Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/558

Այս էջը սրբագրված չէ

1906-ին՝ ՌՍԴԲԿ ռազմ, և մարտական կազմակերպությունների առաշին կոն– ֆերանսը։ 1918-ի ֆիննական հեղափոխու– թյան օրրանն է։ Գործում է Վ․ Ի․ Լենինի անվ․ թանգարանը։

ՏԱՄՊԻԿՈ (Tampico), քաղաք և ծովային նավահանգիստ Մեքսիկայի հս–արլ–ում, Տամաուլիպաս նահանգում։ 240 հզ․ բն․ (1978)։ Նահանգի ^նավթարդյունահանու– թյան գլխավոր կենտրոնն է։ Կա նավթա– վերամշակում, նավթաքիմ․, սննդի և մե– տաղամշակման արդյունաբերություն։ Նավթամուղով կապված է Պոսա Ռիկա քաղաքի հետ։

ՏԱՄՍԱԱՐէ (Հանգեն) Անտոն (1878– 1940), էստոնացի գրող։ Քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ։ 1907– 11-ին սովորել է Տարտուի համալսարանի իրա– վաբան․ ֆակ–ում։ Տ–ի ստեղծագործու– թյան հիմնական թեմաներից է էստ․ գյու– ղացիության կյանքի պատկերումը («Եր– կու ամուսնական զույգերն ու միայնակը», 1902, «Ծերերն ու երիտասարդները», 1903, վիպակներ, «Կըրբոյեի տերը», 1922, վեպ)։ «Գանձը» (1907) վիպակն արտա– հայտում է բողւդշ Ռուսաստանում 1905– 1907-ի հեղափոխության ճնշման դեմ։ Տ–ի ստեղծագործության բարձրակետը «ճշմարտություն և արդարություն» (հ․ 1–5, 1926–33) էպոպեան է, որտեղ ներ– կայացված է էստ․ հասարակության զար– գացումը XIX դ․ 70-ական թթ․ սկսած։ Ըստ գրողի գաղափարական կոնցեպցիա– յի, բուրժ․ հասարակության մեջ անհնար է հասնել արդարության։ Տ–ի ստեղծագոր– ծության մեջ հատուկ տեղ է գրավում «Դժոխքի նոր Չար ոգին» (1939) վեպը, որը կապիտալիզմի պայմաններում գյու– ղի կյանքի փիլ․ երգիծումն է՝ տեղ–տեղ ֆանտաստիկ գրոտեսկի հասցված։ Աստ– վածաշնչի թեմայով է գրված «Հուդիթ» (1921) հակակրոն․ հոգեբանական դրա– ման։ «Արքան մրսում է» (1936) պիեսը ֆաշիստ, դիկտատուրայի դեմ ուղղված երգիծական պամֆլետ է։ Տ–ի ստեղծագործությունները թարգման– ված են շատ լեզուներով։ Երկ․ Կյանք U սեր, Ե․# 1978։

