Գրկ․ և ր և մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց>-ի, Ե․, 1963։
ՏԱՅՅՈՒԱՆ, քաղաք Չինաստանում, Հուանհեի վտակ Ֆինհե գետի ափին, Շանսի նահանգի վարչական կենտրոնն է։ 1,02 մլն բն․ (1978)։ Տրանսպորտային հանգույց է, երկրի ինդուստրիալ կարևոր կենտրոններից։ Զարգացած է սև մետա– լուրգիան և ծանր մեքենաշինությունը, քիմ․, տեքստիլ, կաշվի և սննդի արդյու– նաբերությունը։ Տ–ի շրջակայքում արդյու– նահանվում է ածուխ։ Հիշատակվում է մ․ թ․ ա․ XI–VIII դդ․։ ճարտ․ հուշարձան– ներից են Ցգինցիի տաճարային համալիրը (VI–XVII դդ․), կենտրոնում՝ Շենմունդ– յան փայտե տաճարը (1023–31)։ Տ–ի մոտ, Տյանլունշան լեռան վրա, գտնվում է քարանձավային տաճար (VI դ․)։
ՏԱՅՈՅ ՔԱՐ, ամրոց և բնակավայր Մեծ Հայքի Տայք նահանգի ճակք գավառում, Իշխանից մոտ 20 կմ արևելք։ Եղել է Մա– միկոնյան տոհմի կենտրոններից։ Տ․ ք–ի ամրոցի մասին պատմ․ աղբյուրներում պահպանվել են միայն հիշատակություն– ներ։ Հայտնի է Տ․ ք–ի (Թ ա վ ու զ ք ա ր ի) բազմանիստ կենտրոնագմբեթ եկեղեցին, որն այժմ կիստվեր է։ Այն երկաստիճան պատվանդանի վրա բարձրացող ութ խո– րանով, կենտրոնակազմ հորինվածքով սրբատաշ տուֆաքարից կառույց է։ Գըմ– բեթատակ բոլորակ տարածությունը շըր– ջափակում են հատակագծում ուղղան– կյուն ութ խորշեր, որոնցից արլ․ (երկու կողմում անկանոն եզրագծով ավանդա– տներ են) ունի կիսաշրջանաձև ավարտ։ Տայոց քար եկե– ղեցու հատակա– գիծը Արտաքուստ եկեղեցու ծավալի 16 նիստե– րին կան միմյանց հաջորդող լուսամուտ– ներ (մեկական՝ յուրաքանչյուր նիստում, արլ–ում՝ երեք) և եռանկյունաձև խորշեր։ Մուտքերը երեքն են՝ հս–ից, հվ–ից և արմ–ից։ Գմբեթի ութանիստ թմբուկը բարձրանում է ներսի կիսաբոլորակ ութ որմնասյուները միմյանց կապող գմբեթա– կիր կամարների վրա։ Հուշարձանի կա– ռուցման թիվը հայտնի չէ, ըստ Թ․ Թորա– մանյանի «․․․Ներսես Գ՜ի շինած լինելուն հավաստիքներ կան» (Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ․] 1, Ե․, 1942, էջ 251)։ Գրկ․ և ր և մ յ ա ն Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց>-ի, Ե․, 1963։ Մ ա ր ու թ– յ ա ն Տ․, նորագույն Հայք, Ե․, 1978, էջ 151 – 153։ Տ․ Մարության
ՏԱՏՊԻՆՏԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1850– 1864, գյուղացիական պատերազմ Չի– նաստանում ընդդեմ ֆեոդ, ճնշման և օտարազգի մանջուրական Ցին դինաս– տիայի։ Պատճառը հակասությունների սրումն էր գյուղացիության և ֆեոդալների, չին ժողովրդի հիմն, զանգվածի ու իշխա– նության գլուխ գտնվող մանջուր, ազնվա– կանության միջև։ Ապստամբության գե– րագույն ղեկավարն էր Հուն Սյուցյուանը (համարվել է «աստծու երկրորդ որդի՝ Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայր» և բոլոր երկրների ու