Տ–ու մասին հայկ․ աղբյուրներում հի– շատւսկել է Ագաթանգեղոսը (V դ․)։ Ավե– լի ուշ (XV դ․) Տ–ու Կարմրենի և Սինի սորտերը նկարագրել է Ամիրդովլաթ Ամա– սիացին։ ՀՍՍՀ–ում Տ․ տարածված է Արա– րատյան, նախալեռնային, Հս–արլ․, Զան– գեզուրի, Լոռի–Փամբակի գյուղատնտ․ գոտիներում։ Այգիների ընդհանուր տա– րածությունը 7 հզ․ հա է (բոլոր պտղատու տեսակների 13%-ը)։ ՀՍՍՀ–ում մշակվում են տեղական Մալաչա, Սինի, Կարմրենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագում ունեցող Վիլյամս ամառային, Անտառային գեղեց– կուհի, Բերե–Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվյե դը Սեր, Նելիս ձմեռային և այլ սորտեր։ է․ Մորիկ յան
ՏԱՆՁՈՒՏ, գետ ՀՍՍՀ Գուգարքի շրշա– նում, Փամբակի աջ վտակը։ Երկարությու– նը 23 կվ է, ջրհավաք ավազանը՝ 148 կւէ2։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հս․ լանջից, հոսում ուղղորդ լանջերով, անտառապատ կիրճով և Կիրովական քաղաքում միախառնվում Փամբակին։ Տարեկան միջին ծախսը 1,82 ւէ3/վրկ է, հոսքը՝ 57,3 մլն մ3։ Սնումը ձնաանձրևա– յին է։ Հորդանում է գարնանը։
ՏԱՆՁՈՒՏ, գյհւղ ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հվ․։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, բանջարաբուծությամբ, հացահա– տիկի, կերային կուլտուրաների մշակու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան․ Տանձուտ կապի բաժանմունք, կենցաղսպասարկ– ման տաղավար, կինո, մսուր–մանկապար– տեզ, հիվանդանոց, բուժկայան, դեղա– տուն։ Տ–ում գործում է Հոկտեմբերյանի շի– նանյութերի և իրերի կոմբինատի երե– սապատման սալիկների արտադրամասը։ Բնակիչների նախնիները եկել են Բայա– զետից և Ալաշկերտից, 1828-ին։
ՏԱՆՅՈՒԴ (TANJUG, Telegrafska Agencija nova Jugoslavia, Նոր Հարավ– սլավիա հեռագրական գործակալություն), ՀՍՖՀ ինֆորմացիոն գործակալությունը։ Հիմնվել է 1943-ին, Հարավսլավիայի ժո– ղովրդական ազատագրական բանակի U պարտիզանների ազատագրած Ցայցե քաղաքում։ 1944-ից գտնվում է Բելգրա– դում։ Երկրի մամուլին, ռադիոյին և հե– ռուստատեսությանը ինֆորմացիա է մա– տակարարում ներքին և արտաքին քաղա– քականության հարցերի շուրջ։ Ունի 116 բաժանմունք (26-ը արտասահմանում), սեփական լուսանկարչական ծառայու– թյուն։ Թողարկում է մասնագիտացված բյուլետեններ և «Հարավսլավական նո– րություններ» ամսաթերթը (ռուս․, անգլ․, ֆրանս․, իսպ․)։
ՏԱՆՇԱՆ, քաղաք Չինաստանի հս–ում, Հեբեյ նահանգում։ 1,6 մլն բն․ (1975)։ Ունի երկաթուղային կայարան։ Զարգա– ցած է սե մետալուրգիան, մեքենաշինու– թյունը, շինանյութերի արտադրությունը։ Կան քիմ․ և էլեկտրոնային արդյունաբե– րության ձեռնարկություններ։ Ունի եր– կաթուղային տրանսպորտի ինստ․։ Տ–ի շրջանում արդյունահանվում է ածուխ (Կայլուանի ավազան)։
ՏԱՆՈՂ ՀՐԹԻՌ, կրող հրթիռ, բազ– մաստիճան (2–4 աստիճան) բաչիստիկ հրթիռ՝ Երկրի արհեստական արբանյակ– ները, ավտոմատ միջմոլորակային կա– յանները, տիեզերանավերը, ուղեծրակա– յանները և օգտակար այլ բեռներ տիեզերք դուրս բերելու համար։ Տ․ հ–ները կարող են շրջանային երկրակենտրոն ուղեծիր դուրս բերել մի քանի կգ–ից մինչե մի քանի տասն– յակ տ զանգվածով օգտակար բեռ և վեր– ջինիս հաղորդել անհրաժեշտ արագու– թյուն (1-ին կամ 2-րդ տիեզերական արա– գությունից մեծ կամ դրան հավասար)։ Տ․ հ–ները բնութագրվում են համեմատա– բար փոքր զանգվածով U վառելիքի մեծ պաշարներով (վառելիքի զանգվածը կազ– մում է հրթիռի մեկնարկային զանգվածի 85–90%-ը)։ Տ․ հ–ի մեկնարկային զանգ– վածը մի քանի տասնյակից մինչե մի քանի հազար տ է։
