համայնքներից մեկն էր։ Մ․ թ․ ա․ մոտ XII դ․, դորիացիների Պելոպոնես ներխուժելու ժամանակ, աքայական բոլոր բնակավայրերը, այդ թվում, հավանաբար, և Ս․, ավերվել են։ Ս․ անունով դորիական բնակավայր առաջացել է այլ տեղում՝ Եվրոտաս գետի ափին մ․ թ․ ա․ X–IX դդ․՝ ըստ երևույթին աքայական և դորիական համայնքների սինոյկիսմոսի միջոցով։ Մ․ թ․ ա․ VIII–VI դդ․ Ս․ նվաճել է հարևան մարգերը՝ Մեսսենիան, Կինուրիան։ Ե՝վ բուն Ս–ի՝ Լակոնիկայի, և՝ նվաճված հողերը պետ․ սեփականություն էին՝ բաժանված 9–10 հզ․ հավասար հողակտորների և տրվել էին Ս–ի լիիրավ քաղաքացիներին՝ սպարտացիներիս (սպարտիատներ)։ Հողը մշակում էին կախյալ հեչոտները։ Հելոաներից զատ կախյալ վիճակում էին գտնվում նաև անձնապես ազատ, սակայն քաղ․ իրավունքներից զուրկ պերիոյկները (պերիեկներ, < հուն, леринжн – շրջակայքում բնակվողներ)՝ Պելոպոնեսի բնիկ բնակչությունը,որը մղվել էր ծայրամասեր։ Սպարտիատները տնտ․ գործունեությամբ չէին զբաղվում, դա արգելված էր Լիկուրգոսի օրենքով։ Նրանք 7 տարեկանից մինչև ծեր հասակը ամբողջովին նվիրվում էին ռազմ, գործին (տես Սպարտական դաստիարակություն)։ Ս–ում գերագույն մարմինը ժող․ ժողովն էր՝ ապելլան։ Ս․ ղեկավարել են երկու բասիլևսներ (թագավորներ՝ Եվրիպոնտյանների և Ագիսյանների դինաստիաներից)։ Նրանք գլխավորում էին աշխարհազորը, իրականացնում մի շարք պաշտամունքային ֆունկցիաներ, սակայն բասիլևսների իշխանությունը սահմանափակ էր․ հայտնի սպարտիատներից ընտրված ավագների խորհրդին՝ գերուսիային էր պատկանում կարևորագույն հարցերի վճիռը։ Բարձրագույն վերահսկող մարմինն էր ժող․ ժողովից ընտրված էֆորների (բառացի՝ հսկիչներ, կառավարիչներ) կոլեգիան (5 հոգուց)։ Տնտ․ առումով Ս․ Հին Հունաստանի գյուղատնտ․ հետամնաց պոլիսներից էր, թույլ զարգացած արհեստներով և առևտրով, համայնական կարգի մնացուկներով։ Ս․ թ․ ա․ VI դ․ վերջին Ս․ գլխավորել է Պեչոպոնեսյան միությունը։ Հենվելով այդ միության վրա՝ ձգտել է իր ազդեցությունը տարածել Պելոպոնեսի սահմաններից դուրս։ Հույն–պարսկ․ պատերազմների (մ․ թ․ ա․ 500–449) սկզբից Ս․ ձևականորեն գլխավորել է հուն, պոլիսների պաշտպանական միությունը, սակայն երբ ռազմ, գործողությունները տեղափոխվել են ծով, Ս․ հարկադրված ղեկավար դերը զիջել է ուժեղ նավատորմ ունեցող Աթենքին։ Ս․ թ․ ա․ 478/477-ին Ս․ իր դաշնակիցների հետ դուրս է եկել համահուն․ միությունից։ Ս–ի և Սթենքի միջև պայքարը Հունաստանում հեգեմոնիա հէսստատելու համար առաջ է բերել Պելոպոնեսյան պատերազմը (տես Պեչոպոնեսյան պատերազմ մ․ թ․ ա․ 431–404)։ Հաղթելով այդ պատերազմում՝ Ս, միառժամանակ դարձել է Հունաստանի հեգեմոնը։ Հուն, պոլիսների ներքին գործերին միջամտելը, օլիգարխիական վարչակարգերին աջակցելը ևն դժգոհություն են առաջացրել Հունաստանում Ս–ի նկատմամբ։ Այդ հակամարտությունը