տարումից նոր հայկ․ նոտագրությամբ գրառված։ Բազմաթիվ գրառումներից (մեծ մասամբ՝ ձեռագիր) նշանակալից են Ն․ Թաշճյանինը և հատկապես՝ Կոմիտա– սինը։ Վերջիններից են Նարեկացու քնա– րական–հայեցողական «Հաւուն հաւուն», ոգեշունչ–պատմողական «Սայլն այն իջա– նէր», հանդիսավոր «Ես ձայն առիւծուն ասեմ» տաղերը։ Անանուն Տ–երից նշանա– վոր են Կոմիտասի գրառած խոր վիպա– կանություն բուրող և միաժամանակ քնա– րական տարրով ներթափանցված «Հաւիկ մի պայծառ տեսի» տաղը, որ որոշակիորեն պատկանում է նույնպես Նարեկացու ժա– մանակաշրջանին, և մի փոքր ուշ ստեղծ– ված (հավանաբար XII–XIII դդ․) «Տիրա– մայրը» դրամատիկ, տաղը, որ ընկալվում է որպես որդեկորույս մոր վշտի արտա– հայտություն (տես աոաբաա Մատեր)։ Հատվածներ «Տիրամայրն* տաղից (ձայնա– գրությունը Կոմիտասի) Իր երաժշտ․ կոմպոզիցիոն և ժանրային հատկանիշներով Տ–ի ժանրին է հարում Խաչատուր Տարոնացու «Խորհուրդ խո– րին» երգի փիլ․ ինքնահայեցողություն արտահայտող եղանակը։ Բազմաթիվ Տ–ե– րի հեղինակ է նաև Ներսես Շնորհալին։ Տ–երի արտահայտչական բազմաբեղուն երանգապնակը նրանցում գործադրված նշանակալից վարպետության արգասիքն են՝ հարուստ ձայնակարգային հիմք, ռիթ– մական ազատություն, առատ ու հնարա– միտ ելեէջ, ճկուն մեղեդիական գծեր, ան– կաշկանդ ծավալվող, բայց խստորեն կազ– մակերպված ձե, կառուցվածքի անհամա– չափ տարրերի ներդաշնակ հավասարա– կշռվածություն են։ Տ–երում օգտագործ– ված են ժամանակի հայ գուսանական երա– ժըշտության ոճական կարեոր հատկա– նիշներ։ Միաժամանակ, որպես արվեստի գործեր, Տ–երն իրենց կոմպոզիցիոն և գեղարվեստական սկզբունքներով ընդ– հանուր շատ գծեր ունեն միջնադարի հայ ճարտ–յան և քարաքանդակի արվեստի հետ։ Ընդհանուր առմամբ Տ–երի երաժշտ․ ժանրը հայ մշակույթի մեջ X–XII դդ․ տեղ գտած հումանիստական տրամադրու– թյունների և աշխարհիկ կենսազգացողու– թյան վառ արտահայտություններից է։ Գաղափարական–գեղարվեստական առու– մով թարմացնելով հայ պրոֆեսիոնալ երգային մոնոդիկ ստեղծագործությունը՝ Տ–երը նաև նկատելի ազդեցություն են թողել ուշ ստեղծված ծորուն–զարդարուն ոճի շարականների վրա, Տ–երից են սկիզբ առել հոգեոր երգ և մեղեդի կոչվող ժան– րերը (այս վերջին ժանրի նշանավոր նմուշ– ներից է Գրիգոր Նարեկացու խոսքերով հորինված «Աչքն ծով» ընդարձակ ստեղ– ծագործությունը)։ Վերջապես, հետագա դարերում Տ–երի ժանրը լրացավ նաև նրա զուտ աշխարհիկ ճյուղի նշանավոր ստեղ– ծագործություններով, որոնցից է <Կռուն– կը>։ Ռ․ Աթայան Գրկ․ Աթայան Ռ․, Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1967։ Թահմիզյան Ն․, Կոմիտասը և Նարեկացու տաղերը, «ԲԵՀ», 1969, № 3։ Ներսիսյան Վ․, Հայ միշ– նադարյան տաղերգության գեղարվեստական միշոցները (13–16-րդ դդ․), Ե․, 1976։ Куш– нарёв X․ С․, Вопросы истории и теории армянской монодической музыки, JI-, 1958; А та ян Р․, «Жанр тагов․․․», Տայ արվես– տին նվիրված միջազգային երկրորդ սիմպո– զիում։ Զեկուցումների ժողովածու, հ․ 3, Ե․, 1981։
ՏԱՂԱԼՈՒ, թաղալու, թաղալո, հայկ․ ժող․ պարերգի տեսակ։ Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում։ Հիմնականում քնարական բովանդակու– թյամբ քառյակներ են, որոնք երգվում են հարց ու պատասխանի ձեով (մեկը կամ երկուսը հարցնում են, մեկը կամ երկուսը՝ պատասխանում, աղջիկները հարցնում են, տղաները՝ պատասխանում)։ Տ–ները կատարվում են միայն պարզ պա– րաձևերի՝ գյոնդերի ժամանակ։ ժ․ Խաչատրյան
