Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/620

Այս էջը հաստատված է

հարյուրավոր բնակելի տներ։ Տարսոնի հայերի մնացած մասը բռնագաղթի ենթարկվեց կամ կոտորվեց 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ։

Այժմ Տարսոնն ունի բամբակամշակման, մանածագործության, ցեմենտի և սննդի արդյունաբերություն։

Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ранович А*, Восточные провинции рим– ской империи в X–JH вв․, М․–Л․, 1949․ Մ․ Կաավալյան

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ, երկնակամարում Արեգակի տեսանելի դիրքին համապատասխան՝ տարվա բաժանումը չորս ժամանակաշրջանի (գարուն, ամառ, աշուն, ձմեռ)։ Տարվա եղանակներիի հերթափոխության պատճառն այն է, որ Երկրի պտտման առանցքը Երկրի ուղեծրային հարթության հեա կազմում է 66°33՝ անկյուն։ Քանի որ ուղեծրային շարժման ընթացքում Երկրի պտտման առանցքը տարածության մեշ մնում է ինքն իրեն համարյա զուգահեռ, ապա տարվա ընթացքում այդ առանցքը փոխում է իր դիրքը Արեգակի ճառագայթների ուղղության նկատմամբ (նկ․)։ Արեգակն ավելի ուժեղ է տաքացնում և լուսավորում Երկրի մերթ Հյուսիսային, մերթ Հարավային կիսագնդերը, որի հետեանքով էլ Հյուսիսային կիսագնդի ամառը համընկնում է Հարավային կիսագնդի ձմռան հետ և հակառակը։ Եթե Երկրի պտտման առանցքը լիներ նրա ուղեծրի հարթության մեջ կամ դրան ուղղահայաց, ապա Տարվա եղանակների հերթափոխություն տեղի չէր ունենա։ Մարտի 20–21-ին Արեգակն իր տեսանելի շարժումով երկնքի Հարավային կիսագնդից անցնում է Հյուսիսային կիսագունդ՝ հատելով հասարակածի հարթությունը գարնանային գիշերահավասարի կետում (տես Գիշերահավասարի կետեր)։ Երկրի Հյուսիսային կիսագնդում սկսվում է գարունը (Հարավային կիսագնդում՝ աշունը)։ Այդ օրերին Արեգակը 12 ժ գտնվում է հորիզոնից վեր։ Գարնան տեողությունը 92,8 օր է։ Հունիսի 21-ին կամ 22-ին Արեգակը հասարակածի հարթությունից դեպի Հյուսիս է հեռանում առավելագույն չափով (խավարածիրը երկնային հասարակածի հետ կազմում է 23°27՝ անկյուն), և նրա ճառագայթները Երկրի վրա են ընկնում գրեթե ուղղահայաց։ Երկրի 23°27՝ հյուսիսային լայնության վայրերում Արեգակը կեսօրին անցնում է զենիթով։ Սկսվում է ամառը (Հարավային կիսագնդում՝ ձմեռը), որը տեում է 93,6 օր։ Սեպտեմբերի 23-ին Արեգակը դարձյալ գտնվում է երկնային հասարակածում (աշնանային գիշերահավասարի կետում) և Հյուսիսային կիսագնդից անցնում Հարավային կիսագունդը։ Սկսվում է աշունը (Հարավային կիսագնդում՝ գարունը), որը տեում է 89,8 օր։ Վերջապես, դեկտեմբերի 21-ին կամ 22-ին Արեգակը երկնային հասարակածից կրկին հեռանում է առավելագույն չափով (23°27՝), այս անգամ՝ դեպի Հարավ։ Նրա ճառագայթները թեք են ընկնում Հյուսային կիսագնդի վրա, և հորիզոնից վերև այն գտնվում է կարճ ժամանակ։ Սկսվում է ձմեռը (Հարավային կիսագնդում՝ ամառը), որը տևում է 89,0 օր։ Երբ Հյուսիսային կիսագնդում ամառ է, Երկիրը գտնվում է իր ուղեծրի արևահեռ կետի մոտակայքում, իսկ ձմռանն ընդհակառակը՝ առավել մոտ է գտնվում Արեգակին։ Բայց քանի որ Երկրի ուղեծիրը քիչ է տարբերվում շրշանագծից, հեռավորության այդ փոփոխությունը քիչ է ազդում Տարվա եղանակների վրա։ Ա․ Քալլօղլյան

«ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» («La societe des saisons»), գաղտնի հեղափոխական կազմակերպություն, որ գործել է Փարիզում 1837–39-ին։ Հիմնադրել են Օ․ Բչանկին, Ա․ Բարբեսը և Մ․ Բեռնարը Հուլիսյան միապետությունը վերացնելու, հանրապետություն հաստատելու նպատակով։ 1830-ական թթ․ սկզբի գաղտնի այլ ընկերությունների համեմատ «Տարվա եղանակներ ընկերություն»-ը առավել հետևողականորեն է պաշտպանել հավասարապաշտական–հեղափոխական գաղափարները։ 1839-ին կազմակերպությունն ունեցել է ավելի քան հազար անդամ, հիմնականում բանվորներ և արհեստավորներ։ Դավադրական (բլանկիստական) տակտիկան հանգեցրել Է «Տարվա եղանակներ ընկերության» ջախջախմանը։

ՏԱՐՏԱԼՅԱ [Tartaglia, իսկական ազգանունը՝ Ֆոնտանա (Fontana)] Նիկոլո (մոտ 1499–1557), իտալացի մաթեմատիկոս։ Աշխատանքները վերաբերում են մաթեմատիկային, մեխանիկային, բալիստիկային, երկրաբաշխությանը, ամրաշինությանը։ «Նոր գիտություն» (1537) աշխատության մեջ ցույց է տվել, որ արկի թռիչքի հետագիծն ամբողջությամբ կոր գիծ է (պարաբոլ), և որ արկը ամենամեծ հեռվության է հասնում, երբ արձակվում է 45° անկյամբ։ Նրա մյուս կարևոր աշխատանքը («Ընդհանուր տրակտատ թվի և չափի մասին», 1556–60) ծավալուն նյութ է պարունակում թվաբանության, հանրահաշվի և երկրաչափության վերաբերյալ։ Տարտալյայի անունը Զ․ Կարդանոյի անվան հետ մեկտեղ առնչվում է խորանարդ հավասարումների լուծման եղանակի մշակման հետ։

ՏԱՐՏԱՐՈՍ (Tdptapog), անդունդ, անդրերկրյա աշխարհի խորխորատը հին հուն, դիցաբանության մեշ։ Հնագույն առասպելներում Տարտարոսը զետեղվում է Հադեսի թագավորությունից նույնքան ստորև, որքան երկիրը երկնքից, և այն իբր պարփակված է եռաշերտ խավարով ու պղնձե երեք պարսպով, որոնց շուրջ հավետ մոլեգնում են փոթորիկները։ Հին հույների պատկերացմամբ՝ Տարտարոսում են պառկած երկրի ու ծովերի արմատները, բոլոր սկիզբներն ու վերջերը։ Տարտարոսում են նետվել Զևսից պարտված տիտանները, որոնց հսկում են հարյուրձեռնանիները։ Այնտեղ է գտնվում Նիկաեի (Գիշեր) բնակարանը։ Հետագայում Տարտարոսը համարվել է մեղապարտ ննշեցյալների տանջարան, որտեղ Հադեսի դատավորները սահմանել են նրանց պատիժները։ Որոշ առասպելներում Տարտարոսն անձնավորված է որպես Դեայի (Երկիր) և Եթերի որդի, որից ծնվել են Տյուփոն և Եքիդնա հրեշները։ Տարտարոսի մասին պատկերացումների որոշ գծեր քրիստոնեությունը մտցրել է դժոխք, հասկացության մեջ։

