Կոնֆորմերները կարող են փոխարկվել իրար (կոնֆորմացիոն անցում)։ Նրանք առավել կայուն են, եթե մեծ է անցման էներգետիկ արգելքը։ էթանի մոլեկուլի կոնֆորմացիաներից կայուն է միայն մեկը (տես Իզոմերիա, բանաձև ա), որին նվազագույն էներգիա է համապատասխանում։ Ցիկլոհեքսանի չորս կոնֆորմերներից կայուն են երկուսը, որոնց միջև իրականանում է կոնֆորմացիոն անցում՝ «բազկաթոռ» + «տաշտակ»։ Մոլեկուլի կոնֆորմացիոն վիճակն ազդում է նյութի ֆիզիկ, հատկությունների և ռեակցիոնունակության վրա։
Տարածական կարգավորված պոլիմերներ, բարձրամոլեկուլային միացություններ, որոնց գծային մակրոմոլեկուլները բաղկացած են օրինաչափորեն իրար հաջորդող միատեսակ կամ տարբեր տարածական կոնֆիգուրացիա ունեցող տարրական օղակներից։ Յուրաքանչյուր օղակ պարունակում է հիմնական շղթայի մեջ մտնող ածխածնի ասիմետրիկ առնվազն մեկ ատոմ։ Տարածական կարգավորված պոլիմերները աչքի են ընկնում բյուրեղանալու հակումով։ Տարբերում են իզոտակտային և սինդիոտակտային Տարածական կարգավորված պոլիմերներ։ Իզոտակտային շղթայում (ա) ածխածնի ոչ զուգաչափ ատոմներն ունեն միևնույն տարածական կոնֆիգուրացիան (միայն 1 կամ d), սինդիոտակտային շղթայում (բ) d և 1 կոնֆիգուրացիա ունեցող ատոմները օրինաչափորեն հաջորդում են իրար։ Սրանց մոլեկուլները սովորաբար պատկերում են Ֆիշերի բանաձևերով (է․ Ֆիշեր, 1891)։
Միևնույն մոնոմերից կարող են ստացվել տարբեր Տարածական կարգավորված պոլիմերներ։ Օրինակ, պոլիպրոպիլենը կարող է գոյություն ունենալ վեց տարբեր տարածական կարգավորված ձևերով։ Կողմնային տեղակալիչների ոչ արժեքական փոխազդեցությունների պատճառով տարբեր են միացման ռեակցիաների ակտիվացման ազատ էներգիաները և հետևաբար՝ իզոտակտային և սինդիոտակտային ձևերի ստացման հավանականությունները։ Քանի որ սինդիոմիացման ակտիվացման էներգիան ավելի փոքր է, ապա ցածր ջերմաստիճաններում ստացվում է գերազանցապես սինդիոձևը։ Իզոտակտային պոլիմերները ստանում են ասիմետրիկ մոնոմերների (վինիլային, դիենային են) կատալիտիկ (սովորաբար տարասեռ) տարածական յուրահատուկ, իսկ սինդիոտակտիկները՝ ցածր ջերմաստիճանային, համասեռ կատալիտիկ պոլիմերման, պոլիկոնդենսման կամ այլ եղանակներով։ Շղթայի տարրական օղակում ածխածնի երկու ասիմետրիկ ատոմ պարունակող պոլիմերները, որոնց մոլեկուլներում տեղակալիչներից մեկը մյուսի նկատմամբ ունի իզոտակտային կամ սինդիոտակաային դիրքավորում, կոչվում են դիատակտային։
