Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/638

Այս էջը սրբագրված չէ

դիսցիպլինները։ Տ․ կ–ի տեսական հիմքը մաթեմատիկական կիբեռնետիկան է։ Նկարում բերված է կառավարման կիբեռ– նետիկական համակարգի ընդհանուր սխեման։ Կառավարվող օբյեկտը (ԿՕ) որեէ պրոցես կամ պրոցեսների խումբ է, որի օպտիմալ ընթացքի համար անհրա– ժեշտ է փոփոխել կամ պահպանել ան– հրաժեշտ պարամետրերը (ջերմաստիճան, ճնշում, նյութամատակարարում, արագու– թյուն են), այսինքն՝ պետք է կառավարել այն։ Կառավարումն իրականացվում է կառավարման ալգորիթմով, այն իրակա– նացնում է կառավարող սարքը (ԿՍ), որը կարող է լինել հաշվողական մեքենա, ին– ֆորմացիոն մեքենա կամ որեէ ավտոմատ հարմարանք։ Օբյեկտի հետ կապող սար– քը (ՕԿՍ) բաղկացած է գործադիր սար– քերից (ԳՍ) և փոխակերպման սարքերից (ՓՍ)։ Գործադիր սարքը կատարում է ուղիղ կապի դեր․ կառավարող սարքի տված հրահանգները դարձնում է ազդա– նշաններ և ըստ դրանց, համապատաս– խան օրգանների միջոցով, ազդում օբ– յեկտի վրա՝ փոփոխելով կամ անփոֆոխ պահելով պարամետրերը։ Փոխակերպման սարքը կատարում է հետադարձ կապի դեր․ հետևում է այդ պարամետրերի փո– փոխման ընթացքին, չափման արդյունք– ները փոխակերպում համապատասխան ինֆորմացիայի և փոխանցում կառավա– րող սարքին։ Վերջինը, կառավարվելով նախնական ծրագրով և հետադարձ կա– պով ստացված ինֆորմացիայով, շարու– նակում է օբյեկտի կառավարումը։ Մուտ– քը ծառայում է ծրագիրը ներմուծելու կամ տվյալ կիբեռնետիկական համակարգն այլ համակարգի հետ կապելու, մարդու մի– ջամտությունն իրականացնելու համար։ Տ․ կ–ի հիմնական խնդիրը կառավար– ման արդյունավետ ալգորիթմի մշակումն է (ապահովում է արդյունավետ կառա– վարում բոլոր օղակներում) և վերջնա– կան արդյունքին հասնելու համար օպ– տիմալ պայմանների (պարամետրերի օպ– տիմալ մեծությունների և նրան օպտիմալ զուգորդությունների) ստեղծումը։ Կառա– վարվող բոլոր համակարգերը բաժանվում են 2 հիմնական դասերի, ծրագրային կա– ռավարման և ինքնահարմարվող համա– կարգեր։ Ծրագրային կառավարման հա– մակարգերի դեպքում կառավարումն իրա– կանացվում է ըստ նախօրոք տրված ծրա– գրի, ենթադրվում է, որ կառավարման ալգորիթմը լրիվ և ամբողջականորեն նկարագրում է պրոցեսը։ Կառավարման ողջ ինֆորմացիան նախապես հայտնի է, իսկ հնարավոր փոփոխությունը կարելի է կանխատեսել և ներառնել կառավար– ման ծրագրի մեջ։ Գր ^․Աաուսաամյան Վ․ Ե․, Կիբեռ– նետիկան և նրա կիրառումը արդյունաբերու– թյան մեջ, Ե․, 1963։ Ильин О- П․, А н х а- м ю к В․ Л․, Б а б у к А․ М․, Основы тех– нической кибернетики, Минск, 1975․ Վ, Առուսէոամյան

