Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/557

Այս էջը սրբագրված չէ

35 պրոֆաեխ․ ուսումնարան, 27 միջնա– կարգ մասնագիտական ուս․ հաստատու– թյուն, 5 բուհ, մի շարք ԳՀԻ–ներ։ 1985-ին Տ․ մ–ում կար 785 գրադարան, 10 թանգա– րան, 3 թատրոն, 936 ակումբային հիմ– նարկ, 954 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985-ին մարզի 155 հիվանդանոցային հիմնարկներում աշխա– տում էին 3954 բժիշկ։ Կա 8 առողջարան։

ՏԱՄԲՈՎԿԱ, գյուղ․ Վրաց․ ՍՍՀ Բոգդա– նովկայի շրջանում, Փարվանա լճի ափին, Աբուլ լեոնագագաթից արլ․, շրջկենտրո– նից 40 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ և դաշ– տավարությամբ։ Տ–ում գործում է պետ․ ձկնային տնտեսություն, պանրագործա– րան։ Ունի ռուս, միջնակարգ դպրոց, 2 գրադարան, ակումբ, բուժկայան, կապի բաժանմունք։ Հիմնադրել են ռուսները, 1840-ին։ Հայերը եկել են Ախալքալաքի Ւտւլգումո գյուղից, 1924-ին։

ՏԱՄԲՈՎՅԱՆ ԿԱՐՄԻՐ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնա–մսատու ցեղ։ Ստացվել է տեղա– կան տավարի և պաշկովյան (սկզբում), ապա սիմենթալ ցեղերի բարդ վերարտա– դրական տրամախաչման ճանապարհով։ Որպես ցեղ հաստատվել է 1948-ին։ Կեն– դանիների մարմնակազմն ամուր է, թույրը՝ տարբեր երանգների կարմիր։ Ցուլերի միջին կենդանի զանգվածը՝ 900–1000, իսկ կովերինը մինչե 500 կգ է։ Կաթնա– տվությունը՝ մոտ 4500 (առավելագույնը՝ մինչե 7800) կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3,8–3,9%։ Սպանդային ելքը՝ 54–56%։ Ցեղը բուծում են Տամբովի մարզում։

ՏԱՄԲՈՒՐԻՆ (ֆրանս․ tambourin), 1․ հար– վածային երաժշտ․ գործիք, գլանաձե ոչ մեծ թմբուկի տեսակ (բարձրությունը գե– րազանցում է տրամագծին)։ Տ–ի հայրենի– քը Պրովանսն է (Ֆրանսիա), այստեղից էլ նրա մյուս անվանումը՝ պրովանսյան թմբուկ։ 2․ Ֆրանս, հնագույն ժող․ պար (պրովանսյան ծագումով), չափը երկմաս է (հ–^՜ Կամ մեղեդին ուղեկցվում է բասում կրկնվող հնչյուններով։ Կատար– վել է աշխույժ, արագ տեմպով՝ ֆլեյտայի և Տ–ի նվագակցությամբ (այստեղից՝ ան– վանումը)։ Տ–ի ձևով գրվել են դիվերտիս– մենտային պարային համարներ XVII – XVIII դդ․ ֆրանս․ կոմպոզիտորների (Ա․ Կամպրա, ժ․ Ֆ․ Ռամո, Ա․ Գրետրի) օպերաներում։ Ֆրանս, կոմպոզիտորները ստեղծել են մի շարք գործիքային Տ–ներ (օրինակ՝ ժ․ Մ, Լեկլեր Ավագի ջութակի և բասի համար գրված սոնատների առան– ձին մասերը)։ Մեծ ճանաչում է գտել Ռա– մոյի Տ․ կլավեսինի համար։ 3․ Գրականու– թյան մեջ հանդիպում է որպես դափի ան– վանում ։ՏԱՄԵՐՖՈՐՍ (Tammerfors), Տամւցերե քաղաքի շվեդ, անվանումը։

ՏԱՄԻԹԱՂ, Թ ա մ ու թ Ш խ, Թ Ш մ ու ր– թ ա խ, գյուղ Արեմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթի Չարսանջակ գա– վառում։ Զուտ հայաբնակ էր։ 1872–73-ին ուներ 25 տուն, XX դ․ սկզբին՝ 32 տուն բնակիչ։ Զբաղվում էին դաշտավարու– թյամբ, անասնապահությամբ, մասամբ՝ այգեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղե– ցի (Ս․ Լուսավորիչ), որին կից 1860-ական թթ–ից գործում էր վարժարան (1872– 1873-ին ուներ 21 աշակերտ)։ Բնակիչնե– րը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Թ․ Հակոբյան․