ՏԱՄՐՈՒՁԻ Վլադիմիր Ստեփանի [20․4 (2․5)․1892, գ․ Մալի Բուտաս (Պենզայի մարզում)–28․10․1950], տանկային զոր– քերի գեներալ–լեյտենանտ (1941-ի դեկ– տեմբեր)։ Ազգությամբ հայ։ Ավարտել է Թիֆլիսի ռազմ, ուսումնարանը, Պետրո– գրադի գլխ․ շտաբի ակադեմիայի նախա– պատրաստական դասընթացը (1917)։ Առաշին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է էրզրումի գրավ– մանը (1916)։ Հայաստանում սովետ, կար– գերի հաստատումից հետո կամավոր մը– տել է կարմիր բանակ, հաշորդաբար եղել բանակի օպերատիվ բաժնի պետի տեղա– կալ, Հայկ․ ՍՍՀ ռազմ, գործերի ժող․ կո– միսարիատի շտաբի օպերատիվ բաժնի, այնուհետե՝ Հայկ․ հրաձգային դիվիզիա– յի շտաբի պետ։ Մասնակցել է Հայաստա– նում քաղաքացիական կռիվներին։ 1923-ին փոխադրվել է Թիֆլիս, 1925-ին՝ Մոսկվա, օկրուգի տանկային միավորումներում վարել մի շարք հրամանատարական պաշ– տոններ, դասավանդել ոագմա–տեխ․ և մոտոմեքենայացման ակադեմիաներում։ Վ․ Ս․ Տամրուչի 1933-ից՝ ՍՍՀՄ զինված ուժերի գլխ․ շտա– բի Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակա– դեմիայի ավագ դասախոս, ապա՝ զրահա– տանկային զորքերի ամբիոնի վարիչ։ 1940-ին ստանալով գեներալ–մայորի կո– չում՝ նշանակվել է կարմիր բանակի ավտո– զրահատանկային զորքերի գլխ․ տեսչի օգ– նական։ Հայրենական պատերազմի ժա– մանակ՝ 1941-ի հունիսի 24-ից, որպես Կիեի առանձին օկրուգի 22-րդ մեքենա– յացված կորպուսի հրամանատար, մաս– նակցել է Ուկրաինայի պաշտպանությա– նը, ժիտոմիրի մոտ մղված հարձակողա– կան մարտերին, այնուհետե նշանակվել Հվ–Արմ․ ռազմաճակատի ավտո–զրահա– տանկային զորքերի հրամանատար, ռազ– մաճակատի հրամանատարի տեղակալ։ Պատերազմից հետո մինչե մահը բուժվել է սրտի ծանր հիվանդությունից։ Պարգեատրվել է Լենինի շքանշանով։ Լ․ Ստեփան յան

ՏԱՏԱՆ Արբուն Նիկողոսի [6․1․1912, Պար– տիզակ (Թուրքիայի Նիկոմեդիա նահան– գում)–3․4․1983, Երեան], հայ սովետա– կան թարգմանիչ, բանասեր։ Սովորել է Կ․ Պոլսի Մաքրիգյուղի նախակրթարա– նում, ապա՝ Գատըգյուղի Մխիթարյան որբանոցում։ 1922-ին Տ․ ընտանիքով տե– ղափոխվել է Իտալիա, ուսանել Վենետի– կի Մուրատ–Ռափայելյան վարժարանում (1923–27)։ 1929-ին ներգաղթել է Սովե– տական Հայաստան։ Տ․ հայտնի է որպես Դանթեի «Աստվածային կատակերգու– թյուն» պոեմի (մաս 1–3, 1947–59, վե– րամշակված հրտ․՝ 1975) թարգմանիչ։ Բնագրից թարգմանել է նաև Գ․ Մոպասա– նի, Օ․ Բալզակի, Ա․ Ֆրանսի, Պ․ Մերիմեի ստեղծագործություններից և Բ․ Չելլինիի «Ֆլորենտացի մաեստրո Զովաննի Չել– լինիի որդի Բենվենուտոյի կյանքը գրված իր կողմից Ֆլորենցիայում» (1974) գիրքը։ Հեղինակ է «Դանտեի «Աստվածային կա– տակերգության» բանաստեղծական ար– վեստը և թարգմանության պրոբլեմները» (1982) ուսումնասիրության։ Ստորագրել է նաև Արբուն Տայեցի։

