Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» (1971, սվահիլի լեզվի է թարգմանել Զու– լիուս Նյերերեն)։ 1968-ին Ազգային ծա– ռայություն երիտասարդական կազմակեր– պությանը կից ստեղծվել է շրջիկ թատե– րախումբ ։Պատկերազարդումը տես 528–529-րդ էշերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։ Գրկ․ Ч и ж о в Н․ И․, Танзания, М․, 1972; Восточно-Африканская рифтовая система, т․ 1–3, М․, 1974; Кацман В․ Я․, Тан– ганьика (1946–1961), М․, 1962; Малов Ю․ А․ и П о п ы р и н В․ И․, Танзания, М․, 1970; Синицына И․ Е․, Танзания․ Пар– тия и государство, М․, 1972; Ж у к о в А․ А․, МисюгинВ․ М․,О суахилийской литера– туре, в сб․։ Фольклор и литература народов Африки, М․, 1970; Литературы Танзании, Кении, Уганды, Малави, в сб․։ Современ– ные литературы Африки․ Восточная и Юж– ная Африка, М․, 1974; Ingham К․, А History of East Africa, Լ․, 1962; National Science Policies in Africa, P․, 1974 (UNESCO); Harries L․, Swahili Poetry, Oxf․, 1962; Tendi [Swahili Classical Verse], N․ Y․, 1971․
ՏԱՆԺԵՐ (արաբ․ Տ ա ն շ ա), քաղաք և նավահանգիստ Մարոկկոյի հս–ում, Զիբ– րալթարի նեղուցի ավւին։ Տանժեր նա– հանգի վարչական կենտրոնն է։ 208 հգ․ բն․ (1973)։ Հս․ Մարոկկոյի առևտրա– տրանսպորտային և տարանցիկ կենտրոնն է։ Երկաթուղով կապված է Ֆես քաղաքի հետ։ Կան սննդի, տեքստիլ, ցեմենտի արդյունաբերության ձեռնարկություններ։ Հիմնադրել են փյունիկացի գաղութա– բնակները մ․ թ․ ա․ II հազարամյակի վեր– ջում։ Մ․ թ․ ա․ I դարից ընկել է Հռոմի տի– րապետության տակ։ V դ․ զավթել են վան– դալները, VI դ․՝ Բյուզանդիան, VIII դ․ սկզբին՝ արաբները։ 1471-ին նվաճել է Պորտուգալիան, 1661-ին անցել է Անգլիա– յին։ 1684-ին վերամիավորվել է Մարոկ– կոյին։ 1912-ին Մարոկկոյի իմպեր․ բա– ժանման ժամանակ Տ․ կից տարածքով (մոտ 380 կմ2) առանձնացվել է որպես միջազգային գոտի, որը 1923–56-ին ուներ միջազգային հատուկ ստատուտ՝ հայտա– րարվել էր միջազգային ապառազմակա– նացված չեզոք գոտի։ 1957-ից Տ․ կրկին վերամիավորվել է Մարոկկոյին։ Տ–ի մոտ կա միջազգային օդանավակայան։
ՏԱՆԻՔ շենքի, կ ա ռ ու յ ց ի, շեն– քի (կառույցի) կտուրի վերին պատվածք, որն անմիջականորեն ենթարկվում է մըթ– նոլորտային ազդեցություններին։ Կազմ– ված է վերին ջրամեկուսիչ շերտից (թի– թեղ, կղմինդր, ասբեստացեմենտային թերթ, ռուբերոիդ, տոլ) և կրող կոնստրուկ– ցիաների վրա հենված հիմնաշերտից (կա– վարամած, հոծ տախտակամած, ցեմեն– տի սվաղ)։ Տ–ները լինում են ձեղնահար– կով U առանց ձեղնահարկի։ Տարբերվում են ըստ օգտագործվող տանիքանյութերի։ Փաթթոցային և մածիկային տանիքանյու– թեր օգտագործելիս անհրաժեշտ է կտուրի հիմնական կոնստրուկցիան պաշտպանել շենքի (կառույցի) ներսի գոլորշիների խտուծքից։ Հարթ, Փոքր թեքություն ունե– ցող կամ կորաձե վերնածածկը նախապես մածիկապատում են կամ մածիկով ամ– րացնում (փակցնում) Փաթթոցանյութի մեկ կամ երկու շերտ, հավասարաչափ ծած– կում ցեմենտավա գային շաղախի սվա– ղով։ Վերջինի ամրանալուց հետո միայն փռում են ջրամեկուսիչ շերտը («գորգը»), այնուհետև՝ պաշտպանական ևս մի շերտ։ Հատավոր տանիքանյութերն ուղղակի ամ– րակցում են թեք կտուրի կավարամածին կամ տախտակամածին։ Տ․ պետք է լինի թեթև, ամուր ու դիմացկուն, պատրաստ– ման և շահագործման տեսակետից տըն– տեսողաբեր, համապատասխանի հրդե– հային անվտանգության պայմաններին։ Գրկ․ Конструкции гражданских зданий, под ред․ М․ С․ Туполева, М․, 1968․ Զ․ Հացագործյան
ՏԱՆԻՔԱՆՅՈՒԹԷՐ, շենքերի և կառույց– ների տանիքների կառուցման համար օգ– տագործվող շինանյութեր։ Տ․ օժտված են ջրանթափանցելիությամբ, սառնամանի– քս։- և հրակայունությամբ, ամրությամբ ու դյուրատարությամբ։ Ըստ օգտագործվող հումքի տեսակի տարբերում են օրգ․ (բի– տումային կամ ձյութի՝ ռուբերոիդ, տոլ, պերգամին ևն), սիլիկատային (ասբես– տացեմենտային թերթեր և սալիկներ, կա– վե և ցեմենտավա զային կղմինդր, բնա– կան հերձաքար ևն) և մետաղական (ցին– կազօծ և սև տանիքապողպատ) Տ․։ Լի– նում են Փաթթոցային, մածի– կային և հատավոր։ Առավել լայն տարածում են ստացել բիտումի հիմքով փաթթոցային Տ․ (ռուբերոիդ, պերգամին, ապակեռուբերոիդ) և տոլը։ Փաթթոցային Տ․ համեմատաբար էժան են, տեղագրելիս՝ քիչ աշխատատար, օգտագործվում են ցանկացած ձևի տանիքների (կտուրների) համար՝ ստեղծելով թեթև և բարակ ծածկ։ Փաթթոցային բիտումային Տ–ի երկարա– կեցությունը 10–15 տարի է, ձյութի Տ–ինը (սովորաբար օգտագործվում է ժա– մանակավոր կառույցների համար)՝ 5–6 տարի։ Ձյութի փաթթոցային նյութերը (բիտումային փաթթոցային նյութերի հա– մեմատությամբ) առավել կենսադիմաց– կուն են։ Առանձին դեպքերում, որպես Տ․, կարող ես օգտագործվել հիդրոիզոլը (բի– տումով ոագեցված ասբեստի ստվարա– թուղթ) և իզոլը (ասբեստի թելքերով ամ– րանավորված ռետինաբիտումային նյութ)։ Մածիկային Տ․ են պոլիմերներով մոդի– ֆիկացված բիտումային և ձյութի մածիկ– ները։ ճեղքերի առաջացման նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու հա– մար մածիկներին խառնում են ամրանա– վորող տարր (ապակեգործվածք)։ Փաթթո– ցային Տ–ի համեմատությամբ մածիկային (բիտումային և ձյութի) Տ․ տեղադրելիս պակաս աշխատատար են U էժան։ Հատա– վոր Տ․ են տանիքի պողպատը, արհեստա– կան քարանյութերը (առավելապես աս– բեստացեմենտային), վւայտա– և պոլի– մերային նյութերը։ Տանիքի թերթավոր պողպատը (հատկապես ոչ ցինկապատ– վածը) պահանջում է պարբերական ներ– կում (թանկարժեք օլիֆի խառնուրդով), դրա համար էլ կիրառությունը կրճատ– վում է։ Արհեստական քարե Տ–ից առավել տարածված են ալիքավոր և կիսաալիքա– վոր ասբեստացեմենտային թերթերը, հա– մեմատաբար քիչ են տարածված հարթ սալիկները (տես Ասբեաոացեմենաային շինվածքներ)։ Արդյունաբերական շենքե– րի տանիքների համար տարածում են ստանում խարամասիտալից և ապակուց ստացված խոշորաչաՓ ալիքավոր թեր– թերը։ Փայտե հատավոր Տ․ (տանիքի բարակ տախտակ, գոնտ, տաշեղ) իրենց նշանակությունը պահպանել են անտառ– ներով հարուստ շրջաններում՝ որպես տեղական նյութ գյուղական շինարարու– թյան համար, ինչպես նաև վերականգնը– ման աշխատանքներում։ Պոլիմերային հատավոր Տ․ են ապակեպլաստիկներից ստացվող հարթ և ալիքավոր թերթերը, օրգ․ ապակին։ Հնագույն տանիքանյութ է կավե կղմինդրը, որը ժամանակակից շի– նարարության մեջ համեմատաբար քիչ է կիրառվում։ Հին Հայաստանում լայն կի– րառություն է ունեցել քարի մեծաչափ կըղ– մինդրը, որի նմուշները պահպանվել են ճարտ․ բազմաթիվ հուշարձաններում։ Գրկ․ Строительные нормы и правила, ч․ I, раздел В, гл․ 25․ Кровельные гидроизоля– ционные и пароизоляционные материалы на органических вяжущих, М․, 1966․ Զ․ Հացագործյան
ՏԱՆԻՔԻ ՊՈՂՊԱՏ, տանիքի եր– կաթ, ցածրածխածնային պողպատից պատրաստված բարակ թիթեղներ (0,25– 2 մմ հաստությամբ), որոնք նախատես– ված են հիմնականում շենքերի տանիք– ների, ինչպես նաև մետաղական տարայի և լայն գործածության շինվածքների պատ– րաստման համար։ ժանգոտումից պահ– պանելու նպատակով Տ․ պ․ հաճախ ծած– կում են ցինկի բարակ շերտով (ցինկա– պատ Տ․ պ․)։ Տ․ պ․ թողարկում են նաև ալիքավոր թիթեղների ձևով։
ՏԱՆԻՔԻ ՓԼՈՒԶՈՒՄ, փորվածքի տանիքի ապարների կայուն վիճակի խախտում, որի հետևանքով դրանք լցվում են մշակ– ված տարածությունը։ Օգտակար հանա– ծոյի արդյունահանմանը զուգընթաց տե– ղաշարժվում է մշակված տարածության ճակատը և մեծանում տանիքի ապարների մերկացված մակերևույթի մակերեսը, որը նախապայման է ստեղծում Տ․ փ–ման համար։ Տանիքի հանկարծակի փլուզումը ստորգետնյա փորվածքներում կարող է առաջացնել հարվածային ալիք։ Այդ պատ– ճառով, աշխատանքային փորվածքախոր– շի և մարման ենթակա մշակված տարա– ծության սահմանում նախապես տեղա– կայելով նստեցման ամրակապ, մշակված տարածության տանիքը կանխամտածված փլուզում են։ Տ․ փ․ լեռնային ճնշման կա– ռավարման եղանակ է։ Գ․ Խաչատրյան ՏԱՆԿ Մաքսիմ [Եվգենի Իվանովիչ Ս կ ու ր կ ո, ծն․ 4(17)․9%1912․ գ․ Պիլ– կովշչինա (այժմ՝ Մինսկի մարզի Մյա– դելի շրջանում)], բելոռուս բանաստեղծ, ԲՍՍՀ ժող․ բանաստեղծ (1968), ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1972), սոցիալիստ, աշխա– տանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1936-ից։ Արմ․ Բելոռուսիայում հեղափո– խական շարժման գործունյա մասնակից։ Բազմիցս բանտարկվել է։ «էտապներում» (1936), «Լոռամրգու գույն» (1937), «Կայմի տակ» (1938) բանաստեղծությունների ժող–ները նվիրված են հայրենի երկրի ազատագրման համար աշխատավոր զանգվածների պայքարին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 –45) Տ․ եղել է ճակատային և պարտիզանական մամուլի աշխատակից։ Այդ ժամանակի ստեղծագործություններից են «Յանուկ Սյալիբան» (1942) պոեմը, «Սրեք զեն–