Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/613

Այս էջը հաստատված է

ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1946՝ կրկնակի, 1947, 1949)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Տարասուն օրգանիզմներ, հետերոտրոֆ օրգանիզմներ (< հուն, exepog – այլ, տարբեր և трофл–սնունդ), պատրաստի օրգ․ միացություններով սնվող օրգանիզմներ։ Տ․ օ․ են մարդը, բոլոր կենդանիները, որոշ բույսեր (բակտերիաների մեծամասնությունը, սնկերը ևն) և միկրոօրգանիզմները։ Տարասուն օրգանիզմների համար անհրաժեշտ, բայց իրենցում չսինթեզվող նյութերից են անփոխարինելի ամինաթթուները, վիտամինները ևն։ Տ․ օ․ իրականացնում են բարդ օրգ․ նյութերի քայքայումն ու հանքայնացումը և կարևոր նշանակություն ունեն բնության մեջ նյութերի շրջապտույտի պրոցեսներում։

Տարատերևություն, հետերոֆիլլիա (< հուն, ехброд – այլ, տարբեր և qpuAAov – տերև), տարաձև տերևների առկայությունը նույն բույսի կամ նույն բույսի տարբեր ընձյուղների վրա։ Հատուկ է և՝ ջրային, և՝ ցամաքային բույսերին։ Ջրային բույսերի (նետախոտ, ջրակարոս, ջրային գորտնուկ ևն) Տ․ հարմարվողական նշանակություն ունի։ Ստորջրյա տերևները ժապավենաձև են կամ ուժեղ կտրտված, որի շնորհիվ մեծանում է ջրից ածխածնի երկօքսիդ կլանելու ունակությունը, իսկ ջրի վրա լողացող և օդային տերևները ամբողջական են կամ թույլ կտրտված։ Ցամաքային բույսերի տարատերևությունը կարող է տարիքային փոփոխությունների հետևանք լինել (օրինակ՝ բաղեղի երիտասարդ և ծեր ընձյուղները տարբեր են)։ Որոշ բույսերի (թթենի, թզենի, թղթաթթենի ևն) վերին հարկաշարերի տերևների կտրտվածությունն ապահովում է ստորին տերևների լուսավորվածությունը։ Տարատերևությունը կարող է պայմանավորվել տարբեր տերևների ֆունկցիաների տարբերությամբ։ Այսպես, օրինակ, արևադարձային էպիֆիտ պլատիցերիում պտերի առաջին տերևները գավաթաձև են, որոնց մեջ վերևից ընկնող տերևները, ընձյուղները փտում են և հողի շերտ առաջացնում, որտեղ տեղավորվում են բույսի օդային արմատները, իսկ հաջորդ տերևները երկար են և ֆոտոսինթեզ են կատարում։

Տարափող ընդունում, ռելեային և տրոպոսֆերային ռադիոգծերով ընդունվող ազդանշանի նվաղումների դեմ պայքարի միջոց։ Կարճ և գերկարճ ալիքների ռադիոգծերում ռադիոալիքները տարածվում են ինչպես երկրամերձ ուղիներով, այնպես էլ անդրադառնալով իոնոլորտից, այսինքն՝ ընդունիչին հասնում են տարբեր ճանապարհներ անցած ալիքներ, որոնք ինտերֆերում են ընդունող անտենայում և, կախված փուլերի ակնթարթային տարբերությունից, կարող են մասամբ կամ լրիվ չեզոքացնել միմյանց՝ առաջացնելով ընդունված ազդանշանի նվաղումներ։ Այս երևույթի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը տարածական, հաճախային կամ անկյունային Տարափող ընդունումն է։ Տարածական տարափող ընդունման դեպքում ազդանշանն ընդունում են երկու կամ ավելի անտենաներով, որոնք հեռացվում են միմյանցից մի քանի տասնյակ ալիք հեռավորությամբ, այնպես, որ ընդունիչների մուտքերում ազդանշանների փոփոխությունները վիճակագրորեն անկախ (չկոռելացված) լինեն։ Այնուհետև ընդունիչների ելքային ազդանշանները կամ գումարվում են, կամ ընտրվում է միայն տվյալ պահի ամենամեծ ազդանշանը։ Հաճախայինն տարափողման դեպքում ազդանշանը միաժամանակ հաղորդվում է տարբեր հաճախականություններով, որոնք ընտրվում են այնպես, որ ազդանշանի նվաղումները կոռելացված չլինեն։ Այդ պայմանը բավարարվում է, եթե հաճախականությունների հարաբերական ապալարքը 10՜2–10~3 կարգի է։ Ընդունիչները միացվում են միևնույն անտենային։ Անկյունային տարափողման դեպքում ազդանշանը միաժամանակ հաղորդվում է տարբեր ո՚ւղղորդվածության դիագրամներ ունեցող հաղորդիչ անտենաներով, ընդ որում ազդանշանների անկախությունն ապահովելու համար անկյունների տարբերությունը պետք է լինի աստիճանի տասնորդական մասերի կարգի:

