Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/572

Այս էջը հաստատված է

մոտ է համանուն լեռնանցքը։ Տ–ում պահպանվել է քառամույթ գմբեթավոր բազիլիկ ս․ Սաեփանոս եկեղեցին (XVII դ․)։ XIII դ․ պաամիչ Սաեփանոս Օրբելյանի վկայությամբ Տ․ հիշատակվում է Տաթեի վանքին պատկանող (X ղ․) գյուղերի ցուցակում։ Ուշ միջնադարում Տ․ եղել է գրչության կենտրոն։ Տ․ է անվանվել (Դաշտոն ձեով) նաև Սյունիք նահանգի Արեիք գավառի մի մասը։

ՏԱՇՏՈՒՆԻ ԼԵՌՆԱՆՑՔ, ՀՍՍՀ–ամ, Մեղրու լեռնաշղթայի արմ․ մասում, համանուն գյուղի մոտ, 2480 մ բարձրության վրա։ Միացնում է Ողջի և Մեղրի գետերի ավազանները։ Տ․ լ–ով է անցնում Ղափան–Մեղրի ճանապարհը։

ՏԱՇՔԵՆԴ, Ուզբեկիստանի ՍՍՀ մայրաքաղաքը, համանուն մարզի կենտրոնը, տրանսպորտային հանգույց է, մշակութային խոշոր կենտրոն։ Գտնվում է Չիրչիկ գետի հովտում, 440–480 մ բարձրության վրա։ Հունվարի միջին ջերմաստիճանը –1,1 °C է, հուլիսինը՝ 27,5°C։ Տարեկան տեղումները՝ 360–390 մմ։ Տարածությունը 250 կմ2 է, բն․՝ 2030 հզ․ (1985)։ Բազմազգ քաղաք է։ Տաշքենդում բնակվում են ռուսներ, ուզբեկներ, թաթարներ, հրեաներ, ուկրաինացիներ, հայեր և այլք։ Տաշքենդը բաժանվում է 9 քաղաքային շրջանի։ Տաշքենդը ՍՍՀՄ հնագույն քաղաքներից է։ Նրա հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Քաղաքատիպ բնակավայր այստեղ առաջացել է մ․ թ․ IV–У դդ․ և այդ ժամանակ էլ Տաշքենդն առաջին անգամ հիշատակվում է պատմ․ աղբյուրներում Չաչ (Շաշ) անվամբ։ Տաշքենդը գտնվում էր երկրագործական օազիսի կենտրոնում, Արեելքի և Եվրոպայի միջե առետր․ ճանապարհների խաչմերուկում։ YI դ․ մտել է ԹյուրըակաՍ խաքանության կազմի մեջ։ VIII–IX դդ․ քաղաքն անվանվել է Ռինքենդ և եղել Չաչի ինքնուրույն տիրույթի կենտրոն։ VIII դ․ սկզբին Տաշքենդը նվաճել են արաբները։ Քոչվորների արշավանքների ժամանակաշրջանում քաղաքը քանիցս ավերվել է։ Տ․ անվամբ առաջին անգամ հիշատակվում է XI դ․։ IX–X դդ․ մտել է Սամանյանների, X դ․ վերջից մինչե XIII դ․ սկիզբը՝ Կարախանյանների և Կարակիտայների պետությունների կազմի մեջ։ XIII դ․ սկզբին Տաշքենդը գրավել է Խորեզմի շահ Մուհամմադ II-ը, որի հրամանով 1214-ին քաղաքն ավերվել է, իսկ բնակիչները արտաքսվել։ XIV դ․ Տաշքենդը գրավել է Լենկթեմուրը և դարձրել Թեմուրյանների պետության ուժեղ ամրոցներից մեկը։ XVI դ․ 2-րդ կեսից միացվել է Բուխարայի խանությանը, XVII–XVIII դդ․ գրավել են ղազախներն ու կալմիկները։ 1809-ին մըտել է Կոկանդի խանության, 1865-ից՝ Ռուս, կայսրության կազմի մեջ։ 1867-ից դարձել է Թուրքեստանյան գեն․-նահանգապետության և Սիրդարյան մարզի