1223–24-ին էստերը ռուս իշխան Վյաչկոյի հետ դաշնակցած պաշտպանել են Տ․ գերմանական ասպետ–խաչակիրներից, որոնք քաղաքը գրավելուց հետո այն անվանել են Դերպտ (Դորպատ)։ XIII–XVI դդ․ Տ․ մտել է Հանզայի մեշ։ 1558–83-ի Լիվոնյան պատերազմի ժամանակ Տարտուի կայազորը 1558-ին հանձնվել է ռուսական զորքերին։ 1582-ին Տ․ անցել է Լեհաստանին, 1625-ից պատկանել է Շվեդիային։ 1700–21-ի Հյուսիսային պատերազմի ընթացքում 1704-ին ռուս, զորքրը գրավել են քաղաքը։ 1721-ի Նիշտադտյան հաշտության պայմանագրով Տ․ վերջնականապես մտել է Ռուս, կայսրության կազմի մեջ։ 1783-ից Լիֆլանդյան նահանգի գավառական կենտրոնն էր։ 1893–1919-ը քաղաքը վերստին անվանվել է Ցուրե։ XX դ․ սկզբին Տ–ում կար 20 խոշոր արդ․ ձեռնարկություն։ Տարտուիի աշխատավորները ակտիվորեն մասնակցել են 1905– 1907-ի հեղափոխությանը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ Տ–ում ստեղծվել է Բանվորական դեպուտատների սովետ։ Սովետական իշխանությունը հաստատվել է 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին։ 1918-ի փետր․ 24-ին քաղաքը գրավել են գերմ․ զորքերը, ազատագրել է կարմիր բանակը4 1918-ի դեկտ․ 22-ին և Տ–ում վերականգնվել է սովետական իշխանությունը։ 1919-ի հունվ․ 14-ին Տ․ գրավել են սպիտակէստոն․ զորքերը։ 1919–40-ին Տ․ բուրժ․ էստոնիայի կազմում էր․ 1940-ի հուլիսի 21-ին Տ–ում, ինչպես և ամբողջ էստոնիայում, վերականգնվել է սովետական իշխանությունը։ 1941–44-ին Տ․ օկուպացրել են գերմանաֆաշիստ․ զորքերը, ավերել քաղաքը։ Ետպատերազմյան տարիներին Տ․ վերականգնվել է։ էմայիգի գետի աջ ափին Տ–ի հին՝ միջ նադարյան մասն է։ Քաղաքի ճարտ․ կերպարը ձևավորվել է XIX–XX դդ․։ Կառուցվել են կլասիցիզմի ոճով բազմաթիվ շենքեր [վարչական (այդ թվում՝ ռատուշան, այժմ՝ քաղսովետ, 1789, ճարտ․ Ցու․ Դ․ Բ․ Վալտեր) և բնակելի տների ճարտ․ անսամբլ Նիուկոգուդե հրապարակում, համալսարանի գլխ․ մասնաշենքը (1809, ճարտ․ Ցու․ Վ․ Կրաուզե) և այլն]։ Պահպանվել են գոթական 2 եկեղեցի (XIII–XIV դդ․, մասամբ ավերված են)։ Սովետական շրջանում Տ․ կառուցապատվում է ըստ գլխ․ հատակագծի (1948, ճարտ․ Սև Սոանս, Պ․ Տարվաս, ճշգրտվել է 1973–75-ին)։ Կառուցվել են բնակելի [Տիյգի (1950-ական թթ․, ճարա․ Պ․ Աարման), Նիուկոգուդե Սոոլա (1960-ական թթ․, ճարա․ Մ․ Պալմ) փողոցներում, Աննե թաղամասը (կառուցապատվում է 1965-ից, ճարա–ներ՝ Մ․ Մեելակ, Մ․ Պորա, Ի․ Յաագուս) են] և հասարակական [Հվանեմույնե» թատրոնի նոր շենքը (1967, ճարտ–ներ՝ Պ․ Տարվաս, Ա․ Վոլբերգ, Ու․ Տյոլպուս), Մաարյամիյզա հիվանդանոցը (1970, ճարտ–ներ՝ Մ․ Հանսման, Կ․ Ռուուբել), համալսարանի հանրակացարանը (1971, 1974, ճարտ–ներ՝ Ռաալ և Ռաուլ Կիվի, Հ․ Սակկով), օդանավակայանի համալիրը (1981, ճարտ․ ի․ Սեյբե) են] շենքեր։ Կանգնեցված են Վ․ Ի․ Լենինի (բացվել է 1952-ին, Ա․ Վոմմ, Գ․ Պոմմեր, Ֆ․ Սաննամեես, Ե․ Տանիլոո) և այլ հուշարձաններ (այդ թվում՝ Խ․ Աբովյանին նվիրված աղբյուրհուշարձանը, 1978, ճարտ․ Հ․ Զիվանյան)։
Տարտուի Աստղադիտարան Վ․ Ստրուվեի անվան, էստոնական ՍՍՀ ԳԱ գիտահետազոտական հիմնարկություն։ Հիմնվել է 1964-ին, Տարտուից 22 կմ հարավ–արևելք, Տիրավերե ավանում։ Հաջորդել է 1805-ից գործող Տարտուի աստղադիտարանին։ Հիմնական գործիքներն են 1,5, 0,7 և 0,5 Վ տրամագծով ռեֆլեկտորները։ Հետազոտությունները վերաբերում են աստղերի մթնոլորտին, աստղերի ներքին կառուցվածքին, աստղերում և արտագալակտիկական օբյեկտներում ոչ ստացիոնար պրոցեսներին, աստղային համակարգերի կառուցվածքին և էվոլյուցիային։ Աստղադիտարանի աշխատանքները հրատարակվում են 1817-ից։