Գրկ․ Системы связи и радиорелейные линии, под ред․ Н․ И․ Калашникова, М․, 1977․

Ռ․ Ղազարյան

Տարբագաթայ, լեռնաշղթա Ղազախստանի արլ–ում, Չինաստանի սահմանի մոտ, Ալակոլ և Զայսան լճերի միջև։ Երկարությունը մոտ 300 կմ է, բարձրությունը՝ մինչև 2992 մ (Տասթաու լեռ)։

Տարբերակ, փոփոխակ, վարիանտ (ֆրանս․ variante, < լատ․ varians, սեռ․ հոլ․՝ variantis – փոխվող, փոփոխվող), 1․ որևէ բանի ձևափոխությունը, տարատեսակը։ 2․ Որևէ ստեղծագործության (գրական, երաժշտ․ ևն) կամ պաշտոնական փաստաթղթի մի քանի խմբագրումներից մեկը, ստեղծագործության (փաստաթղթի) որևէ մասի ձևափոխությունը։ 3․ Շախմատի կամ շաշկու խաղում՝ տվյալ դիրքում ստեղծված հնարավոր կոմբինացիոն քայլերից մեկը։

Տարբերանշաններ, զինծառայողների նշաններ, որոնք ամրացվում են զինծառայողների համազգեստին զինվորական կոչումները, զինված ուժերի տեսակը, զորատեսակը ցույց տալու համար։ ՍՍՀՄ–ում տարբերանշանները սահմանում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը։ ժամանակակից բանակներում տարբերանշաններ են գլխարկների, ուսադիրների, մերակների, թևքերի նշանները ևն։

