Պամիրում՝ 72 մմ։ Անսառնամանիք ժամանակաշրջանը Հս․ Տ–ի հովի աներում 230 օր է, Արլ․ Պամիրում՝ 60 օր։ Տիրապեւոում են լեոնահովաային քամիները։ Ֆերգանայի գոգավորությունում ամռանն ու աշնանը փչում են հարմսիլ, Տ–ի հվ–ում՝ աֆղան չորացնող քամիները։
Սառցապատումը։ Հիսարա–Ալայան լեռներում ձյան գիծը գտնվում է 3800 մ–ից (արմ–ում և հվ–արմ–ում) մինչե 4200–4400 մ–ի (հս–արլ–ում), Արմ․ Պամիրում՝ 4000 մ-՜ի, Արլ․ Պամիրում՝ մինչե 5200 մ–ի վրա։ ժամանակակից սառցապատման ընղհանուր մակերեսը 8470 կմ2 է։ Տիրապետում են լեռնահովտային սառցադաշտերը։ Սառցապատման առավել խոշոր կենտրոններն են Պամիրի հս․ U արմ․ մասերը (սառցապատման մասին տես նաե Պաւէիր հոդվածը)։ Ներքին ջրերը։ Գետային ցանցը խիտ է լեռնային շրջաններում։ Համարյա բոլոր գետերը ․պատկանում են Ամուդարյայի, Սիրդարյայի և Զերավշանի ավազաններին։ Ամուդարյայի ավազանը գրավում է Տ–ի տարածքի 3/4-ը։ Տ–ի սահմաններում են Ամուդարյան կազմող Փյանջ (Գունտ, Բարթանգ, Ցազգուլեմ, Վանչ, Կզըլսու վտակներով), Վախշ (վերին հոսանքում՝ Սուրխոբ) գետերը և Կաֆիրնիգան վտակը, Սիրդարյայի (195 կմ երկարությամբ հատում է Տ–ի հս․ մասը) ավազանին են պատկանում Իսֆարա, Խոջաբակիրգան, Կարասու, Աքսու գետերը։ Գետերը հիմնականում ունեն ձնասառցադաշտային սնում, օգտագործվում են ոռոգման համար և էներգիայի աղբյուր են։ Դրանք կազմում են Միշին Ասիայի հիդրոռեսուրսների 60%–ը, ՍՍՀՄ հիդրոռեսուրսների՝ 8,5%-ը։ Լճերը գտնվում են գլխավորապես Պամիրում և Հիսարա–Ալայան լեռներում։ Ամենախոշորը Կարակուլ լիճն է։ Նշանավոր են Սարեզյան, Յաշիլկուլ, Իսկանդերկուլ լճերը և Կայրակկումյան, Նուրեկի, Ֆարհադի ջրամբարները։
Հողերը։ Տ–ի հողային ծածկույթին բնորոշ է բարձունքային գոտիականությունը։ Հովիտներում և ցածրադիր լեռներում տարածված են գորշահողերի տարատեսակ– ները, միջին բարձրության լեռներում (1600–2800 մ)՝ լեռնային դարչնագույն, 2800 մ–ից բարձր՝ բարձրլեռնային մարգագետնային ու տափաստանային, Պամիրում՝ բարձրլեռնային անապատային հողերը։
Բուսածածկույթը։ Տ–ի տարածքում հաշվվում է մոտ 5 հզ․ բարձրակարգ բուսատեսակ։ Տիրապետում են խոտերն ու կիսաթփուտները։ Բնորոշ է բուսածածկույթի բարձունքային գոտիականությունը։ Հս․ և ծայր հվ–արմ․ մասի հարթավայրային տարածություններում տիրապետում են օշինդրային կիսաթփուտներն ու աղաբույսերը։ Վախշի, Փյանջի, Կաֆիռնիգայի, Կզլսուի հովիտներում կան տուգայներ։ Միջին բարձրության (1200– 2800 մ) լեռներում տիրապետում է ծառաթփուտային բուսածածկույթը, 2400– 2800 մ–ից բարձր՝ բարձրլեռնային մարգագետինները, տափաստաններն ու անապատացած տափաստանները։ Տ–ի բուսական աշխարհը հարուստ է դեղաբույ– սերով, դաբաղող, ներկող, եթերայուղատու և վայրի պտղատու տեսակներով։ Հանդիպում են նաև միջերկրածովյան տեսակներ (հուն, ընկույզ, թուզ են)։
