Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/596

Այս էջը սրբագրված չէ

կան մամուլի օրգաններին, հեռուստատե– սությանը, ռադիոյին, այլ կազմակերպու– թյունների՝ ՍՍՀՄ–ում ու արտասահմա– նում (բաժանորդագրությամբ)։ Ստեղծվել է 1925-ին; Առաշին հնգամյակի տարինե– րին ինֆորմացիաներ է հաղորդել սոցիա– լիզմի կառուցման համար սովետական ժողովրդի հերոսական աշխատանքի, ՍՍՀՄ–ում լենինյան ազգ․ քաղաքականու– թյան լիակատար հաղթանակի, միջազ– գային դրության վերաբերյալ։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) ՏԱՍՍ–ի թղթակիցները ամեն օր բոլոր ռազմաճակատներից լու– րեր են հաղորդել զորատեսակների մար– տական գործողությունների, սովետական ռազմիկների մասսայական հերոսության մասին։ Ֆաշիզմի դեմ աշխատավորությա– նը համախմբելու գործում մեծ ավանդ են ներդրել «ՏԱՍՍ–ի պատուհան» քաղաքա– կան պլակատները։ Վերշին տասնամյակ– ներում ՏԱՍՍ–ը բազմակողմանիորեն ար– տացոլում է երկրի հասարակական–քաղ․ կյանքը, ժող․ տնտ․, գիտության և մշակույ– թի վերելքը, ՍՄԿԿ Կենտկոմի և սովետա– կան կառավարության որոշումների կեն– սագործման համար ժողովրդի հերոսա– կան աշխատանքը, միջազգային դրությու– նը, սոցիալիստ, համագործակցության եր– կըրների կյանքը, լենինյան խաղաղասի– րական արտաքին քաղաքականության հա– ջողությունները։ Ներքին ինֆորմացիայից բացի ՏԱՍՍ–ը նյութեր է մատակարա– րում արտասահմանյան 75 երկրի ավե– լի քան 300 կազմակերպության։ ՏԱՍՍ–ը ղեկավարում է գլխ․ դիրեկտո– րը։ Գոյություն ունի նաև Կոլեգիա (գլխ․ դիրեկտոր, տեղակալներ, հիմնական ծա– ռայությունների ղեկավարներ)։ Միութե– նական հանրապետությունների հեռա– գրական գործակալություններն են (օգտը– վում են հանրապետությունների Մինիս– աըրների խորհուրդների պետ․ կոմիտե– ների իրավունքներից)՝ ՌԱՏԱՈԻ (Ուկր․ ՍՍՀ), ԲելՏԱ (Բելոռուս․ ՍՍՀ), ՈւզՏԱԳ (Ուզբ․ ՍՍՀ), ԿազՏԱԳ (Ղազախ․ ՍՍՀ), Գրուգինֆորմ (Վրաց․ ՍՍՀ), Ազերին– ֆորմ (Ադրբ․ ՍՍՀ), էլՏԱ (Լիտվ․ ՍՍՀ), ԱՏԵՄ (Մոլդավ․ ՍՍՀ), Լատինֆորմ (Լատվ․ ՍՍՀ), ԿիրՏԱԳ (Կիրգ․ ՍՍՀ), Տա– ջիկՏԱ (Տաշ․ ՍՍՀ), Արմենպրես (Հայկ․ ՍՍՀ), Թուրք մենինֆ որմ (Թուրքմ․ ՍՍՀ), ԷՏԱ (էստ․ ՍՍՀ)։ ՏԱՍՍ–ը պարգեատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքա– նշանով (1975)։

ՏԱՍՍՈ (Tasso) Տորկվատռ (1544–1595, Հռոմ), իտալացի բանաստեղծ։ Ավարտել է Բոլոնիայի համալսարանը (1565)։ 1572-ից՝ Ֆեռարյան դուքս Ալֆոնս II դ’էստեի պալատական բանաստեղծը։ Հակառեֆորմացիայի ազդեցությամբ հրա– ժարվել է փիլ․ սպեկտիցիզմից։ Դարձել է մոլի կրոնավոր, տառապել հետապնդման մոլագարությամբ։ 1579–86-ին արգելա– փակված է եղել հոգեբուժարանում։ Կյան– քի վերշին տարիներին թափառել է