Այդ բարենորոգումների նախագծերի մեծ մասը, սակայն, կրում էր սահմանափակ բնույթ։ Տնտեսական բազմադարյա լճացումը հաղթահարելու ուղղությամբ առավել վճռականորեն է հանդես եկել Միջին Ասիայում հասարակական–քաղաքական մտքի լուսավորական ուղղության նախահայր Ահմադ Դոնիշը։ Միջին Ասիան Ռուսաստանի հեա միավորվելուց հետո հրապարակվել են ռուս գիտնականների աշխատությունները, որոնցում արվում էր երկրամասի տնտեսության և նրա որոշ ճյուղերի ընդհանուր, սակայն հիմնականում մակերեսային բնութագիրը։ Տնտեսական պրոբլեմների գիտական մշակումը Տաջիկստանում հնարավոր դարձավ միայն Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 20-ական թվականներին հրատարակվեցին Յու․ Պոսլավսկու, Բ․ Սեգալի, Գ․ Չյորնու և մյուսների աշխատությունները, որոնցում փորձ էր արվում հիմնավորելու հանրապետության տնտեսության համալիր ուսումնասիրման երկարաժամկետ ծրագիրը։ Տնտեսական խոշոր պրոբլեմների հետազոտությունները սկսվել են 50-ական թվականների սկզբին, երբ պատրաստվեցին տնտեսագետների ազգային կադրեր։ Տաջիկստանում տնտեսագետ–գիտնականներն ուսումնասիրում են քաղաքատնտեսության, ժողտնտեսության պատմության, արտադրողական ուժերի զարգացման երկարաժամկետ կանխատեսման, ճյուղային էկոնոմիկայի են պրոբլեմներ (Ռ․ Յուսուֆբեկով, Տ․ Միրակիլով, Վ․ Լի, Ռ․ Ռահիմով, Մ․ Մամադնազարբեկով, Ն․ Կայումով և ուրիշներ)։ Տնտեսագիտ․ հետազոտությունների գլխավոր կենտրոններն են՝ Տաջիկստանի ՍՍՀ ԴԱ տնտեսագիտության ինստիտուտը (հիմնադրվել է 1964-ին), Տնտեսագիտության և պլանավորման տնտեսամաթեմատիկական մեթոդների ԳՀԻ-ն, որը Տաջիկստանի ՍՍՀ պետպլանին առընթեր ունի հաշվողական կենտրոն (1971-ից), Տաջիկստանի ՍՍՀ ԴԱ արտադրողական ուժերի ուսումնասիրման խորհուրդը (1951-ից), Երկրագործության ԳՀԻ–ի տնտեսագիտության բաժինը։ Տնտեսագիտական կադրեր են պատրաստում Տաջիկստանի համալսարանի, գյուղատնտեսական և պոլիտեխնիկական ինստիտուտների տնտեսագիտության ֆակուլտետները։
Իրավագիտությունը։ Իրավագիտությունը Տաջիկստանի ՍՍՀ–ում զարգացել է սովետական իշխանության տարիներին։ 1949-ին ստեղծվեց պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Պետական համալսարանին առնթեր գործում է նաև իրավական գիտելիքների երկամյա դպրոց՝ ժողտնտեսության ղեկավարների ու մասնագետների համար։ Տաջիկստանում ՍՍՀ–ում ուսումնասիրություններ են կատարվում ազգային պետականության (Ս․ Ռաջաբով, Դ․ Դեգտյարենկո են), պետական շինարարության և սոցիալիստ, օրինականության (Շ․ Ռազի կով, Ֆ․ Թահիրով, Ա․ Մավլյանով, Ա․ Իմանով, Ս․ Կասիմով, Ռ․ Գիմպելեիչ, Վ․ Սելքումով), քրեական իրավունքի (Դ․ Զալիլով են), քաղաքացիական իրավունքի և դատավարության ոլորտում։ Ուսումնասիրվում են պետության և իրավունքի զարգացման օրինաչափությունները, ՍՍՀՄ և Տաջիկստանի ՍՍՀ սահմանադրությունների հիման վրա մշակվում են օրենսդրությունը կաւոարելագործելու, սոցիալիստ, օրինականությունն ու իրավակարգն ամրապնդելու միջոցներ։
