հին տարածքը Կարսի մարզի հետ վերըս– տին զավթեցին թուրքերը։ Գրկ, Ինճիճյան Ղ․, Աշխարհագրու– թիւե չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնա․, 1806։ Նույն ի, Սաորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնէո․, 1822։ Աtլ ի– շ ա ն Ղ․, Տեղագիր Հայոց մեծաց, Վնտ․, 1855։ Սարգիսյան Ն․, Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնտ․, 1864։ Հ ա կ ո բ Կ ա ր ն ն ց ի, Տեղագիր Վերին Հայոց, էջ– միածին, 1903։ Հյուբշման Հ․, Հին հա– յոց տեղվո անունները, Վնն․․ 1907։ Տ ա շ– յ ա ն Հ․, Հայ բնակչությունը ՍԱ ծովեն մինչե Կարին, Վնն․, 1921։ Նույնի, Տայք, դրա– ցիք և իյ՚ոտորշուր, «ՀԱ», 1970–73։ Ա–Դ ո, Վանի, քփթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ Ա տ ր պ և տ, ճորոխի ավազանը, Վնն․, 1929։ և ր և մ յ ա ն Ս․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ М а р р Н․ Я․, Аркаун, монгольское название христиан в связи с вопросом об армянах-халкедонитах, «Византийский временник», т․ XII, № 1–2, 1905․ Арутюнова В․ А․, Из истории северо-восточных пограничных областей ви– зантийской империи в XI веке, «ՊԲՀ», 1972, № 1․ Koch К․, Wanderungen im Oriente wahrend der Jahre 1843 und 1844։ II Reise im Pontischen Gebirge und Ttirkisch Armenien, Weimar, 1846․ Մ․ Կաավաւրսն
ՏԱՑՔԻ ԿՅՈՒՐԱՊԱՂԱՏՈՒԹՅՈՒՆ» Տ ա յ ք–Կ ղ ա ր ջ ք ի իշխանաւցե՜ տ ու թ յ ու ն, ավատապետական կազմա– վորում X դարում։ Հիմնադրել են Մեծ Հայ– քի Տայք նահանգում և Դուգարք նահանգի Կղարջք գավառում հաստատված (VIII դ․ վերջին քառորդից) Բագրաաունիները, որոնք Բյուզանդիայի գերակայության պայմաններում ընդունել են քաղկեդոնա– կան դավանանք և իրենց տիրույթները կա– ոավարել կայսերական բարձր (գլխավո– րապես՝ կյոնրզւպաղաւոի և մագիստրոսի) տիտղոսներով; Սերտորեն համագոր– ծակցելով արյունակից Բագրատունիների մյուս ճյուղերին (Անի–Շիրակի, Կարսի, Տաշիր–Զորագետի են), Տայք–Կղարջքի Բագրատունիները հաջողությամբ պայ– քարել են արաբ, նվաճողների դեմ և շըր– ջակա ամիրայությունների տիրապետու– թյունից ազատագնել հայկ․ որոշ հողեր։ Տ․ կ․ առանձնապես հզորացել և ընդար– ձակվել է Դավիթ Կյուրապաղատ Բագ– րատունու օրոք (966–1000)։ 979-ի ամռան վերջին նա մասնակցել է բյուզ․ գահի հա– վակնորդ Վարդաս Սկչերոսի ապստամ– բության ճնշմանը, փոխարենը Վասիչ // կայսրից ստացել Խաղտո առիճ, Չորմայ– րի, Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք և Ապահունիք գավառները։ ճորոխ գետի ավազանից մինչե Վանա լճի հս–արմ․ առափնյա շրջանները տարածվող Տ․ կ․ (պատմիչ Ստեփանոս Տարոնացի Ասողիկն այն անվանում է