Իտա– լիայի քաղաքներում։ Տ–ի ստեղծագործության մեջ զուգորդ– ված են Վերածնության U նրան հաշորդող կլասիցիզմի ու բարոկկոյի ոճական հատ– կանիշները («Ամինտա^, 1573, հրտ․ 1580, հովվերգական դրամա)։ «Խորհրդածու– Տ․ Տասսո թյուններ քերթողական արվեստի մասին» (1565–66, հրտ․ 1587) տրակտատը և դրա երկրորդ խմբագրությունը՝ «Խորհրդածու– թյուններ հերոսական պոեմի մասին» (1594), հիմնված են Արիստոտելի պոե– տիկայի վրա և հանդիսանում են Տ–ի նոր խառը ժանրի տեսական հիմքը։ Տ–ի գլուխ– գործոցը՝ «Գոֆֆրեդո» (գրվ․ 1574–75) պատմ․ պոեմը, ամբողշությամբ հրատա– րակվել է «Ազատագրված Երուսաղեմ» խորագրով (1580), ունեցել է արդիական նշանակություն՝ թուրքերի հետ եվրոպ․ ժողովուրդների ռազմ, ընդհարման կա– պակցությամբ։ Տ–ի համար բանաստեղ– ծական օրինակ է եղել «Իլիականը»։ Պոեմի երկրորդ խմբագրությունը՝ «Նվաճ– ված Երուսաղեմ»-ը (1593), հագեցած է ուղղափառ–կաթոլիկական ոգով։ Տ–ի ստեղծագործությունը մեծապես նպաստել է XVII – XVIII դդ․ արեմտաեվրոպ․ գրկ–յան զարգացմանը, իսկ իր՝ բանաստեղծի կեր– պարը պատկերվել է Յո․ Վ․ Գյոթեի, Զ․ Բայրոնի, Կ․ Բատյուշկովի և այլոց երկերում։ Տ–ի «Ազատագրված Երուսաղեմ» պոե– մը սիրված և տարածված է եղել հայ իրա– կանության մեշ։ Դեռես 1829-ին Հ․ Ալամ– դարյանը թարգմանել է պոեմից մի հատ– ված։ Եղել են նաև թարգմանության մի քանի այլ փորձեր։ Առաշին ամբողշական թարգմանությունը, որ կատարել է Ա․ Տի– րոյանը, լույս է տեսել 1921-ին՝ Վենետի– կում։ «Ազատագրված Երուսաղեմ»-ի որոշ ազդեցության հետքեր կան Ա․ Բագրատու– նու «Հայկ Դյուցազն» պոեմում։ Գրկ․ Բերբերյան Մ․, Տորկվատո Տաս– սո, «Արարատ», 1895, № 6, էշ 206–10։ Հ․ Բախչինյան․

ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, անասնապա– հության ճյուղ, զբաղվում է կաթնատու U մսատու տավարի բուծման, դրանց տոհ– մային ու մթերատվության հատկանիշների բարելավման հարցերով։ Տավարը բու– ծում են կաթ, միս, կաշվի հումք ստանա– լու, առանձին երկրներում՝ նաև աշխա– տեցնելու և սպորտային (ցլամարտ) նը– պատակների համար։ Գիտականորեն հիմնավորված սննդի նորմերի համաձայն կաթնամթերքները կազմում են մարդու օրական կերաբաժնի էներգետիկական արժեքայնության մոտ 20% –ը և ապահո– վում են օրգանիզմի սպիտակուցի պահան– ջի մոտ 30%–ը։ Երկրագնդի բնակչության օգտագործած կաթնամթերքի ընդհանուր քանակի 90%–ը պատրաստվում է կովի կաթից։ 1981-ին աշխարհում խոշոր եղջե– րավորների գլխաքանակը եղել է մոտ 1150 մլն, արտադրվել է մոտ 400 մլն m կաթ։ Աշխարհում արտադրվող մսի (բա– ցառությամբ թռչնի) մոտ 50%-ը ստացվում է տավարից։ Մարդը Տ–յամբ զբաղվել է դեռես նախապատմական ժամանակնե– րից՝ վարժեցնելով, ապա