մակարդի մեջ մանում են․ տարրական՝ 7-ամյա (ընդունվում են 7 տարեկանից, ուսուցումը տարվում է սվահիլի լեզվով, ուսուցանում են նաև անգլ․) և միջնակարգ (6-ամյա՝ 4+2, ուսուցումը անգլ․, մի շարք դպրոցներում՝ սվահիլի լեզվով) դպրոցնե– րը։ Պրոֆտեխ․ պատրաստությունն իրա– կանացվում է 1–5 տարում՝ տարրական և երկամյա ոչ լրիվ միջնակարգ դպրոցի հիմքի վրա։ Միջնակարգ տեխ․ կրթություն է տալիս Դար էս Սալամի տեխ․ կոլեջը (հիմն, է 1956-ին)։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 11 2-ամյա մանկավարժ, ինստիտուտները։ 1961-ին Դար էս Սալամում հիմնադրվել է համալ– սարան (համալսարանի ստատուս՝ 1970-ից)։ 1983/84 ուս․ տարում տարրա– կան դպրոցներում սովորել է 3553 հզ․, միջնակարգ դպրոցներում՝ 82 հզ․ աշա– կերտ։ Բուհերում 1979/80 ուս․ տարում սովորել է 4030 ուսանող։ Խոշոր գրադարաններից են Դար էս Սալամի Ազգային կենտրոնականը (մաս– նաճյուղեր ունի նան․ այլ քաղաքներում, ավելի քան 900 հզ․ կտոր գիրք), համալ– սարանինը (100 հզ․ կտոր գիրք)։ Հիշար– ժան են Տ–ի Ազգային (հիմն, է 1937-ին, Դար էս Սալամ) և Զանզիբարի պետ․ թանգարանները։ Գիտական հիմնարկները։ Գիտ․ աշ– խատանքը կոորդինացնում է գիտ․ հե– տազոտությունների ազգ․ խորհուրդը (1968-ից)։ Գյուղատնտեսության, պարենի և կոոպերատիվների մինիստրությանը կից գործում է բնական հարստությունների զարգացման ծառայությունը՝ մի շարք սեկցիաներով, բաժանմունքներով ու բա– ժիններով։ Առողջապահության և սոցիալ․ ապահովության մինիստրությանը կից է կառավարական քիմ․ լաբորատորիան, արդյունաբերության և առևտրի մինիստ– րությանը՝ հանքային հարստությունների բաժինը (1925)։ Գիտ․ աշխատանք է կա– տարվում սվահիլիական հետազոտու– թյունների ինստ–ում և Դար էս Սալամի համալսարանի այլ բաժանմունքներում, ինչպես նաև թանգարաններում։ Տ–ում են գտնվում արևելա–աֆրիկյան ռեգիոնալ ԳՀ մի շարք հիմնարկներ՝ բժշկ․ հետազո– տությունների (1949, Մվանգա) և մալա– րիայի ու տրանսմիսիվ (փոխանցողական) հիվանդությունների (1949, Տանգա) ինստ–ները, ծովային ձկնորսության հե– տազոտական կազմակերպությունը (1950, Զանզիբար), արևադարձային պարազի– տաբանության ինստ–ը (1962, Արուշա)։ Մամուլը, ռադիոհաղորդումները, հե– ռուստատեսությունը։ իյոշորագույն հրա– տարակություններն են․ «Ուհուրու» («Սհս– ա», 1961-ից, կառավարող կուսակցության! օրգան, սվահիլի լեզվով), <Դեյլի նյուս» («Daily News», 1972-ից, կառավարության պաշտոնական օրգան, անգլ․), «Մֆանյա կագի» («Mfanya Kazi», 1964-ից, սվահիլի լեզվով), «Նգուրումո» («Ngurumo», 1954-ից, սվահիլի լեզվով), «Նչի ետու» («Nchi Jetu», 1964-ից, սվահիլի լեզվով), «Ուրուսի լեո» (<Urusi Leo», 1968-ից, սվա– հիլի լեզվով), բոլորն էլ Դար էս Սալա– մում։ Ռադիոհաղորդումները տրվում են 1956-ից (սվահիլի, անգլ․, պորտուգալ․ և տեղի լեզուներով), հեռուստատեսու– թյունը՝ 1973-ից։ Գրականությունը։ Զարգանում է սվա– հիլի և անգլ․ լեզուներով։ Սվահիլով գրկ․ առաջացել է XVIII դ․ սկզբին։ IJhq հա– սած տեքստերից առաջինը «Ուտենդի Խարեկալի»-ն է (1711–28-ի միջև)։ Դասա– կան գրկ․ (XVIII –XX դդ․ սկիզբ) զարգա– ցել է հիմնականում մահմեդականության ուժեղ ազդեցությունը կրած պոեզիայի հունով։ Հիմնական ժանրերն են՝ պատմ․, խրատական և Փիլ․ պոեմը, սիրային ու քաղ․ քնարերգությունը։ Մշակվել են կա– նոնարկված բանաստեղծական ձևեր՝ ուտենդի (էպիկական ու խրատական բո– վանդակությամբ բանաստեղծություն), մագազի (պատմվածք՝ մարգարեի և նրա զինակիցների մասին) և մաշաիրի (սիրա– յին կամ քաղ․ բանաստեղծություն)։ Նոր գրկ–յան խոշորագույն գրողն է Ռ․ Շաաբանը (1909–62), որ հեղինակ է փիլ․, սոցիալ․ և գր․ Էսսեների ու էտյուդ– ների, հրապարակախոսական գործերի, գրել է նաև ՀԻմ կյանքը» (1949) ինքնակեն– սագրական երկը։ Սվահիլիով հրատա– րակվում են գիտահանրամատչելի և ուտի– լիտար–կիրառական բնույթի գրքեր։ Տ–ի գրկ–յան ձևավորման գործում մեծ դեր է խաղում համաշխարհային գրկ–յան ստեղ– ծագործությունների թարգմանությունը սվահիլի լեզվի։ Տ–ի անգլերենով գրկ–յանը, որ գոյու– թյուն ունի 1960-ական թթ․ սկզբից, բնո– րոշ է սոցիալ․ սուր պրոբլեմատիկան։ Հիմնական ժանրերն են պատմվածքը և վեպը։ ճարտարապետությունը և կերպարվես– տը։ Կոնդոայի, Կիսեսեի, Տամբալայի, Մվանզայի շրջանների, քարանձավներում հայտնաբերվել են հին և նոր քարի դա– րերի ժայռապատկերներ։ Քաղաքներում, որոնք ստեղծվել են արաբ, տիրապետու– թյան (VII–VIII դդ․) ժամանակ և մահմե– դականների ազդեցության ժամանակա– Կնոջ մարմին, Փայտ, մակոնդե ժողովուրդ (Ազգա– գրության և նախ– նադարյան պատ– մության թանգա– րան, Համբուրգ) Վ․ Մ ա չ ա․ «Ուջամայա գյուղը» (1970-ական թթ․) շրջանից (IX–XV դդ․), պահպանվել են կորալային կրաքարերից կառուցված պա– լատներ, մզկիթներ, բնակելի տներ (Կիլ– վա Կիսիվանիի Մեծ մզկիթը ևն)։ Եվրոպ․ գաղութ դառնալուց հետո (XIX դ․ վերջ) խոշոր քաղաքները (Դար էս Մալամ, Մո– շի, Դոդոմա) կառուցապատվել են եվրոպ․ ճարտ–ների նախագծերով։ 1964-ից հետո ընդլայնվել է հասարակական և բնակելի շենքերի շինարարությունը, նախագծվել 1–2 հարկանի տիպային տներով ավան– ներ։ Գյուղերում տարածված՝ հատակա– գծում ուղղանկյուն, կոնաձև կամ հարթ կտուրներով բնակարաններից բացի, տարբեր ժողովուրդների մոտ հանդի– պում են բոլորշի (մասաիների մոտ) մեծ զամբյուղի ձևով, շրջասրահով (մակոն– դեների մոտ), կոնաձև (վաջագաների մոտ) խրճիթներ։ Փայտյա քանդակների մեջ առանձնա– նում են վասուկումա, վախտեխե ժողո– վուրդների նախնիների պաշտամունքի հետ կապված սյունաձև ֆիգուրները, մա– կոնդեների՝ պարող կանանց արտահայ– տիչ արձանիկները, վաջագաների՝ կեն– դանիների քանդակները։ Բնորոշ են միա– գույն կամ ներկված մարդակերպ դիմակ– ները։ Տարածված են կավե քանդակնե– րը (մարդկանց, կենդանիների ոճավոր– ված պատկերներ կամ խմբաքանդակներ)։ 1964-ից հետո կազմավորվում է գեղա– նկարչության ազգ․ դպրոցը, որի թեմա– տիկան կապված է Տ–ի ժողովուրդների կյանքի, աշխատանքի, կենցաղի հետ (Ս․ Ջ․ Նտիրոյի դիմանկարները, Վ․ Մա– չայի նատյուրմորտները, Ֆ․ Կ․ Մզան– գիի, Տ․Ֆ․ Աբդուլահի ժանրային կոմպո– զիցիաները)։ Գեղարվեստական արհեստ– ներից առավել տարածված է փայտի քան– դակազարդումը (առաջնորդների գահեր, կենցաղային առարկաներ), բրուտագոր– ծությունը, հյուսումը։ Թատրոնը։ Տ–ի տարածքում գաղութա– տիրության ժամանակ եղել են անգլ․ սի– րողական թատերախմբեր՝ մշտական շեն– քերով։ Անկախություն ձեռք բերելուց հե– տո ձևավորվել են աֆր․ կոլեկտիվներ, որոնք անգլ․ և սվահիլի լեզվով բեմա– դրել են տեղական թեմաներով ներկայա– ցումներ։ 1967-ին Դար էս Մալամի հա– մալսարանում բացվել է թատեր․ բաժին, որ կազմակերպել են Բոբ Լեշոայը և Գոդ– վին Կադուման․ նրանց բեմադրություննե– րից են՝ Լեշոայի «Անառակ որդին» (1969),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/565
Այս էջը սրբագրված չէ