ժըշտ․ ներկայացումը (1938)։ 1939-ին բե– մադրվել է աաջ․ առաշին օպերան՝ Ս․ Բա– լա սան յանի «Վոսեի ապստամբությունը»։ 1938-ին բացվել է Տաշ․ ֆիլհարմոնիան։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին ստեղծվել են ֆաշիզմի դեմ պայքա– րին նվիրված գործեր՝ Ս․ Բալասանյանի «Ցասման երգ» երաժշտ․ դրաման (բեմ․ 1942), Ս․ Բալասանյանի Ա Զ․ Շահիդիի «Ռոզիյա» երաժշտ․ կոմեդիան (բեմ․ 1942), Զ․ Շահիդիի, Ֆ․ Սալիեի, Շ․ Բոբոկալոնո– վի, Ն․ Պուլատովի երգերը։ 1946-ին ըս~ տեղծվել է Տաշ․ ՍՍՀ պետ․ հիմնը (խոսք՝ Լահութիի, երաժշտ․ Ս․ Յուդակովի)։ Ետ– պատերազմյան շրշանի նշանավոր գոր– ծերից են Ա․ Լենսկու «Թահիր և Զուհրա» (բեմ․ 1944), Ս․ Բալասանյանի «Բախտիոր և Նիսո» (բեմ․ 1954), Շ․ Սայֆիդդինովի «Պուլատ և Գուլրու» (բեմ․ 1957), Դ․ Դուստ– մուհամմեդովի «ժողովրդից նզովված» (բեմ․ 1973) օպերաները, 6ա․ Սաբզանովի «Ռուդաքիի հիշատակին» սիմֆոնիկ պոեմը (1958), Դուստմուհամմեդովի՝ Վ․ Ի․ Լենինին նվիրված «Հավերժ կենդանի» կանտատը (1970), Սաբզանովի «Նուրե– կի կրակները» օրատորիան (1970), Թ․ Շա– հիդիի «Սակոմ կապրիչչո»-ն (1972) ևն։ Սիմֆոնիաներ են գրում Լենսկին, Ա․ Օդի– նաևը, Գ․ Ալեքսանդրովը, Ցու․ Տեր–Օսի– պովը, Ա․ Ցադգարովը, Մ․ Աթոևը, Ֆ․ Բա– հորը և ուրիշներ։ Տարբեր երաժշտ․ գոր– ծիքների համար գրվել են մի շարք կոն– ցերտներ (նաև ազգ․ նվագարանների հա– մար), կամերա–գործիքային երկեր (Մ․ Ցվետաև, Ա․ Սալիև, Զ․ Զուլֆիքարով, Զ․ Միրշաքար)։ Տաշ․ պոեզիայի տեքստե– րով ստեղծվել են բարձրարժեք ռոմանս– ներ։ Գործիչներից են՝ դիրիժորներ՝ Տաշ․ ՍՍՀ ժող․ արտիստներ Ա․ Քամալովը, Ի․ Աբդուլաևը, Ֆ․ Սալիևը, Տաշ․ ՍՍՀ ար– վեստի վաստ․ գործիչներ՝ է․ Հայրապետ– յանցը, Ա․ Համդամովը, Լ․ Կաուֆմանը, Լ․ Լևինը, երգիչներ՝ ՍՍՀՄ ժող․ արտիստ– ներ Թ․ Ֆազիլովան, Ա․ Բաբակուլովը, Խ․ Սավլյանովան, Տաշ․ ՍՍՀ ժող․ ար– տիստներ՝ Լ․ Կաբիրովան, Ի»․ Թսփրովը, Ռ․ Գալիբովան, Ռ․ Տոլմասովը, Ա․ Մու– լոկանդովը, Զ․ Նազիմովը, Զ․ Մուրոդովը, Շ․ Մուլաշանովան, ժող․ նվագարանահար– ներ՝ ՍՍՀՄ ժող․ արտիստ Գ․ Գուլոմա– լիևը, Տաշ․ ՍՍՀ ժող․ արտիստ Ա․ Ալաևը և շատ ուրիշներ։ Գործում են՝ Այնիի անվ․ տաշ․ օպերայի և բալետի (Դուշանբե), Պուշկինի անվ․ երաժշտ․ կոմեդիայի հան– րապետական (Լենինաբադ) թատրոնները, Ա․ Ռուդաքիի անվ․ երաժշտ․ կոմեդիայի մարզային թատրոնը (Խորոզ, Լեռնային Բադախշանի ԻՄ), երաժշտա–դրամատիկ․ թատրոններ (Կուլյաբ, Կանիբադամ), Ուզբ․ երաժշտա–դրամատիկ․ թատրոն (Նաու), ֆիլհարմոնիա, կից՝ սիմֆոնիկ նվագախումբ (1965), ռուբաբիստուհիների անսամբլ (1940), երգի և պարի անսամբլ (1940), հեռուստատեսության և ռադիո– հաղորդումների կոմիտեին կից ժող․ գոր– ծիքների նվագախումբ, շաշմակոմիստնե– րի անսամբլ (1964), «Գուլշան» էստրադա– յին անսամբլը (1966) ևն, Տաշ․ ՍՍՀ ԳԱ Ահմադ Դոնիշի անվ․ պատմության ինստ–ի արվեստի պատմության բաժանմունքը (1958), Արվեստի ինստ․ (1973, 1967– 1973-ին՝ Դուշանբեի մանկավարժ, ինստ–ի