սկզբնավորել է Կորնթոսյան պատերազմը (տես Կորնթոսյան պատերազմ մ․ թ․ ա․ 395–387)։ Համահուն․ գործերին մասնակցելը աստիճանաբար վերացրել է Ս–ի նախկին մեկուսացվածությունը։ Ս–ի զորավարների ձեռքն անցած հսկայական ավարը, միջպոլիսային սանտրին մասնակցելը նպաստել են սպարտիատների համայնքի քայքայմանը։ Ս․ թ․ ա․ մոտ 400-ին ընդունված օրենքով թույլ էր տրվում ունեցվածքի օտարում՝ նվիրատվությամբ կամ կտակով։ Ս․ թ․ ա․ IV դ․ կեսին Ս–ի բոլոր հողերը կենտրոնացել էին 100 ընտանիքի ձեռքին, լիիրավ քաղաքացիների թիվն իջել էր 700-ի։ Սրված քաղ․ պայքարը և ներքին ճգնաժամը թուլացրել են Ս–ի ռազմ, ուժը։ Թեբեի և նրա դաշնակիցների դեմ պատերազմում Ս․ պարտվել է, որի հետևանքով Պելոպոնեսյան միությունը քայքայվել է, Ս․ կորցրել է Սեսսենիան, դարձել երկրորդական պետություն։ Հելլենիզմի ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ Ill–II դդ․) Ս–ում ուժեղացել է հասարակական պայքարը, սակավահող քաղաքացիները պայքարում էին հանուն հողի։ Ագիս IV (մ․ թ․ ա․ մոտ 245–241) և Կլեոմենես III (մ․թ․ ա․ 235 – 221) թագավորները, հենվելով ազատ բնակչության չքավոր խավերի վրա, արմատական ռեֆորմներ են անցկացրել շերտավորումը վերացնելու, հողը բոլոր սպարտացիներին բաժանելու, պարտքերը վերացնելու ևն ուղղությամբ, սակայն դրանք չեն արմատավորվել խոշոր հողատերերի դիմադրության և Ս–ի ներքին գործերին Աքայական միության և Սակեդոնիայի ռազմ․ միջամտության պատճառով։ Ս․ թ․ ա․ 207-ին Ս–ում իշխանության գլուխ է անցել տիրանոս Նաբիսը (մ․ թ․ ա․ 207 – 192), որը Ս–ի ռազմ, հզորությունը վերականգնելու նպատակով կատարել է մի շարք արմատական վերափոխումներ, վտարել բազմաթիվ օլիգարխների, բռնագրավել խոշոր հողատերերի հողի մի մասը և բաժանել անհող սպարտիատներին և հելոտներին (նրանց ընդգրկել է քաղաքացիների կազմի մեջ)։ Ամբողջ Պելոպոնեսում Նաբիսի բարեփոխումների տարածման վտանգը Աքայական միությանը հարկադրել է պատերազմ սկսել Ս–ի դեմ։ Աքայական միության զորքերին օգնել են Հունաստանում գտնվող հռոմ․ զորքերը։ Ս–ում վերականգնվել է օլիգարխիական վարչակարգը։ Սեր թվականությունից առաջ 146 թվականին, ամբողջ Հունաստանի հետ, Ս․ ընկել է Հռոմի գերիշխանության տակ՝ պահպանելով սահմանափակ ազատություն։ Ս․ թ․ պ․ 27 թվականին, հռոմ․ Աքայա պրովինցիայի կազմվելուց հետո, Ս․ մտցվել է նրա կազմի մեջ։ Գրկ․ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը, Ե․, 1965։ Хвостов М․, Хозяйственный переворот в Древней Спарте, Казань, 1901; Бергер А․, Социальные движения в Древней Спарте, М․, 1936; Huxley G․ L․, Early Sparta, Լ․, [1962]․
