Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/587

Այս էջը հաստատված է

կառուցվել են ղեղնահողից՝ մամլած շերտերի կամ բլոկների (պախսա) ձևով, հում (հետագայում թրծած) աղյուսից, ինչպես և փայտից, լեռնային շրշաններում՝ քարից։ Բրոնզի դարում շինարվեստը վերելք է ապրել։ Աքեմենյանների տիրապետության ժամանակաշրջանը (մ․ թ․ ա․ VI–IY դարեր) նշանավորվել է քաղաքների մշակույթի ծազկմամբ՝ Մարականդա (Սամարղանդ), Կիրոպոլ (Ուրա Տյուբե), Բակարա (Բալխ)։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո Տաջիկստանի մշակույթը զարգացել է հելլենիզմի ազդեցության ոլորտում։ Ստեղծվել է ինքնատիպ սյունային օրդեր՝ քարե խոյակներով և խարիսխներով (Սաքսան Օհուրում,Մունչակ Թեփեում և այլուր գտնվել են կորնթական խոյակներ, սյունախարիսխներ)։ Նույն ժամանակաշրջանի Կեյ–Կոբադ–շահ, Կալաի–Սիր, Կուխնա–Կալա քաղաքատեղիները (գտնվում են Տաջիկստանի հարավում) կանոնավոր հատակագծով են, շրջափակված ուղղանկյուն աշտարակներով պարսպապատերով։ Տեղական ավանդույթների և հելլենիզմի տարրերի միահյուսման ուշագրավ օրինակ է Սաքսան–Օհուրի պալատատաճարային համալիրը (մ․ թ․ ա․ II դար)։ Հունա–բակտրիական ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ Ill–II դարեր) բարդ պաշտպանական կառույցներից են Ցամչուն և Կաախկա ամրոցները։ Մ․ թ․ I դարում Սիջին Ասիան մտել է Քուշանական թագավորության կազմի մեջ, պետական կրոն է հաստատվել բուդդայականությունը, կառուցվել են մենաստաններ, տաճարներ, սրբավայրեր, ստուպաներ (Թերմեզ, Մերվ, Այրտամ)։ Տաջիկստանի վաղ միջնադարի քաղաքաշինության լավագույն նմուշ է Փենշիըենդը։ Կառուցվել են ամրացված դաստակերտներ, դղյակներ (քյոշք)՝ Մունչակ Թեփե, Թիրմիզակ Թեփե, Ուր տա Կուրգան, Դարդանի Հիսոր։ Լավագույն օրինակ է Չիլխուջրա քյոշքը (V–YIII դարեր), միակը՝ պահպանված երկրորդ հարկով։ Պաշտամունքային կառույցներից ուշագրավ է Աջինա Թեփե (VI–VIII դարեր, Կուրգան Տյուբեի մոտ) բուդդայական խոշոր մենաստանը։ Այն բաղկացած է եղել սրբարաններով, վանականների խցերով, տնտեսակաան շինություններով շրջափակված երկու ուղղանկյուն բակից (մեկի կենտրոնում ստուպան էր)։ VII–VIII դարերին արաբական նվաճումները նշանակալի փոփոխություններ են մտցրել ճարտարապետության զարգացման մեջ։ Իսլամի տարածմանը զուգընթաց ստեղծվել են նոր տիպի ճարտարապպետական կառույցներ՝ մզկիթներ, մինարեներ, դամբարաններ, մեդրեսեներ, խանականեր։ Կառուցվել են բարդ հատակագծային կառուցվածքով քաղաքներ, հնագույն միջնաբերդին և շահրիստանին կցվել է արվարձանը՝ ռաբադը։ IX դարից կիրառվել է թրծակավը, աղյուսի ձեավոր որմնահյուսքը (Իսմաիչ Սամանիի դամբարանը Բուխարայում), կատարելության է հասել թաղերի, գմբեթների կառուցման արվեստը։ X–XII դարերին տաջկական ճարտարապետության լավագույն նմուշներից են՝ Խոջա Մաշողի (գ․ Սայատ) դամբարանի անսամբլը, Մուհամմեդ Բաշորի դամբարանը (XI դար, Մազարի Շրւրիֆ գյուղում), որի վեհաշուք թրծակավե շքամուտքը ստեղծվել է XIV դարում։ XIV–XV դարերում Տաջիկստանի մոնումենտալ ճարտարաապետությունը ծաղկում է ապրել․ Սաիդ Ամիրա Հոմոդինի դամբարանը (XIV–XVII դարեր, Կուլյաբում) ունեցել է 3 շքամուտք և կրկնակի գմբեթ։ XVI–XVII դդ․ պաշտամունքային կառույցները բաղկացած են եղել հատակագծում քառակուսի մեկ կամ մի քանի գմբեթածածկ դահլիճներից, որոնք երբեմն շրջափակված են եղել Г-աձե գմբեթածածկ սրահով․ Աբդուլլախանի մզկիթը (Իսֆարայից 2 կմ արլ․), Մուսլեհեդդին շեյխի մզկիթ-դամբարանը Խոջենտում, Սարի –Մազար անսամբլը, Կոկ Գումբեզ մզկիթը, Բաբա–Տագո դամբարանը, Աջինա խանի դամբարանը և շենքը (բոլորը Ուրա Տյուբեում)։ Ուշ միջնադարի՝ XYIII–XIX դարերի ճարտարապետության լավագույն հուշարձաններից է Հիսարի համալիրը, որի կազմում են ամրոցի դարպասը, 2 մեդրեսե (XVIII դար, XIX դար), Մահդումի Ազամ (XVI դար) դամբարանը և Մասջիդի Սանգին (XVII–XVIII դարեր) մզկիթը։ Տաջիկստանի ճարտարապետության մեջ իրենց ուրույն տեղն ունեն ժողովրդական ճարտարապետության նմուշները՝ Լենինաբադում, Ուրա Տյուբեում, Իսֆարայում, լեռնային շրջաններից՝ Կարաթեգինի, Դարվագի բնակելի տները։