ՏԱՆՉԻՉ Միխայ (1799–1884), հունգար հեղափոխական դեմոկրատ։ ճորտի զա– վակ։ Կողմնակից էր Ֆրանս, մեծ հեղափո– խությանը, յակոբինյաններին, Մ․ Ռո– բեսպիեռին, ֆրանս․ ուտոպիստ, սոցիա– լիզմին։ «ժողովրդական գիրք» (1842), «Հայացքներ մամուլի ազատության վե– րաբերյալ» (1844), «Ձայն ժողովրդի, ձայն աստծո» (1848) աշխատություններում տը– վել է հեղափոխական վերափոխումների իր ժամանակի համար առավել արմատա– կան ծրագիր, ճորտ գյուղացիների ազա– տագրումն առանց փրկագնի, համընդհա– նուր ընտրական իրավունք են։ Հեղավւոխ․ ելույթների համար 1847-ին բանտարկվել է։ Ազատվել է Հունգարական բուրժուա– կան հեղափոխություն 1848–49-ի սկըզ– բին, Շ․ Պետեֆիի, Պ․ Վաշվարիի հետ գըլ– խավորել է արմատական թեը։ 1848-ի հունիսին ընտրվել է հունգ․ Պետ․ ժողովի դեպուտատ։ Հեղափոխության պարտու– թյունից հետո հեռակա դատապարտվել է մահվան, թաքնվել է մինչե 1857-ի համ– ընդհանուր ներումը։ 1860-ին ցույց կազ– մակերպելու համար նորից բանտարկվել է։ Ազատվելուց (1867) հետո մերձեցել է բանվ․ և սոցիալիստ, շարժմանը։
ՏԱՆՍԻԿԲԱԵՎ Ուրալ (1904-1974), ուզ– բեկ սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող․ նկա– րիչ (1963)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադե– միայի իսկական անդամ (1958)։ Ավարտել է Պենզայի Գեղարվեստական ուսումնա– րանը (1929)։ Դեռևս վաղ շրջանի գործե– րը բնորոշվում են կոմպոզիցիայի էպի– կական մոնումենտալությամբ («Ցայլա», 1931, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ Տ–ի բնանկարներն արտացոլում են Սովետական Ուզբեկաոա– նի սոցիալիստական վերափոխումը («Հայ– րենի երկիր», 1951, Ուզբ․ ՍՍՀ արվեստի Ու․ Տ ա և ս ի կ բ ա ն․ <Իսսիկ կուլը երեկո– յան* (1951, Ուզբ․ ՍՍՀ արվեստի պետ․ թան– գարան, Տաշքենդ) թանգարան, Տաշքենդ, «Կայրակ–Կումի ՀԷԿ–ի առավոտը», 1957, Արևելքի ժողո– վուրդների արվեստի թանգարան, Մոսկ– վա, «Հայրենի Ուզբեկաոան» նկարաշարը, 1971–72)։ Հանդես է եկել նաև իբրև բե– մանկարիչ, մոնումենտալիստ–երփնագրող (Ուզբ․ ՍՍՀ տաղավարի պաննոն Մոսկվա– յի ԺՏՆՑ–ՈԼմ, 1952-54)։ Ուզբ․ ՍՍՀ Համ– զայի անվ․ պետ․ մրցանակ (1973)։ Պար– գևատրվել է Լենինի և 4 այլ շքանշաննե– րով։
ՏԱՆՏԱ, Թ ա ն թ ա, քաղաք Եգիպտո– սում, Նեղոսի դելտայում, Ղարբիա մու– հաֆազի վարչական կենտրոնը։ 285 հզ․ բն․ (1976)։ Երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց է։ Կա տեքստիլ արդյունաբերություն, տնայնագործական արհեստագործական արտադրություն։
ՏԱՆՏԱԼ (Tantalum), Та, պարբերական համակարգի VI պարբերության V խմբի քիմ․ տարր։ Կարգահամարը՝ 73, ատոմա– կան զանգվածը՝ 180,948։ d տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կա– ռուցվածքն է 5s2 5p6 5d3 6տ2, К, Լ, M և N թաղանթները լրացված են։ Բնական Տ․ բաղկացած է 181Та (99,99%) կայուն և 180Та (0,012%, Ti/շ >1012 տարի) ռադիո– ակտիվ իզոտոպներից։ Ստացված 13 ար– հեստական (172–186) ռադիոակտիվ իզո– տոպներից օգտագործվում է միայն 182Та (0, у, Ti/a= 1 15,1 օր), որպես ռադիո– ակտիվ ինդիկատոր։ Տ․ հայտնաբերել է շվեդ, քիմիկոս Ա․ էկեր– բերգը (1802) և անվանել հին հուն, դիցաբա– նության հերոս Տանտալոսի անունով։ Նա ստացավ Տ–ի օքսիդը, բայց մետաղը չկարողա– ցավ անջատել։ Մինչե 1844-ը, երբ գերմ․ քի– միկոս Տ․ Ռոզեն ցույց տվեց Տ–ի և նիոբիումի տարբերությունը, Տ–ի գոյությունը կասկածի տակ էր։ Հատկությունների նմանության պատ– ճառով նույնացվում էր նիոբիումի հետ։ Մե– տաղական Տ․ (ոչ մաքուր փոշի) անջատել է в ա․ Բերցելիուսը։ Ձուլածո մետաղն ստացել է գերմ․ քիմիկոս Վ․ Բոլտոնը (1903)։ Տ․ հազվագյուտ տարր է, պարունակու– թյունը երկրակեղևում 2,0 • 10~4% (ըստ զանգվածի)։ Հայտնի են նրա 17 սեփա– կան և Տ․ պարունակող այլ 60 միներալ– ներ, որոնք բոլորը նիոբիում են պարու– նակում։ Գրանիտների և նստվածքային թաղանթների բնորոշ տարրերից է (պա– րունակվում է մինչև 3,5• 10՜4%), ուղեկ– ցում է նիոբիումին, ցրված է մագմային ապարներում և կենսոլորտում։ Պարու– նակությունը ջրոլորտում և օրգանիզմնե– րում հաստատված չէ։