հզ․ կմ2։ Գտնվում է Արևելա–Աֆրիկական բեկվածքների գոտում, 773 Վ բարձրու– թյան վրա։ Ափերը ուղղագիծ են, տեղ– տեղ՝ բարձր ու զաոիվեր։ Ջրի միջին տա– րեկան մուտքը 64,8 կմ3 է, գոլորշիացումը՝ 61,2 կմ3, հոսքը՝ 3,6 կմ3։ Տ–ի մեջ են թափ– վում Մալագարասի և Ռուզիզի գետերը, արտահոսում է Լուկուգա գետը։ Մակար– դակի միջին տարեկան տատանումները 0,7 մ են։ Ջուրը քաղցրահամ է։ Մակերե– վույթին ջրի ջերմաստիճանը տատան– վում է 23,6–26,5°C։ Կենդանական աշ– խարհի մոտ 75%–ը էնդեմիկ է։ Կա ձըկ– նորսություն, նավագնացություն։ Տ–ի ափերին են Կիգոմա, Րուժումբուրա, Կա– լիմա նավահանգիստները։ Հայտնագոր– ծել են անգլիացիները, 1858-ին։
ՏԱՆԴԵ Կենձո (ծն․ 4․9․1913, Իմաբարի), ճապոնացի ճարտարապետ։ ճ․արտ․ կըր– թությունն ստացել է Տոկիոյի համալսա– րանում․ (1935–38)։ Տ–ին մեծ համբավ է բերել Խաղաղության կենտրոնի հուշահա– մալիրը (1949–56) Հիրոսիմայում։ Այս– տեղ դրսևորվել է Տ–ին բնորոշ ձգտումը՝ ճապոն, միջնադարյան ճարտ․ հնարքնե– րի ստեղծագործաբար վերաիմաստավո– րումը։ 1950–60-ական թթ․ Լը Կորբյու– զիեի «Նոր պլաստիցիզմի» ազդեցությամբ Կ․ Տ ա ն գ ե․ Ս․ Մ արի ամի կաթողիկե տա– ճարը (1964) Տոկիոյում Տ․ կերտել է քանդակային արտահայտչա– կանությամբ օժտված ծավալներով կա– ռույցներ․ Կուրասիկիի քաղաքապեւո ա– րանը (1960), Մասսայական ինֆորմա– ցիայի կենտրոնը (1962–67) Կոֆուում, Ս․ Մարիամի կաթողիկե տաճարը (1964) Տոկիոյում, կիրառել մեծաթռիչք կոնս– տրուկցիաներ (Ցոյոգի օլիմպիական մար– զահամալիրը՝ «Գիմնասիոն»-ը, 1963–64, Տոկիոյում, նկ․ տես հ․ 6, էշ 704–705-ի միշև, աղ․ XXXI)։ 1961-ին Տ․ ներկայացրել է Տոկիոյի վերակառուցման նախագիծը, որը նախատեսում էր քաղաքի հետագա կառուցապատումը իրականացնել հա– տուկ կոնստրուկցիաներով, Տոկիոյի ծո– ցում։ Երկ․ Архитектура Японии։ традиция и современность․ Сб․ ст․, пер․ с англ․, М․, 1976․ Գրկ․ Кендзо Танге։ Архитектура и градо– строительство# 1949–1969, [Сб․], пер․с нем․, М․« 1978; Boyd R․, Kenzo Tange, L․– N․ Y․, [1962]․ ՏԱՆԳէՆԱ (լատ․ tangens – շոշավւող), տես Եռանկյունաչափական ֆունկցիա– ներ։
ՏԱՆԳԵՆՍՈԻԴ « տանգենս և հուն․ е1бо£ – կերպ, տեսք), հարթ կոր, որը պատկերում է տանգենս ֆունկցիայի փո– փոխությունները՝ կախված նրա արգու– մենտի (անկյան) փոփոխություններից։ y–tgx ֆունկցիա– յի գրաֆիկը Տ․ կազմված է անվերշ թվով առանձին համընկնելի կորերից (տես նկ․), որոնք մեկը մյուսից ստացվում են Ox; առանցքով jt-ին բազմապատիկ մեծությամբ տեղա– շարժելով։ S․ Ox; առանցքը հատում է ttJtn (կամ нн180°п) կետերում, ո=0, 1, 2,․․․։
ՏԱՆԳԵՆՑԻԱԼ ԱՐԱԳԱՑՈՒՄ, շոշա– փող արագացում, արագացման բաղադրիչ, որն ուղղված է մարմնի հետա– գծի շոշափողով և բնութագրում է նյութա– կան կետի արագության թվային արժեքի փոփոխության արագությունը։
ՏԱՆԳՈ (իսպ․ tango), «ա ր գ և ն տ ի ն– յա ն Տ․», ժամանակակից հանդիսապար։ Չափը երկմաս է, ռիթմական կառուցված– քը համանման է հաբաներային։ Տեմպը դանդաղ է, քայլերը՝ սահուն, շարժումնե– րը՝ կտրուկ, վայրկենական դադարներով։ Տ–ի ռիթմը կիրառվում է գործիքային և վոկալ երաժշտության մեշ։ Հեշտությամբ ենթարկվում է վարիացիաների և ազատ իմպրովիզացիայի; Ամերիկայում և Շվրո– պայում ամենահանրածանոթ պարահան– դեսային պարերից է։ Գոյություն ունի նաև Տ–ի էստրադային տարատեսակը։ Տ․ ներառնված է հանդիսապարերի պար– տադիր ծրագրի մեշ։