Կենդանական աշխարհը։ Տ–ի կենդանական աշխարհում հաշվվում է կաթնասունների 81, թռչունների 350, սողունների 46, միջատների 7–8 հզ․ տեսակ։ Կենդանիներից կան քարայծ, ջեյրան, ընձառյուծ, եղեգնակատու, շնագայլ, հովազ, արջ, աքիս, կզաքիս, գայլ, գորշ հսկամողես, կոբրա, գյուրզա, կրիա, կրծողներ են, սաքսաուլյան ճնճղուկ, արտույտ, մեծ արոս, փասիան, մեծ տատրակ, կաքավ են։ Ջրամբարներում կա ձկների մոտ 40 տեսակ։ Կլիմայավարժեցվում է ճահճակուղբը։ Ստեղծվել են արգելոցներ («Տիգրովայա բալկա», «Ռամիթ»), արգելավայրեր, բուսաբանական և կենսբ․ կայաններ։
IV․ Բնակչությունը Բնակչության թվով Տ․ միութենական հանրապետությունների շարքում գրավում է 8-րդ տեղը։ Հիմնական բնակիչները տաջիկներ են (58,8%, 1982)։ Բնակվում են նաե ուզբեկներ, ռուսներ, թաթարներ, կիրգիզներ, գերմանացիներ, ուկրաինացիներ, հրեաներ, թուրքմեններ, ղազախներ, հայեր և այլք։ Բնական աճի բարձր տեմպերով (ավելի քան 3%) Տ․ առաջինն է ՍՍՀՄ–ում։ Քաղաքային բնակչությունը 34% Է։ Միջին խտությունը 1 կմ2-ի վրա՝ 31,4 մարդ։ Բնակչության տեղաբաշխումն ըստ բարձունքային գոտիականության անհավասարաչափ Է․ ավելի քան 85%–ը կենտրոնացած է հովիտներում և մինչե 1600 ւէ բարձրության միջլեռնային գոգավորություններում։ Հարթավայրերում բնակչության խտությունը 1 կմ2-ի վրա 50–150 մարդ է, լեռնային շրջաններում՝ 5–10 մարդ, Պամիրում՝ 2 մարդ։ Գլխ․ քաղաքներն են Դուշանբեն, Լենինաբադը, Կուրգան Տյուբեն, Կուլյաբը, Իարոգը, Նուրեկը, Կայրակկումը։ V․ Պատմական ակնարկ Միջին Ասիայի, այդ թվում և Տ–ի տարածքում նախնադարյան մարդը հայտնվել է շուրջ 200 հզ․ տարի առաջ։ Այդ են վկայում հնագիտ․ գտածոները (քարի դարի, բրոնզի դարի), ինչպես նաև գրավոր հուշարձանները (մ․ թ․ ա․ IX դ․–VI դ․ կես)։ Տաջիկ ազգության Էթնոգենեզին մասնակցել են ցեղեր և ժողովուրդներ, որոնք հնուց ի վեր բնակվել են Միջին Ասիայում։ Նրանց բազմադարյան նյութական և հոգե– վոր մշակույթը դարձել է տաջիկ ժողովրդի ավելի ուշ ձևավորված մշակույթի բաղկացուցիչ մասը։ Միջին Ասիայում հնագույն պետ․ միավորումների (Սողդիանա, Բակտրիա, մ․թ․ա․ I հազարամյակի 1-ին կես) գոյության ժամանակաշրջանում Տ–ի տարածքը եղել է դրանց մասը, մ․թ․ա․ YI–IV դդ․ այն ընկել է Պարսկաստանի տիրապետության տակ, մ․թ․ա․ 329-ին Տ․ է ներխուժել Ալեքսանդր Մակեդոնացին, որի տերության անկումից հետո Տ–ի տարածքի մի մասը մտել է Մեչնկյանների պետության կազմի մեջ։ Մ․ թ․ ա․ III – II դդ․ Տ–ի զգալի մասը Հունա–Բակ արիական թագավորության կազմում Էր։ Մ․թ․ա․ մոտ 140-ին սկսվել է քոչվոր ցեղերի ներխուժումը Մողդիանա, ապա Բակտրիա։ Քուշանների տիրապետության (տես Քուշանական