Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/616

Այս էջը սրբագրված չէ

թյան ճյուղերի մեծ մասում առավել տա– րածված են 6 կարգանի տարիֆային ցան– ցերը։ Տարիֆային դրույքները ցույց են տալիս միավոր ժամանակում (ժամ, օր, ամիս) կատարված պարզ աշ– խատանքի (առաջին կարգի) վարձատըր– ման բացարձակ չափերը։ Կառավարու– թյան կողմից հաստատվելուց հետո դը– րանք դառնում են բանվորների վարձատ– րությունը նրանց որակավորման աստի– ճանին համապատասխան շերտավորելու հիմք։ Շերտավորումը կախված է արտա– դրության ճյուղի ժողտնտ․ նշանակությու– նից, տվյալ ճյուղի համար ընդհանուր աշ– խատանքի պայմաններից և տիրապետող հերթափոխության գրաֆիկներից։ Առա– վել բարձր տարիֆային դրույքներ են սահ– մանվում արդյունահանող արդյունաբե– րության և գիտատեխ․ առաջընթացը պայ– մանավորող ճյուղերի համար։ Ձեռնարկու– թյուններում տարիֆային դրույքները շեր– տավորվում են ըստ վարձատրության ձևե– րի (գործավարձ, ժամանակավարձ) և աշ– խատանքի պայմանների։ Առաջինը պայ– մանավորված է գործավարձային բանվոր– ների աշխատանքի առավել արդյունավե– տությամբ․ զանազան ճյուղերում այդ տար– բերությունները կազմում են 6,1–7,2%։ Ըստ աշխատանքի պայմանների սահման– ված են տարիֆային դրույքների 3 խումբ՝ 1․ նորմալ պայմաններում գտնվող ար– տադրամասերում և տեղամասերում աշ– խատողների, 2․ տաք, ծանր և վնասակար պայմաններում կատարվող աշխատանք– ներում զբաղվածների, 3․ առավել ծանր ու վնասակար աշխատանքում զբաղված– ների համար։ Առաջին խմբի դրույքներից երկրորդը բարձր է 10–12, իսկ երրորդը՝ 16–24% -ով։ Տարիֆային դրույքներն ու տարիֆային ցանցերը փոխկապված են։ Օրինակ, ցանկացած տարակարգի տարի– ֆային դրույքը հաշվարկվում է առաջին կարգի աարիֆային դրույքը տվյալ տա– րակարգի տարիֆային գործակցով բազ– մապատկելու միջոցով։ Աշխատավարձի շրջանա– յին գործակիցների միջոցով փոխհատուցվում են բնակլիմայական տարբեր շրջաններում կյանքի պայման– ների տարբերությունները, ստեղծվում նյութական շահագրգռվածություն երկրի հեռավոր, անբարենպաստ բնակլիմա– յական և չյուրացված շրջաններում աշ– խատելու համար։ Շրջանային գործակից– ները նոր տարիֆային դրույքներ չեն ստեղծում։ Դրանք կիրառվում են ամսա– կան մինչև 300 ռ․ աշխատավարձի նկատ– մամբ։ Եթե փաստացի աշխատավարձը գերազանցում է 300 ռ․, ապա շրջանային գործակիցները չեն կիրառվում աշխատա– վարձի այն մասի նկատմամբ, որը գերա– զանցում է նշված սահմանային գումարը։ Վ․ Կարապետյան

ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑ, տես Տարիֆային համակարգ։

ՏԱՐԻՖՍՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, տես Տարիֆային համակարգ։

