Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/555

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

խաղում են երկու մարդ երկգույն, 64 վանդականոց տախտակի վրա, 16-ական «քարով»: Վանդակները համարակալում են վարից՝ վեր, ձախից՝ աջ: Առաջին քայլի իրավուքն տրվում է վիճակահանությամբ, ապա՝ խաղում են հերթով: «Քարը» շարժվում է ազատ վանդակներով, մեկ քայլ առագ կամ կողմ: Բոլոր խաղաքարերը, մինչև «տամա» դառնալը (վերջին վանդակաշարի հանսելուց հետո, երբ «քարը» կարող է շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ), հավասարարժեք են: Մրցանակի «քարը» կարելի է վերցնել ցանկացած ուղղությամբ, եթե այն անպաշտպան է թիկունքից կամ կողքից:

Թույլատրվում է միաժամանակ վերցնել հնարավոր թվով «քարը», եթե նրանք դասավորված են մեկընդմեջ և անպաշտպան են: Մեկից ավելի «քար» վերցնելիս հարձակվողը քայլում է բոլոր ուղղություններով (օրինակ, եթե առաջին «քարը» խոցվել է առաջընթացքով, երկրորդը կարելի է վերցնել աջ, երրորդը՝ դեպի ետ և այլն): Մրցակցի «քարը» վերցնելը պարտադիր է, վերցնելու մի քանի տարբերակներից մեկի ընտրությունը խաղացողինն է` առավելագուն քար վերցնելու պայմանի կիրառմամբ: Հաղթում է մրցակցի բոլոր «քարերը» վերցնող խաղացողը, ոչճոքի է արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալու դեպքում: ՀՍՍՀ-ում անցկացվում են տամայի շրջանային մրցումներ:

Մ. Մամիկոնյան

ՏԱՄԱԴ Ժորժ (Տամադյան Հակոբ, 1839, Կ․ Պոլիս –1920, Լոզան), հայ նկարիչ։ Միջնակարգ կրթությունն ստացել է Փարիզի Սամուել Մուրատյան վարժարանում։ 1890 թվականից ճամփորդել է Եվրոպայում և Ամերիկայում, նկարել ծովային տեսարաններ և մասամբ ցուցադրել դրանք։ Վերադառնալով Եվրոպա` հաստատվել է Լոզանում, որտեղ ստեղծել է Լեման լճի տեսարաններով բազմաթիվ աշխատանքներ և այլ բնանկարներ։ Գործերից են՝ «Ծովը առագաստանավով», «Ծովածոցը»։

ՏԱՄԱՅՈ ՄԵՆԴԵՍ (Tamayo Mendes) Առնալդո (ծն․ 1942), Կուբայի հանրապետության տիեզերագնաց օդաչու։ Կուբայի հանրապետության հերոս (1980), Սովետական Միության հերոս (1980), փոխգնդապետ։ Կուբայի կոմունիստական կուսակցության անդամ 1967 թվականից։ Ավարտել է Կուբայի Տեխնոլոգիական ինստիտուտը, ծառայել հանրապետության հեղափոխական զինված ուժերում։ 1961 թվակաին գործուղվել է ՍՍՀՄ, սովորել բարձրագույն ավիացիոն ուսումնարանում, ապա շարունակել ծառայությունը Կուբայի հեղափոխական զինված ուժերում։ 1978 թվականից Յու․ Ա․ Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով «Սոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ» ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980 թվականի սեպտեմբերի 19-ին Յ․ Վ․ Ռոմանենկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել «Սոյուզ–38» տիեզերանավով։ Սեպտեմբերի 19-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»–«Սոյուզ–37» (տիեզերագնացներ Լ․ Ի․ Պոպով, Վ․ Վ․ Ռյումին) ուղեծրային համալիրի հետ, և թռիչքը շարունակվել է մինչև սեպտեմբերի 26-ը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՏԱՄԱՏՅԱՆ Միհրան (1863, Կ․ Պոլիս – 1945, Կահիրե), հայ հասարակական–քաղակաքական գործիչ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ավարտել Մուրատ–Ռափայելյան վարժարանը (1880)։ Տիրապեւոել է ֆրանսերեն, անգլերեն, հունարեն, թուրքերեն, մասամբ՝ իսպաներեն և արաբերեն լեզուներին։ Կ․ Պոլսում, Ադանայում, Մուշում զբաղվել է ուսուցչությամբ, եղել Տուրուբերանի և Վասպուրականի հայկական դպրոցների տեսուչ։ 1890 թվականին Գում–Գափուի ցույցին (տես Գում–Գափուի ցույց 1890) մասնակցելու համար հալածվել է, անցել է Աթենք։ 1891 թվականին վերադարձել է Սասուն և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտպանության։ 1893 թվականին ձերբակալվել և մեկ տարի բանտարկվել է Կ․ Պոլսում։ 1897 թվականին հեռացել է հնչակյան կուսակցությունից, հետագայում մասնակցել Սահմանադիր ռամկավար կուսակցության (ՍՌԿ) ստեղծմանը։ Տամատյանը, որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ, ընդգրկվել է Պողոս Նուբարի գլխավորած Ազգային պատվիրակության (ստեղծվել է 1912 թվականին) կազմում։ Ֆրանսիայի օգնությամբ փորձել է Կիլիկիայում ստեղծել հայկական ինքնավար պետություն։ 1920 թվականի օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային գերագույն խորհուրդը՝ Տամատյանի նախագահությամբ, հռչակել է անկախ հանրապետություն («Ինքնավար Հայաստան»)՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո։ Սակայն, անգլո–ֆրանսիական հակասությունների սրման պայմաններում դեպի Թուրքիա հակված Ֆրանսիայի զորախումբը նենգորեն ցրել է Տամատյանի գլխավորած կառավարությունը, որից հետո կնքվել է Թուրք–ֆրանսիական համաձայնագիր 1921-ը։

Տամատյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ. գրել է բանաստեղծություններ («Ներշնչումներ ազգային հեղափոխական արդի կյանքե», 1898), կատարել թարգմանություններ, ուսումնասիրել հայերենի և հունարենի փոխազդեցությունները։ «Տալվորիկի կտրիճը» երգի տեքստի հեղինակն է։

Ստորագրել է նաև Պերճ Մուշլու, Պերճ Կարո անուններով։

Գրականություն` Տեփոյան Պ․, Միհրան Տամատյան (1863-1945), Կահիրե, 1956։

Հ․ Պողոսյան

ՏԱՄԱՏՅԱՆ Չիկ (Խաչիկ) Արամի (6․8․1919, Կոնստանցա – 30․7․1985, Բուխարեստ), ռումինահայ նկարիչ։ Սովորել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժարանում (1931–37), Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում (1937–1941)։

Ապրել և ստեղծագործել է Բուխարեստում։ Ծաղրանկարների, շարժերի, գրաֆիկական դիմանկարների ու բնանկարների, գրքերի նկարազարդումների հեղինակ է։ 1947 թվականից աշխատակցել է Ռումինիայի գրեթե բոլոր հիմնական, ինչպես և «Նոր կյանք», «Սևան» հայկական ու շուրջ 20 արտասահմանյան երկրների պարբերականների։ Տամատյանի գործերը տպագրվել են նաև սովետական պարբերականներում («Պրավդա», «Իզվեստիա», «Լիտերատուրնայա գազետա», «Օգոնյոկ», «Կրոկոդիլ», «Սովետական արվեստ», «Ոզնի», «Սովետական գրականություն» և այլն)։

1975-1981 թվականնեին ստեղծել է Բոտոշանի, Բուխարեստի, Կոնստանցայի և այլ քաղաքների պատմա–ճարտարապետական հուշարձաններին նվիրված գծանկարների շարքեր, որոնք ցուցադրել է բազմաթիվ պատկերահանդեսներում (Երևանում՝ 1978 թվականին), հրատարակել առանձին գրքով («Բուկերեշչի», 1978)։ Լույս են տեսել Տամատյանի «Հակաիմպերիալիստական ծաղրանկարներ» (I960), «Բազմալեզու կատակերգություն» (1976, նաև ԳԴՀ–ում, գերմաներեն, 1976) ծաղրանկարների ալբոմները։ Նկարազարդել է գրքեր (դրանց թվում՝ Հայպետհրատի հանձնարարությամբ՝ Հ․ Պարոնյանի հատընտիրը, 1965, ռուսերեն, Ա․ Բեքարյանի հետ)։ Կատարել է ներկայացումների ձևավորումներ։ Ունեցել է 24 անհատական ցուցահանդես (այդ թվում՝ Փարիզում, 1958, Սվերդլովսկում, 1959, Երևանում, 1959, 1961, 1978, Օսակայում, 1966)։ Արժանացել է ՌՍՀ պետական (1950, 1952) և միջազգային մրցանակների։

Ս. Քոլանջյան