inuiin։ Պարգեաարվել է Լենինի, Աշխա– տանքային կարմիր դրոշի և Կարմիր աստ– ղի շքանշաններով։ Երկ․ Դեմքեր, դեպքեր, մտքեր, Ե․, 1973։ Գրկ․ Բ ր ու տ յ ա ն Ց․, Անասյան Ա․, Շարա Տալյան, Ե․, 1956։ Ռ․ Աթայան
ՏԱԼՏԱՆ Վազգեն Գրիգորի [ծն․ 10․12․ 1907, Ալեքսանդրապոլ (Լենինական)], հայ սովետական բանաստեղծ, թարգմա– նիչ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1941–45)։ Գուսան Շերամի որդին։ 1915-ին նրանց ընտանիքը հաստատվել է Թիֆլիսում, որտեղ նւ Տ․ ստացել է միջնակարգ կրթու– թյուն։ 1931-ին ավարտել է Երևանի հա– մալսարանի պատմագրական ֆակ–ը։ Կա– տարել է մանկավարժական և խմբագրա– կան–լրագրական աշխատանք։ Տ․ գրել է մանկական բանաստեղծու– թյուններ, աոակներ, պատմվածքներ, պոեմներ, առավել նշանակալից են «Աոնի– կի թռիչքը» (1939), «Ուրախ օր» (1955), «Կարկաչում են առվակները» (1957), «Մտերիմներ» (1959), «Վերադարձ» (I960), «Հրաշալի պարտեզ» (1964), «Անհան– գիստ հոգիներ» (1969), «Գույնզգույն ձը– մեռ» (1971), «Աստղիկներ» (1974), «Մարտ առանց կրակոցի» (1978) ժող–ները։ Տ–ի ստեղծագործությունները համակված են սովետական հայրենասիրության ոգով, աչքի են ընկնում անմիջական ու պատկե– րավոր մտածողությամբ։ Դրանցից շատե– րը թարգմանվել են ռուս․, ուկր․ և այլ լեզուներով։ Տ․ կազմել, խմբագրել ու ծա– նոթագրել է գուսան Շերամի «Երգեր»-ը (1969), թարգմանել Ա․ Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» (1958), Ա․ Վոլկովի «Զմրուխտ քաղաքի կախար– դը» (1962), ի․ Սթոունի «Նավաստին թամբի վրա» (1963) և «Կյանքի ծարավը» (1970) վեպերը, ինչպես նաև Զ․ Լոնդոնի, Հ․ Կրաուզեի և Մ․ Պաշեկի ստեղծագոր– ծություններից։ Երկ․ Առավոտից իրիկուն, Ե․* 1980։ Փիղ, Փիղ, Փիղ, Ե․, 1982։ Աշնան խարույկ, Ե․, 1984։
ՏԱԼՅԱՆ Վարդգես Գրիգորի [3( 15) ․7․ 1896, Ալեքսանդրապոլ –1․7․1947, Երե– վան], հայ սովետական կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական, հասարակա– կան գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Գու– սան Շերամի ավագ որդին։ 1926-ին ավար– տել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Ս․ Բարխուդարյանի ստեղծագործական դասարանը, ավելի ուշ ուսանել Վ․ Շչեր– բաչյովին։ Ավարտել է Դոնի Ռոստովի հա– մալսարանի բժշկ․ ֆակ–ը (1924)։ Դասա– վանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտ․ ստուդիայում (1924–27), N» 3 երաժշտ․ տեխնիկումում (1927–34, 1933-ից՝ նաե դիրեկտոր), եղել է Վրաստանի սովետա– կան կոմպոզիտորների միության հայկ․ սեկցիայի նախագահ (1933–34)։ 1934-ից ապրել է Երևանում, դասավանդել կոն– սերվատորիայում, ղեկավարել ստեղծա– գործական դասարանը (1945-ից՝ պրոֆե– սորի պաշտոնակատար)։ Տ․ կոմպոզիցիա– յի