Վերջիններս ունեին հեաամնաց հողագործություն, արհեստներ և թույլ զարգացած աոեաուր։ XIX դ․ 2-րդ կեսին Տ–ի հս․ շրջանները, Սիջին Ասիայի մյուս մարզերի հեա, նվաճեցին ցարական զորքերը։ 1866-ին Տ–ի հս․ մասը (իյոջենտ են) միացվեց Ռուսաստանին։ 1868-ին ռուս, զորքերը գրավեցին Սամարղանդը, և Բուխարայի էմիրը ճանաչեց Ռուսաստանի հովանավորությունը (փաստորեն ենթարկվեց)։ Տ–ի միացումը Ռուսաստանին, չնայած ցարիզմի գաղութատիրական ճնշմանը, օբյեկտիվորեն ունեցավ առաջադի– մական հետևանքներ, անմիջական կապ հաստատվեց տաջիկ ժողովրդի և ռուս ժողովրդի ու նրա բանվոր դասակարգի միջե, ինչպես նաև ռուս, հեղափոխ․ շարժման հետ, հետամնաց Տ․ ներթափանցվեց ռուս․ տնտ․ ոլորտը, սկսեցին զարգանալ արտադրողական ուժերը, երեան եկան կապիտալիզմի տարրեր են։ XIX դ․ 2-րդ կեսին տաջիկ ժողովուրդն ակտիվորեն մասնակցեց ազգ․ազատագր․ շարժմանը (1875-ի ապստամբությունը Ուրա Տյուբեում, 1885-ի ապստամբությունը գյուղացի Վոսեի գլխավորությամբ)։ XIXդ․ 90-ական թթ․ և հատկապես XX դ․ սկզբին, Տ–ում չնայած դանդաղ, բայց զարգանում էին կապիտ․ հարաբերությունները, երեան էր գալիս տեղական բուրժուազիան։ Տ–ի տարածքում բացվեցին ռուս․ պետ․ և մասնավոր բանկերի բաժանմունքներ, որոնք իրենց ենթարկեցին բամբակի, կարակուլի են արտադրությունը։ Ապրանքա–դրամային հարաբերությունների թափանցումը տնտեսության մեջ, երբ պահպանվում էր հողի և ջրի ֆեոդ, սեփականատիրությունը, հանգեցրեց մանր սեփականատեր–արտադրողների սնանկացմանը, տարբերակվում էր դեհկանությունը։ Բանվորներն ու դեհկաններն ակտիվորեն մասնակցեցին 1905–07-ի ռուս, հեղափոխությանը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության հետևանքով Տ–ում ստեղծվեցին Սովետներ, որոնցում սակայն իշխանությունն անցավ մենշևիկներին ու էսէռներին։ 1917-ի մարտի 31 (ապրիլի 13)-ին Թուրքեստանի գեն․նահանգապետությունը վերացվեց։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության հաղթանակից հետո սովետական իշխանություն հաստատվեց ամբողջ Թուրքեստանյան երկրամասում, այդ թվում և Տ–ի հս․ շրջաններում (1917-ի նոյեմբերին Իաջենտում, Ուրա Տյուբեում են)։ 1918-ի ապրիլին կազմվեց Թուրքեստանի ԻՍՍՀ, որի կազմի մեջ մտավ տաջիկ ժողովրդի զգալի մասը։ 1918–23-ին Տ–ի տարածքում ծավալվեց քաղաքացիական պատերազմ։ 1920-ի օգոստ․ 23-ին Բուխարայի խանությունում (որի կազմի մեջ էր Տ–ի շրջանների ճնշող մեծամասնությունը) սկսվեց հեղափոխություն (տես Բուխարայի օպերացիա 1920)։ 1920-ի հոկտ․ 8-ին հռչակվեց Բուխարայի ժողովրդական սովետական հանրապետություն։ Արլ․ Բուխարայում սովետական իշխանություն հաստատվեց 1921-ի ապրիլին։ 1921-ի աշնանից մինչև 1923-ի ամառը Տ–ում տեղի էին ունենում բասմաչների (տես Բասմաչություն) ելույթներ։ 1921-ի վերջին հակահեղափոխության