Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/612

Այս էջը հաստատված է

+dR/dz սկալյար մեծությունն է, որտեղ, P, Q, R-ը a վեկտորի կոորդինատներն են։ Տ․ տվյալ կետը շրջապատող մակերևույթի միջով կատարվող վեկտորական դաշտի հոսքի և այդ մակերևույթով սահմանափակված ծավալի հարաբերության սահմանն է, երբ մակերևույթը կծկվում է կետի շուրջը։ Տ․ մեծ կիրառություններ ունի ֆիզիկայում։ Օրինակ, եթե a (M) վեկտորական դաշտը դիտարկենք որպես անսեղմելի հեղուկի հոսքի արագությունների դաշտ, ապա որևէ կետում diva-ն կնշանակի այդ կետից հեղուկի արտա– հոսքի (diva >0) կամ ներհոսքի (diva< 0) ուժգնությունը, կամ հոսք չլինելը (diva= =0)։ Տ–յան հատկություններն են․ div(a+b)=diva+divb, div(cpa)=cpdiva+agrad(p, divrota=0, divgradqp=A<p, որտեղ A-ն Լապլասի օպերատորն է։

Տարամիտություն և Զուգամիտություն, մաթեմատիկական հասկացություններ, որոնցով անվանվում են տվյալ փոփոխական մեծության վերջավոր սահման ունենալը (զուգամետ) կամ չունենալը (տարամետ)։ Այս իմաստով են հասկացվում հաջորդականության, շարքի, ան– վերջ արտադրյալի, անիսկական ինտեգրալի Տ․ և զ․։ Ասում են, որ [an] հաջորդականությունը զուգամիտում է a-ին, եթե liman = a։ Զուգամիտության հասկացությունն արծարծվում է, օրինակ, այն դեպքերում, երբ մաթեմատիկական որևէ օբյեկտ ուսումնասիրելիս կառուցվում է որոշ իմաստով ավելի պարզ այնպիսի օբյեկտների հաջորդականություն, որոնք հետզհետե մոտենում են տրվածին։ Այսպես, օրինակ, շրջանագծի երկարությունը սահմանելու և ցանկացած մոտավորությամբ հաշվելու համար օգտվում են շրջանագծին ներգծած կանոնավոր բազմանկյունների պարագծերի հաջորդականությունից։ Միևնույն մեծությունը կարելի է ներկայացնել տարբեր շարքերով։ Ուստի կարևոր նշանակություն ունի շարքի զուգամիտման «արագությունը», որի համար տրվում են տարբեր սահմանումներ, օրինակ, եթե Гп-ը և pn-ը երկու զուգամետ շարքերի մնացորդներ են և lim !ճ=0, ապա առաջին շարքը զուգամիտում է ավելի արագ։ Գոյություն ունեն շարքերի զուգամիտումը «լավացնելու», այսինքն՝ տվյալ շարքն ավելի արագ զուգամիտող շարքով փո– խարինելու տարբեր եղանակներ։ Եթե {an} հաջորդականության անդամները պատկերենք որպես թվային ուղղի կետեր, ապա այդ հաջորդականության զուգամիտումն a-ին կնշանակի, որ ո–ը աճելիս an և a կետերի միջև հեռավորությունը ցանկացած չափով փոքրանում է։ Այս իմաստով Տարամիտություն և զուգամիտություն հասկացություններն ընդհանրացվում են հարթության և տարածության կետերի, ընդհանրապես այնպիսի օբյեկտների հաջորդականության դեպքում, որոնց համար այս կամ այն իմաստով սահմանվում են հեռավորության, նորմայի, շրջակայքի հասկացություններ։ Ֆունկցիաների հաջորդականության համար սահմանվում են տարբեր իմաստնե– րով զուգամիտություններ, զուգամիտություն որևէ կետում, բազմության վրա, բազմության վրա գրեթե ամենուրեք, բազմության վրա հավասարաչափ, ըստ չափի ևն։ Արդի մաթեմատիկայի տարբեր բաժիններում դիտարկվում են նաև զուգամիտություններ ըստ նորմայի, թույլ, ըստ մասնակիորեն կարգավորյալ բազմության, ըստ հավանականության ևն։ Տարամետ շարքերը նույնպես լայնորեն օգտագործվում են մաթեմատիկայում և նրա կիրառություններում, տարբեր եղանակներով նրանց վերագրելով ընդհանրացված իմաստով գումարներ (տես Շարքերի գումարման մեթոդներ)։ Գրկ․ Ֆիխտենգոլց Գ․ Մ․, Դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվի դասընթաց, հ․ 2, Ե․, 1950։ Ильин В․ А․» Позняк 3․ Г․, Основы математического анализа, 3 изд․, испр^ и доп․, ч․ 1–2, М․, 1971–733 Никольский С․ М․, Курс математи-» ческого анализа, 3 изд․, перераб․ и доп․, т․ 1–2, М․, 1973․

Վ․ Սաղաթեչյան

Տարանտելլա (իտալ․ tarantella, < Հվ․ Իտալիայի Taranto քաղաքի անունից), g իտալ․ ժող․ պար։ Երաժշտ․ չափը – օ 3 –3– է՝ տրիոլների բնորոշ անընդհատ շարժումով։ Տեմպն արագ է, սրընթաց։ Կատարվում է մեկ կամ մի քանի զույգերով (նաև մենապարով)՝ կիթառի, տամբուրինի, կաստանիետների (Աիցիլիայում) և այլ երաժշտ․ գործիքների նվագակցությամբ, երբեմն՝ երգեցողության ուղեկցությամբ։ Տարանտելլաի ձևն օգտագործել են շատ կոմպոզի– տորներ (Զ․Ռոսսինի, Ֆ․ նիստ, Ֆ․ Շոպեն, Մ․ Ի․ Դլինկա, Պ․ Ի․ Չայկովսկի, Ա․ Ա․ Պրոկոֆև, Ի․ Ֆ․ Ատրավինսկի և ուրիշներ), գրել վոկալ և գործիքային պիեսներ, դրանցից շատերը՝ վիրտուոզ բնույթի։