Տարտուի համալսարն, ՍՍՀՄ հնագույն համալսարաններից։ Հիմնադրվել է 1632-ին և կոչվել Academia Gustaviana։ Սկզբում ունեցել է 4 ֆակուլտետ՝ փիլիսոփայության, աստվածաբանական, իրավաբանական, բժշկական, 9-ամյա ուսուցմամբ։ Ընդմիջումներով գործել է մինչե 1710-ը։ 1802-ին վերաբացվել է և կոչվել Դորպատի, 1893-ից՝ Յուրեի, 1918-ից՝ Տարտուի համալսարան։ Համալսարանում սովորել և աշխատել են Դ․ Ի․ Պարրոտը (ռեկտոր՝ 1802–18), Վ․ Յա․ Սարուվեն, Կ․ Ֆ․ Լեդեբուրը, Կ․ Մ․ Բերը, Յո․ Ֆ․ Գ․ Էվերսը (ռեկտոր, 1818–30), Վ․ Ի․ Դաչը, Դ․ Ի․ Ուլյանովը, Ե․ Վ․ Տառչեն և ուրիշներ։ 1918-ին Վորոնեժ էվակուացված Տարտուի համալսարանի (այն ժամանակ Յուրեի), մի մասի հիման վրա ստեղծվել է Վորոնեժի համալսարանը։ 1946-ին համալսարանի ստորաբաժանումների հիման վրա կազմավորվել են էստոնական ՍՍՀ ԳԱ մի շարք ԳՀԻ–ներ, 1951-ին՝ էստոնական գյուղատնտեսական ակադեմիան։ Տարտուի համալսարանը 1981-ին ունեցել է կենսաբանա–աշխարհագրական, պատմության, մաթեմատիկայի, բժշկական, բանասիրական, ֆիզիկա–քիմիական, տնտեսագիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, իրավաբանական մասնագետների որակավորման բարձրացման (2) ֆակուլտետներ, նախապատրաստական, հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 83 ամբիոն, ԴՀ բաժանմունք, հաշվողական կենտրոն, 13 պրոբլեմային և ճյուղային լաբորատորիա, բուսաբանական այգի, 4 թանգարան, գրադարան (ավելի քան 3,5 մլն գիրք)։ 1893-ից հրատարակվում են «ՏՊՀ գիտական տեղեկագիր», «Բարձրագույն դպրոցի պրոբլեմները», «Սկանդինավյան ժողովածու» հանդեսները։ Համալսարանում դասավանդել են 780 դասախոս (1981), որոնցից 454-ը՝ գիտությունների թեկնածու, 108-ը՝ դոկտոր, 94-ը՝ պրոֆեսոր, 13-ը՝ ակադեմիկոս թղթակից անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1967) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Տարտուի համալսարանում 1830-ից սկսած սովորել են հայ ուսանողներ՝ Խ․ Աբովյանը (1830– 1836), Ս․ Նազարյանը, Դ․ Դոդոխյանը, Խ. Ավագյանը, Պ․ Սիմոնյանը, Գ․ Միրիմանյանը, Ռ․ և Ք․ Պատկանյանները և ուրիշներ։ XIX դ․ 1-ին կեսին համալսարանի տպարանում, որն ուներ հայկական տպատառեր, տպագրվել են հայկական գրքեր։ Խ․ Աբովյանի աշակերտ Դ․ Անամյանը, ստանալով «Վերք Հայաստանի»-ի ձեռագիրը, 1858-ին այն տպագրել է Տարտուում։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին համալսարանում սովորել է 200 հայ ուսանող։ Տարտուի համալսարանում կա Խ․ Աբովյանի անվան լսարան, 1982-ին սովորում էին 20 հայ ուսանող և 1 ասպիրանտ։
Տարրական դպրոց, հանրակրթական ուսումնա–դաստիարակչական հաստատություն, որը երեխաներին տարրական գիտելիքներ է տալիս մայրենի լեզվի, մաթեմատիկայի, ինչպես նաև բնության ու հասարակության մասին։ Տարրական դպրոցը (դասարաններ) երկրների մեծ մասի ժողովրդական կրթության ժամանակակից համակարգի նախնական աստիճան է։ Տարրական դպրոց ընդունվող երեխաների տարիքը և դպրոցում ուսման տևողությունը տարբեր երկրներում տարբեր է։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, ընդունվում են 5 տարեկանից, սովորում 4 տարի, Ֆրանսիայում՝ համապատասխանաբար 6 և 5, ԱՄՆ–ում՝ 6 և 6 կամ 8, Լատինական Ամերիկայի երկրներում՝ 6 և 5 կամ 6, Իտալիայում 6 տարեկան երեխաների համար պարտադիր է 3-ամյա ուսուցումը (Տարրական դպրոցիի 1-ին փուլը), լրիվ դասընթացը՝ 4–5 տարի։ Սոցիալիստիկան երկրների Տարրական դպրոցներում (դասարաններում) ընդունվում են 6 (Հունգարիա, Չեխոսլովակիա, ԴԴՀ) կամ 7 (ՍՍՀՄ, Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա) տարեկանից, ուսման տևողությունը՝ 3–4 տարի։ ՍՍՀՄ–ում, 1984-ի դպրոցական ռեֆորմի համաձայն, 1986-ից դպրոց ընդունվելու են 6 տարեկանից, Տարրական դպրոցը դառնալու է 4-ամյա։ ՍՍՀՄ այժմյան տարածքում առաջին Տարրական դպրոցները հիմնվել են Հայաստանում, IV–V դդ․ (տես Նախամեսրոպյան