ՍՊԱՐՏԱԿ, Սպարտակոս (Sparta-cus) (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ 71), Հին Հռռմում ստրուկների խոշոր ապստամբության (Ս–ի ապստամբություն, մ․ թ․ ա․ 74/73–71) առաջնորդ։ Ս․ թրակիացի էր, վաճառվել էր ստրկության, ուղարկվել Կապուայի գլադիատորական դպրոց։ Սոտ 70 գլադիատորների հետ փախել է Վեզուվ։ Նրա ջոկատը համալրվել է ի հաշիվ փախստական ստրուկների, ազատ վարձակալների և դարձել 10 հազարանոց զորք, որը ջախջախել է ապստամբների դեմ ուղարկված սկզբում՝ 3 հազարանոց, ապա 10 հազարանոց հռոմ․ ջոկատները։ Ս․ ստեղծել է բարձր կարգապահություն ունեցող և հռոմեականի պես կազմակերպված բանակ։ Ի տարբերություն Սիկիլիայի ապստամբած ստրուկների առաջնորդների, Ս․ իրեն չի հռչակել թագավոր, բոլոր հարցերը, հավանաբար, քննարկվել են հրամանատարների խորհրդում և զինվորների ժողովում։ Ս․ 70 հազարանոց բանակով Կամպանիայից անցել է Ապուլիա և Լուկանիա։ 72-ին ապստամբները ջախջախել են առանձին գործող կոնսուլական երկու բանակ (մինչ այդ հռոմեացիները ջախջախել էին Ս–ի բանակից անհայտ պատճառներով բաժանված 30 հազարանոց մի զորախումբ)։ Ս–ի բանակը Ադրիատիկի ափով շարժվել է հս՝ նպատակ ունենալով, ըստ երևույթին, ապստամբած ստրուկներին դուրս բերել Իտալիայից։ Սակայն Այսրալպյան Գալիայում, Սուտինայի ճակատամարտում, պրոկոնսուլ Կասսիոսի զորքին պարտության մատնելուց հետո, Ս․ շրջվել է հվ․։ Հռոմում, Ս–ի դեմ պայքարելու համար, հավաքվել է 6 նոր լեգեոն, հրամանատար նշանակվել Սարկոս Կրասոսը, որը հետապնդել է Ս–ի բանակին առանց մարտի բռնվելու։ Ս․ պայմանավորվել էր կիլիկեցի ծովահենների հետ նրանցից նավեր ստանալու և Սիկիլիա տեղափոխելու վերաբերյալ։ Երբ ապստամբները հասել են Սեսինայի նեղուցին, ծովահենները դրժել են խոստումը։ Ս–ի բանակը Իտալիայից կտրելու նպատակով Կրասոսը հրամայել է ծովից ծով խանդակ փորել (55 կմ երկարությամբ, 4,5 մ լայնությամբ և խորությամբ) և այն ամրացնել պարսպով։ Ապստամբները ճեղքել են պատնեշը՝ կորցնելով իրենց կազմի 2/3-ը։ Ս․ համալրելով իր բանակը (70 հզ․ մարդ) շարժվել է Բրունդիզիում՝ նպատակ ունենալով անցնել Հունաստան։ Ծերակույտը Ս–ի դեմ ուղարկել է Իսպանիայից վերադարձած Գնեոս Պոմպեոսի բանակը և Թրակիայից եկած Սարկոս Լուկուլլոսի ջոկատը։ Հռոմ․ բանակների միավորումը խանգարելու համար Ս․ հարկադրված վճռական ճակատամարտ է տվել Կրասոսին։ 71-ի գարնանը Ապուլիայի և Լուկանիայի սահմանագլխին տեղի ունեցած ճակատամարտում Ս–ի շուրջ 60 հազարանոց բանակը (մոտ 12 հզ․ ապստամբ մինչ այդ անջատվել էին Ս–ից և ջարդվել) ջախջախվել է, Ս․ սպանվել։ Սոտ 6 հզ․ ապստամբների հռոմեացիները խաչել են Հռոմից Կապուա տանող ճանապարհի երկայնքով։ Ս–ի բանակի առանձին ջոկատներ շարունակել են պայքարը մի քանի տարի։ Ս–ի ապստամբությունը արագացրեց Հռոմում ստրկատերերի տիրապետությունը պահպանելու ընդունակ, միապետական իշխանության հաստատման ընթացքը։ Ս–ի կերպարը արտացոլվել է արվեստում (Ա․ Խաչատրյանի «Սպարտակ»