հիլի Ժողովուրդը, որն սաեղծել է ինքնա– տիպ մշակույթ։ Մինչև XIX դ․ սկիզբը Զանզիբար կղզին և Տ–ի առափնյա շըր– ջանները գտնվել են Մա սկա տ ի սուլթան– ների գերիշխանության տակ։ 1856-ին ձևավորվել է Զանզիբարի ինքնուրույն սուլթանությունը։ 1884-ին Տ–ի մայրցա– մաքային մասը գրավել է Գերմանիան։ 1890-ին Զանզիբարի նկատմամբ հաս– տատվել է անգլ․ հովանավորություն։ Առաշին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո Տ–ի մայրցամաքային մասը (անվանվել էր Տանգանիկա) ւոըր– վել է Մեծ Բրիաանիային իբրև մանդատա– յին տարածք, երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո՝ Մեծ Բրի– տանիայի խնամակալության տակ գտնը– վող տարածք։ 1920–50-ական թթ․ ստեղծվել են հասարակական–քաղ․ կազ– մակերպություններ, որոնք պայքարել են երկրի անկախության համար։ 1961-ի դեկտ․ 9-ին հռչակվեց Տանգանիկայի, 1963-ի դեկտ․ 10-ին՝ Զանզիբարի անկա– խությունը։ 1964-ի հունվարին Զանզիբա– րում հակաֆեոդ․ հեղափոխության հե– տևանքով սուլթանը վտարվեց երկրից։ 1964-ի ապրիլի 26-ին Տանգանիկան և Զանզիբարը ստեղծեցին Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը։ Տ–ի կա– ռավարությունը վարեց տնտ․ ինքնուրույ– նության հասնելու և հասարակական խորը վերափոխումներ իրականացնելու քաղա– քականություն։ Կառավարության գործու– նեության ծրագիր դարձավ Տանգանիկա– յի աֆրիկյան ազգ․ միության (ՏԱԱՄ, հիմն․ 1954) ազգ․ կոնֆերանսի ընդունած (1967) հայտարարությունը, որը նախա– տեսում էր երկրի զարգացման ոչ կապիտ․ ուղի։ Արտաքին քաղ․ սկզբունքներ են հռչակվել հակաիմպերիալիզմը, հակա– գաղութատիրությունը, չմիանալու քաղա– քականությունը։ 1977-ի հունվարին ՏԱԱՄ–ը և Աֆրո–Շիրազի կուսակցությու– նը (հիմն․ 1957-ին, Զանզիբարում) միա– վորվեցին․ ստեղծվեց Հեղափոխական կուսակցությունը։ Տ․ ՄԱԿ–ի անդամ է 1961-ից։ Տ–ի և ՍՍՀՄ–ի միջև դիվանագի– տական հարաբերություններ հաստատ– վել են 1961-ին։ Կնքվել են տնտ․ և տեխ․ համագործակցության, առևտր․ U մշա– կութ․ համաձայնագրեր։ Քաղաքական կուսակցությունները U արհմիությունները։ «Չամա չա մապին– դուգի» (ՉՉՄ, «Հեղափոխական կուսակ– ցություն»), սահմանադրությամբ միակ՝ կառավարող կուսակցությունն է։ Հիմնա– դրվել է 1977-ին։ Տ–ի բանվորների միություն (ՏԲՄ), արհմիութենական միավորում է, ստեղծվել է 1978-ին։ Տնաեսաաշխարհագրական ակնարկ։ Տ․ թույլ զարգացած ագրարային երկիր է։ Բնորոշ են մանր գյուղացիական ու կա– պիտ․ տնտեսությունները։ Գոյություն ունեն նաև համայնքային հողատիրու– թյունն ու հողօգտագործումը։ 1967-ի ագ– րարային ռեֆորմով հողը դարձել է պետ․ սեփականություն։ Մտեղծվել են կոոպե– րատիվներ, պետ․ տնտեսություններ։ Ազ– գայնացվել կամ պետության հսկողու– թյանն են անցել պլանտացիաներն ու արդ․ ձեռնարկությունները, օտարերկրյա Տեսարան Զանզիբարից բանկերն ու առևտր․ ընկերությունները, արտաքին և ներքին մեծածախ առևտուրը, տրանսպորտը, կապը, էներգետիկան։ իրագործվում է տնտեսության բարելավ– ման եռամյա ծրագիրը (1982–85)։ Տըն– տեսության գլխ․ ճյուղը գյուղատնտեսու– թյունն է (հիմնականում բուսաբուծությու– նը)։ Գյուղատնտեսությունը տալիս է ներ– քին համախառն արդյունքի 36,1%-ը (1981)։ Հողահանդակները կազմում են երկրի տերիտորիայի 60%–ը։ Մշակում են սիզալ, մեխակ (արտահանությամբ՝ առաշին տեղը աշխարհում), բամբակենի, սուրճ, թեյ, կոկոսյան արմավենի, ծխա– խոտ, եգիպտացորեն, ցորեն, բրինձ, կո– րեկ, սորգո, մանիոկ, բատատ, ընդավոր– ներ, յուղատուներ, բանշարեղեն, պտղա– տու կուլտուրաներ են։ 1982-ին Տ–ում կար 16,6 մլն խոշոր, 