Մակրոմոլեկուլի տարածական կարգավորվածությունը, որպես կանոն, պոլիմերի բյուրեղանալու ունակությունը պայմանավորող անհրաժեշտ պայմանն է։ Պոլիմերները, որոնց մոլեկուլներում հարևան օղակների ասիմետրիկ ատոմներն ունեն պատահական հաջորդականություն, տարածական կարգավորված չեն (ապատակտային պոլիմերներ) և սովորաբար չեն բյուրեղանում։ Տարածական կարգավորված պոլիմերներ ֆիզիկամեխանիկական հատկություններով գերազանցում են ապատակտային պոլիմերներին (ունեն հալման ավելի բարձր ջերմաստիճան, ավելի դժվարալույծ են ևն)։ 1,4-ցիս և 1,4-արանս պոլիդիենները (բնական կաուչուկ, գուտապերչ ևն), թաղանթանյութը, նրա ածանցյալներից շատերը և բնական մյուս պոլիմերները մեծ մասամբ տարածական կարգավորված են։ Սինթետիկ կարգավորված պոլիմերների մեծ մասն ունի իզոտակտային կառուցվածք, բացառությամբ սինդիոտակտային պոլիպրոպիլենի, պոլիբուտիլենի և մի քանի բևեռացված պոլիմերների։ Տարածական կարգավորված պոլիմերների սինթեզն ունի կարևոր ժողովրդատնտ․ նշանակություն։ է․ Գրիգորյան
Տարածական Համակարգ շինարարական մեխանիկայում, կրող կոնստրուկցիայի համակարգ (կամ հաշվարկային սխեմա), որ բնութագրվում է այդ կոնստրուկցիայի տարրերի վրա ճիգերի տարածական բաշխմամբ։ Տարախական Համակարգերը լինում են․ զանգվածեղ (օրինակ, ամբարտակներ, հիմքեր, մեքենաների հենոցներ ևն), բարակապատ (թիթեղների և թաղանթների ձևով), ձողավոր (կամուրջների ֆերմաներ, կայմեր, էլեկտրահաղորդման գծերի հենարաններ ևն), տարածական կարկասներ (հիմնականում կազմված են կապերի օգնությամբ շրջանակային համակարգերում միավորված պարզունակներից և սյուներից), համակցված (տարբեր համակարգերի համակցություններ)։ Տարախական Համակարգերը մեծ մասամբ երկրաչափորեն անփոփոխ են և ունեն ստատիկական անորոշելիության բարձր աստիճան, որն զգալիորեն բարձրացնում է դրանց արդյունավետությունը (տնտեսողաբերությունը), բայց բարդացնում հաշվարկը։
Տարածական Ցանց, տես Բյուրեղային ցանց:
Տարածական Քիմիա, ստերեոքիմիա, քիմիայի բաժին, որը հետազոտում է մոլեկուլների տարածական կառուցվածքը և այդ կառուցվածքի ազդեցությունը նյութի ֆիզիկաքիմ․ հատկությունների, ռեակցիաների ուղղության և արագության վրա։ Ուսումնասիրում է հիմնականում օրգ․ նյութերը, կոմպլեքսային և ներկոմ–պլեքսային միացությունները։ Տարածական Քիմիաի հիմնական հասկացություններն են ածխածնի ատոմի ասիմետրիկությունր, կոնֆիգուրացիան և կոնֆորմացիան։
Տարածական Քիմիաի սկզբնավորումը խթանվեց լուծույթում օրգ․ նյութերի օպտիկական ակտիվության հայտնաբերմամբ (ժ․ Բիո, 1815)։* Լ․ Պաստյորը հայտնաբերեց գինեթթվի տարածական իզոմերները, մշակեց ռացեմատները օպտիկական իզոմերների բաժանելու եղանակ, նյութի օպտիկական ակտիվությունը բացատրեց մոլեկուլի ասիմետրիկությամբ (1848–60)։ Տարածական Քիմիաի հիմնադիրներն են Յա․ Վանտ Հոֆֆը և ֆրանս․ քիմիկոս ժ․ Լը Բելը։ Նրանք ստեղծեցին Տարածական Քիմիաի աոաջին տեսությունը, որը հիմնված էր ածխածնի ատոմի արժեքականությունների քաոանիստային ուղղվածության մասին վարկածի վրա։ Ավելի ուշ նման տեսություն ստեղծվեց (Ա․ Վերներ, 1893) կոմպլեքսային միացությունների համար (մետաղի ատոմի ութանիստ մոդել)։ Տարածական քիմիական ռեակցիաների ուսումնասիրման սկիզբը դրվեց վաչդենյան դարձման հայանաբերմամբ։