ գրավոր աղ– բյուրներում այն հիշատակվում է 1154-ին։ Ռուս, տարեգրություններում հայտնի է Կոլիվան ձևով, սկանդինավները անվա– նել են Լինդանիսե։ 1219-ին քաղաքը գրա– վել են դանիացիները և այն անվանվել է Ռեալ (Ռևել)՝ Ռյավալա (էստոնիայի հս–արմ․ մաս) տեղավայրի անունով։ էս– տոնացիները չեն ընդունել նոր անվանու– մը և սկսել են քաղաքը կոչել Տալլին (Taani Linna – դանիական քաղաք)։ Տ․ զարգանում էր որպես առևտրաարհեաոա– վորական կենտրոն և ծովային նավահան– գիստ։ 1230-ին ստացել է Լյուբեկ^ան քա– ղաքային իրավունք, որը արտոնություն– ներ էր տալիս գերմ․ առևտրականներին ու արհեստավորներին, 1285-ին մտնլ է Հան– դայի մեջ։ 1346-ին դանիացիները Տ․ վա– ճառել են Տևտոն ական օրդենին, ապա այն անցել է Լիվոնյան օրդենի՝՛, որի ան– կումից հետո՝ 1561-ին, Շվեդիայի հպա– տակության տակ։ Լիվոնյան ւցատերազմ 1558–83-ի ընթացքում ն ուս․ զորքերը 1570–71 և 1577-ին ապարդյուն պաշա– րել են Տ․։ Հյուսիսային սյատերազմ 1700–2/-ի ժամանօւկ 1710-ի սեպտեմբե– րին Տ․ գրավել է Պետրոս I-ը։ Տ․ պահպա– նել է իր իրավունքներն ու արտոնություն– ները, ամբողջ էստոնիայի հետ մտել Ռուս, կայսրության կազմի մեջ և ղարձել Ռևելի (1783-ից՝ էստլանդական) նահան– գի կենտրոնը։ 1870-ին գործարկվել է Տալլին–Պետերբուրգ երկաթուղին։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Տ․ դարձել է Հս–Արմ․ Ռուսաստանի խոշոր արդ․ կենտ– րոն։ Բեռնաշրջանառությամբ Տ․ նավա– հանգիստը 4-րդն էր (Պետերբուրգից, Ռի– գայից, Օդեսայից հետո) Ռուսաստանում։ 1897-ին Տ․ ուներ ավելի քան 64,5 հզ․ բնակիչ, 1900-ին խոշոր արդյունաբերու– թյան մեջ զբաղված էր շուրջ 6 հզ․ բանվոր։ XX դ․ սկզբին Տ–ում ծագել են առաջին մարքսիստական խմբակները․ 1904-ին ստեղծվել է ՌՍԴԲԿ կոմիտե։ Տ–ի պրոլե–