ՏԱՅԱՆ Ղեոնդ [30 (կամ 31)․7․1884, Պար– տիզակ, Թուրքիա –12․9․1968, Մ․ Ղա– զար, Վենետիկ], հայ երաժշտագետ, Մխի– թարյան միաբանության անդամ։ 1890-ից ուսանել է Վենետիկի Մխիթարյան միաբա– նությունում, երեան բերել, մասնավորա– պես, երաժշտ․ ու երգեցողական ակնա– ռու ունակություններ։ 1911 –14-ին Հռո– մում ուսումնասիրել է գրիգորյան երգե– ցողություն և երաժշտ․ հնագրություն։ Այ– նուհետև նվիրվել է հայ հոգեոր երաժշտու– թյան հետազոտմանը, իտալ․ և գերմ․ հան– րագիտարաններում և զանազան միջազ– գային համաժողովներում այդ նյութի շուրջ հանդես է եկել հոդվածներով ու հաղորդումներով։ Երկար տարիներ զբաղ– վել է մանկավարժությամբ, 1921–27-ին՝ <Բազւ1ավեպի> խմբագիր։ 1916–41-ին եվրոպ․ նոտագրությամբ գրի է առել և 1952-ից սկսած հատոր առ հատոր հրա– պարակել է շարականների Մ․ Ղազարում բանավոր հաղորդմամբ պահպանված եղանակները (սկզբնաղբյուր համարվում են Մխիթար Սեբասաաբու ավանդած եղա– նակները, որոնք նա 1891–92-ին սովորել է էջմիածնում և Հայաստանի այլ վանքե– րում․ հրատարակությունն ավարտված չէ)։ Իր գրառած շարակնոցում փորձել է ալտերացիայի ինքնահնար «մոնոզիս» և «տրեզիս» (1/4 և 3/4 տոն բարձրացնող) ու «բեմոլետ» և «բեմոլոն» (1/4 և 3/4 տոն իջեցնող) նշանների օգնությամբ գրավոր դրսևորել հայ մոնոդիկ երաժշտության անհավասարաչափ տեմպերացիան։ Տ–ի շարակնոցը, որպես շարականների շուրջ երկուսեկես դար ավանդապահորեն հաղորդված ամբողջական մի տարբերակ, ինքնուրույն արժեք է պահպանում։ Տ․ հեղինակել է նաև «Եղիշեի չորս եղանակ– ները հնագույն գրչագրի մը մեջ» (1911), «Կոմիտաս վարդապետ» (1936) և այլ աշխատություններ, աշխարհիկ և հոգեոր երգեր։ Ռ․ Աթայան

ՏԱՅԲԵՅ, Թ ա յ բ և յ, քաղաք Չինաս– տանում, Տայվան կղզու հս–ում, Դանշույհե գետի ափին։ Տայվան նահանգի վարչա– կան կենտրոնը։ 2,1 մլն բն․ (1976)։ Եր– կաթուղային ն օդային հաղորդակցություն– ների հանգույց է։ Զարգացած է մետալուր– գիան, մեքենաշինությունը, ցեմենտի, քիմ․, փայտամշակման, թղթի և սննդի արդյունաբերությունը։ Տ–ի շրջակայքում արդյունահանվում է ածուխ։ 1976-ից գո~ մինդանական ադմինիստրացիայի նըս– տավայրն է։

ՏԱՅԳԱ, հս․ բարեխառն գոտու ասեղնա– տերև անտառներ՝ կազմված եղևնու, եղե– վինու, կուենու, սոճու հս․ տեսակներից, երբեմն լայնատերև ծառատեսակների ան– նշան խառնուրդից։ Զբաղեցնում է Եվրա– սիայի և Հս․ Ամերիկայի հս․ մասը, Եվրո– պայի, Ասիայի ու Հս․ Ամերիկայի խաղաղ– օվկիանոսյան ափի լեռնային շրջանները։ Տ–ին բնորոշ է մի քանի ծառատեսակների համասեռ կազմը, աղքատ ենթանտառը կամ դրա բացակայությունը, խոտաթփուտ– ների և մամուռների հարկերի միատեսա– կությունը։ Տ–ում առանձնացնում են մ ու թ ասեղնատերև անտառներ՝ կազմ– ված եղևնու, եղևինու ու սիբիրական մայ– րուտեսակներից, և լուսավոր ասեղ– նատերև անտառներ՝ կազմված կուե– նու ու սոճու տեսակներից։ Տ–ում կուտակ– ված են փայտանյութի նշանակալի պա– շարներ։ Տ․ ունի ջրապաշտպան մեծ նշա– նակություն և որսորդական արդյունա– գործության բազա է։ Տես նաև Մսաաոա– յին զոնա։

ՏԱՅԳՐՅԱՆ, Տանկրիայն, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղադրումը ստույգ չէ (ենթադրվում է Ւոսնասորի լեռնանցքի և Աղբակ գետի միջև)։ Ըստ Զորանամակի, գավառում իշխել է Տայգրյանների նախարարական տոհմը, որը հայոց բանակին տվել է 50 հեծյալ։