Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/605

Այս էջը հաստատված է

Դրանց արժեքը, որպես կարգ, մասնակիորեն ներառվում է ապրանքի արժեքի մեջ։ Տարաների բոլոր տեսակների համար հիմնական պահանջներն են՝ թեթևությունը, ամրությունն ու էժանությունը։

Տարբերակություն, օպտիկական համակարգերի թերություններից մեկը, որն առաջանում է ընկնող լուսային վւնջի տարբեր հատույթներում օպտիկական մակերևույթի ոչ միատեսակ կորության պատճառով։ Գնդաձև ալիքային մակերևույթն օպտիկական համակարգով անցնելիս ձևափոխվում է և դադարում գնդաձև լինելուց։ Լուսատու կետից ելնող ճառագայթների փունջը, օպտիկական համակարգով անցնելուց հետո, հավաքվում է ոչ թե մի կետում, այլ երկու փոխուղղահայաց ուղղագիծ հատվածներում, միմյանցից որոշ հեռավորությամբ։ Միջանկյալ հատույթներում պատկերներն ունենում են էլիպսի, իսկ դրանցից մեկը՝ շրջանի ձև (նկ․)։ Տարբերակություն առաջանում է օպտիկական համակարգի (օրինակ, գլանաձև ոսպնյակների) ասիմետրիայի պատճառով, իսկ սովորական ոսպնյակներում՝ այն դեպքում, երբ ճառագայթների փունջն ընկնում է գլխ․ օպտիկական առանցքի նկատմամբ մեծ անկյունով։ Օբյեկտիվներում տարան կարելի է շտկել ոսպնյակների համապատասխան ընտրությամբ։ Մարդու աչքը նույնպես կարող է ունենալ տարա (տես Աստիգմատիզմ)։

Տարաբնակեցում, 1․ իր բնակած վայրից հանելը՝ ուրիշ տեղ բնակեցնելը։ 2․ Տնտեսական աշխարհագրության մեջ․ բնակչության տարածական բաշխումը և նրա տերիտորիալ կազմակերպման ձևերը (բնակավայրերի ստեղծած համակարգերը)։ Տարաբնակեցում միաժամանակ արտահայտում է թե՝ բնակեցման պրոցեսը և թե՝ այդ պրոցեսի արդյունքը։ Տարաբնակեցումը կախված է պատմ․ զարգացումից, արտադրողական ուժերի տեղաբաշխումից և բնական պայմաններից։ Տարաբնակեցման բնութագրման համար կարևոր ցուցանիշներ են բնակավայրերի մեծությունն ըստ բնակիչների թվի և բնակավայրերի խտությունը։

Տարագրոս [Sեր–Վրդանյան Տարագրոս Ստեփանի, 28․2 (11․3)․1878, Երևան –30․3․1953, Երևան], հայ սովետական նկարիչ։ 1908-ին ավարտել է Մոսկվայի Ստրոգանովի անվ․ Գե–ղարվեստի ուսումնարանը, 1915-ին՝ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի օֆորտի բաժինը (Վ․ Վ․ Մատեի մոտ)։ 1907-ից Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության հանձնարարությամբ ուսումնասիրել է հայկ․ մշակույթի՝ Կովկասում պահպանված ճարտ․ հուշարձանները (նաև չավաւգրել է․ «Նյութեր Կովկասի հնագիտության», պր․ 13, 1916), մագաղաթյա ձեռագրերը, զարդաքանդակները, կիրառական արվեստը (ավելի քան 2000 նմուշ)։ Դրանցից էստամպաժ տեխնիկայով կրկնօրինակել է 4,00 գործ։ 1916-ին այդ ընկերության կողմից արժանացել է պրոֆեսորի կոչման։ Աշխատել է Թ․ Թորամանյանի, Ն․ Մառի (1914–16), Վ․ Սուրենյանցի (1917–20) հետ։ 1921-ին Թիֆլիսում ցուցադրել է իր մանրանկարչական աշխատանքները։ Գործերից են՝ «Ֆահլաբազար․ (Շուկա)», 1930, «Գորգանկար», 1939, «ԺԲ դարի խաչքար» (բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում)։ Դասավանդել է Երևանի շինարարական և այլ ուսումնարաններում (1921–35)։ Տպագրել է բազմաթիվ հոդվածներ, կազմել հայկ․ կերպարվեստում օգտագործված աշխատաձևերի, կատարողական հնարքների, ինչպես նաև մագաղաթի, բուսական ներկերի պատրաստման նկարագրությունը։

Պ․ Դրիգորյան

Տարագրություն, մշտական կամ ժամանակավոր բնակության համար տվյալ երկրի քաղաքացիների վերաբնակումը այլ երկրներում։ Տարագրության պատճառները տարբեր են՝ տնտ․, ռազմ․, քաղ․, կրոն․։ Տարագրության դրսևորումներ են արտագնաց ութսունը, պանդխտությունը, վտարանդիությունը ևն արտագաղթերը [էմիգրացիա (լատ․ emigrare – վերաբնակվել, արտա– բնակվել)]։

Տարազ, պատմ․ տարբեր դարաշրջաններում զանազան երկրներին, ժողովուրդներին, էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի, արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք ևն) առանձնահատկություններով։ Ցուրաքանչյուր ժողովրդի տարազ պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգ․ բնույթով, կենցաղով, տվյալ երկրի բնական արտադրանքով։ Քանի դեռ Հռոմի տիրապետությունը չէր տարածվել այն ժամանակ հայտնի աշխարհի վրա, և հռոմ․ տարազ իր ազդեցությունը չէր թողել նվաճված երկրներում, տարազ ժողովուրդների ու ռասաների բնորոշ տարբերակիչներից էր։ Արևմտա–հռոմ․ կայսրության անկումից հետո Տարազի վրա ունեցած ազդեցությամբ վճռական դեր է խղացել Բյուզանդիան՝ ինքը ևս կրելով արլ․ տարազների ազդեցություններ։ Խաչակրաց արշավանքների ժամանակ Արլ–ի և Արմ–ի ժողովուրդների փոխհաղորդակցության հետևանքով որոշ չափով համահարթվել են տարազների ազգ․ տարբերությունները։ XI դ․ տարածվել է ֆրանս․, իսկ XVI – XVII դդ․՝ իսպ․ կոստյումը։ XYII դարից ֆրանս․ կոստյումների տարբերակները լայնորեն տարածվել են ողջ քաղաքակիրթ աշխարհում (հատկապես՝ քաղաքներում)։ Ազգ․ տարազ, իր յուրահատկություններով, գոյատևում է գյուղ, բնակչության, լեռնականների, Արլ–ի ժողովուրդների մեջ։ Սկսած XIX դ․ վերջից, գյուղում նույնպես ազգ տարազ իր տեղն աստիճանաբար զիջում է եվրոպ․ նորաձև հագուստներին։ Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձանների վրա պահպանված պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։ Մ․ թ․ ա․ IX– VI դդ․ հուշարձաններում (որմնանկարներ, արձաններ, բարձրաքանդակներ, կնիքներ, սաղավարտներ, վահաններ ևն) պահպանվել են բնակչության զանազան շերտերի (բարձր խավ, զինվորականներ, քրմեր, հասարակ ժողովուրդ) արազների պատկերներ։ Մ․ թ․ ա․ YI–V դդ․ Աքեմենյան արքաների փորագրած բարձրաքանդակներում (Բագհաստանա, Պերսեպոլիս) հայերը պատկերված են իրենց բնորոշ տարազով։ Հերոդոտոսը, խոսելով Աքեմենյանների բանակում կռվող ազգ․ զորագնդերի հանդերձանքի մասին, հաղորդում է, որ հայերը (հավանաբար Փոքր Հայքի) Տարազով նմանվել են դրացի փռյուգացիներին։ Մտրաբոնի տեղեկության համաձայն՝ մարերն ու հայերը հագել են խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ ու վարտիք։ Արտաշեսյանների թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ II–I դդ․) հայերի տարազների վերաբերյալ մասնակի աղբյուր են դրամները։ Հետագա դարերում հայկ․ Տարազ (հատկապես վերնախավերի միջավայրում) որոշ չափով կրել է պարսկ․, հռոմ․ և բյուզ․ տարազների ազդեցությունը։ Վաղ և զարգացած միջնադարում հայերի (հատկապես արքունի և իշխանական տների ներկայացուցիչների) կրած Տարազների մասին կարևոր տեղեկություններ են պահպանվել հայ և օտար մի շարք պատմիչների երկերում, որմնանկարներում, քանդակներում, մանրանկարներում ևն։ Բագրատունիների թագավորության ժամանակ (IX–XI դդ․) հայ վերնախավերի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ․, այնպես էլ բյուզ․ Տարազրի ազդեցությունը։ Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (XII–XIII դդ․) հայկ տարազ ենթարկվել է եվրոպ․ մի շարք երկրներում գործածվող Տարազների փոխազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկ․ ավանդ․ տարազ ․ մասամբ ենթարկվել է թուրք․, թաթար, և քրդ․ նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև XIX դ․ վերջը և XX դ․ սկիզբը: