յ ի ն Տ․ ա․, երբ շարքի բոլոր մակարդակ– ները հարաբերվում են որպես բազա ըն– դունած որեէ ժամանակաշրջանի մակար– դակին» և շղթայական, որի դեպ– քում շարքի յուրաքանչյուր մակարդակ հարաբերվում է նախորդ ժամանակաշըր– ջանի մակարդակին։ Տ․ ա․ հաշվարկվում են գործակիցների ձևով՝ եթե բազիսային ժամանակաշրջանի մակարդակն ընդուն– ված է որպես 1, և տոկոսների ձեով՝ երբ այն 100 է։ Տ․ ա–ի հիման վրա որոշվում են հավելաճի տեմպերը, որոնք հավասար են տոկոսներով հաշվարկած Տ․ ա–ին՝ հա– նած 100։ Մի քանի տարվա տնտ․ զարգաց– ման ինտենսիվությունը բնութագրում են տարեկան միջին Տ․ ա․ (ե հավելաճի), որոնք որոշվում են K=jJ/ kixk2x․․․xkn բանաձևով, որտեղ К տարեկան Տ․ ա․ են արտահայտած գործակիցներով, ո–ը՝ տա– րիների թիվը, կամ K=|/r^^L բանաձևով* Уо որտեղ У-ները դինամիկայի շարքի բա– ցարձակ մակարդակներն են, իսկ ո–ը՝ ուսումնասիրվող ժամանակահատվածում (առանց բազիսայինի) տարիների (դինա– միկայի շարքի մակարդակների) թիվն է։
ՏԵՄՊԵՐՍ (իտալ․ tempera, temperare – ներկերը խառնել), գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակ– ցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստաց– ված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսա– կան կամ կենդանական սոսնձից պատ– րաստված էմուլսիաներն են։ Տ․, որ հայտ– նի էր դեռևս Հին Եգիպտոսում, միջին դա– րերում դարձել է հաստոցային գեղանկար– չության հիմնական տեխնիկա, սակավ կիրառվել նաև որմնանկարչության մեջ։ Միջնադարյան սրբանկարիչները Տ–ով նկարել են հիմնաներկով պատած տախ– տակների վրա և ավարտված երՓնագիրը ծածկել ձիթապտղի ձեթի կամ յուղալաքի բարակ շերտով։ XV դարից Արմ․ Եվրոպա– յում (այլ երկրներում ավելի ուշ) Տ․ փո– խարինվել է յուղաներկերով գեղանկար– չությամբ։ XIX դ․ վերջին –XX դ․ կրկին լայնորեն օգտագործվում է հաստոցային և դեկորատիվ կիրառական գործեր ստեղ– ծելիս։ Տ–ով կատարված ժամանակակից նկարները չեն լաքապատվում, որի պատ– ճառով ունենում են թավշյա, փայլատ մա– կատեսք։ Տ–ով նկարված աշխատանքնե– րում գույնն ու տոնն արտաքին ներգործու– թյունների հանդեպ ունեն մեծ կայունու– թյուն և յուղաներկ երվւնագրերի համե– մատ ավելի երկար են պահպանում սկըզբ– նական թարմությունը։ Պատկերազարդումը տես 656–րդ էջից հետո՝ ներդիրում։
ՏԵՄՊԵՐԱՏԻԱ (*< լատ․ temperatio – ճիշտ հարաբերակցություն, համաչափություն), երաժշտ․ համակարգի՝ լարվածքի տար– բեր աստիճանների վրա կառուցվող հա– մանուն ինտերվալների միջև ձայնաբարձ– րական հարաբերակցությունների հավա– սարեցումը։ Տ–ի, հետևաբար նաև տարբեր «արհեստական» լարվածքների երևան գալը պայմանավորված էր բազմաձայնու– թյան ինտենսիվ զարգացման պայմաննե– րում երաժշտ․ լսողության պահանջներով, երաժշտ․ նոր ժանրերի, ձևերի առաջաց– մամբ, արտահայտչամիջոցների հարըս– տացմամբ, նոր նվագարանների ստեղծ– մամբ։ Եվրոպ․ երաժշտության մեջ մինչև XYII դ․ գերիշխող «բնական» լարվածք– ներում (տես Լարվածք) համակարգի տարբեր աստիճանների վրա կառուցվող էնհարմոնիկ հնչյուններն (տես էնհարմո– նիզմ) ու ինտերվալները չէին համընկնում։ «Բնական» լարվածքների այդ առանձնա– հատկությունները կասեցնում էին լադա– տոնայնական և հարմոնիկ համակարգե– րի ձևավորումը, բացառում հեռավոր տո– նայնությունների միջև հարաբերություն ստեղծելու հնարավորությունը։ 12-աստի– ճանանոց հավասարաչափ Տ–ի առավել ճշգրիտ տարբերակ է առաջարկել Մ․ Մեր– սենը (XVII դ․)՝ օկտավան բաժանելով 12 հավասար կիսատոների, որի հետևան– քով բոլոր համանուն ինտերվալները հավասարվեցին։ Այդպիսի Տ–ի գեղար– վեստական կիրառության առաջին վառ օրինակը Ցո․ Ս․ Բախի «Լավ տեմպերաց– ված կլավիրն» էր (մաս 1, 1722), հետա– գայում այն համընդհանուր կիրառում ստացավ և ապահովեց XIX–XX դդ․ ամ– բողջական մաժորամինորային խրոմա– տիկ տոնայնական համակարգի ինտեն– սիվ զարգացումը։ Ս, Կոպան