թագավորություն) այ– նուհետև առաջատար դեր է խաղացել Բագ– րատունյաց ուժերի համախմբման և ար– տաքին թշնամիների դեմ պայքարի կազ– մակերպման գործում։ Բյուզանդիայի գեր– իշխանությունը թոթափելու և Անդրկով– կասը Բագրատունյաց շուրջ միավորե– լու նպատակով՝ Տ․ կ–յան և նրա դաշնա– կիցների ուժերը 987–989-ին աջակցել են կայսերական գահի նոր հավակնորդ Վար– ղաս Փոկասին՝ ընդդեմ Վասիլ II-ի։ Սա– կայն վերջինս ճնշել է ապստամբությու– նը և Դավիթ Կյուրապաղատին հարկա– դրել՝ իր տիրույթները «կտակել» կայս– րությանը։ Նվաստացուցիչ պայմանագի– րը բարեպատեհ առիթով չեղյալ հայտա– րարելու և անկախության հասնելու ակըն– կալությամբ Դավիթ Կյուրապաղատը շա– րուանկել է ընդարձակել իր տիրապետու– թյունը։ Բագրատունյաց զորաբանակները 993/994-ին Մրվանյան ամիրայությունից ազատագրել են Մանազկերտ քաղաքը, իսկ 998-ի հոկտեմբերին գլխովին ջախ– ջախել Հայաստանն ասպատակող Ատըր– պատականի ամիրա Մամլուն Ռավվադ– յանի հրոսակներին (տես Ծումբի ճակա– տամարտ 998)։ Երկյուղելով Դավիթ Կյու– րապաղատի գործելակերպից՝ բյուզ․ ար– քունիքը դավադրաբար սպանել է տվել նրան (ըստ Մատթեոս Ուռհայեցու, քնած ժամանակ խեղդամահ է արվել ոմն Իլա– րիոն քաղկեդոնիկ եպիսկոպոսի ձեռքով) և հապճեպորեն նվաճել Տ․ կ․։ Ստեփա– նոս Տարոնեցին գրում է, որ Տայոց բեր– դերում ու ամրոցներում զետեղվել են Վասիլ II-ին հավատարիմ զորքեր, իսկ հայ ազնվականներից շատերը բռնությամբ տարվել են կայսրության խորքերը։ Գրկ․ Ստեփանոս Տարոնեցի [Ասողիկ], Պաամութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Արիստակես Լաստի– վ և ր ց ի, Պատմություն, է?․, 1971։ Վար– դան Վարդապետ [Արեելցի], Տաւա– քումն պատմութեան, Վնտ․, 1862։ Ալպ ո– յ ա ճ յ ա ն Ա․, Պատմական Հայաստանի սահմանները, Կահիրե, 1950։ Բ ա ր թ ի կ– յան Տ․ Մ․, ՝«Հայաստանի նվաճումը Բյու– գանդական կայսրության կողմից, «ՊԲՀ», 1970, № 2։ Մ․ ԿաւովաւյաԱ
ՏԱՆԱԿԱ Դիիտի (1863-1929), ճապոն, պետ․ և զինվ․ գործիչ, գեներալ, բարոն (1920)։ 1918–24-ին (ընդհատումներով)՝ ռազմ, մինիստր։ Սովետական Հեռավոր Արլ–ում ճապոն, ինտերվենցիայի գլխ․ ղեկավարներից։ 1927-ի ապրիլից մինչե 1929-ի հուլիսը՝ պրեմիեր մինիստր, ար– տաքին գործերի և գաղութների մինիստր։ Վարել է ծայրահեղ հետադիմական ներ– քին քաղաքականություն (1928-ի մարտին ճապոն, կոմունիստների և նրանց համա– կրողների զանգվածային ձերբակալու– թյուններ, ձախ արհմիությունների և այլ կազմակերպությունների արձակում)։ Դի– վանագիտ․ գրականության մեջ Տ–ի ան– վան հետ են կապում ճապոն, կայսրին ներկայացված մի գաղտնի փաստաթուղթ (այսպես կոչված, Տ–ի հուշագիր, որի հավաստիությունը կասկածվում է), որը ճապոնիայի արտաքին քաղաքականու– թյան հիմք է հռչակել ագրեսիան ընդդեմ Չինաստանի, ՍՍՀՄ–ի և այլ երկրների՝ համաշխարհային տիրապետություն հաս– տատելու նպատակով։