ժողովուրդների «ճըշ– մարիտ տիրակալ»)։ 1850-ին Գուանսի նահանգում սկսված ապստամբությունը վերածվել է համաչին․ գյուղացիական պա– տերազմի։ Ապստամբները հռչակեցին Մեծ բարօրության երկնային պետություն (Տայպին ւոյանգո), 1853-ին գրավեցին Նանկինը և վերանվանեցին Տյանցզին՝ Երկնային մայրաքաղաք, հրապարակե– ցին «Երկնային դինաստիայի հողային համակարգը»՝ չին․ ֆեոդ, հասարակությու– նը ռազմականացված նահապետական հասարակության (հիմնվելու էր «գյուղա– ցիական կոմունիզմի» գաղափարների և նրա անդամների հավասարության սկըզ– բունքի վրա) վերափոխելու ուտոպիական ծրագիրը։ 1853–56-ին տայպինները տա– րան մի շարք խոշոր հաղթանակներ և գրավեցին զգալի տարածք։ Սակայն, օգտվելով ապստամբների միջև երկպա– ռակտչական պայքարից, մանջուր, զոր– քերը (Անգլիայի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի զինվ․ միջամտությամբ) 1856–64-ի ընթաց– քում ջախջախեցին նրանց հիմն, ուժերը։ 1864-ի հուլիսին տայպինյան պետությու– նը դադարեց գոյություն ունենալուց։ Տայ– պինների վերջին խմբավորումը ջախջախ– վեց 1868-ի օգոստոսին։ Գրկ․ Тайпинское восстание 1850–1864, Сб․ док․, М․, 1960․
ՏԱՅՎԱՆ, Ֆ ո ր մ ո զ ա, կղզի Խաղաղ օվկիանոսում, Չինաստանի մայրցամա– քային մասի արլ․ ափի մոտ, որից բաժան– ված է Տայվանի նեղուցով։ Պենհու կղզու հետ միասին կազմում են ՉԺՀ Տայվանի նահանգը։ Ձգվում է հս–հվ․ 394 կմ, լայ– նությունը՝ մինչև 140 կմ, տարած․՝ մոտ 36 հզ․ կմ2, բն․՝ 18,3 մլն (1982), 97%–ը՝ չինացիներ։ Ափերը թույլ են կտրտված։ Կղզու ամբողջ երկայնքով ձգվում են Տայ– վանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3950 մ), հս–ում՝ հանգած հրաբուխների խումբը, արմ–ում՝ ափամերձ հարթավայ– րը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Օգ– տակար հանածոներից կան քարածուխ, այրվող գազեր, նավթ, ոսկի։ Կլիման հս–ում մերձարևադարձային է, հվ–ում՝ արևադարձային մուսսոնային։ Հունվա– րի միջին ջերմաստիճանը 15–20°Cէ, հուլիսինը՝ 25–30°С։ Տարեկան տեղում– ները հարթավայրերում 1500–2500 մմ են, լեռներում տեղ–տեղ՝ ավելի քան 5000 մմ։ Օգոստ․ և սեպտ․ ամիսներին հաճախակի են թայֆունները։ Գետերը լեռնային են, ջրառատ, հարուստ հիդրո– էներգիայով, օգտագործվում են ոռոգման համար։ Տարածքի 1/2-ից ավելին ծածկ– ված է անտառներով (ավելի քան 3000 տեսակի ծառերի կեսից ավելին էնդեմիկ են)։ Տնտեսությունն ունի արդ․–ագրարային բնույթ։ Քիչ քանակությամբ արդյունահան– վում է բնական գազ և քարածուխ։ Արդյու– նաբերության հիմնական ճյուղերն են տեքստիլը, ռադիոէլեկտրոնայինը (գըլ– խավորապես հավաքովի), նավաշինու– թյունը, սննդի (գլխավորապես շաքարի), քիմ․ և նավթաքիմ․, նավթավերամշակ– ման, ցեմենտի, փայտավերամշակման, պողպատի