Տարանտո (Taranto), քաղաք և նավահանգիստ Հվ․ Իտալիայում, Հոնիական ծովի Տարանտոյի ծոցի ափին։ Տարանտաոյի մարզի վարչական կենտրոնն է։ 245 հզ․ բն․ (1977)։

Տարանցում, տրանզիտ (լատ․ fran- situs – անցում), ուղևորների և բեռների փոխադրում մի վայրից մյուսը՝ անցնելով միջանկյալ վայրերով։ Երկաթուղային տրանսպորտում «Տ․» հասկացությունը կիրառվում է ոչ միայն փոխադրումների, այլ նաև գնացքների ու վագոնների, իսկ գետային տրանսպորտում՝ երկու կամ մի քանի կից նավագնացությունների շրջանակներում և մի նավագնացության նավահանգիստ–նավամատույցների միջև կատարվող փոխադրումների նկատմամբ։ Տարանցիկ փոխադրումներ են կատարվում նաև խառը հաղորդակցությունների դեպքում, որին մասնակցում են երկաթուղիներ ու նավագնացություններ (գետային ու ծովային)։ Տ․ իրականացվում է և՝ երկրի ներսում, և՝ տարբեր երկրների միջև (մի երկրի ուղևորների ու բեռների փոխադրում մի այլ երկիր՝ անցնելով երրորդ երկրի տարածքով)։

Տարասեռ համակարգեր, հետերոգեն համակարգեր (< հուն․ etepOYevife – տարասեռ), անհամասեռ ֆիզիկաքիմ․ համակարգեր, որոնք կազմված են տարբեր ֆիզիկ, հատկություններ կամ քիմ․ բաղադրություն ունեցող մասրից (ֆազերից)։ Տարասեռ համակարգերի մի ֆազը կից ֆազից սահմանազատվում է բաժանման ֆիզիկ․ մակերևույթով, որի վրա տեղի է ունենում համակարգի մեկ կամ մի քանի հատկությունների (բաղադրություն, խտություն, էլեկտրական կամ մագնիսական դաշտ, բյուրեղական ցանցի պարամետրեր ևն) կտրուկ փոփոխություն։ Ֆազերի հատկությունների տարբերությունները թույլ են տալիս, գոնե սկզբունքորեն, Տարասեռ համակարգերի մասերի մեխանիկական բաժանո մը։ Տարասեռ համակարգեր են իրենց վրա սեփական գոլորշիներ ունեցող հեղուկները (միևնույն նյութը գտնվում է տարբեր ագրեգատային վիճակներում), միևնույն նյութի բյուրեղական տարբեր ձևափոխությունների խառնուրդները (օրինակ, ռոմբային և մոնոկլինային ծծումբ), իրար խառնած միմյանց մեջ չլուծվող կամ սահմանափակ լուծվող հեղուկները (ֆազերը տարբերվում են բաղադրություններով) ևն։ Տարասեռ համակարգեր և համասեռ (հոմոգեն,< հուն․ oiio՝yevife – համասեռ) համակարգերը հաճախ միմյանցից կտրուկ սահմանազատել հնարավոր չէ, օրինակ, կոլոիդ լուծույթները միջանկյալ տեղ են գրավում մեխանիկական խառնուրդների (կախույթներ) և իրական (մոլեկուլային) լուծույթների միջև։ «Տարասեռ համակարգեր» հասկացությունը լայնորեն կիրառվում է ֆիգիկայում, քիմիայում և հատկապես քիմ․ թերմոդինամիկայում։

Տարասովա Ալլա Կոնստանտինովնա (1898–1973), ռուս սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ 1916-ից ՄԴԹ–ի թատերախմբի դերասանուհի։ Կ․ Ստանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի աշակերտուհի Տարասովան ձգտել է սոցիալական, կենսական, գեղարվեստական ճշմարտության։ Լավագույն կերպարներն ստեղծել է Չեխովի (Անյա, «Բալենու այգին», Սոնյա, Ելենա Անդրեևնա, «Քեռի Վանյա», Իրինա, Մաշա, «Երեք քույր»), Ա․ Օստրովսկու (Նեգինա, «Տաղանդներ և երկրպագուներ», Կրուչինինա, «Անմեղ մեղավորներ» ևն), Դորկու (Տատյանա, «Թշնամիներ», Վարվառա, «Հովեկներ») պիեսներում։ Մեծ հաջողությամբ խաղացել է Աննա Կարենինայի (Լ․ Ն․ Տոլստոյի «Աննա Կարենինա») դերը։ Սովետական խաղացանկի դերերից են՝ Ելենա (Բուլգակովի «Տուրբինների օրերը»), Տոպիլինա (Սոֆրոնովի «Սիրտը չի ներում»)։ Նկարահանվել է կինոյում՝ Կատերինա («Ամպրոպ», 1934), Եկատերինա («Պետրոս I», 1937–39) ևն։ ՍՍՀՄ III–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։