ՏԱՆԱԿԵՐՏ, Գողթն գավառի նշանավոր գյուղերից (այժմ՝ Նախիջեանի ԻՍՍՀ Օր– դուբադի շրջանում)։ Գտնվում է Տրուն– յաց ձորում։ Գրավոր աղբյուրներում հի– շատակվում է նաև Տնակերտ, Տ օ– նակերտ։ Գյուղի հս–արլ․ մասի բարձ– րադիր վայրում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ տիպի Ս․ Աստվածա– ծին եկեղեցին։ ժամանակի ընթացքում վնասվել են գմբեթը, արլ․ որմը, հիմնովին քայքայվել է եկեղեցու արմ․ ճակատին կից գավիթը։ Ինչպես Գողթնի մյուս հու– շարձանները, այնպես էլ Տ–ի եկեղեցին հիմնովին վերակառուցվել է XVII դ․, հին եկեղեցու տեղում։ Տ–ից մոտ 1 – 1,5 կմ հվ․ Բերդակ գյուղա– տեղին է, ուր պահպանվել է Ս․ Հովհան– նես եկեղեցին։ Այն համեմատաբար փոքր ծավալի միանավ թաղածածկ դահլիճ է, Տանակերտի Ս․ Աստվածածին եկեղեցին արլ․ խորանով, արտաքին՝ հվ․ պատին կից ավանդատնով։ Այժմ կիսավեր է։ Ըստ վիմական արձանագրությունների վերա– նորոգվել է XVII և XIX դդ․։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е-, 1981․ Ա․ Այվազյան
ՏԱՆԱԻՍ (հուն․ Tauatg, Tdvatg), հին քաղաք Տանաիսի (այժմ՝ Դոն) գետա– բերանում։ Հիմնադրել են Բոացորի թագավորության հույները՝ մ․ թ․ ա․ III դ․։ Եղել է Բոսպորի հույների և մերձա– զովյան ու մերձդոնյան տափաստաննե– րում բնակվող ցեղերի միջև առևտրի կա– րևոր կենտրոն։ Մ․ թ․ ա․ 1 դ․ վերջում Տ․ ավերել է Բոսպորի թագավոր Պոլեմոնո– սը, սակայն շուտով վերականգնվել է։ Ծաղկման է հասել II դ․–III դ․ 1-ին կե– սին։ 240-ական թթ․ լիովին ավերել են գոթերի միության մեջ մտնող ցեղերը։ IV դ․ 2-րդ կեսին վերականգնված Տ․ եղել է աննշան բնակավայր և գոյատևել է մինչև V դ․ սկիզբը։ Տ–ում պեղումներ են կատարվում XIX դ․ կեսից (կանոնավորա– պես՝ 1955-ից)։ 1961-ին Տ–ի տեղում ստեղծ– վել են հնագիտ․ արգելավայր և թանգա– րան։ 97*£․Шелов Д․ Б․, Танаис и Нижний Дон в III–I вв․ до н․ э․, М․, 1970; Ն ու յ ն ի, Танаис и Нижний Дон в первые века н․ э․, М․, 1972․
ՏԱՆԱՊՈՒՌՈՒ ԳԵՂ, գյուղ Արմ․ Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Երզնկա գավառում։ XIX դ․ 70-ական թթ․ վերջին ուներ 135 (15 տուն) հայ բնակիչ։ Զբաղ– վում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏԱՆԳԱՆԻԿԱ (Tanganyika), լիճ Արլ․ Աֆրիկայում, Զաիրի, Տանզանիայի, Զամ– բիայի և Բուրունդիի սահմաններում։ Եր– կարությունը մոտ 650 կմ է, լայնությունը՝ 40–80 կմ, մակերեսը՝ 34 հզ․ կմ2, խորու– թյունը՝ մինչե 1470 մ (Բայկալից հետո՝ երկրորդը աշխարհում), ավազանը՝ 244,5