դասավանդման հայ սովետական դըպ– րոցի հիմնադիրն է։ Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգ․ երաժշտության հիմքով տանելու գործում։ Սաներից են Ա․ Բաբաջանյանը, Վարդգես Տալյան Ա․ Հարությունյանը, է․ Միրզոյանը, Ղ․ Սարյանը, Ա․ Մերանգուլյանը, Ռ․ Աթա– յանը, Ա․ Խուդոյանը։ Ստեղծագործել է տարբեր ժանրերում, հիշատակելի են՝ լարային կվարտետը (1935), ջութակի սոնատը (1944), դաշնամուրային տրիոն (1946), «Ռուշանի քարափը» օպերան (ըստ Ն․ Զարյանի, անավարտ, 1938), մանկա– կան ժանրային երգերի շարքը՝ դաշնա– մուրի նվագակցությամբ (1943), «Գյուլի– զար» երաժշտ․ դրաման (կատարվել է Թիֆլիսում, 1920), «Կոլխոզական» («Լիու– թյուն») վոկալ–սիմֆոնիկ պատկերը (1942), «Հայաստան» երգը երգի–պարի անսամբլի համար։ Գրել է նոր կենցաղի թեմաներով մասսայական երգեր, ռո– մանսներ ու խմբերգեր, կամերա–գործի– քային երկեր, կատարել ժող, և աշուղա– կան երգերի մշակումներ։ Տ–ի ստեղծա– գործությունը բնորոշվում է ժող․–ազգ․ հենքով, վառ արտահայտված մեղեդայնու– թյամբ, բոլոր ժանրերում երգային տարեր– քի գերիշխանությամբ, ազգային երաժըշ– տությունից բխող հյութեղ հարմոնիայով։ Գրկ․ Բ ր ու տ յ ա ն Մ․, Վարդգես Տալյան, Ե․, 1978։ Մ․ Բրոււոյան
ՏԱԼՅՈՆԻ (Taglioni) Մարիա (1804, Սաոկ– հոլմ –1884, Սարսել), բալետի իտալացի արտիստուհի։ Ռոմանտիզմի շրջանի բալե– տային թատրոնի ականավոր պարուհի– ներից։ Դասեր է առել հորից՝ ճանաչված բալետմայստեր Ֆ․ Տալյոնիից։ Առաջին անգամ ելույթ է ունեցել 1822-ին, Վիեննա– յում։ 1827–35-ին հանդես է եկել Փարի– զում, ուր 1832-ին Սիլֆիդայի դերապա– րով (Շնայցհոֆֆերի «Սիլֆիդա», բալեւո– մայստեր Ֆ․ Տալյոնի) հասել է համաշ– խարհային ճանաչման։ Տ–ի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել բալետային ար– վեստի զարգացման վրա։ Նրա պարն առանձնացել է ոգեշնչվածությամբ, պար– զությամբ, հատուկ նրբագեղությամբ։ Տ․ պար է ներմուծել նոր արտահայտչա– միջոցներ, այդ թվում՝ ոտնամատների վրա պարը։ 1837–42-ին ամեն տարի ելույթ է ունեցել Պետերբուրգում։ Հյուրա– խաղերով հանդես է եկել Լոնդոնում, ուր ժ․ Պեռոն Տ–ի համար Չ․ Պունիի երաժըշ– տությամբ ստեղծել է «Պա–դե–կատր» (1845) և «Պարիսի դատը» (1846) բալետ– ները։ 1847 թվականին թողել է բեմը։ Պարի դասեր է տվել անգլ․ արիստոկրատ– ների երեխաներին։ Նրա աշակերտուհի– ներից է հանրաճանաչ պարուհի է․ Լիվ– րին։
ՏԱԼՎԷԳ (գերմ․ Talweg, < Tal – հո– վիտ և Weg – ճանապարհ), հովիտների, ձորակների ու հեղեղատների հատակի առանցքային ամենախոր մասերը միաց– նող գիծը։