ՏԱՄԻԼՆԱԴ (մինչե 1969-ր՝ Մ ա դ ր ա ս), նահանգ Հնդկաստանի հվ–ում, Բենգալ– յան ծոցի ափին։ Տարածությունը՝ 130 հզ․ կմ2 է, բն․՝ 48,3 մլն (1981)։ Վարչական կենտրոնը՝ Մադրաս։ Տ․ գրավում է մեր– ձափնյա ալյուվիալ հարթավայրը և Դեկա– նի սարահարթի հվ․ ծայրամասը։ Կլիման արեադարձային մուսսոնային է, տարե– կան տեղումները՝ 600–1200 մմ (լեռնե– րում՝ մինչե 2500 մմ)։ Ամենախոշոր գե– տը Կավերին է։ Տարածքի 15% –ը ծածկված է տերեաթափ արեադարձային անտառ– ներով։ Տ․ երկրի ամենախիտ բնակեցված նա– հանգներից է։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, գլխավորապես հողագործությունը։ Մշա– կում են հացահատիկային, տեխ․ կուլ– տուրաներ, ընդավորներ, բանջարեղեն։ Զբաղվում են անասնապահությամբ։ Զար– գացած է ձկնորսությունը, փայտամթերու– մը։ Տ–ում արդյունահանվում է չիգինիտ, բոքսիտ, մագնեզիտ, կերակրի աղ։ Զար– գացած է տեքստիլ, սննդահամի արդյու– նաբերությունը, կաշվե ապրանքների և շինանյութերի արտադրությունը, մեքենա– շինությունը, սե մետալուրգիան։ ՍՍՀՄ համագործակցությամբ կառուցվել է Նեյ– վելիի համալիրը (ածխի արդյունահանում, քիմ․, նավթավերամշակման արտադրու– թյուն են), Մետտուրում՝ ալյումինի գոր– ծարան։ Տարածված է արհեստագործու– թյունը։ Գլխավոր նավահանգիստներն են Մադրասը, Տուտտուկկուդին։ ՏԱՄՄ Իգոր Եվգենեիչ (1895-1971), սո– վետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադե– միկոս (1953)։ Սոցիալիստ, աշխատանքի հերոս (1953)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1918)։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924–41-ին և 1954-ից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կի– րառություներին, ճառագայթման տեսու– թյանը, միջուկային մասնիկների փոխազ– դեցության և տիեզերական ճառագայթ– ների տեսությանը, ջերմամիջուկային սին– թեզին։ Մշակել է (1930) բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությու– նը, մուծել ձայնային քվանտների (ֆոնոն– ների) հասկացությունը։ Ստեղծել է (Ս․ Պ․ Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը (1931), կանխատեսել էլեկ– տրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերե– վույթի վրա («Տ ամմի մակարդակ– ն և ր»)։ 1934-ին առաջարկել և մաթեմա– տիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմա– յով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937-ին ի․ Մ․ Ֆրանկի հետ ստեղծել է Վավիչով–Չերեն– Ի․ Ե․ Տամմ կովի Էֆեկւոի տեսությունը։ Մշակել է (1945) միջուկային տարրական մասնիկ– ների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի–Դանկովի մե– թոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավար– վող սինթեզի ստացման խնդրին վերաբե– րող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս–տեսաբանների դպրոց։ Պար– գևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1946, 1953), նոբելյան մրցանակ (1958)։ Երկ․ Собр․ науч․ трудов, т․ 1–2, М․, 1975; էլեկտրականության տեսության հիմունքնե– րը, Ե․, 1953։ Գրկ․ Игорь Евгеньевич Тамм (1895–1971), 2 изд․, доп․, М․, 1974; Воспоминания о И․ Е․ Тамме, М․, 1981․ Ռ․ Սարդարյան

ՏԱՄՄՈՒՐ իլմար Աուգուստովիչ (ծն․ 1921), էստոնացի սովետական դերասան և ռե– ժիսոր։ ԷՍՍՀ Ժող․ արտիստ (1964)։ ՍՍԿԿ անդամ 1968-ից։ 1941-ին ավարտել է Տալ– լինի բեմարվեստի դպրոցը։ 1944–46-ին՝ «Վանեմույնե», 1946–48-ին՝ Տալլինի դրա– մատիկ․ թատրոնների ռեժիսոր և դերա– սան, 1948–52-ին՝ Պյառնուի «էնդլա» թատրոնի գլխ․ ռեժիսոր և դիրեկտոր, 1952–70-ին՝ Վ․ Կինգիսեպի անվ․ էստ․ դրամայի թատրոնի, 1970–74-ին՝ ԷՍՍՀ ֆիլհարմոնիայի (Տալլին) գլխ․ ռեժիսոր։ 1974-ից՝ Ռակվերեի թատրոնի ռեժիսոր և դերասան։ Դերերից են՝ Սիրանո (Ռոս– տանի «Սիրանո դը Բերժըրակ»), Շվան– դյա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա», բե– մադրություններից՝ Կոռնեյչուկի «էսկադ– րայի խորտակումը» (1953), Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» (1955), Գյո– թեի «Ֆաուստ» (1–2 մաս, 1968–69)։ Դասավանդել է Տալլինի կոնսերվատո– րիայում (1955–60), է․ Վիլդեի անվ․ մանկավարժ, ինստ–ում (1967–70)։ 1953– 1969-ին՝ էստ․ թատեր․ ընկերության նա– խագահ։ Նկարահանվում է կինոյում։ ԷՍՍՀ պետ․ մրցանակ (1958)։ Պարգևա– տրվել է 2 շքանշանով։

ՏԱՄՊԵՐԵ, Տամերֆորս (ֆին․ Tampere, շվեդ․ Tammerfors), քաղաք Ֆինլանդիայի հվ–արմ–ում։ 166 հզ․ բն․ (1977)։ Տրանսպորտային հանգույց է, լճային նավահանգիստ։ Զարգացած է մե– քենաշինությունը, տեքստիլ, քիմ․, թա– ղանթանյութի–թղթի արդյունաբերությունը։ Ունի 2 համալսարան։ Առաջին անգամ հի– շատակվում է 1405-ին, քաղաք է 1779-ից։ XIX դ․ կեսին տեքստիլ արդյունաբերու– թյան խոշոր կենտրոն էր։ Տ․ հեղափոխա– կան ավանդույթների քաղաք է, 1896-ին այստեղ կայացել է Ֆինլանդիայի բանվո– րական միությունների 2-րդ կոնգրեսը, 1905-ին՝ ՌՍԴԲԿ Առաջին կոնֆերանսը,