3․ Գիտական հիմնարկները
1982-ին հանրապետությունում գործել են տասնյակ գիտական հիմնարկներ և բուհեր, ուր աշխատել է 8,5 հազար գիտաշխատող (2500 գիտական թեկնածու, 186 գիտական դ–ր, Տաջիկստանի ՍՍՀ ԳԱ–ի 49 իսկական և թղթակից անդամ)։ Գիտական գլխավոր կենտրոնը Տաջիկստանի ՍՍՀ ԳԱ է (հիմն, է 1951-ին), որի կազմում գործում են 4 բաժանմունք, 19 ԳՀ հիմնարկ, այդ թվում՝ 16 ինստիտուտ։ Պատմա–կուսակցական ուսումնասիրություններ կատարում է Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմին կից կուսակցության պատմության ինստիտուտը (ՍՍԿԿ ԿԿ–ին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի մասնաճյուղ)։ ԳԱ հիմնարկները գիտական սերտ համագործակցության մեջ են եղբայրական մյուս հանրապետությունների, Մոսկվայի, Լենինգրադի, Նովոսիբիրսկի համապատասխան հիմնարկների, կապեր ունեն Չեխոսլովակիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, իրանի, Պակիստանի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Կանադայի և այլ երկրների գիտնականների ու գիտական կենտրոնների հետ։ Գիտական աշխատանքներ են կատարվում նաև բուհերում և տարբեր մինիստրությունների ու գերատեսչությունների ենթակայության ճյուղային ԳՀԻ–ներում։
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը տաջիկ ժողովուրդը չուներ իր տպագրությունը։ Սովետական կարգերի հաստատումից հետո միայն սկիզբ դրվեց ազգային գրատպությանը և լրագրային–ամսագրային հրատարակությանը։ Առաջին տպարանը ստեղծվել է 1924-ին (Դուշանբե), առաջին պետական հրատարակչությունը՝ 1925-ին, որի արտադրանքը սկզբնական շրջանում տպագրվում էր Սամարղանդում, Տաշքենդում, Լենինգրադում և այլ քաղաքներում։ 1934-ին կառուցվել է Դուշանբեի պոլիգրաֆկոմբինաաը։ 1925-ին հրատարակվել է 4 անուն գիրք, 1926-ին՝ 13 անուն 56 հզ․ ընդհանուր տպաքանակով, 1980-ին՝ 596 անուն գիրք և գրքույկ՝ ավելի քան 6 մլն տպաքանակով։ Հանրապետությունում գործում են (1980) Տաջիկստանի կոմկուսի Կենտկոմի, «Իրֆոն» («Գիտելիք», 1964), «Դոնիշ» («Գիտություն», 1964), «Մաորիֆ») («Լուսավորություն») հրատարակչությունները։
Տաջիկստանի առաջին թերթի՝ «Իդի տոջիկ»-ի («Տաջիկի տոն») առաջին համարը լույս է տեսել 1925-ի մարտի 15-ին Դուշանբեում, առաջին ամսագիրը՝ «Շուլաի ինկիլոբ» («Հեղափոխության բոց») հրատարակվել է 1919-ի ապրիլից մինչև 1921-ի դեկտեմբերը։ 1983-ին Տաջ․ ՍՍՀ–ում հրատարակվել են 8 հանրապետական, 7 մարզային, 43 քաղաքային ու շրջանային, 11 բազմատպաքանակ թերթ, 24 ամսագիր ու հանդես՝ ավելի քան 2 մլն ընդհանուր տպաքանակով։ Հանրապետական թերթերից են․ «Տոջիկիստոնի սովետի» («Սովետական Տաջիկստան», մինչե 1955-ը՝ «Իդի Տոջիկ» և այլ անուններով), «Կոմսոմոլի Տոջիկիստոն» («Տաջիկստանի կոմերիտական», 1930-ից), «Պիոների Տոջիկիստոն» («Տաջիկստանի պիոներ», 