վորվել են Տուզլա, Անթաքյա, Մալաթիա, ձապաղջուր, Մուշ, Վան, Երզնկա, էրզ– րում, խնուս, Բասեն և այլ իջվածքային գոգհովիտները։ Դրանք Փոքրասիական և Հայկական լեռնաշխարհի երկրաշարժե– րի հիմնական օջախներն են։ Տ–ում լավ է արտահայտված բարձունքային գոտիա– կանությունը։ Հվ–ում լանջերը կտրուկ զառիվեր են (տարեկան տեղումները 1000-3000 ւ/ւ/), մինչե 800–1000 մ բարձ– րությունները ծածկված են մակվիսով, ավելի բարձր՝ կաղնու, նոճու, վերին գո– տում (2200–2400 մ բարձրությունները)՝ սոճու, եղեինու, լիբանանի մայրու ծա– ռատեսակներով, անտառի վերին սահ– մանում գիհու թփուտներ ու մարգագետին– ներ են։ Հս․, համեմատաբար զառիվար լանջերին (տարեկան տեղումները՝ 300– 400 մմ) տիրապետում է տափաստանային բուսականությունը։ Արլ․ մասում լեռնա– յին տափաստաններ ու կիսաանապատ– ներ են։ Ս, Բաչյան
ՏԱՎՐՈՍ», քաղ․, գրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1898-ին, Վառնայում (19 համար)։ խմբագիր–տնօրեն՝ Հ․ Չագըր– յան։ <Տ․>, չպաւոկանելով որեէ քաղ․ ուղ– ղության, պրոպագանղել է հայկ․ կուսակ– ցությունների միավորումով հայոց ղատի լուծմանը նպաստող միություն ստեղծե– լու գաղափարը, վերապահ վերաբերմունք ցուցաբերել եվրոպ․ դիվանագիտության մոտեցմանը հայկ․ հարցին ե, որպես Հա– յաստան՜ի ազատագրման ճանապարհ, մատնանշել բալկանյան երկրների օրի– նակը։ Պարբերականը ներկայացրել է բուլղարահայ գաղութի հասարակական– մշակութային կյանքը, ծաղրել այնտեղ գոյություն ունեցող մերժելի բարքերը։ 1897-ին հրատարակվել է «Կատակ» անու– նով։
ՏԱՎՈՒԼԱՐԻՍ Ստավրոս (ծն․ 1920), հույն հասարակական գործիչ, բանասեր, բա– ռարանագիր։ Սովորել է Աթենքի համալ– սարանում։ Մասնակցել է (1941–44) Դի– մադրության շարժմանը։ 1946-ին աքսոր– վել է, ենթարկվել խոշտանգումների։ Ս․ Տավուլարիս Ազատվել է ՄԱԿ–ի միջամտությամբ։ Հիմ– նել է «Հունական հրատարակությունների ընկերությունը», որը լույս է ընծայել «Հին և նոր հույն դասականների ամբողջական երկերը» (57 հատոր)։ Հրատարակել է «Դպրոցական հանրագիտարան», «Հու– նարեն ժամանակակից խոսակցական լեզ– վի բառարան», «Ընդհանուր դպրոցական Հիդրիա հանրագիտարանը»։ «Հիդրիա։ Հունական և համաշխարհային մեծ հան– րագիտարան»^ հրատարակչության տնօ– րենն է։ Այդ հանրագիտարանում զետեղ– ված են Հայաստանին և հայերին վերա– բերող բազմաթիվ հոդվածներ, քարտեզ– ներ և պատկերներ։
ՏԱՎՈՒՇ, գետ ՀՍՍՀ Շամշադինի շրջա– նում և Ադրբ․ ՍՍՀ–ում (Թովուզչայ), Կուրի աջ վտակը։ Երկարությունը 63 կմ է (ՀՍՍՀ սահմաններում՝ 25 կմ), ավազանը՝ 102 կմ2։ Սկիզբ է առնում Միափորի լեռ– նաշղթայի արլ․ լանջից, մոտ 2000 մ բարձ– րությունից։ Հովիտը վերին հոսանքում դարավանդավորված է, միջին և ստորին հոսանքներում՝ լայն ու ողողատային։ Սնումը ձնաանձրեային է։ Հորդանում է գարնանը։ Ջրի միջին ծախսը 0,75 մ3/վրկ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման հա– մար։ Տ–ի վրա է համանուն ջրամբարը։ Գ․ Աբրահամյան
ՏԱՎՈՒՇ, գավառ․Մեծ Հայքի Ուտիք նա– հանգում։ Հիմնականում համապատաս– խանում է «Աշխարհացոյց»-ում հիշվող Տուս Քստակ գավառին։ Տ․ անվանա– ձևով առաջին անգամ հիշատակվում է IX դ․ դեպքերի կապակցությամբ։ Զբաղեց– նում է Հախում, Տավուշ և խնձորուտ գե– տերի ավազանները (ներկայիս Հայկ․ ՍՍՀ Շամշադինի, մասամբ՝ Ադրբ․ ՍՍՀ Թավուզի և Ղազախի շրջանների տարած– քը)։ Դուգարքից բաժանվում է Աղստեի լեռնահովտով։ Վաղ միջնադարում Տ–ի տա– րածքը պատկանել է Ուտիքի նախարար– ներին։ VIII դ․ Տ–ում հաստատվել են Սևոր– դիները։ IX դ․ վերջին Տ․ միացվել է Բագ– րատունյաց տիրույթներին։ Աշոտ Բ Երկա– թի օրոք (914–929) Տ․ և Ձորոփորը միաց– վել են, ստեղծվել է «Ուտի գավառ» վարչ․ միավորը, որի կառավարիչների (Մովսես, Ցլիկ Ամրամ) աթոռանիստը