Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/586

Այս էջը հաստատված է

արտահայտված են հայրենասիրական գաղափարներ, բանականության վեհությունը, գյուղացիության սոցալական ուտոպիան են։

Մոնղոլական լծի և Թեմուրյանների կառավարման շրջանի պոեզիայի ականավոր ներկայացուցիչներից են Զալալեդդին Ռումին (1207–1273), Սաադին, Հաֆեզը, Քեմալ Խուջանդին, նրանց ստեղծագործության առանցքը չարի դեմ բողոքն է, հասարակության արատների քննադատությունը, պետական կարգի խարազանումը, մարդու փառաբանումը։

XV դարի գրականությունը զարգացել է Սամարղանդում, Բուխարայում, Հերաթում։ Գրականության լավագույն ավանդույթների արտահայտիչն ու նրա նոր բարձրակետը դարձավ այդ շրջանում բանաստեղծ ու մտածող Աբդուռահման Ջամին (1414–1492)։ Նա և Ալիշեր Նավհին իրենց ստեղծագործության մեջ ոչ միայն արտահայտել են ժամանակի առաջավոր գաղափարները, այլև նպաստել են տաջկական և ուզբեկ, գրականությունների փոխադարձ կապին ու հարստացմանը։ ժողովրդի երազանքներն ու ակնկալությունները, ճշմարտության համար պայքարը իրենց արտահայտությունը գտան ուշ միջնադարյան տաջկակն գրականության ներկայացուցիչներ Մուշֆիքիի (1525–88), Ֆիտրատ Զարդուգի (1657–XVIII դարի սկիզբ), Միրզա Բեդիլի (1644–1721) և ուրիշների ստեղծագործության մեջ։