գլուխ կանգնեց Թուրքիայի նախկին ռազմ, մինիստր էնվեր փաշան։ Բասմաչների բանդաները վերացվեցին 1923-ի կեսին։ Բուխարային ցույց տված տնտ․ և քաղ․ օգնության շնորհիվ 1924-ից ստեղծվեցին պայմաններ սոցիալիստ․ շինարարության անցնելու համար։ 1924-ի հոկտ․27-ին ՍՍՀՄ Կենտգործկոմի II նստաշրջանը հաստատեց Միջին Ասիայի ազգային պետական բաժանումը, որի հետևանքով Ուզբ․ ՍՍՀ–ի կազմում 1924-ին ստեղծվեց Տաջ․ ԻՍՍՀ (կազմի մեջ մտան հիմնականում տաջիկներով բնակված տարածքներ նախկին Թուրքեստանից և Բուխարայից); ՍՍՀՄ ԿԳԿ 1929-ի հունիսի 12-ին որոշեց Տաջ․ ԻՍՍՀ վերակազմել որպես Տաջ․ ՍԱՀ։ ՍՍՀՄ ԿԳԿ 1929-ի դեկտ․ 5-ին հաստատեց այդ որոշումը, և Տաջ․ ՍՍՀ որպես միութենական հանրապետություն մտավ ՍՍՀՄ կազմի մեջ։ Տ–ի Սովետների IV համագումարը 1931-ի փետր․ 24-ին հաստատեց Տաջ․ ՍՍՀ սահմանադրությունը։ Նախապատերազմյան 1 հնգամյակների տարիներին Տ–ում ծավալվեց սոցիալիստ, շինարարություն, հիմնականում իրականացվեց երկրի ինդուստրացումը։ Արագորեն զարգանում էին թեթև, սննդի արդյունաբերությունը և ծանր արդյունաբերության որոշ ճյուղեր՝ ածխի, շինանյութերի, կառուցվեցին էլեկտրակայաններ, խոշոր ձեռնարկություններ (Լենինաբադի մետաքսի կոմբինատը, Օրջոնիկիձեաբադի մեխ․ գործարանը, Դուշանբեի կաշվի գործարանը ևն)։ Երկրորդ հնգամյակի (1933– 1937) տարիներին արդ․ ձեռնարկությունների թիվը 60-ից (1932) հասավ 209-ի (1937), արդյունաբերության համախառն արտադրանքը աճեց 365%-ով, ծավալվեց ավտոսայլային ճանապարհաշինարարությունը։ Ձևավորվում էր բանվոր դասակարգը, ստեղծվում էին կուսակցական, սովետական, տնտ․, վարչական ազգ․ կադրեր։ 1929-ից մինչև 1940-ն արդ․ բանվորների և ծառայողների թիվն աճեց 12,3 անգամ։ 1940-ին արդյունաբերության հա– մախառն արտադրանքը 1913-ի համեմատ աճեց 8,8 անգամ։ Իրագործվում էր գյուղատնտեսության սոցիալիստ, վերակառուցում։ 1936-ին կոլտնտեսային կարգը հանրապետությունում հաղթանակեց վերջնականապես։ 1940-ին կոլտնտեսությունները միավորում էին գյուղացիական տնտեսությունների 98,7%-ը։ Կառուցվեցին Վախշի ոռոգման համակարգը և Ֆերգանայի Մեծ ջրանցքը։ ՍՍՀՄ եղբայրական ժողովուրդների հետ սերտորեն համագործակցելով, հենվելով նրանց մշտական օգնության վրա՝ Տ–ի աշխատավորները հիմնականում կառուցեցին սոցիալիզմը։ Տաջիկ ժողովուրդը համախմբվեց սոցիալիստ, ազգի մեջ։ Տ–ում սոցիալիզմի հաղթանակն ամրապնդվեց Տաջ․ ՍՍՀ 1937-ի սահմանադրությամբ։ Ցարական Ռուսաստանի հետամնաց ագրարային ծայրամասից Տ․ վերածվեց գյուղատնտ․-արդ․ սոցիալիստ, հանրապետության։ Հանրապետությունում տեղի ունեցավ կուլտուրական հեղափոխություն։ Տ–ի կոմկուսակցությունը և կառավարությունը պայքարեցին ֆեոդալաբայական մնացուկների և ավանդույթների, հետադեմ մահմեդական հոգևորականության ազդեցության դեմ։ 1930-ական