թագավորություն) ժամանակաշրջանում Տ–ում շարունակել են զարգանալ ստրկատիրական հարաբերությունները։ Մ․ թ․ առաջին դարերում կառուցվել են խոշոր ջրանցքներ, բարձր մակարդակի են հասել քաղաքային կյանքն ու արհեստները, զարգացել է առևտուրը։ Գտնվել են քուշանական գրության առանձին հուշարձաններ, որոնք ստեղծվել են հունականի հիմքի վրա։ Այդ շրջանում Տ․ են ներթափանցել՝ Հնդկաստանից՝ բուդդայականությունը, Պարսկաստանից՝ մանիքեությունը, բայց հիմնական կրոնը մնացել է զրադաշտականությունը։ IV– VI դդ․ սրվել է ստրկատիրության ճգնաժամը, առաջացել են ֆեոդ, հարաբերություններ (տես Մազդակյան շարժում)։ V–VI դդ․ Միջին Ասիայի արլ․ մասը նվաճել են քոչվոր ցեղեր խիռնիտները, ապա հեփթաղները, VI դ․ կեսին Միջին Ասիա են ներխուժել թյուրք, ցեղերը (տես Թյուրքական խաքանություն), որոնց պայքարը հեփթաղների հետ ավարտվել է հաղթանակով։ YI–VII դդ․ զարգացել են ֆեոդ, հարաբերությունները։ YIII դ․ կեսին Միջին Ասիան նվաճել են արաբները, որոնց դեմ ժողովուրդը բազմիցս ապստամբել է (720–722, 736–737)․ երկարատև և համառ էր VIII դ․ 70–80-ական թթ․ Մուքաննայի ապստամբությունը։ Արաբ, նվաճումների հետևանքով տեղական նախկին կրոնները փոխարինվել են մահմեդականությամբ, ոչնչացվել մշակույթի շատ հուշարձաններ, քաղաքներ։ Միջին Ասիայի ժողովուրդների տնտ․ և մշակութային զարգացումը ժամանակավորապես այստեղ արգելակվել Է։ Սակայն, ընդգրկվելով խալիֆայության կազմի մեջ, Միջին Ասիան լայնորեն առնչվել է խալիֆայության մյուս ժողովուրդների հետ, վերացել է ֆեոդ, մասնատվածությունը, ինչը և հանգեցրել է սոցիալ–տնտեսական և մշակութային զարգացման։ IX– X դդ․ Տ․ մտել է Մամանյանների պետության կազմի մեջ։Այդ ժամանակ էլ ավարտվել է տաջիկ ազգության ձևավորումը, «տաջիկ» անվանումն սկսել է օգտագործվել ժամանակակից նշանակությամբ։ Զարգացման բարձր մակարդակի են հասել գյուղատնտեսությունը, արհեստները և առևտուրը, ինչպես նաև մշակույթը։ X դ․ էր ստեղծագործում պարսկա–տաջ․ գրականության հիմնադիր Ռուդաքին, X– XI դդ․ սահմանագլխին երևան եկան բանաստեղծ Ֆիրդուսու, իսկ XI դ․՝ Իբն–Սինայի և Բիրունիի ստեղծագործությունները։ X–XIII դդ․ տաջիկներով բնակեցված հողերը մտել են Միջին Ասիայում գոյություն ունեցող պետությունների կազմի մեջ (Ղազնևիներ, Կարախանյանների պետություն, Ղորիներ, Կարակիտայների պետություն, իյորեզմ)։ 1219-ին Տ–ի տարածք են ներխուժել մոնղոլ–թաթարները, XIV դ․՝ Լենկթեմուրը։ XVI դ․ Տ–ի տարածքը մտել է Շայբանյանների պետության կազմի մեջ, հետագայում առաջացել է Իիվայի խանությունը։ XVIII դ․ Ֆերգանայի տարածքում կազմավորվել է Կոկանդի խանությունը։ XIX դ․ 1-ին կեսին Տ–ի տարածքը բաժանվել է Կոկանդի և Բուխարայի խանությունների միջև։