և ալյումինի ձուլման ճյուղերը։ Ցանքատարածությունների 1/2-ից ավե– լին զբաղեցնում է բրինձը (տարեկան 2 բերք)։ Մշակում են նաև շաքարեղեգ, բաթաթ, արևադարձային պտուղներ, թեյ։ Զարգացած է խոզաբուծությունը։ Զբաղ– վում են նաև ձկնորսությամբ։ Պատմ․ տեղեկանք։ Հնագույն ժամանակներում Տ–ի տարածքում բնակ– վել են գաոշան ցեղերը։ Չինացիների առաջին ռազմ, արշավանքը Տ․ տեղի է ունեցել 230-ին։ XIII դ․ Տ․ պաշտոնապես մտցվել է չին․ կայսրության քարտեզի մեջ։ Տ–ի բնիկներին (ինդոնեզական ծա– գում ունեցող ցեղեր) չինացիները մղել են լեռնային շրջանները։ XVI դ․ վերջին – XVII դ․ սկզբին Տ․ են սկսել ներխուժել եվրոպացիները։ 1590-ին պորտուգալացի– ները կղզին անվանեցին Ֆորմոզա (գե– ղեցիկ, հրաշալի)։ 1624-ին Տ․ զավթել են հոլանդացիները, որոնց 1661–62-ին վտա– րել են չին․ հայրենասերները։ 1683-ին Տ–ում հաստատվել է մանջուրական Ցին դինաստիայի տիրապետությունը, 1886-ին դարձել է առանձին նահանգ։ Սիմոնոսե– կիի պայմանագիր 1895-ով Տ․ անցել է ճապոնիային։ Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45) ճապոնիայի ջախջախումից հետո այն վերադարձվել է Չինաստանին։ 1949-ի հոկտեմբերին ՉԺՀ կազմավորումից հետո Տ․ դարձել է չին․ ժողովրդաազատագրական բանակից ջախ– ջախված Չան Կայշիի գոմինդանական խմբավորման և բանակի մնացուկների ապաստարան։ Չանկայշիականները Տ–ում ստեղծեցին հզոր բանակ և վայելում էին ԱՄՆ–ի ռազմ․, դիվանագիտ․, քաղ․ և տնտ– հովանավորությունը։ Մինչև 1971-ի հոկ․ տեմբերը Տ․ ՄԱԿ–ում անօրինականորեն զբաղեցնում էր ՉԺՀ տեղը։ ՉԺՀ կառավա– րությունը, Տ․ համարելով չին․ տարած– քի անբաժանելի մասը, որևէ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս պայման է դնում՝ Տ․ ճա– նաչել իբրև Չինաստանի մաս և խզել դի– վանագիտ․ ու քաղ․ կապերը Տ–ի հետ։
ՏԱՅՎԱՆԻ ՆԵՂՈՒՑ, Տա յ վան հայս– յա, Ֆորմոզայի նեղուց, Ասիա մայրցամաքի արլ․ ափի և Տայվան կղզու միջև։ Միացնում է Արևելա–Չինական և Հարավ–Չինական ծովերը։ Երկարությու– նը մոտ 360 կմ է, նվազագույն լայնությու– նը՝ մոտ 130 կմ, նվազագույն խորությունը նավարկուղում՝ 60 մ։ Մայրցամաքային ափը կտրտված է ծոցերով, կան շատ կըղ– զիներ։ Հոսանքները (արագությունը 1 կմ/ժ) ձմռանը ուղղված են դեպի հվ․, ամռանը՝ հս․։ Նավահանգիստներն են Գաոսյունը, Ֆուչժոուն և Սյամինը (Չի– նաստան)։ ՏԱՅՔ, Մեծ Հայքի 14-րդ նահանգը։ Տա– րածվում էր ճորոխ (հնում՝ Ծորոխ, Վոհ, Ցոհ) գետի միջին հոսանքի և դրա վտակ– ների ավազաններում, ինչպես նաև Կուր գետի ակունքի շրջանում։ Հս–ից սահմա– նակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հս–արլ–ից՝ Մեծ Հայքի Գուգարք, արլ–ից և հվ–ից՝ Այրարատ, հվ–արմ–ից և արմ–ից> Բարձր Հայք նահանգներին։ Տ–ի բնական