1929-ից), «Մաորիֆ վա մադանիյատ» («Լուսավորություն և մշակույթ», 1932-ից), ռուսերեն՝ «Կոմունիստ Տաջիկիստանա» («Коммунист Таджикистана», 1925-ից), «Կոմսոմոլեց Տաջիկիստանա» («Комсомолец Таджикистана», 1938-ից)։ Ամսագրերից են․ «Կոմունիստի Տոջիկիստոն» («Տաջիկստանի կոմունիստ», 1936-ից), «Մակթաբի սովետի» («Սովետական դպրոց», 1926-ից), «Սադոի շարկ» («Արեելքի ձայն», 1938-ից), «Խորպուշտակ» («Ոզնի», 1953-ից), «Տա– ջիկստանի գյուղատնտեսություն» (1947-ից, տաջ. և ռուս․), «Պամիր» («Памир», 1959-ից, ռուս․) և ուրիշներ։ Տաջիկ ՏԱ–ն (հեռագրական գործակալությունը) գործում է 1938-ից։ Հանրապետության ռադիոֆիկացումը սկսվել է 1928-ին։ 1974-ից ռադիոհաղորդումները տրվում են 4 ծրագրով (տաջ․, ռուս, և ուզբեկ․), օրական 26 ժամ։ Հեռուստատեսությունը՝ 1959-ից։
XIV․ Գրականությունը
Տաջիկստանի գրականության ակունքը չափածո ժողովրդական բանահյուսությունն է, որն իր արտացոլումն է գպել ժամանակակից Իրանի, Աֆղանստանի և Միջին Ասիայի տարածքում արմ․ և արլ․ իրան, ժողովուրդների ստեղծած գրավոր հուշարձաններում։
Տաջիկստանի հին գրականությունը սնվել է հին իրան, հուշարձանների, հատկապես «Ավեստա»-ի ավանդույթներով, առասպելական ու հերոսավիպերգական պոեզիայով, հնդկական գրականությունից և մահմեդական զրույցներից ու ավանդույթներից կատարված թարգմանությունների միջոցով փոխառված սյուժեներով և կերպարներով։ Ընդգրկում է նախաիսլամական և արաբական արշավանքների դարաշրջանը։ Արաբական նվաճումների հետևանքով իրանական ժողովուրդների մշակութային շատ արժեքներ ոչնչացել են։ Տաջիկստանի դասական գրականությունը ունի երեք շրջան։ Առաջինը IX–XV դարերում ֆարսի լեզվով դասական գրականություն է, որը տաջիկ և պարսիկ ժողովուրդների պատմական զարգացման ընդհանրության պատճառով եղել է միասնական (ժամանակակից ուսումնասիրությունների մեջ այդ գրականությունը կոչվում է պարսկատաջկական կամ պարսկալեզու գրականություն)։ XVI դարի պետական և կրոնական սահմանազատման հետևանքով առանձնացել են նաև տաջկական, պարսկական, աֆղանական և այլ գրականություններ։ Երկրորդն ընդգրկում է XI–XIX դարերի կեսերի տաջկական գրկականությունը, որն ստեղծվել է հիմնականում Միջին Ասիայի տարածքում։ Երրորդը՝ XIX դարի 2-րդ կեսի լուսավորական գրականություն է և XX դ․ սկզբի գրականություն։
Տաջիկապարսկական գրականության սկզբնավորողը եղել է Ռուդաքին․ նրա գործի առավել հայտնի շարունակողներն են (Սասանյանների կառավարման շրջանում) Ֆիրդուսին և Աբու Ափ իբն–Սինան։ Նրանց ստեղծագործությունը համակված է հումանիզմով։ Քնարական և էպիկական հերոսներին բնորոշ են կենսուրախությունն ու հայրենասիրությունը, կրոնական նախապաշարմունքների դեմ պայքարի ու բողոքի պաթոսը։ Ֆիրդուսու «Շահնամե»-ում և Գուրգանիի (XI դ․) «Վիս ու Րամին» պոեմում, Նասիր խոսրովի (1004– մոտ 1072) բանաստեղծություններում և Օմար Խայամի քառյակներում