ՏԱՐՏԵՍՈՍ (եբր․–փյունիկերեն Տարշիշ, հուն․ Tap-njacroc;), անտիկ ավանդության համաձայն հնագույն քաղաք և պետություն Հարավային Իսպանիայում։ Տեղադրությունը որոշված չէ։ Հիմնադրման ժամանակն անհայտ է, հավանաբար մինչե մ․ թ․ ա․ 1100-ը եղել է Տարտեսոսի պետության (Անդալուգիայի և Մուր– սիայի տարածքն զբաղեցնող ցեղերի ֆեդերացիա) կենտրոն։ Սկզբնաղբյուրների համաձայն ենթադրվում է, որ Տարտեսոսի պետությունում եղել է մասնավոր սեփականություն, ժառանգական թագավորական իշխանություն։ Տարտեսոսի տարածքում զարգացած էր մետաղահանությունը (առանձնապես՝ արծաթի), երկրագործությունը, անասնապահությունը, մանածագործությունը և այլն։ Տարտեսոսը եղել է առետրային միջնորդ Եվրոպայի հյուսիսսարևմտյան և միջերկրածովյան երկրների միջև։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին – I հազարամյակի 1-ին կեսին պայքարել է փյունիկեցիների դեմ։ Ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ 700–500-ին։ Մ․ թ․ ա․ մոտ 500-ին նվաճել են կարթագենցիները։ Հավանաբար ավերվել է։

ՏԱՐՏԻՆԻ (Tartini) Զուզեպպե (1692– 1770), իտալացի ջութակահար, կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան և մանկավարժ։ Չեխ կոմպոզիտոր Բ․ Չեռնոգորսկու աշակերտը։ Աշխատել է հիմնականում Պադուայի Սանտ–Անտոնիո տաճարի կապելլայում։ Պադուայի ջութակի դպրոցի գլխավորն է։ Աշակերտներից են՝ Պ․ Բինի, Պ․ Նարդինի, Մ․ Սիրմեն–Լոմբարդինի։ Տարտինին զարգացրել և հարստացրել է ջութակի նվագի վիրտուոզ հնարքները և արտահայտչությունը, կատարելագործել աղեղը և «թռչող» շտրիխների կատարման տեխնիկան («Աղեղի արվեստը»՝ 50 վարիացիա Կորելլիի թեմայով)։ Նրան են պատկանում ջութակի բազմաթիվ կոնցերտներ, սոնատներ և այլ ստեղծագործություններ։ Ճանաչում է գտել հատկապես «Սատանայի տրել» սոնատը («Դիվային սոնատ»)։ Տարտինին տեսական աշխատությունների հեղինակ է, այդ թվում՝ «Տրակտատ երաժշտության մասին» (1754), «Տրակտատ երաժշտության մեջ զարդարանքների մասին» (1782, հայտնագործել է այսպես կոչված կոմբինացիոն տոների երևույթը)։

ՏԱՐՏՈՒ, քաղաք, էստոն․ ՍՍՀ Տարտուի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Էմայիգի գետի ափերին։ Գետային նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց։ 109 հազար բնակչությամբ (1983)։ Տարտուն էստոնական ՍՍՀ արդյունաբերական և մշակութային երկրորդ կենտրոնն է (Տալլինից հետո)։ Կան սննդի, թեթև արդյունաբերության, մեքենաշինական և մետաղամշակման, շինանյութերի արտադրության ձեռնարկություններ։ Ունի համալսարան (տես Տարտուի համալսարան), գյուղատնտեսական ակադեմիա, ուսումնարաններ, 5 թանգարան, թատրոն։ Պատմական տեղեկանք։ Ժամանակակից Տարտուի տեղում մշտական քաղաքավայր առաջացել է V դարում։ «Անցած տարիների պատմություն» տարեգրության մեջ Տարտուն հիշատակվում է 1030-ին որպես քաղաք Յուրև,որը գրավել և վերակառուցել է Յարոսլավ Իմաստունը։