եղել է Տա– վուշ բերդը։ 966-ին Տ․ հատկացվել է Կյու– րիկյաններին։ Կյուրիկյան թագավորու– թյան անկումից (1113) հետո Տ–ի տարած– քում առաջացել են Տավուշի իշխանությու– նը և Մածնաբերդի իշխանությունը։ XII դ․ վերջին և XIII դ․ Տ–ի զգալի մասը եղել է Վահրամյանների իշխանության կազմում։ XII դ․ վերջին Տ–ի մի հատվածում առա– ջացել է Կյուրիկյանների Նոր Բերդի իշ– խանությունը, որը գոյաաեել է մինչե XIII դ․ 30–40-ական թթ․։ XII դ․ վերջին և XIII դ․ Տ․ եղել է հս–արլ․ Հայաստանի գիտ․ և մշակութային կենտ– րոններից։ XIII դ․ սկզբին Վանական Վարդապետը հիմնել է խորանաշատի գրչության դպրոցը, ավելի ուշ՝ Տավուշի բարձր տիպի դպրոցը (Տավուշ բերդի մո– տակայքում)։ Տ–ում են գործել նաև Կի~ րակոս Գանձակեցին, Վարդան Արեեւցին, Մխիթար Գոշը և ուրիշներ։ Տ–ի խոշոր վանական հաստատություններից էին Նոր Վարագ վանքը, խորանաշատը։ Հնագույն բնակավայրերից է Լալի գյուղը (այժմ Վազաշեն)։ Գավառն ունեցել է պաշտպան, ամրություններ (Տավուշ, Նոր Բերդ, Կա– ծարեթ, Երգեվանք և այլ բերդեր)։ Օտար տիրապետության ժամանակնե– րում (ուշ միջնադար) գավառն անվանվել է Շամշադին։ Գրկ, Ինճիճյան Ղ․» Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ,, 1822։ Աtլ ի– շան Ղ․» Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։ Հակոբյան Թ․, Հայաստանի պատ– մական աշխարհագրություն, Ե․, 1968։ Ռ․ Մաթևոսյան
ՏԱՎՈՒՇ, միջնադարյան ամրոց Մեծ Հայ– քի Ուտիք նահանգի Տավուշ գավառում, համանուն գետի աջ ավփն (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, Բերդ քտա–ի հվ– արլ․ եզրին)։ Հիմնադրման թվականը հայտնի չէ։ Գրավոր աղբյուրներում առա– ջին անգամ հիշատակվում է X դ․ սկզբին, որպես Հայոց թագավոր Աշոտ Բ Երկաթի կուսակալների նստավայր։tX–XI դդ․ պատկանել է Բագրատունիների Կյուրիկ– յան ճյուղին, XII–XIII դդ․՝ Զաքարյան– ներին։ XIVդ․ վերջից անտերունչ մնացած Տ․ աստիճանաբար ավերվել ու քայքայ– վել է։ Տավուշ բերդի պարիսպների ավերակները Տ․ բաղկացած էր միջնաբերդից և ստո– րին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզեր– ված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայն․ 25 մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պա– րըսպի մնացորդները (մինչև 12 մ բարձ– րությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքա– րերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արլ․ և հս–արմ․ մասե– րում։ Մուտքը եղել է հվ․ կողմից։ Տարած– քում շինությունների հետքեր չեն պահ– պանվել։ Միջնաբերդը հս․ կողմում շարու– նակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արլ․ ստո– րոտին, ուր պահպանվել են ճեղքված խո– շոր քարերով կիկլոպյան շարվածքով պա– րըսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտ․ շինությունների հետքեր։ խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հվ․ կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահ– պանվել են)։ Գրկ՝ Հովհաննեօյան Մ․, Հայաս– տանի բերդերը, Վնտ․, 1970։ Գ․ Շ ախկ յան
ՏԱՎՈՒՇԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Կյուրիկ– յանների ավատատիրական կազմավորում Ուտիք նահանգի Տավուշ գավառում, XII դ․ 1-ին կեսին։ Հիմնադիրն է Կյուրիկե Ա–ի որդի Արաս Ա–ն, որը Կյուրիկյան թագա– վորության անկումից հետո (1113) տե– ղափոխվել է Տավուշ բերդը։ Տ․ ի․ իր կար– ճատև գոյության ընթացքում ստիպված է եղել պայքարել Գանձակի սելջուկյան ամիրայության ոտնձգությունների դեմ։ Նվաճվել է 1145-ին։ Ռ․ Մաթևոսյան
ՏԱՎՈՒՇԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՍՍՀ Շամշա– դինի շրջանում, Միափորի լեռնաշղթայի հս․ ճյուղը։ Ձգվում է հվ–արմ–ից հս–արլ․ 38 կմ երկարությամբ։ Ջրբաժան է Տավուշ