արվեստի ֆակուլտետ), երաժշտ․ 2 ուսում– նարան (Դուշանբե, Լենինաբադ), Հանրա– պետական հատուկ միշնակարգ երաժշտ․ դպրոց, Հանրապետական գիշերօթիկ միշ– նակարգ երաժշտ․ դպրոց (երկուսն էլ՝ Դուշանբեում), մանկ, երաժշտ․ 52 դըպ– րոց, Տաշ․ ՍՍՀ կոմպոզիտորների միու– թյունը (1940)։ Տաշ․ արվեստի տասնօր– յակներ են կայացել Մոսկվայում (1941, 1957) և Սովետական Միության այլ քա– ղաքներում ։XVII․ Պարը, բալետը Տաշ․ պարարվեստի ակունքները հին ծեսերը, խաղերն ու մինչիսլամական կրոն, արարողություններն են։ Հնագույններից են՝ պար–մնշախաղերը («Առյուծ», «Ար– ծիվ» ևն), աշխատանքային, մարտական և այլ պարերը։ Բազմազան են կատակ պա– րերը։ Տաշ․ ժող․ խորեոգրաֆիայի ամենա– հին նմուշը «Զանգ» պարն է։ XIX դ․ վեր– շին և XX դ․ սկզբին, Բուխարայում գոր– ծել է «Սոզանդա» տաշ․ պրոֆեսիոնալ պարային թատրոնը։ Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո սկսվել է տաշ․ ժող․ պարարվեստի ծաղկումը։ 1965-ին ստեղծվել է «Լոլա» տաշ․ պարի պետ, ան– սամբլը (գեղարվեստական ղեկ․՝ Գ․ Վա– լամաթզադե)։ Պարի վարպետներից են՝ Բ․ Համիդովը, Ս․ Խոշաևը, Գ․ Վալամաթ– զադեն, Ա․ Իսհակովան, Ա․ Նասիրովան, Լ, Զախիդովան, Մ․ Քալանթարովան և ուրիշներ։ 1936-ին, Դուշանբեի Տաշ․ երա– ժըշտ․ թատրոնին կից կազմակերպվել է բալետային խումբ։ Տաշ․ բալետի առաշին արտիստներից են՝ Գ․ Վալամաթզադեն, Մ․ Ֆայզիբոևան, Օ․ Իսամովան, Ա․ Ազի– մովան, Մ․ Բախորը, Ու․ Ռաբիմովը։ Տաշ․ պարին զուգընթաց դասական և բնութա– գրական պարերի պարապմունքներ են անցկացրել Մոսկվայից եկած բալետմայս– տերներ Ա․ Իսլամովան և Ա․ Պրոցենկոն։ Կարևոր երևույթ էր Ա․ Լենսկու «Երկու վարդ» բալետի (1941, բալետմայստեր՝ Կ․ Գոլեյզովսկի) բեմադրությունը։ Բե– մադրվել են Չայկովսկու «Կարապի լիճը» (1947), Պրոկոֆևի «Մոխրոտը» (1949) են։ Բալետի հետագա զարգացումը կապված է տաշ․ առաշին բալետմայստերներ Գ․ Վալամաթզադեի և Ա․ Ազիմովայի գոր– ծունեության հետ։ Բեմադրվել են՝ Գլիե– րի «Կարմիր կակաչ» (1950, բալետմ․՝ Ազիմովա), Կրեյնի «Լաուրենսիա» (1952, բալետմ․ Վալամաթզադե) ևն։ էտապա– յին բեմադրություններից են՝ Բալասանյա– նի «Լեյլի և Մեշնուն»-ը (1947, 2-րդ խմբ՝․ 1957) և Լենսկու «Դիլբար»-ը (1954, 2-րդ խմբ․՝ 1957)։ Ձևավորվել է առաշին տաշ․ դասական պարուհի Լ․ Զոխիդովայի ար– վեստը։ 1958–61-ին Ս․ Այնիի անվ․ տաշ․ օպերայի և բալետի պետ․ թատրոն են ընդունվել Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի տաշ․ ստուդիայի շրջանա– վարտները։ 1950–70-ական թթ․ բեմադըր– վել են՝ Ադանի «ժիզել» (1958), Պրոկո– ֆևի «Ռոմեո և Զուլիետ» (1961), Մինկուսի «Դոն Կիխոտ» (1969), «Բայադերկա» (1974) ևն։ Ստեղծվում են նաև մանկ, ներկայացումներ։ Բալետի արտիստնե– րից են՝ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի Մ․ Սա– բիրովան, Տաշ․ ՍՍՀ ժող․ արտիստներ՝ Բ․ Իսաևան, Մ․ Բուրխանովը, Տաշ․ ՍՍՀ վաստ․ արտիստներ՝ Կ․ Խոլովը, Տ․ Զա– վադզադեն, Ն․ Մադյարովան, Գ․ Գոլով– յանցը, բալետմաստերներից՝ Մ․ Բուր– խանովը, Մ․ Ումարովը։ 1945-ին Դուշան– բեում կազմակերպվել է պարարվեստի ստուդիա, 1958-ին՝ դպրոց։ XVIII․ Թատրոնը Թատերարվեստի սաղմեր պարունակել են աշխատանքային երգերն ու պարերը, մինչիսլամական պաշտամունքային արա– րողություններն ու ծեսերը, տոնակատա– րությունները։ Դեռևս հին ժամանակնե– րում ժող․ արվեստի հիմքի վրա ձևավոր– վել են «զոչաբոզի» ժող․ տիկնիկային և մասխարաբոզների բանավոր ավանդա– կան թատրոնները։ Եվրոպ․ տիպի տաշ․ թատրոնը ստեղծվել է Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո։ 1919-ին, Խոշեն– տում, աւլելի ուշ՝ Կանիբադամում, Ուրա Տյուբեում, Իսֆարայում սկսել են գործել սիրողական ագիաացիոն թատրոններ։ 1929-ին Դուշանբեում կազմակերպվել է առաշին պրոֆեսիոնալ թատրոնը՝ Տաշ․ դրամատիկ, պետ․ թատրոնը (այժմ՝ Ա․ Լահութիի անվ․ տաշ․ դրամայի թատ– րոն)։ 1932-ին, Լենինաբադում ստեղծվել է երաժշտա–դրամատիկ․ թատրոնը։ 1930-ական թթ․ խոշոր քաղաքներում և շրշաններում երևան են եկել պրոֆեսիո– նալ թատրոններ։ 1937-ին Դուշանբեում, Մոսկվայի թատրոն–ստուդիայի (ղեկ․՝ Ա․ Դիկի) հիման վրա, բացվել է ռուս, դրամատիկ թատրոն։ 1930-ական թթ․ որո– շակի է դարձել տաշ․ թատրոնի ձգտումը դեպի ռոմանտիկական խաղացանկը, կըր– քոտ–բանաստեղծական արվեստը (Ա․ Փիր– մուհամմեդզադեի և Վ․ Վոլկենշտեյնի «Ռուստամ և Զոհրաբ», 1941, Շիլլերի «Սեր և խարդավանք», 1937, Շեքսպիրի «Օթելլո», 1939 ևն)։ Հայրենական մեծ պատերազմի տարիների բեմադրություն– ներում՝ Ջ․ իքրոմիի «Մոր սիրտը» (1942), Իքրոմիի և Ֆայկոյի «Նադիրի տունը» (1943) են, ներկայացվել են արդեն սովե– տական իշխանության օրոք ձևավորված բնավորությամբ հերոսներ։ Մարդկանց նոր փոխհարաբերությունները և այլ խըն– դիրներ արտացոլվել են Ա․ Սիդկիի «Կնոշ կամքը» (1961), Ֆ․ Անսորիի «Կյանք և սեր» (1958) և «Մոր դատավճիռը» (1962), Մ․ Հաքիմովայի «Ուզում եմ ապրել»(1973) և այլ ներկայացումներում։ Տ–ում սովե– տական իշխանության հաստատման, ժո– ղովրդի երջանկության և անկախության համար պայքարի թեման են շոշափել մի շարք բեմադրություններ (Սաիդմուրադո– վի «Պոեմ Բիբի Զեյնաբի մասին», 1965 ևն)։ Գ․Աբդուլլոյի և Շ․ Կիյամովի «Մրրիկ» (1957), Աբդուլլոյի «Ազատության հուրը» (1964) և «Հեղափոխության մարտիկները» (1970) ներկայացումներում առաշին ան– գամ տաշ․ բեմում կերտվել է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Թատրոնների խաղացանկը հարստացել է ռուս․, սովետական և հա– մաշխարհային դրամատուրգիայի երկե– րով։ Թատերախմբերը լրացվում են Տաջ․ արվեստի ինստ–ի շրջանավարտներով։ Դրամատիկ, թատրոնի զարգացման գոր– ծում մեծ ներդրում ունեն ՍՍՀՄ ժող․ արտիստ Մ․ Կասիմովը և Տաջ․ ՍՍՀ ժող․ արտիստուհի Գ․ Բակաևան։ Թատերար– վեստի վարպետներից են՝ ՍՍՀՄ ժող․ արտիստներ Ա․ Բուրխանովը, Ն․ Վոլչկո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/589
Այս էջը սրբագրված չէ