ՏԱԼՎՈՐԻԿ, Դալվորիկ, Տալվո– ր ի, Ք ա ր ա կ, համանուն կենտրոնով գավառակ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասուն գավառում, Շատախ (հնում՝ Ասպական) գետի ձորահովտում։ Սահմանակից էր Գավառ, Ծովասար, Փսանք և Ւփանք գավառակներին։ Արմ–ում ձգվում են Ս․ Հակոբ և Սպիտակ սար, հս– արմ–ում և հս–ում Սխտորքար և Կռիշիկ լեռները, ինչպես նաև Մառհը փոքրիկ լեռնաշղթան՝ Գաբրոլ գագաթով, որը Գելիեգուզանի (Ընկուզաձոր) հետ կազ– մում է Տ–ի բնական սահմանը։ Գավառա– կի կենտրոնում բարձրանում է ժայռոտ Ֆրֆըռաքարը։ Տ–ի ընդերքը հարուստ է հանածոներով (երկաթ, պղինձ, ազնիվ մետաղներ, կրաքար)։ Ունի սառնորակ աղբյուրներ, լեռնային թավ մարգագետին– ներ։ Տ–ի գյուղերն էին՝ Տաչվորիկը, Արտ– խոնքը (Արթխու), Դվալինքը (Տվալինք), Եղգարթը (Եղգարդ), իյլհովիւոը, Հագ– մանքը, Հարթքը, Հլողինքը, Հոսնուտը, Զորերը, Մզրենը, Մպըղանքը, Փուրխը, Քորախուն, Քրդամանքը (Քրթամանք)։ Բոլոր բնակավայրերը զուտ հայաբնակ էին և XX դ․ սկզբին միասին ունեին 250– 300 տուն բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին խաշնարածությամբ և ար– հեստներով։ Հռչակված էին տալվորիկցի դարբինները, որոնք արտադրում էին բարձրորակ երկաթե իրեր ու գործիքներ։ Զբաղվում էին նաև այգեգործությամբ (խա– ղողի այգիներով հայտնի էր էգետուն– Այգետունը), գինեգործությամբ, մշակում գլգիլ, կորեկ, գարի, ցորեն։ Արևահայաց ձորերում աճեցնում էին թուզ, նուռ, ծխա– խոտ, բամբակ։ Որոշ գյուղերում զբաղ– վում էին թթենու մշակությամբ և շերամա– պահությամբ։ Տ–ի հայերը հռչակվել են քաջությամբ և ազատասիրությամբ (XIX դ․ վերջին Տ–ի կռվող ուժը հասել է 500 զին– վորի)։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, նրանք դիմել են ինքնապաշտպանության (տես Սասանի ինքնապաշտպանություն 1915 հոդվածում) և թշնամու գերակշռող ուժերի դեմ կատաղի մարտերից հետո թողել հայրենի գավառակը։ Գյուղերը հրկիզվել են և ավերվել։ Ներկայումս տալվորիկցիների սերունդները բնակվում են ՀՍՍՀ Թալինի (Աշնակ, Շղարշիկ, Իրինդ են) և Աշտարակի (Ավան, Սասու– նիկ, Լեռնարոտ) շրջաններում։ Գրկ․ Բ յ ու ր ա ա Ս․, Եըլտըզե Սասուն, ԿՊ, 1910։ Ա–Դո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Պ և տ ո յ ա ն Վ․, Սասունի բարբառը, Ե․, 1954։ Маевский В․ П․, Военно-статистическое описание Ван- ского и Битлисского вилайетов, Тифлис, 1904․ Գ․ Բադաչյան
ՏԱԼՎՈՐԻԿ , Տալվորի, Դալվո– ր ի կ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթ– լիսի վիլայեթի Սասուն գավառում, Բաթ– մանսու (հնում՝ Քաղիրթ) գետի աջա– կողմյան վտակներից մեկի ափին։ Տաչվո– րիկ գավառակի կենտրոնը։ Բաղկացած էր էգետուն, Մերկեր և Վերին գյուղ թա– ղերից։ XX դ․ սկզբին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով։ Մոտակա հանքավայրից արդ– յունահանում էին երկաթի հանքաքար, Փայտածուխով ձուլում և պատրաստում