Սովետական Տաջիկստանի ճարտարապետության կարճ ժամանակամիջոցում անցել է զարգացման մեծ ճանապարհ․ միահարկ կավաշեն տներից մինչև բարեկարգ, ըստ գլխավորհատակագծերի [Դուշանբե, Լենինաբադ (1939, ճարտարապետ Վ․ Վեսելովսկի և ուրիշներ, 1968, ճարտարապետներ՝ Վեսելովսկի, Ս․ Սամոնինա), Կուլյաբ (1939, ճարտարապետ Ա․ Անդրժեյկովիչ, 1960-ական թվականներ, ճարտարապետ Վ․ Բուգաե), Կուրգան Տյուբե (1939, ճարտ․ Ի․ Տկաչով, 1960-ական թվականներ, ճարտարապետ Խ․ Զախուրիդդինով)] զարգացող, ժամանակակից, հարմարավետ բնակելի տներով ու հասարակական շենքերով քաղաքներ։ 1930-ական թթ․ հին շինանյութերը փոխարինվել են նորերով՝ թրծակավ, բետոն, երկաթբետոն։ 1936-ին ստեղծվել է Տաջիկստանի ճարտարապետների միությունը։ 1950-ական թվականներից, քաղաքների բուռն զարգացման պատճառով, ներդրվել են շինարարության ինդուստրիալ մեթոդներ, 1960-ական թվականներից սկսել են միկրոշրջաններով կառուցապատումը, կառուցվել են բազմահարկ (4–5-ից մինչե 9) խոշորապանել և աղյուսե բնակելի տներ։ Արդ–յան արագ աճին զուգընթաց կառուցվել են նոր քաղաքներ՝ Նուրեկը, Ռեգարը, Ցավանը, առաջին կարկասապանելային շենքերը։ 1970-ական թվականներից տաջիկ ճարտարապետները ավելի մեծ ուշադրություն են դարձնում շենքերի գեղարվեստական արտահայտչականությանը, ազգային ձևերին և նորարարական որոնումներին։ 1970– 1980-ական թվականների լավագույն կառույցներից են՝ Քաղլուստունը, «Տաջիկստան» հյուրանոցը, կրկեսի շենքը, Արհմիությունների պալատը (բոլորն էլ՝ Դուշանբեում)։

Կերպարվեստը։ Հին քարեդարյան գեղանկարչություն է հայտնաբերվել Պամիրում, Կարաթեգինում և Զարավշանում։ Բացառիկ արժեքավոր են Կալաի Սիրեում (Կոբադիան) գտնված ոսկրաթանթի վրա պատկերված մարդկանց գծանկարները։ Աքեմենյանների շրջանին է պատկանում Բակտրիայում հայտնաբերված նշանավոր Ամուդարյայի գանձը (Բրիտանական թանգարան), որ պարունակում է ինչպես իրանական, այնպես էլ տեղական ծագումով, սկյութական ոճով ոսկյա և արծաթյա բարձրարվեստ կերտվածքներ։ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում տարածվել են թագավորների և հունա-բակտրիական աստվածությունների ռեալիստական պատկերումներով մեծ