ՏԱՐՒՈՀԱ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բասեն գավառում։ XIX դ․ 70-ական թթ․ վերջին ուներ 200 (20 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Աստ– վածածին) և վարժարան (Տրդատյան)՝ 40 աշակերտով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Աակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՏԱՐԿԵՏՈՒՄ, 1․ պարտավորությունների կատարման հետաձգումը որոշակի ժամ– կետով մինչև որևէ արտակարգ դրության վերացումը։ ՍՍՀՄ–ում Տ․ հայտարարելու իրավունք ունեն ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդն ոլ միութենական հանրապե– տությունների մինիստրների խորհուրդնե– րը։ էինում է ընդհանուր, որը տարածվում է Տ–ման բոլոր դեպքերի և Տ․, որը տարած– վում է առանձին դեպքերի վրա։ Տ․ հայ– ցային վաղեմության ժամկետները կա– սեցնելու հիմք է (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 85)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Տ․ հայտա– րարվել է միայն առանձին պարտավորու– թյունների վերաբերյալ։ Բուրժ․ երկրնե– րում, սովորաբար, Տ․ հայտարարվում է տնտ․ ճգնաժամերի առնչությամբ և, որ– պես կանոն, վերաբերում է բանկային պարտավորություններին։ 2․ Բարձրա– գույն և միջնակարգ ուսումնական հաս– տատություններում հարգելի պատճառով (առողջության վատթարացում, զորակո– չում ևն) ուսումը ժամանակավորապես ընդհատելու կարիք ունեցող ուսանողնե– րին տրվող արձակուրդ։ 3․ Ուսումնական հաստատությունում սովորելու, պետ․ հա– տուկ հանձնարարություն կատարելու կա– պակցությամբ և այլ հարգելի պատճառով զորակոչիկի զորակոչման ժամանակավոր հետաձգումը։

ՏԱՐԿՈՎՍԿԻ Արսենի Ալեքսանդրովիչ (ծն․ 1907, Ելիզավեագրադ, այժմ՝ Կիրովո– գրադ), ռուս սովետական բանաստեղծ, թարգմանիչ։ Սովորել է Բարձրագույն գրական դասընթացներում (1925–29)։ 1941–45-ին աշխատել է բանակային թեր– թում։ «Ձյունից առաջ» (1962), «Երկրին՝ երկրայինը» (1966), «Լրաբեր» (1969) քնա– րական գրքերում Տ․ հաստատում է մար– դու հոգևոր կյանքի ամբողջականությունը՝ կապված պատմության և արդիականու– թյան հետ։ Հայտնի են Տ–ի թարգմանու– թյունները թուրքմեներենից, կարակալ– պակերենից, վրացերենից, արաբերենից, եբրայերենից։ Թուրքմ․ ՍՍՀ Մահտումկու– լիի անվ․ պետ․ մրցանակ (1971)։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով։ Երկ․ Стихотворения․ [Предисл․ М․ Али- гер], М․, 1974․

ՏԱՐՆՄԱՆՈՒՄ, հնչյունափոխական երե– վույթ, երբ բառի երկու նույնական կամ նման հատկանիշներ ունեցող հնչյուննե– րից մեկը վերածվում է մեկ այլ հնչյունի։ Շունչ >սունչ, շրջան >սրջան, շրջել > սրջել (ժողովրդական լեզվում) բառերում նախաքմային շ և չ, ջ ունեն արտաբեր– ման նույն տեղը։ Տ–ման հետևանքով առա– ջին հնչյունը՝ շ, փոխում է արտաբերման տեղը՝ վերածվելով ետատամնային ս–ի։ Նույն երևույթն է տեղի ունեցել նաև բո– կիկ >բոբիկ >բ ոպիկ բառում։ Տ․ առնմանության հակառակ երևույթն է։ Տ․ կարող է լինել առաջընթաց, ետըն– թաց, հեռավոր և կից, մասնակի և լիակա– տար։ Ա․ Խաչատրյան