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ժողտըն– տեսության տարբեր ճյուղերի ինժեներ– ների ու տեխնիկների պատրաստում (որա– կավորված բանվորներ պատրաստում է պրոֆտեխ․ կրթության համակարգը)։ Տ․ կ․ ասելով հասկացվում է նաև գիտատեխ․ և գործնական գիտելիքների ու հմտություն– ների ամբողջություն, որն այդ կրթությունն ստացողին թույլ է տալիս լուծելու իր մաս– նագիտության հետ կապված արտադրա– տեխ․, տնտեսագիտ․ և այլ հարցեր։ Հա– տուկ Տ․ կ–յան հետ միասին գոյություն ունեն օժանդակ Տ․ կ․ և ընդհանուր Տ․ կ․։ Օժանդակ Տ․ կ–յան նպատակն է բուհերի ուսանողներին և միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատությունների սովորողներին տալ տեխ․ գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են գիտության, կըր– թության ու մշակույթի շատ ոլորտներում կիրառվող մեքենաների, մեխանիզմների, ապարատների, կառավարման ավտոմատ միջոցների տիրապետման ու օգտագործ– ման համար։ Օժանդակ Տ․ կ–յան են վե– րաբերում համալսարանների երկրաբան․, քիմ․, ֆիզիկայի, կենսաբանության, գյու– ղատնտ․ բուհերի ագրոնոմիակ․ և անաս– նաբուժ․ ֆակուլտետներում, բժշկ․ և ման– կավարժ․ ինստ–ներում և միջ․ մասնա– գիտ․ ուս․ հաստատություններում ուսու– ցանվող տեխ․ և տեխնոլոգ, առարկաները։ Գիտության ու մշակույթի տարբեր բնա– գավառներում տեխ․ միջոցների (փորձա– րարական հետազոտությունների տեխնի– կա, հաշվողական տեխնիկա, ուսուցման տեխ․ միջոցներ, ախտորոշման և բուժման ապարատներ ևն) արմատավորմանը զուգընթաց օժանդակ Տ․ կ–յան նշանակու– թյունը էլ ավելի է մեծանում։ Ընդհանուր Տ․ կ․ է տալիս հանրակրթական միջնա– կարգ դպրոցը։ ՍՍՀՄ–ում հատուկ Տ․ կ․ համակարգն ընդգրկում է երկրաբանության, լեռնային գործի, էներգետիկայի, մետալուրգիայի, մեքենաշինության, սարքաշինության, ռա– դիՈէլեկտրոնային, անտառա–ինժեներա– կան, քիմիատեխնոլոգ․, տեխնոլոգ, (պա– րենային ապրանքների և լայն սպառման առարկաների արտադրության, ինչպես նաև կենցաղային սպասարկման բնագա– վառ), շինարարության, գեոդեզիայի, օդ– երևութաբանության, տրանսպորտի և կապի բնագավառները։ Բարձրագույն Տ․ կ–յամբ մասնագետներ են պատրաստում պոլիտեխ․ և ինդուս– տրիալ ինստ–ները, ճյուղային բտուհնե– րը (այդ թվում գործարան–բտուհները), մի շարք համալսարանների տեխ․ ֆա– կուլտետները, ինչպես նաև բարձրագույն ռազմատեխ․ ուս․ հաստատությունները։ ՄՄՀՄ բուհերի մոտ 1/3-ը բտուհներ են, ուսման տևողությունը 5–6 տարի է։ Յու– րաքանչյուր մասնագիտության գծով ուս․ պլանը ընդգրկում է ընդհանուր գիտ․, ընդհանուր ինժեներական և մասնագիտ․ առարկաներ։ Ընդհանուր գիտ–ների մեջ մտնում են սոցիալ–տնտ․ գիտությունները (ՍՄԿԿ պատմություն, քաղաքատնտեսու– թյուն, մարքս–լենինյան փիլիսոփայու– թյուն, գիտ․ կոմունիզմ), բարձրագույն մաթեմատիկա, տեսական մեխանիկա, ֆի– զիկա, քիմիա, օտար լեզու և մասնագի– տությանն առնչվող այլ առարկաներ։ Ընդ– հանուր ինժեներական առարկաների խըմ– բում են․ գծագրական երկրաչափություն և գրաֆիկա, հաշվողական տեխնիկան ինժեներական և տնտ․ հաշվարկներում, մեքենաների մասեր, մեխանիզմների ու մեքենաների տեսություն, կոնստրուկցիոն նյութերի տեխնոլոգիա, նյութագիտու– թյուն, նյութերի դիմադրություն, էլեկտրա– տեխնիկա, հիդրավլիկա և հիդրավլիկա– կան մեքենաներ, ջերմատեխնիկա և թեր– մոդինամիկա ևն։ Մասնագիտական առար– կաների մեջ կարևոր նշանակություն ունեն ընդհանուր մասնագիտականները (տար– բեր տեխնոլոգ, պրոցեսների տեսություն, այս կամ այն մեքենաների կամ ապարատ– ների տեսություն, հաշվարկում ու նախա– գծում, ավտոմատիկա ևն)։ Մեծ ուշադրու– թյուն է նվիրվում ապագա ինժեներների տնտեսագիտ․ ուսուցմանը։ Բոլոր մասնա– գիտությունների գծով դասավանդվում են արտադրության կոնկրետ էկոնոմիկա ու կազմակերպում, պլանավորում ու կառա– վարում ։Գիտատեխ․ առաջընթացի պահանջնե– րին համապատասխան ուս․ պլաններում մտցվել են արդ․ էլեկտրոնիկայի, ավտո– մատիկայի, արտադր․ պրոցեսների ավ– տոմատացման, ժող․ տնտեսության մեջ ատոմային էներգիայի ներդրման և այլ դասընթացներ, ավելացել են մաթեմատի– կայի ժամերը, ծրագրում մտել են հավա– նականության տեսություն, մաթ․ վիճա– կագրություն, գծային ծրագրավորման և օպտիմալ կառավարման տարրեր ևն։ Կոնկրետ մասնագիտական պատրաս– տությունը բտուհների մեծ մասում իրա– կանացվում է III–IV կուրսից։ Բարձր կուրսերում ուսանողը իր մասնագիտու– թյունից իրականացնում է 3–5 կուրսա– յին նախագիծ (շինարարական և ճարտ․ մասնագիտություններից՝ 6–9)։ Բարձրա– գույն Տ․ կ․ ավարտվում է դիպլոմային նախագծի (կամ աշխատանքի) պաշտպա– նությամբ։ Շրջանավարտներն ըստ մաս– նագիտության ստանում են ինժեների որա– կավորում, որը գիտականորեն համարժեք է ԱՄՆ–ում, Մեծ Բրիտանիայում, ձԼապո– նիայում և այլ երկրներում տրվող մա– գիստրոսի աստիճանին։ Տեխնիկներ պատրաստում են միջնա– կարգ տեխ․ ուս․ հաստատությունները (տես Միջնակարգ մասնագիտական կըր– թություն)։ Առանց արտադրությունից կտրվելու Տ․ կ․ ստանալու համար գործում են հեռակա ու երեկոյան բտուհներ ու տեխնիկումներ, ինչպես նաև համանման ֆակուլտետներ (բաժիններ) ցերեկային բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուս․ հաս– տատություններում։ Հեռակա և երեկոյան ուսուցման տևողությունը 6–12 ամսով ավելի է։ ՄՍՀՄ խոշոր բտուհներից են Բաումանի անվան բարձրագույն տեխ․ ուսումնարանը, ավիացիոն, էներգետիկա– կան, ինժեներա–ֆիզիկական, ֆիզիկա– տեխնոլոգիական, կառավարման (բոլորը՝