8,9 մլն մանր եղշերավոր անասուն։ Ձկան տարեկան որսը 344,3 հզ․ tn է։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Առաշատար ճյուղը հանք– արդյունահանող արդյունաբերությունն է, գլխավորապես ալմաստի արդյունահանու– մը (160 հզ․ կարատ, 1982, Շինյանգայի շրշանում)։ Արդյունահանում են նաև ա– նագ, ոսկի, կերակրի աղ, փայլար, քար– ածուխ, գրաֆիտ, մագնեզիում ևն։ Ստեղծ– վել է ցեմենտի, նավթավերամշակման, սե մետաղների գլոցվածքի, բամբակե գործ– վածքների, ռադիոընդունիչների հավաք– ման, կոշիկի, գարեշրի, մսի, կաշվի, մոր– թեղենի և այլ ապրանքների արտադրու– թյուն։ 1982-ին արտադրվել է 830 մլն կվաժ էլեկտրաէներգիա (էլեկտրակա– յանների ընդհանուր հզորությունը 419,9 Մվա է)։ Երկաթուղիների երկարությունը մոտ 4 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 32 հզ․ կմ (2800 կմճ կոշտ ծածկով, 1982)։ Ծովային բեռնաշրշանառությունը (Դար էս Սալամ) 1982-ին կազմել է 2,1 մլն ա։ 1981-ին Տ․ են այցելել 92 հզ․ տուրիստ։ 1981-ին արտահանումը կազմել է 4697 մլն շիլլինգ, ներմուծումը՝ 9550 մլն շիլլինգ։ Արտահանում է սուրճ, բամբակ, սիզալ, մեխակ, թեյ, ընկույզ, ալմաստ, ծխախոտ։ Ներմուծում է մեքենաներ ու սարքավորում, նավթ և նավթամթերք, մետաղներ, պարեն։ Առևտրական հիմ– նական գործընկերներն են՝ Եվրոպայի տնտ․ համագործակցության երկրները, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ, ԳՖՀ, ճապո– նիան։ Դրամական միավորը տանգ, շիլ– լինգն է։ 8,4 շիլլինգը == ամեր․ 1 դոլլարի (1981)։ Բժշկաաշխարհա գրական բնութագիրը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 1981-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 47, մա– հացությունը՝ 15, մանկական մահացու– թյունը 1000 ողշ ծնվածին՝ 101։ Կյանքի միշին տևողությունը 52 տարի է։ Գերա– կշռում են վարակիչ և մակաբուծական հի– վանդությունները։ Տարածված են դիզեն– տերիան, տուբերկուլոզը, տրախոման։ 1977-ին Տանգանիկայում գործում էին ընդ– հանուր տիպի 112 հիվանդանոց, 3 հատուկ հոսպիտալ, 10 բորոտանոց։ Զանզիբարում գործում էին (1967) ընդհանուր տիպի պետ․ 15 հիվանդանոց 875 մահճակալով (1000 բնակչին 2,4 մահճակալ)։ Երկրում ար– տահիվանդանոցային օգնություն էին կազ– մակերպում հիվանդանոցների պոլիկլի– նիկական բաժանմունքները, առողջապա– հության կենտրոնները և դիսպանսերները։ 1977-ին Տանգանիկայում աշխատում էին 797 բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 0,6 բժիշկ), 360 բժշկի օգնական, 33 ատամնաբույժ, 34 դեղագործ, 5,7 հզ․ բուժքույր–մանկա– բարձ, 1,4 հզ․ գյուղական բուժաշխատող։ Զանզիբարում (1967) կար 43 բժիշկ (8,2 հզ․ բնակչին՝ 1 բժիշկ), 2 ատամնաբույժ, 3 դեղագործ, 25 մանկաբարձ, 192 բուժ– քույր և ավելի քան 700 այլ բուժաշխատող։ Բժշկ․ կադրեր պատրաստվում են Դար էս Սալամի համալսարանի բժշկ․ ֆակուլ– տետում, Մակերերի (Ուգանդա) բժշկ․ ինստ–ում, միշին բուժաշխատողները՝ 20 դպրոցներում ու կենտրոններում։ Տ–ում աշխատում է սովետական բժիշկների խումբ։ Լուսավորությունը։ 1970-ական թթ․ սկզբին անգրագետ էր բնակչության ավելի քան 75%-ը։ Պետ․ բյուշեի 20%-ը տրամա– դրվել է ժողկրթության կարիքներին։ 1973/74 ուս․ տարում անգրագիտության վերացման դասընթացներում ընդգրկվել է ավելի քան 2750 հզ․ մարդ։ 1973-ին Տ–ին շնորհվել է Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ միջազգային մրցանակ՝ մեծահասակ բնակչության շրջանում անգրագիտությու– նը վերացնելու համար։ Կրթական հա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/564
Այս էջը սրբագրված չէ