ՏԱՐՈՆ, Տարաւն, Տարօն, գա– վառ Մեծ Հայքի Տուրուբերան նահան– գում, Արածանի գետի միջին հոսանքի և նրա վտակ Մեղրագետի ավազանում։ Հվ–ից շրջապատված է Հայկ․ Տավրոսի լեռնապարով, հս–ից և արմ–ից՝ Մրմանց (Բյուրակն) լեռների Քոսուր և Քարքե (Բազմասար) բազուկներով, արլ–ից՝ Նեմ– րութ (Նեբրովթ) և Գրգուռ լեռնագագաթ– ներով։ Հս–ից սահմանակից էր Արշամու– նիք և Հարք, հվ–ից՝ Ասպակունիք և Իտւյթ, արլ–ից՝ Բզնունիք, արմ–ից՝ Ծոփքի Հաշտ– յանք, հվ–արմ–ից՝ Աղձնիքի Սանասունք գավառներին։ Գլխ․ կենտրոնի՝ Մուշ քա– ղաքի անունով գավառը կոչվել է նաև «Մշոյ աշխարհ» կամ «Մշոյ երկիր»։ Ըստ Մովսես իյորենացու բերած ժող․ ավան– դազրույցի, գավառը Տ․ է կոչվել իբր հա– մաշխարհային ջրհեղեղից հետո այնտեղ բնակություն հաստատած Նոյի կրտսեր որդի Տարբանի անունով։ Տ․ մեծամասամբ արգավանդ դաշտ է (տես Մշո դաշտ), որի երկայնքով հոսում է Մեղրագետը (Մեղ, Մեղտի)․ այն սկիզբ է առնում Նեմրութի հվ–արլ․ ստորոտից, Նորշեն գյուղի մոտակա հորդ աղբյուրից և, ընթացքում զույգ կողմերից ընդունելով բազմաթիվ լեռնային վտակներ, հս– արմ–ում միախառնվում է Արածանիին։ Միջին և ստորին հոսանքում Մեղրագետն զգալիորեն պղտորվում է, որի համար կոչվել է նաև Սև գետ։ Տ–ի գետերն առատ են դեղիկ, դեպակ, կարապետիկ և մող կոչվող համեղ ձկներով։ Տ–ում վայրի կեն– դանիներից բնակվում են՝ արջ, վարազ, գայլ, կուզ, վայրի կատու, աղվես, նա– պաստակ ևն, թռչուններից՝ արագիլ, կը– ռունկ, բադ, սագ, լոր, արոս, սորորիկ, ճչնարոր ևն։ Գետահովիտներում և նա– խալեռներում հանդիպող անտառներում աճում են կաղամախի, հացենի, ընկու– զենի, տանձենի, խնձորենի, շլորենի և այլ ծառեր։ Որոշ անտառներ առատ են գազպենով (տես Մանանա)։ Տ․ ունի զո– վաշունչ ու առողջարար կլիմա, բերրի վարելահողեր, խոտավետ արոտավայ– րեր, սառն աղբյուրներ, ջերմուկներ։ Տ․ համարվում է Առաջավոր Ասիայի հնա– գույն երկրագործ, կենտրոն, որտեղ բար– ձըր զարգացում են ապրել (սկսած մ․ թ․ ա․ V հազարամյակից) հացահատիկային և ընդավոր բույսերի մշակությունը, այգե– գործությունը, բանջարաբուծությունը, անասնապահությունը, մեղվաբուծությու– նը, ձկնորսությունը, ինչպես նաև դրանց սերտորեն առնչվող բազմազան արհեստ– ներ։ Մ․ թ․ Ш․ IX–VI դդ․ Տ․ եղել է Հայկ․ լեռնաշխարհում կազմավորված առաջին միասնական պետության՝ Արարատյան (Ուրարտու) թագավորության կարևոր ազ– գագավառներից մեկը, առաջնակարգ դեր խաղացել նրա տնտ․, քաղ․ և հատկապես կրոնամշակութային կյանքում։ Հնագույն ժամանակներից Տ–ի զգալի մասը՝ Վիշա– պավան (պահլ․ թարգմ․՝ Աժդահաշատ, որից էլ Աշւոիշաւռ) կենտրոնով, եղել է Վահունի (Վահևունի, Վահնունի) քրմա–