և ընտելացնելով տավարը։ Երկար ժամանակ Տ․ ուներ քոչ– վորային բնույթ, կենդանիներին պահում էին բաց երկնքի տակ և արածեցնում։ Երկրագործության զարգացման և նստա– կեցության անցնելու հետ աստիճանաբար սկսեցին կիրառել մսուրային պահվածքի ձեը (տափաստանային շատ շրջաններում քոչվորությունը պահպանվեց մինչե XX դ․)։ Նախասկզբնական շրջանում տավարը բուծվում էր միս ստանալու և աշխատեց– նելու համար։ Վարժեցրած կենդանիների և դրանց վայրի նախնիների կաթնատվու– թյունը եղել է շատ ցածր։ Աստիճանաբար, երբ մարդն սկսեց կաթն օգտագործել սննդի մեջ և դրանից պատրաստեց զա– նազան սննդամթերքներ (կարագ, պա– նիր են), կարևորվեց կաթնատվության բարձրացման խնդիրը։ Գոմաղբն օգտա– գործվեց որպես պարարտանյութ, իսկ աթարը՝ առանձին շրջաններում որպես վառելիք։ Ցարական Ռուսաստանում Տ․ գյուղա– տնտեսության հետամնաց ճյուղերից էր։ Գյուղացիական շատ տնտեսություննե– րում խոշոր եղջերավորները օգտագործ– վում էին որպես բանող կենդանիներ։ Ռուսաստանի եվրոպ․ մասի կենտրոնա– կան նահանգներում կովերի տարեկան միջին կաթնատվությունը XIX դ․ կազմում էր 300–320 կգ։ Կապիտալիզմի զարգաց– ման պայմաններում հնարավորություն– ներ ստեղծվեցին խոշոր քաղաքների և արդ․ կենտրոնների, ինչպես նաև յուղա– գործարան շրջանների (Մերձբալթիկա, ոչսևահողային գոտու հս․ և կենտր․ շըր– ջաններ, Արմ․ Սիբիր և ուրալ) շուրջը զար– գացնելու ինտենսիվ Տ․։ Կաթնամթերքնե– րի նկատմամբ պահանջարկի ավելացման հետ կապված, ավելի մեծ ուշադրություն սկսեցին դարձնել կենդանիների ցեղայ– նության, կերակրման ու խնամքի պայ– մանների բարելավման հարցերին։ Ստեղծ– վեցին խոլմոգորյան, բեստուժևյան, տա– գիլյան, տափաստանային կարմիր, յա– րոսլավլյան տավարի ցեղերը։ Առանձին շրջաններում ինտենսիվ Տ–յան կազմա– կերպումը էական ազդեցություն չթողեց ամբողջ երկրի Տ–յան զարգացման վրա։ Խոշոր եղջերավոր կենդանիների գլխա– քանակը Ռուսաստանի եվրոպ․ մասում 1900-ի համեմատությամբ 1913-ին ավելա– ցավ ընդամենը 1%-ով։ Տավարաբուծա– կան շրջանների գերակշռող մասում բուծ– վում էին ոչ ցեղական, ուշահաս, փոքր և ցածր մթերատու կենդանիներ։ Կովերի միջին կենդանի զանգվածը 250–300 կգ էր, տարեկան միջին կաթնատվությունը՝ մոտ 982 կգ (1913 թ․)։ Առաջին հա– մաշխարհային պատերազմի տարիներին և քաղաքացիական կռիվներից հեւոո տա– վարի գլխաքանակը խիստ կրճատվեց (1916-ի համեմատությամբ 1922-ին մոտ 24% –ով)։ Գյուղատնտեսության վերա– կանգնման համար իրագործված կազմա– կերպական և տնտ․ մի շարք միջոցառում– ների շնորհիվ հնարավորություն ստեղծ– վեց կարճ ժամկետում ավելացնել կենդա– նիների գլխաքանակը (1928-ին 1916-ի համեմատությամբ այն ավելացավ 14%-ով,