քանակությամբ դրամներ։ I–IV դդ․ քուշանների պետության ժամանակաշրջանում ստեղծված մշակույթը հելլենիստական և տեղական արվեստների բարդ միաձուլում էր (քարե խոյակներ, խարիսխներ, քանդակներ)։ Վաղ միջնադարում (V–VIII դարեր) զարգացել է մոնումենտալ գեղանկարչությունը, քանդակագործությունը, փայտի և գաջի փորագրությունը։ Աջինա թեփեում (Կուրգան Տյուբե) հայտնաբերվել է բուդդայի խոշոր, 12 մետրանոց արձանը և որմնանկարչության նմուշներ։ Փենջիքենդի տաճարների պատերը զարդարված են բարձրաքանդակներով, համաշխարհային ճանաչման արժանացած որմնանկարներով (VI դ․)։ Պատկերված կերպարների շարքում են Ռուստամը, Անահիտը, Սիյավուշն ու Շիվան։ XI դար իսլամը դարձել է տաջիկների հիմնական կրոնը, որը հագեցրել է ռեալիստական ձեերի և թեմաների փոխարինմանը զարդապատկերներով։ Սակայն պատկերման արվեստը շարունակել է գոյատևել Միջին Ասիայի միջնադարյան սքանչելի մանրանկարներում։
Գեղանկարչությունը, քանդակագործությունը և գրաֆիկան Տաջիկստանում մեծ զարգացում են ապրել միայն սովետական ժամանակաշրջանում։ Տաջիկստանի նոր կերպարվեստի սկզբնավորմանը մեծապես նպաստել են ՌՍՖՍՀ և այլ հանրապետություններից ստեղծագործելու եկած արվեստագետները։ 1933-ին կազմավորվել է Տաջիկստանի նկարիչների միությունը։ 1931-ին կազմակերպվել է Տաջիկստանի նկարիչների առաջին ցուցահանդեսը, որին մասնակցել են առաջին տաջիկ նկարիչները՝ Մ․ Խոշմուհամմեդովը և Ա․ Աշուրովը։ Պատերազմի տարիների գեղանկարչությունը արտացոլել է ժողովրդի սխրանքը (Պ․ Պիսանկոյի և Բ․ Շահնազարովի պատկերած Աովետական Միության հերոսների դիմանկարները)։ Ետպատերազմյան տարիներին աճել է արվեստագետների պրոֆեսիոնալ վարպետությունը։ Բնանկարը դարձել է գեղանկարչության առավել զարգացած ժանրը (Ի․ Աբդուռահմանով, Ֆ․ Սալմանով, Մ․ Խոշմուհամմեդով)։ 1950-ական թվականներին գեղանկարչական հաջողված դիմանկարներ է ստեղծել Ի․ Լիսիկովը։ 1950–1960-ական թվականներին կերպարվեստի բնագավառը համալրվել է ստեղծագործական վառ անհատականություններով՝ Ա․ Ռահիմով, Խ․ Խուշվախտով, Զ․ Իոսբիբուլլաև, Ա․ Ամինջանով Ա ուրիշներ։ Տաջիկ նկարիչները, կիրառելով ինտենսիվ հակադիր գույներ, համարձակորեն ընդլայնում են ավանդական նկարչության շրջանակները (Զ․ Զաբիբուլլաև, Ա․ Ամինջանով, Պ․ Ֆալբով)։ Քանդակագործներ Ե․ Տատարինովան, Կ․ ժումագազինը, Ա․ Ախունովը և ուրիշներ ստեղծում են հետաքրքիր դիմաքանդակներ և քանդակային խոշոր կոմպոզիցիաներ։ 1971-ին Տաջիկստանի արվեստագետների կոլեկտիվը համալրել է երիտասարդ նկարիչների մի մեծ խումբ (Ս․ Կուրբանով, Ռ․ Աբդուռաշիդով, Տ․ Սաիդմուրադով և ուրիշներ)։ XVI․ Երաժշտությունը
Տաջիկների ժողովրդական երաժշտությունը պայմանականորեն բաժանվում է երեք «ոճի», հս. (Լենինաբադի մարզ), կենտրոնական (Հիսար, Կուլյաբ, Հարմ) և պամիրյան (Լեռնային Բադախշանի ԻՄ)։ Կենտրոնական Տաջիկստանում կենցաղավարում է «Դուրուղլի» ժողովրդական երաժշտաբանաստեղծական էպոսը։ Լայնորեն տարածված են ծիսային և քնարական երգերը։ XX դարի սկզբին ստեղծվել են ղարիբի երգերը (պանդխտության երգեր)։ Տաջիկստանի ժողովրդական երաժշտությունը դիատոնիկ է․ բնորոշ են բնական լադերը, ժողովրդական նվագարաններից են՝ դուտար, դումբրակ (լարային–կսմիթավոր), ռուբաբ, տանբուր (կնտնտոցավոր), հիջակ (աղեղնավոր), նայ, կառնայ, սուռնայ (փողային), չանգ (ցիմբալատիպ), թաբլակ, նաղորա, դոյրա, զանգ, կայրոկ (հարվածային), Պամիրում՝ սեթոր (լարային կսմիթավոր), բլանձիկոմ (լարային կնտնտոցավոր), դաֆ (հարվածային)։ Տաջկական երաժշտության ակունքները դարերի խորքում են։ Տաջիկների երաժշտության մասին ընդարձակ տեղեկություններ են պարունակում հին տրակտատները, օրինակ, Ֆարաբիի (870–950) «Մեծ տրակտատ երաժշտության մասին» են։ Պրոֆեսիոնալ արվեստը առավել ծաղկման է հասել մշակութային կենտրոններում՝ Սամարղանդում, Բուխարայում, Հերաթում, որտեղ գործել են երաժիշտների՝ սոզանդաների (երգչուհի– ներ և պարուհիներ), մավրիգիխոնների (երգիչներ), մակոմիստների (միաժամանակ և՝ երգիչներ, և՝ նվագածուներ) ընկերություններ։ Տաջիկների դասական երաժշտության բարձունքը «Շաշմակոմ»-ն է (մեկ շարի մեջ միավորված վեց մակոմ)։ Տաջիկստանում սովետական իշխանության հաստատումով սկսվել է երաժշտական մշակույթի զարգացման նոր փուլ։ Ծնունդ են առել բազմաձայն երաժշտության ժանրեր, ստեղծվել են երաժշտական դրամաներ, օպերաներ, բալետներ, սիմֆոնիկ գործեր։ Բացվել են երաժշտական տեխնիկում՝ Լենինաբադում (1929), Գեղարվեստական կոմբինատ (դպրոցի մակարդակով)՝ Դուշանբեում (1934), ուր սովորել են նկարիչներ, երաժիշտներ և պարողներ (1937-ից՝ երաժշտա–բալետային դպրոց)։ Տաջիկստանի ժողովրդակն և դասական երաժշտության ուսումնասիրմանը զուգընթաց ուսուցանվել է եվրոպական երաժշտական գրագիտություն։ Այդ գործում կարևոր դեր են կատարել տարբեր ազգերի երաժիշտներն ու մանկավարժները՝ Ն․ Միրոնովը, Ա․ Լիստոպադովը, Ն․ Ռուդնևը, Ս․ Բալասանյանը, Ա․ Լենսկին, Ս․ Ուրբախը, Վ, Շարֆը, Դ․ Հայրապետյանցը, Մ․ Քալանթարովը և ուրիշներ։ 1929-ին Դուշանբեում բացվել է դրամատիկական թատրոնը, որի կազմից 1934-ին առանձնացել է երաժշտական թատերախումբը, որ բեմադրել է երաժշտական դրամաներ (1936-ից՝ Տաջիկստանի երաժշտական թատրոն, 1940-ից՝ Ս․ Այնիի անվան տաջիկ օպերայի և բալետի թատրոն)։ Երևույթ էր Լահութիի տեքստով Բալասանյանի և Ուրբախի «Լոլա»