ՏԱՆԵԷՎ Մերգեյ Իվանովիչ (1856–1915), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, ման– կավարժ, գիտնական, երաժշտական–հա– սարակական գործիչ։ 1875-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ն․ Գ․ Ռու– բինշտեյնի դաշնամուրի և Պ․ Ի․ Չայկովս– կու կոմպոզիցիայի դասարանները)։ Զբաղվել է համերգային գործունեությամբ։ 1878-ից դասավանդել է Մոսկվայի կոն– սերվատորիայում (1881-ից՝ պրոֆեսոր, 1885–89-ին՝ դիրեկտոր)։ Կարևոր նշա– նակություն է ունեցել Տ–ի, որպես կոնտ– րապունկտի, ֆուգայի և երաժշտ․ ձևի դասարանների ղեկավարի մանկավարժ, գործունեությունը, աշակերտներից են՝ Մ․ Ռախմանինովը, Ա․ Սկրյաբինը, Ն․ Մետները, Զ․ Փալիաշվիլին, Ռ․ Գլիե– րը, Գ․ Կոնյուսը, Բ․ Ցավորսկին և ուրիշ– ներ։ 1905-ին հանդես է եկել ի պաշտպա– նություն գործադուլավոր ուսանողների իրավունքների, հեռացել պրոֆեսորական կազմից։ Եղել է ժող․ կոնսերվատորիայի (1906-ից), երաժշտ․ գիտ․ ընկերության Ս․ Ի․ Տանեև (1908-ից՝ «Երաժշաա–ւռեսական գրադա– րան»), բազմաթիվ համերգային կազմա– կերպությունների և կոլեկտիվների հիմ– նադիրն ու ակտիվ մասնակիցը։ Աշխա– տակցել է Մոսկվայի երաժշտ․–ազգագրա– կան հանձնաժողովին (1880-ական թթ․ գրի են առել Կովկասի ժողովուրդների, ուկր․ բազմաթիվ երգեր)։ Հսկայական նշանակություն ունեն Տ–ի պոլիֆոնիայի պրոբլեմներին նվիրված տեսական աշ– խատությունները։ Տ–ի կոմպոզիտորական ստեղծագործությունը բնորոշվում է բա– րոյա–փիլ․ ուղղվածությամբ։ Գրել է «Օրեսթեա» օպերան (ըստ էսքիլեսի, բեմ․ 1895, Մարիինյան թատրոն, Պետերբուրգ), «Հովհաննես Դամասկացի» (1884) և «Սաղմոսի ընթերցումով» (1915) կանտատ– ները, 4 սիմֆոնիա (առանձնանում է 4-րդը, 1898), խմբերգեր, ռոմանսներ, կամերա– գործիքային երկեր (կվարտետներ, տրիո– ներ, կվինտետներ)։ Հայ երաժիշտներից Տ–ին աշակերտել են Գ․ Ղորղանյանը և Կ․ Սարաշևը։ 1908-ի հունվ․ 17-ին Մոսկվայում կայացել է Տ–ի դաշնամուրային Ռե մաժոր տրիոյի (երկ 22) առաշին կատարումը, որին մասնակ– ցել են հեղինակը (դաշնամուր), Կ․ Սարա– շևը (շութակ) և Մ․ Բուկինիկը (թավջու– թակ)։ 1915-ին Սարաշևը «Մուզիկա» («Музыка») ամսագրում հրատարակել է Տ–ի մասին հուշեր։ Երկ․ Подвижной контрапункт строгого письма, М․, 1959; Учение о каноне, М․, 1929․ Գրկ․ Թադևոսյան Ա․, էշեր հայ–ոու– սական երաժշտական կապերի պատմությու– նից (XIX դարի 2-րդ կես–XX դարի սկիզբը), Ե„ 1977։ Бернандт Г․ Б․, С․ И․ Танеев, 2 изд․, М․, 1983․ ՏԱՆ&ԱՆԻԱ (Tanzania), Տ ա ն զ ш- նիայի Միացյալ Հանրապե– ա ու թ յ ու ն (United Republic of Tan– zania), պետություն Արլ․ Աֆրիկայում։ Բրիտ․ համագործակցության անդամ է։ Բաղկացած է մայրցամաքային մասից (Տանգանիկա), Զանզիբար, Պեմբա և Մա– ֆիա կղզիներից։ Սահմանակից է Ուգան– դային, Քենիային, Մոզամբիկին, Մալա– վիին, Զամբիային, Բուրունդիին և Ռուան–