սահմանները հյուսիսից և հյուսիս-արևմուտքից կազմում էին՝ Պարխարի, հարավարևմուտքից և հարավից՝ Չորմայրի, Կապույտ և Ծիրանյաց, հարավարևելքից և արևելքից՝ Մեծրաց և Կարմիր Փորակ լեռնաշղթաները։ Շրշակա լեոներից սկիզբ առնող բոլոր գետերը (բացի Կուրից) և գետակները թափվում են ճորոխի մեշ։ Վերջինիս ամենախոշոր վտակն է Բողխան կամ Ուղթիքը (այժմ՝ Օլթի), որին արևելքից միախառնվում է Բերդիկը՝ Բանակ (Բանջարուտ) և Պարտեզ օժանդակներով, իսկ արմ–ից՝ Ազորդը (այժմ՝ Թորթում)՝ Վխիկ օժանդակով։ Տայքի մակերևույթը լեռնային է, անտառապատ և ձորերով կտրտված։ Ունի խոնավ ու մեղմ կլիմա, սառնորակ աղբյուրներ, թավ արոտավայրեր և բարեբեր հովիտներ (աճում են ծիրան, դեղձ, բալ, սալոր, տանձ, խնձոր, սերկևիլ, խաղող, թութ, նուռ, կաղին, ընկույզ ևն)։ Ըստ VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ի Տայքը վարչականորեն բաժանվում էր 8 գավառի՝ Կոդ, Բերդաց Փոր, Պարտիզաց Փոր, ճակք, Բոխա, Ռքաղե, Ազորդաց Փոր և Ասեաց Փոր։ Տայքի մասին գրավոր առաջին տեղեկությունները հանդիպում են մ․ թ․ ա․ XII– IX դդ․ ասորեստանյան սեպաձև արձանագրություններում՝ Դայանի (Դայաենի) անվանումով։ Ըստ Ասորեստանի Թիգլատպալասար I թագավորի (մ․ թ․ ա․ 1115–1077) արձանագրություններում պահպանված տեղեկությունների, Դայանի–Տայքը եղել է վաղ դասակարգային քաղաքական կազմավորում և կարևոր դեր խաղացել Հայկական լեռնաշխարհում ձևավորված հակաասորեստանյան ռազմաքաղ․ խմբավորման՝ Նաիրի 23 «երկրների» մեշ։ Թիգլատպալասար I արձանագրում է, որ պարտության է մատնել այդ խմբավորմանը և գերեվարել Դայանի–Տայքի Սենի թագավորին։ Ասորեստանի Սալմանասար III թագավորը (մ․ թ․ ա․ 859–824) արձանագրում է, որ գահակալման 15-րդ տարում հարկեր է սաացել Դայանի–Տայքի Ասիա թագավորից նրա «երկրի» սահմանագլխին՝ Եփրատի ակունքների մոտ։ Տայքի ասորեստանցիների կողոպտչական արշավանքներից ձերբազատվել է Արարատյան (Ուրարտու) թագավորության հզորացումից (մ․ թ․ ա․ IX դ․ վերշին քառորդ) հետո։ Հայկ․ լեռնաշխարհի արյունակից ցեղերին ու տարանշատ ցեղային իշխանություններին իր գահի շուրշ համախմբելու եռանդուն քաղաքականություն վարող Մենուա թագավորը (մ․ թ, ա․ մոտ 810–780) միավորել է նաև Տ․ (արձանագրություններում՝ Դիաուեխի)՝ հնազանդեցնելով նրա Ոաուպուրշի (Ուտուպուրշինի) թագավորին։ Անշատամետ հակումների համար վերշինիս մ․ թ․ ա․ 760-ական թթ․ տապալել է Արգիշտի Ա թագավորը՝ նրա փոխարեն կարգելով իր գահին հավատարիմ զորավար–կուսակալին։ Արարատյան միասնական պետության ոլորտում տայեցիները դարձել են կազմավորվող հայ ժողովրդի բաղադրատարրերից մեկը։ Հույն պատմիչ Քսենոփոնը (մ․ թ․ ա․ V դ․) տայեցիներին (Tao^oi) անվանում է խիզախ ու ռազմասեր մարտիկներ, որոնք կռվել են Հայաստանի սատրապ–թագավորի բանակում։ Այնուհետև մինչև III դ․ Տ․ եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230-ական թթ․ Հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգ, կալվածք։ Իսկ Բոխա (Բողխա) գավառը՝ Բողբերդ կենտրոնով, եղել է Դիմաքսյանների նախարարության կալվածքը։ V–VI դդ․ Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում ու անառիկ բերդերում (Տայոց քար, Էրախանի, Ուղթիք, Հավճիչ, Թուխարք ևն)՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսիկ նվաճողների դեմ։ Այդ ազատագրական կռիվներում նշանավորվել են Տայքի Արահեզ, Զենակս, իշխանաց, Ւոսղբրիկ, Մկնառինճ, Որշնհաղ, Վարդաշեն և այլ գյուղերը։ Հայաստանի նոր վերաբաժանմամբ (591) Տայքն անցել է Բյուզանդական կայսրությանը՝ կազմելով Խորագույն Հայք վարչամիավորը։ VII դ․ կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնած Հայաստանի կազմում։ VII դ․ վերշին և VIII դ․ սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբ, նվաճողների հալածանքներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Sայքը, VIII դ․ վերշին անցել են Բագրատունիներին։ Տայքի Ասեաց Փոր գավառում պահպանված Մամիկոնյանների շառավիղները (տես Թոոնիկյաններ, Չորդ՜ վանեչ) այնուհետև գոյատևել են իբրև Բագրատունիների վասալներ։ X դ․ Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդացիների գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով (տես Տայքի կյուրապաղատություն)։ Դավիթ Կյուրապաղատի մահից (1000) հետո Տայքը նվաճել է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։ Մանազկերտի ճակատամարտում (1071) սելջուկյան թուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։ XII ղ․ վերշին և XIII դ․ սկզբին հայ-վրացական միացյալ ուժերը՝ վրաց Բագրատունիների գլխավորությամբ, ազատագրել են Տայքը։ Թաթար–մոնղոլական նվաճումներից (XIII դ․ կես) և վրաց Բագրատունյաց թագավորության քայքայումից հետո, Տայքը մնացել է Ճաղի աթաբեկության կազմում։ 1590-ի թուրք–պարսկական պայմանագրով Տայքը անցել է օսմանյան սուլթանությանը և մտցվել Ախալցխայի փաշայության մեշ։ XVII դ․ Տայքի հայ բնակչությունը (թե՝ քաղկեդոնական, թե՝ լուսավորչական) ենթարկվեց բռնի մահմեդականացման։ Դավանափոխությունից հրաժարվողները ոչնչացվեցին, եկեղեցիները (Բանակ, Իշխան, Ոշկ, Խախուևն) ավերվեցին կամ վերածվեցին մզկիթների։ XYIII – XIX դդ․ դավանափոխ հայերին պարտադրվեց նաև թուրքերենը։ Հայ և եվրոպացի ուղևորները գրում են, որ Տայքի մի շարք գավառներում՝ Բերդագարակում, Թորթումում, խոտորշուրում ևն, խոսվող թուրքերենը խճողված էր հայերեն բառերով։ 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո Տայքի մի մասն անցավ Ռուսաստանին (հիմնականում կազմում էր Կարսի մարզի Օլթիի գավառը)։ Թուրքացած բնակիչները մեծամասամբ գաղթեցին Թուրքիա։ Տայքում բնակվեցին նաև Արևմտյան Հայաստանից (գլխավորապես Կարնո նահանգից) եկած հայեր։ 1918–20-ին վերջիններս ենթարկվեցին թուրք, կոտորածներին ու բռնություններին, փրկվածները գաղթեցին Անդրկովկաս։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/560
Այս էջը հաստատված է