ՏԱՂԱՆԴ, 1․ գործունեության որոշակի կամ մի շարք ձեերում օժտվածության և ընդունակությունների բարձր մակարդակ, որն արտահայտվում է անձի արդյունա– վետ և եզակի գործերում։ Այն խոր գի– տակցված ու կամային ստեղծագործ աշ– խատանքի արդյունք է։ Պայմանավորված լինելով խառնվածքային (բնական, գե– նետիկական) նախադրյալներով՝ Տ․ զար– գանում է համառ և կանոնավոր աշխա– տանքի, նպատակասլացության և ընդու– նակությունների մշակման շնորհիվ։ Իր կաոուցվածքով Տ․ իմացական, խարակ– տերոլոգիական և հուզա–մկանային բա– ղադրամասերի ներդաշնակ զարգացում է, որը մարմնավորվում է մարդու գործու– նեության տարբեր բնագավառներում։ Տ․ պահանջում է հոգեոր և ֆիզիկական հմտությունների և կարողությունների, ըն– դունակությունների և ձիրքերի ամբողջա– կան, գիտակցական մոբիլիզացում, նորի, առաջավորի կրքոտ ձգտում, հասարակա– կան–մշակութային պահանջների խոր գի– տակցում։ <․ Թութունջյան 2․ Ծանրության չափ և դրամական միա– վոր Հին Հունաստանում, Բաբելոնում, Պարսկաստանում և այլուր (տես Չափագի– տություն հոդվածում)։
ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, 1․ բանաստեղծու– թյան ձեական կառուցվածքի բաղադրա– մասերի ամբողջություն, որով ստեղծվում է ներդաշնակության օրենքներով համա^ դրված լեզվի մի առանձնահատուկ տե– սակ՝ չափածո գեղարվեստական խոսքը։ Տաղաչափական տարրերն են՝ չափը, հան– գը, բանաստեղծական հնչյունաբանությու– նը, տունը, ոտքը, անդամը, տողը, կիսա– տողը, դադարը, հատածը, տողանցումը, որոնք ամբողջության մեջ ստեղծում են խոսքի կշռույթը (ռիթմ)։ Ըստ տողերի արտասանական ժամանակի տեողության ե լեզվի շեշտադրության բնույթի՝ առանձ– նանում են Տ–ական տարբեր համակար– գեր՝ չափական, վանկային, վանկաշեշ– տային (տես Վանկային տաղաչափու– թյուն և Վանկաշեշտային տաղաչափու– թյուն), շեշտային։ Չափական համակար– գը, որը բնորոշ է եղել անտիկ շրջանի հունա–հռոմ․, ինչպես նաև միջնադարյան լատին, պոեզիային, ձևավորվում է երկար և կարճ ոտքերի տարբեր միացություննե– րով․ նպատակը՝ արտասանական հավա– սար տեողություն ունեցող տողաչափերի ստեղծումն է։ Տարբեր տողաչափեր ունեն իրենց չափական կառուցվածքին համա– պատասխան անուն, ինչպես՝ վեցաչափ (հեկզամետր), հնգաչափ (պենտամետր)։ Վանկաշեշտային և շեշտային տաղաչա– փական համակարգերի ձեավորման հիմ– քը բանաստեղծական ոտքն է, որը կազմ– վում է մեկ շեշտված և մեկ կամ մի քանի անշեշտ վանկերից, օրինակ, մեծավերջը (յամբ), մեծասարը (քորեյ), վերջատանջը (անապեստ), քողաղոտը (ամֆիբրաքոս), ստեղնը (դաքտիլ) են։ Հայերենի Տ․ պատ– կանում է վանկային համակարգին, հան– դիպում են նաև վանկաշեշտային ոտանա– վորի օրինակներ։ Բացի նշված Տ–ական համակարգերից, կան նաև համաշեշտ և ազատ ոտանավորի տեսակներ։ Առաջի– նը կառուցվում է տողի մեջ շեշտի հավա– սարության միջոցով, երկրորդն ունի իր կշռույթի առանձնահատուկ օրենքները, այստեղ կարեոր դեր ունեն տողի հնչե– րանգային, իմաստային, շարահյուսական ավարտվածությունը, խոսքի արտասանա– կան շեշտը, արտահայտությունների, բա– ռակապակցությունների, ոճական ձեերի նմանությունը են։ 2․ Տ–յան ըմբռնումը տարածվում է նաև գրականագիտության այն բնագավառի վրա,որն ուսումնասիրում է չափածո խոսքի՝ որպես լեզվի առանձ– նահատուկ համակարգի, ձեական կա– ռուցվածքի տարրերը։ Այս դեպքում ճիշտ կլինի օգտագործել տաղաչափագիտու– թյուն տերմինը։ Տ․ (տաղաչափագիտու– թյուն) ունի չորս հիմնական բաժին՝ չա– փագիտություն, հանգիտություն, բանաս– տեղծական տների կառուցման տեսու– թյուն և տեսություն բանաստեղծական կայուն ձեերի (հայրեն, սոնետ, տրիո– լետ, ռոնդո, գազել են) մասին։ Տ․ (տաղաչափագիտություն) հայ բա– նասիրության մեջ նախկինում եղել է լեզ– վաբանության մի առանձին բնագավառ և ուսուցանվել է միջնադարյան դպրոցնե– րում ու համալսարաններում, ապա աս– տիճանաբար անցել է գրականագիտու– թյանը՝ միաժամանակ պահպանելով իր սահմանային դերը բանարվեստի ու լեզ– վի օրինաչափությունների ուսումնասիր– ման բնագավառների միջե։ Հայ բանասի– րության մեջ տաղաչափագիտության հար– ցերով լրջորեն զբաղվել են Մխիթարյան միաբանության անդամները (Ա․ Բագրա– տունի, Ռ․ Հովնանյան, Ա․ Այտընյան, է․ Հյուրմյուզյան, Ա․ Սուքրյան և ուրիշ– ներ)։ Այն մի նոր աստիճանի են բարձրաց– րել Ա․ Բահաթրյանը և Մ․ Աբեղյանը։ Տ–յան հարցերին անդրադարձել են նաե բանաստեղծները (Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Մագիստրոս, Հովհ․ Հովհաննիս– յան, Դ․ Վարուժան, Ե․ Չարենց, Պ․ Սեակ