XIX դարի 2-րդ կեսին, երբ Միջին Ասիան միացավ Ռուսաստանին, գրականություն եկավ Ահմադ Դոնիշը (1826–1897), որը տաջկական գրականության մեջ հայտնի է որպես լուսավորական հոսանքի հիմնադիր։ Նա գլխավորեց առաջադիմական գրողների մի ամբողջ համաստեղություն։ Տաջկական սովետական գրականությունը, որի պատմությունն սկսվել է այդ գրականության հիմնադիր Ս․ Այնիի (1878–1954) «Ազատության քայլերգ» բանաստեղծությամբ, ընթացել է հեղափոխական նորի և սոցիալիստ․ իրականության պատկերումով։ Ստեղծագործական փորձի փոխանակության և, առաջին հերթին, ռուս ռեալիստական գրականության ավանդույթների յուրացման ընթացքում Ս․ Այնիի վեպերի ու վիպակների, Ա․ Լահութիի (1887–1957) էպիկական պոեմների ու գազելների հերոսներով գրականություն մտան սոցիալիստական հասարակության կառուցողներ, նոր կենցաղի իրական պատկերներ։ Տաջիկստանի ՍՍՀ–ի ստեղծումից (1929) հետո սկսված եռուն կյանքը, սովետական կարգերի հաստատման ու ամրապնդման, բասմաչության ու անգրագիտության վերացման, կանանց ազատագրման, ազատ և իրավահավասար աշխատանքի համար մղված պայքարի ժամանակներն արտացոլվեցին Պ․ Սուլայմոնիի (1899-1933), Մ․ Ռահիմի (1901 – 1968), Մ․ Ամինզադեի (1904– 1962), Ջ․ Իքրամիի (ծն․ 1909) և Ռ․ Ջսղիլի (ծն․ 1909) բանաստեղծություններում ու պոեմներում,՝ հրապարակախոսության և պատմվածքների մեջ։ Տաջիկստանի գրականությունն արդեն 30-ական թթ․ դարձավ բազմաժանր, կոմունիստական գաղափարների իսկական մունետիկ և բազմազգ սովետական գրականության անբաժանելի մասը, նրա մարտական ջոկատներից մեկը։ 1932-ի ապրիլի 23-ի «Գրական–գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին» ՀամԿ(բ)Կ ԿԿ որոշումը, սովետական գրողների համամիութենական առաջին համագումարը (1934) և «Բարոյի ադաբիյոտի սոցիալիստի» [«Սոցիալիստական գրականության համար» (այժմ՝ «Սադոի Շարկ»)] ամսագիրը նպաստեցին սոցիալիստական ռեալիզմի ուղիով տաջկական սովետական գրականության զարգացմանը, պատմվածքի, ակնարկի, վիպակի, վեպի, վեպէպոպեայի, դրամայի, կատակերգության ժանրերի, մանկ, գրականության գրականագիտության և գրաքննադատության առաջացմանն ու ամրապնդմանը։ Գրական պրոցեսում զգալի դեր կատարեց ռուս և համաշխարհային դասականների թարգմանությունը։ Արևելքում անկախության համար պայքարը, սոցիալիստ, հասարակության մեջ նոր ծիլերը, մարդկանց հերոսական աշխատանքը, ժողովուրդների ինտերնացիոնալ միասնությունը, սոցիալիզմի նվաճումների ամրապնդման համար պայքարը դարձան ինչպես ավագ (Այնի, Լահութի, Մ․ Ռահիմ ևն), այնպես էլ երիտասարդ (Մ․ Թուրսունզադե, Ա․ Դեհոթի, Մ․ Միրշաքար ևն) սերնդի գրողների հիմնական թեման։ Պայրավի «Արյունոտ գահ» (1931) և «Մահվան մինարեթ» (1932) պոեմները հնչեցին որպես ժողովրդի ատելություն հին աշխարհի նկատմամբ։ Այնիի «Օդինա» (1924), «Դոխունդա» (1930), «Ստրուկներ» (1934), «Վաշխառուի մահը» (1937, հայ․ հրտ․ 1968), «հիշողություններ» (հ․ 1–4, 1949–1954, ՍՍՀՄ պետական մրցանակ, 1950, հայ․ հրտ․ 1957) վեպերը, Լահութիի «Կրեմլ» (1923, հայ․ հրտ․ 1931), «Երջանկության երկիրը» (1935), «Թագ և դրոշ» (1935), Մ․ Թուրսունզադեի «Աշուն և գարուն» (1935), Դեհոթիի«Երեք տեսակ» (1935) պոեմները, Ս․ Ուլուգզադեի պիեսները և շատ ուրիշների ստեղծագործություններ մտել են բազմազգ սովետական գրականության գանձարանը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բոկի Ռահիմզադեի (1910–1980), Ֆ․ Նիյազիի (ծն․ 1914), Ա․ Նազարովի (1913–1969), Զ․ Զավհարիի (1872–1944) ստեղծագործությունները ժողովրդին ոգեշնչել են ճշմարտացի պայքարի։ Հրապարակախոսական հոդվածներում, ակնարկներում, պոեզիայում, դրամաներում և պատմվածքներում տաջիկ գրողները փառաբանել են սովետական ռազմիկների ու պարտիզանների սխրանքները, թիկունքի մարդկանց աշխատանքը, գրել ժողովրդի հերոսական անցյալի, ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության մասին (Այնիի հոդվածներն ու ակնարկները, Լահութիի «Տանյայի հաղթանակը», 1942, Մ․ Թուրսունզադեի «Հարենիքի որդին», 1942)։ Ետպատերազմյան տարիներին պոեզիան պահպանել է իր առաջատար դերը գրականության մեջ, վստահորեն զարգանում են նաև արձակն ու դրամատուրգիան; 40-ական թվականների վերջի գրականության բոլոր ժանրերի հիմնական թեման է ժամանակակից մարդու՝ աշխատավորի, կոմունիզմ կառուցողի կերպարը։ Ետպատերազմյան առաջին տասնամյակում արդեն մի շարք ստեղծագործություններ ստացել են համամիութենական ճանաչում (Թուրսունզադե, «Հնդկական բալլադ» բանաստեղծությունների շարքը, 1947–48, ՍՍՀՄ պետական մրցանակ, Այնի, «Հիշողություններ», Մ․ Միրշաքար, «Ոսկե ղշլաղ», 1942, «Անհնազանդ Փյանջ», 1949, պոեմներ)։ 50–60-ական թվականների գրականություն եկավ գրողների մի նոր սերունդ՝ Պ․ Տոլիս (1929–61), Ֆ․ Մուհամադիև (ծն․ 1928), Մ․ Կանոատ (ծն․ 1932), Գ․ Միրզո (ծն․ 1930), Ֆ․ Անսորի (1931 – 1980), Ա․ Կախորի (ծն․ 1924), Մ․ Ֆարհադ (ծն․ 1924), Ռ․ Հաջիզադե (ծն․ 1928), Կ․ Կիրոմ (ծն․ 1932)։ 60-ական թվականներին բանաստեղծներ և արձակագիրներ Լ․ Շերալին (1941), Սորբոնը (ծն․ 1940), Ու․ Կուխզոդը (ծն․ 1937), Սատոր Թուրսունը (ծն․ 1946) Գուլնազարը (ծն․ 1945), Գուլրուխսորը (ծն․ 1947) գրկ․ հարստացրել են նոր ստեղծագործություններով։ 50-ական թվականների առավել հայտնի են Տոլիսի «Ամառ» (1956), Ս․ Ուլուգզադեի «Մեր կյանքի առավոտը» (1954) վիպակները, Գ․ Միրզոյի «Ասրոր» (1955), Ֆ․ Անսորի «Արևը ճանապարհին» (1957), Թուրսունզադեի «Հասան–արբաքեշ» (1954), Միրշաքարի «Լենինը Պամիրում» (1955) պոեմները։ 60-ական թթ․ ստեղծվեցին Ջ․ Իքրամիի «Բուխարայի տասներկու դարպասները» (1961–70) եռերգությունը, Ս․ Ուլուգզադեի «Վոսե» (1967) վեպը, Թուրսունզադեի «Գանգեսից՝ Կրեմլ» (1970), Մ․ Կանոատի «Դնեպրի ալիքները» (1964), «Ստալինգրադի ձայները» (1970) պոեմները, Ֆ․ Մուհամադիևի «Ծայրամասի տունը» (1963), «Այն աշխարհում» (1965) վիպակները և շատ այլ գործեր։ Տաջ․ գրկ․ ունի զարգացած մանկ․ գրկ․ (Միրշաքար, Գուլչեխրա, Ու․ Ռաջաբ ևն), ֆանտաստիկ ժանրի վիպակներ ու պատմվածքներ (Ա․ Բախորի, Ա․ Իստադ), ժամանակակից դրամատուրգիա (Ս․ Գանի, Ֆ․ Նիյազի, Ջ․ Իքրամի, Հ․ Սադըք ևն)։ Տաջ․ սովետական գրականության սկզբնավորումը կապված է 1920-ական թթ․ Այնիի հրապարակախոսական հոդվածների հետ։ Դասական և ժամանակակից գրականության զարգացման խնդիրներով զբաղվել են Ե․ Բերտելսը (1890–1957), Ն․ Մասումին (1915–74), Ա․ Միրզոևը (1908–76), իսկ այժմ զբաղվում են Շ․ Հուսեյնզադեն (ծն․ 1907), Ռ․ Հաշիմը (1908), Մ․ Շուքուրովը (ծն․ 1926) և ուրիշներ։ Տաջիկստանի սովետական բազմաժանր գրականության սերտորեն համագործակցում է ՍՍՀՄ ժողովուրդների գրաակնությունների հետ։ Տաջիկ գրողների շատ ստեղծագործություններ թարգմանվել են ՄՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։

XV․ ճարտարապետությունը և կերպարվեստը

Ճարտարապետությունը։ Տաջիկստանիի գեղարվեստի հուշարձանները սերտորեն կապված են Միջին Ասիայի ողջ մշակույթի (հատկապես Ուզբեկաոանի) հետ, ուստի հուշարձաններից շատերը նրանց ընդհանուր գեղարվեստական ժառանգությունն են։ Տաջիկստանի տարածքում պահպանվել են նեոլիթի ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ IV– III հազարամյակներ) կացարաններ (Շախտայի քարայրը, Օկ Տանգի ժայռածածկարանը)։ Առաջին շինությունները Տաջիկստանում