թթ․ Տ–ում վերացվեց անգրագիտությունը, ստեղծվեցին ազգ․ մտավորականության կադրեր։ Տ–ի կանայք դարձան սոցիալիստ․ հասարակության լիիրավ անդամներ։ Տ–ի աշխատավորները սովետական մյուս ժողովուրդների հեա մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին (1941 – 1945)։ Արմ–ից Տ․ էվակուացվեցին շատ գործարաններ և ֆաբրիկաներ։ Աշխատավորների միջոցներով կառուցվեցին ավիաէսկադրիլիա՝ «Սովետական Տաջիկստան» և տանկային շարասյուն՝ «Տաջիկստանի կոլտնտեսական»։ Տ–ից Սովետական Միության հերոսի կոչման արժանացավ 49 մարդ, Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետի կոչման՝ 14-ը։ Ավելի քան 50 հզ․ մարդ պարգևատրվեց ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով։ Հանրապետությունը մեծ հաջողությունների է հասել զարգացած սոցիալիզմի և կոմունիզմի նյութա–տեխ․ բազայի շինարարության ուղղությամբ։ Ներկայումս Տ–ում կա ավելի քան 300 խոշոր արդ․ ձեռնարկություն, որոնք ներկայացնում են արտադրության ավելի քան 100 ճյուղ։ Արդյունաբերությունը դարձել է հանրապետության առաջատար ճյուղ։ ժողտնտեսության մեջ արդ․ արտադրանքի բաժինը (ներառյալ տրանսպորտն ու կապը) կազմում է 60%։ Սովետական իշխանությունն ստեղծել է բոլոր հնարավորությունները տաջ, գրականության ու արվեստի ծաղկման, ստեղծագործական ուժերի զարգացման համար։ Տաջ․ ՍՍՀ ձեռք բերած հաջողությունների համար պարգևատրվել է Լենինի (1956), ժողովուրդների բարեկամության (1972) և Հոկտեմբերյան հեղափոխության (1974) շքանշաններով։
VI․ Տաջիկստանի կոմունիստական կուսակցությունը Տ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Առաջին մարքսիստական ս–դ․ խմբերը հս․ Տ–ում ստեղծվել են 1905–07-ի ռուս, առաջին հեղափոխության շրջանում, որոնք 1917-ի վերջին և 1918-ի սկզբին ձևավորվել են որպես բոլշևիկյան կազմակերպություններ։ Տ–ի կուսկազմակերպությունների ամրապնդման գործում մեծ դեր են խաղացել ՛բոլշևիկներ Ե․ Իվանիցկին, Դ․ Դեկանովը, Զ․ Զաքիրովը, Խ․ ուսմանովը, Ա․ Ռահիմբաևը, 1920–30-ական թվականներին՝ Ս․ Շադունցը, Գ․ Բրոյդոն, Ու․ Աշուրովը և ուրիշներ։ Բուխարայի էմիրության տապալումից հետո 1921-ին Արլ․ Բուխարայում (այժմ՝ Կենտր․ և Հվ․ Տ․) հաստատվեց սովետական իշխանություն և այստեղ, միաժամանակ, ստեղծվեցին տեղական բոլշևիկյան կուսակցական կազմակերպություններ։ Ուզբ․ ՍՍՀ–ի կազմում Տաջ․ ԻՍՍՀ–ի ստեղծվելուց (1924) հետո Տաջ․ մարզային կուսկազմակերպությունն Ուզբեկաոանի կոմկուսի ԿԿ–ի միջոցով մտել է ՌԿ(բ)Կ–ի մեջ։ Համատաջիկական սովետների արտակարգ համագումարը (1929-ի հոկտեմբեր) Տաջ․ ԻՍՍՀ Տաջ․ ՍՍՀ–ի վերակազմելու դեկլարացիա ընդունեց։ Այդ կապակցությամբ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի քաղբյուրոն 1929-ի նոյեմբ․ 25-ին Ուզբեկաոանի Կ(բ)Կ–ի Տաջ․ մարզային