Տարգալակտուց (Platalea leucorodia), արագիլների կարգի, քաջահավերի ընտանիքի թռչուն։ Մարմինը արագիլից քիչ փոքր է (երկարությունը մոտ 80 սմ, զանգվածը՝ 1,5 կգ), փետրավորումը ամբողջությամբ սպիտակ։ Տափակ և լայն կտուցի ծայրը գդալանման կլորանում է։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հս–Արլ․ Աֆրիկայում (ՍՍՀՄ հվ–ում՝ Դանուբից մինչև խաղաղ օվկիանոս)։ Ձմեռում է Աֆրիկայում և Հվ․ Ասիայում։ Տարգալակտուց ջրաճահճային թռչուն է, սնվում է գլխավորապես ջրային մանր անողնաշարավորներով։ Բնադրում է գաղութներով։ Դնում է 3–5 ձու։ ՀՍՍՀ–ում, մինչև Սևանա լճի մակարդակի անկումը, Տ․ ոչ մեծ քանակությամբ բնադրում էր Գիլլի լճի ճահճուտներում։ Այժմ տարգալակտուց ՀՍՍՀ–ում հանդիպում է միայն գարնանային և աշնանային չուի ճանապարհին (Արարատյան դաշտի ձկնաբուծական ջրավազաններում դադար է առնում 15–20 օր)։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Մ․ Ադամյան ՏԱՐԴ (Tarde) Գաբրիել դը (1843 – 1904), ֆրանսիացի սոցիոլոգ, քրեաբան, սոցիալ․ հոգեբանության հիմնադիրներից։ Աշխատությունները վերաբերում են սոցիոլոգիային («Ընդօրինակման օրենքները», 1890, «Սոցիալական օրենքներ», 1898), սոցիալ․ հոգեբանությանը («Սոցիալական հոգեբանության ակնարկներ», 1898), իրավունքի փիլ–յանը, քրեաբանությանը («Համեմատական քրեաբանություն», 1886)։ Զբաղվել է սոցիալ․ իմացության մեթոդաբանական հարցերով, հասարակական կարծիքի, ամբոխի, միջանձնային հաղորդակցման մեխանիզմների, հանցագործության սոցիալ–հոգեբանական գործոնների ուսումնասիրությամբ։ Մեծ տեղ է հատկացրել էմպիրիկական հետազոտություններին, վիճակագրական մեթոդին։ Քննադատել է մեխանիցիզմը, նատուրալիզմը, էվոլյուցիոնիզմը։ Տարգալակտուց համնդհանուր բացատրության սկզբունք է համարել ընդօրինակման մեխանիզմը, հասարակության հիմքում ընկած է մի անհատի ընդօրինակումը մյուսին։ Ընդօրինակման, հարմարման միջոցով են առաջանում հասարակական արժեքները։ Նա հոգեբանականացրել է սոցիալ․ երևույթները, դրանք բացատրել անհատական հոգեբանության առանձնահատկություններով։ Տ․ փաստորեն նույնացրել է սոցիոլոգիան և սոցիալ․ հոգեբանությունը (սոցիոլոգիան, ըստ նրա, կոլեկտիվ հոգեբանություն է, «միջուղեղային» հոգեբանություն)։ Պատմ․ ընթացքն ըմբռնել է իդեալիստորեն, հասարակական ներդաշնակությունը բխեցրել գաղափարների ներդաշնակությունից ևն։ Տարգալակտուց զգալիորեն ազդել է բուրժ․, հատկապես ամեր․ սոցիոլոգիայի զարգացման վրա։

Վ․ Միրզոյան

Տարդիյո (Tardieu) Անդրե (1876–1945), ֆրանս․ քաղ․ և պետ․ գործիչ։ 1903–14-ին «Տան» («Le Temps») թերթի արտաքին քաղ․ մեկնաբան։ 1914–24, 1926–36-ին՝ պառլամենտի դեպուտատ։ 1919–20-ին ակտիվորեն մասնակցել է Վերսալի հաշտության պայմանագրի նախապատրաստմանը և Փարիզի հաշտության կոնֆերանսի աշխատանքներին։ Եղել է մինիստր (1919–20-ին, 1926–28-ին, 1928–29-ին, 1930-ին, 1931–32-ին ևն)։ 1929–30-ին՝ պրեմիեր մինիստր, 1932-ին՝ պրեմիեր մինիստր և արտաքին գործերի մինիստր։ Լինելով ֆրանս․ բուրժուազիայի աջ շրջանակների պարագլուխներից, անց է կացրել արտաքին և ներքին հետադիմական քաղաքականություն․ 1930-ական թթ․ հանդես է եկել գործադիր իշխանության ուժեղացման և պառլամենտի իրավունքների սահմանափակման պահանջով։ Հեղինակ է դիվանագիտության պատմության վերաբերյալ գրքերի։

ՏԱՐԵԳԻՐ, պատմական դեպքերն ու իրադարձություններն ըստ տարիների գրի առնող հեղինակ: Ի տարբերություն պատմիչների, տարեգիրները հիմնականում սահմանափակվել են փաստերի ու եղելությունների հիշատակմամբ՝ առանց ընդհանրացումների ու վերլուծումների։ Ընդհանուր առմամբ տարեգիր են կոչվում աննալների, տարեգրությունների, ժամանակագրությունների, քրոնիկոնների հեղինակները: Նման բնույթի պատմական երկերի հեղինակները միջնադարյան Հայաստանում կոչվել են ժամանակագիր: