Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/60

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սոցիալ- դեմոկրատների հեղափոխական կազմակերպությունը։ Կազմավորվել է 1918-ի նոյեմբ․ 11-ին պրոպագանդիստական «Սպարտակ խումբը» [ձևավորվել էր 1916-ի հունվարին՝ գերմ․ ս-դ–ի հեղափոխական աարրերի մի մասի «Ինտերնացիոնալ» ամսագրի (1915) շուրջը համախմբվելու շնորհիվ] կազմակերպության (ինքնուրույն ԿԿ–ով) փոխարկվելու ճանապարհով։ Կենտկոմի կազմում եղել են Կ․ Լիբկնեխտը, Ռ․ Լյուքսեմ բուրգը, Ֆ․ Մերինգը, Լ․ Իոգիխեսը (Տիշկա), Վ․ Պիկը և ուրիշներ։ Մինչև 1918-ի վերջը «Ս․ մ․» մտել է Գերմանիայի անկախ սոցիալդեմոկրատական կուսակցության(ԳԱՍԴԿ) մեջ, որի կազմում է եղել «Սպարտակ խումբը»։ 1918-ի Նոյեմբերյան հեղափոխության շրջանում սպարտակցիները հետևողական պայքար են մղել նրա զարգացման և խորացման համար, առաջ են քաշել «Ամբողջ իշխանությունը սովետներին» լոզունգը, պահանջել՝ զինել բանվորներին, մերկացրել Գերմանիայի ս–դ․-ական և ԳԱՍԴԿ կուսակցությունների ռեֆորմիստական պարագլուխների դավաճանական դիրքորոշումը։ Միության հիմնադրումը, «Ռոտե ֆահնե» (Die Rote Fahne)» թերթի լույս ընծայման հետ միասին վճռական առաջընթաց քայլ եղավ գերմ․ պրոլետարիատի ինքնուրույն հեղափոխական կուսակցության ստեղծման ճանապարհին։ 1918-ի դեկտեմբերի վերջին սպարտակցիների և ռադիկալների համագերմանական կոնֆերանսում ըստեղծվեց Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը։

ՍՊԱՐՏԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ուսուցման և դաստիարակության պետ․ համակարգ ացարտայում մ․ թ․ ա․ VIII – IV դդ․։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7– 8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետ․ գիշերօթիկ դպրոցներում։ Ա․ դ–յան համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմ, արվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։ Նախատեսվում էր նաև ընտանիքում աղջիկների ֆիզիկական բազմակողմանի դաստիարակություն։

ՍՊԱՐՏԱԿԻԱԴԱ, ամառային և ձմեռային մարզաձևերի մասսայական ավանդական համալիր մրցումներ։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի նվաճումների ստուգատես, որ նպաստում է սպորտի հետագա զարգացմանը, ի հայտ բերում տաղանդավոր մարզիկների։ Եվրոպայի մի շարք երկրներում (Գերմանիա, Չեխոսլովակիա, ՍՍՀՄ) XX դ․ 20-ական թթ․ Ս․ են անվանել (Սպարտակի պատվին) բանվորական մարզական միությունների մրցումները՝ ի հակակշիռ բուրժ․ մարզական միավորումների միջոցառումշների։ ՍՍՀՄ–ում առաջին Ս–ները տեղի են ունեցել 1923-ին կարմիր բանակի զորամասերում և Պետրոգրադի Սպարտակի անվ․ երիտասարդական ֆիզկուլտուրային կազմակերպություններում։ 1928-ին Մոսկվայում տեղի է ունեցել համամիութենական Ս․ (21 մարզաձևից), որին մասնակցել է 7 հզ․ մարդ, այդ թվում 17 երկրների բանվորական մարզական կազմակերպությունների ավելի քան 600 ներկայացուցիչ։ 30-ական թթ․ անց են կացվել արհմիությունների և «Դինամո» ընկերության համամիութենական Ս–ներ, այնուհետև՝ ՍՍՀՄ ժողովուրդների, ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի, դպրոցականների, սոցիալիստական և զարգացող երկրների բանակների Ս–ներ։ ՍՍՀՄ ժողովուրդների Մ․ անցկացվում է 1956-ից՝ նախաօլիմ– պիական տարում (ՍՍՀՄ–ում տարածված օլիմպիական մարզաձևերի ծրագրով)։ Նախապես տեղի են ունենում ձեռնարկությունների, կառույցների, կոլեկտիվ և սո– վետական տնտեսությունների, ուս․ հաստատությունների ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, շրջանային, քաղաքային, մարզային, երկրամասային, հանրապետական, ապա՝ համամիութենական (ԿՄԸ–ների, արհմիությունների, ՍՍՀՄ զինված ուժերի, ԴՕՍԱԱՖ–ի ևն) Ս–ներ։ Եզրափակիչ մրցումներին մասնակցում են միութենական հանրապետությունների, Մոսկվայի և Լենինգրադի հավաքականները։ Ամառային I Ս–ի (1956) մասսայական մրցումներին մասնակցել է 20 մլն, իսկ VIII-ին (1983)՝ մոտ 100 մլն մարդ (8685 եզրափակիչում)։ 1956–82-ին կայացել է նաև ձմեռային 4 Ս․։ ՍՍՀՄ արհմիությունների Ս․ կազմակերպվում է 1932-ից։ Եզրափակիչ մրցումներին մասնակցում են միութենական հանրապետությունների, Մոսկվա և Լենինգրադ քաղաքների արհմիութենական հավաքական թիմերը (ծրագրում՝ օլիմպիական և ազգ․ մարզաձևեր)։ ՍՍՀՄ զինված ուժերի Ս․ անցկացվում է 1923-ից (օլիմպիական և ռազմա–կիրառական մարզաձևեր)։ ՍՍՀՄ ԴՕՍԱԱՖ–ի Ս․՝ 1958-ից (ռազմա–տեխ․ սպորտի ձևեր)։ Դպրոցականների Ս․՝ 1954-ից (մինչև 1961-ը ամենամյա, այնուհետև՝ 2 տարին մեկ), եզրափակիչ մրցումներին մասնակցում են միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրությունների, Մոսկվա և Լենինգրադ քաղաքների ժողկրթբաժինների հավաքականները։ Մ–ներ են անցկացվում նաև սոցիալիստ, մյուս երկրներում։ Հայաստանի հավաքական թիմերը համամիութենական Մ–ների մասնակցում են 1928-ից, ՍՍՀՄ ժողովուրդների Մ–ներին՝ 1956-ից։ Լավագույն արդյունքը՝ 9-րդ տեղ (1956)։ ՀՍՍՀ առաջին Ս․ կայացել է 1926-ին (թեթև աթլետիկա, ֆուտբոլ, բասկետբոլ, ծանրամարտ, մարմնամարզություն ծրագրով)։ Մասնակցել է հանրապետության 9 գավառների 450 մարզիկ։ 1956-ից Ս–ներ անցկացվում են երկու խմբով (առաջինում՝ Երևանի 2, Լենինականի և Կիրովականի քաղաքային թիմերը, երկրորդում՝ շրջանների հավաքականները), ՍՍՀՄ ժողովուրդների Ս–ի ծրագրով՝ նրան նախորդող տարում։ Հանրապետական XII Ս–ին մասնակցել է շուրջ 700 հզ․ մարդ։ ՍՍՀՄ ժողովուրդների VIII Ս–ում ՀՍՍՀ մարզիկները նվաճել են 13 ոսկե, 3 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Անցկացվում են նաև դպրոցականների, բուհերի, ԿՄԸ հանրապետական Ս–ներ։

Հ․Թուխաչյան

ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐ, սպարտիատներ (Snapxiatai), Սպարտայի լիիրավ քաղաքացիներ։

ՍՊԵԼԼԱՆՑՈՆ (Spellianzon) Չեզարե (1884–1957), իտալացի պատմաբան, լրագրող։ Հիմնական աշխատություններն են «Կարլ Ալբերտի իրական գաղտնիքը» (1953) ու «Ռիսորջիմենտոյի և Իտալիայի միավորման պատմությունը» (հ․ 1–5, 1933–50)։ Երկրորդ աշխատության մեջ U․, դեմոկրատական դիրքերից, փաստական հարուստ նյութի հիման վրա, հանգամանորեն շարադրել է Ռիսորջիմենտոյի պատմությունը՝ սկզբնավորումից (XVIII դ․) մինչև 1848-ի հեղափոխության իրադարձությունները։ Այս երկը Ռիսորջիմենտոյի պատմության վերաբերյաւ առավել ընդհանրացնող և հիմնավոր աշխատություններից է։ Իտալիայում ֆաշիստ․ վարչակարգի տապալումից հետո Ս․ վերսկսել է լրագրողի իր գործունեությունը, աշխատակցել է «Կոռյերե դելլա սեռա» («Corriere della Sera») և այլ թերթերի։

ՍՊԵԿՏՐ (< լատ․ spectrum – պատկերացում, պատկեր), ֆ ի զ ի կ ա յ ու մ, տվյալ ֆիզիկական մեծության ընդունած տարբեր արժեքների համախումբ։ Ս–ները կարող են լինել անընդհատ և ընդհատուն։ «Ս․» հասկացությունն առավել հաճախ կիրառվում է տատանողական պրոցեսների (տես Տատանողական սպեկտրներ, Ձայնի սպեկտր), ինչպես նաև էլեկտրամագնիսական և օպտիկական երևույթների նկարագրության համար։ էլեկտրական ազդանշանի սպեկտրը ազդանշանի հզորության, հոսանքի կամ լարման ամպլիտուդի հաճախային բաշխումն է։ Որևէ ազդանշանի Ս․ դիտում են սպեկտրի անալիզատորով կամ գտնում՝ այդ ազդանշանն արտահայտող ֆունկցիան վերածելով Ֆուրիեի շարքի (պարբերական ֆունկցիաների դեպքում) կամ Ֆուրիեի ինտեգրաչի (ոչ պարբերական ֆունկցիաների դեպքում)։ Տարբերում են գծային սպեկտրներ, որոնցում Ֆուրիեի շարք կազմող առանձին ներդաշնակ բաղադրիչները բաժանված են վերջավոր հաճախային միջակայքերով, և հոծ սպեկտրներ, որոնք պարունակում են բոլոր հնարավոր հաճախականությունների ներդաշնակ բաղադրիչներ։ Օրինակ, սինուսոիդական տատանման Ս․ կազմված է մեկ հաճախականությունից (սպեկտրային մեկ գծից), իսկ հեռախոսային ազդանշանի Ս․ գրավում է հաճախականությունների հոծ շերտ՝ ^3 կհց լայնությամբ։ Օպտիկական սպեկտրը դիտարկվող մարմնի օպտիկական ճառագայթման ինտենսիվության (առաքման սպեկտր) կամ տվյալ նյութի միջով անցնող լույսի կլանման ինտենսիվության (կլանման սպեկտր) բաշխումն է ըստ հաճախականությունների (կամ ալիքի երկարությունների)։ Օպտիկական Ս–ները լինում են գծային՝ կազմված առանձին ընդհատուն սպեկտրային գծերից, շերտավոր՝ կազմված խիտ