ՏԵՅՀԱՐ ԴԸ ՇԱՐԴԵՆ, տես Թեյար դը Շ արդեն։ ՏԵՆ (Taine) Հիպոլիտ Ադոլֆ (1828–93), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան։ 1848–51-ին սովորել է Բարձրագույն նորմալ դպրոցում (Փարիզ)։ Ֆրանս, ակադեմիայի անդամ (1878)։ Նաւոոնրաչիզմի գեղագիտական տեսության և կոււաուր–պաամական դըպ– րոցի հիմնադիրը։ Հայացքները ձևավոր– վել են ֆրանս․ և անգլ․ պոզիտիվիզմի ազ– դեցությամբ։ Գրել է «Քննադատական փոր– ձեր» (1858), «Անգլիական գրականության պատմություն» (1863–64) երկերը, էտ– յուդներ Օ․ դը Բալզակի (1858), Մաենդա– լի (1864) մասին ևն։ «Գեղարվեստի Փի– լիսոփայություն» (1865–69, հայ․ հրտ․ 1936) երկում առաջինը փորձել է սոցիո– լոգիան կիրառել արվեստի ուսումնասի– րության մեջ։ Գեղարվեստական ստեղ– ծագործությունը, ըստ Տ–ի, ծնվում է հիմ– նական երեք գործոններից՝ «ռասա», բնա– կան միջավայր և «պատմ․ պահ», որոնք ստեղծում են տվյալ դարաշրջանի «բարո– յական ջերմաստիճանը», «մտքերի վի– ճակը»։ Գիտ․ հետազոտության խնդիրը Տ․ համարել է «դրական փաստերի» շա– րադրումը և «այդ փաստերի առաջացման» ուսումնասիրությունը։ Եթե Տ–ի գեղագի– տությանը բնորոշ է որոշ պատմ․ մոտե– ցում, ապա պատմության վերաբերյալ նրա հայացքներում իշխում է մետաֆիզիկան և իդեալիզմը, և դա բխում է Տ–ի այն դրույթից, որ պատմության մեջ որոշիչը պատմ․ գործիչների մտայնությունն ու հոգեբանությունն են։ «ժամանակակից Ֆրանսիայի առաջացումը» (հ․ 1–3, 1876– 1893) պատմագիտական երկում, վերլու– ծելով Ֆրանս, մեծ հեղափոխությունը, չի ըմբռնել յակոբինյանների դերը և տվել է նրանց գործունեության բացասական նկարագիրը։ Տ–ի հայացքները նկատելի ազդեցու– թյուն են ունեցել արևմտաեվրոպական գրաքննադատության և գեղագիտության վրա։ Երկ, Վենետիկ ն վհնեաիկյան նկարչու– թյուն, Վնտ․, 1896։ ^(․Плеханов Г․ В․, Литература и эстетика, т․ 1“2, М․, 1958; Луначар– ский А․ В․, Собр․ соч․, т․ 5, 8, М․, 1965 – 1967։Предвечный Г․ П․, Французская буржуазная эстетика, Ростов на Дону, 1967․ Cresson A․, Hippolyte Taine․ Sa vie, son ceuvre, avec un expose de sa philosophie, P․, 1951․ Ա․ Հարությունյան
ՏԵՆԱՐԴԻՏ, թենարդիա [ֆրանս․ քիմիկոս Լ․ ժ․ Թենարի (L․ J․ Th6nard, 1777–1857) անվամբ], միներալ սուլ– ֆատների դասից։ Քիմ․ բաղադրությունը՝ Na2S04։ Խառնուրդների ձևով փոքր քա– նակությամբ պարունակում է K, Mg, Cl, Br, H20, CaS04։ Բյուրեղագիտական հա– մակարգը ռոմբային է։ Առաջացնում է անգույն թափանցիկ բյուրեղներ, որոնք երկբրգաձև են կամ աղյուսանման։ Բնո– րոշ են խաչաձև կրկնաբյուրեղները, կա– տարյալ հերձումը։ Առավել տարածված են կաթի սպիտակ հատիկավոր ագրե– գատները։ Հեշտությամբ լուծվում է ջրում, ունի դառնաղի համ։ Կարծրությունը՝ 2–3, խտությունը՝ 2680–2690 կգ/մ3։ Տ․ քեմո– գեն միներալ է, առաջանում է չորացող աղաբեր լճերում միրաբիւիաի, էպսոմի– աի, գիպսի հետ։ Հայտնի է նաև որպես ֆումարոլային գործունեության արգասիք։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Թուրք– մենստան, Ղազախստան), ԱՄՆ–ում, Կա– նադայում։ Օգտագործվում է հիմնակա– նում որպես հումք սոդայի արդյունաբե– րության համար և ապակու արտադրու– թյան մեջ։
ՏԵՆԴԻՆ4Ա (ն․ Շափշուգո), գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենտրոնից 60 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, մոլդա– վացիներ, ուկրաինացիներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործու– թյամբ, բանջարաբուծությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, կինոթատրոն, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունից, 1859-60-ին։ ՏԵՆԴ, մարդու և բարձրակարգ տաքար– յուն կենդանիների օրգանիզմի ընդհանուր ռեակցիան հիվանդածին ազդեցություննե– րի (վարակ, տրավմա) նկատմամբ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճա– նի բարձրացմամբ, նյութափոխանակու– թյան, արյան շրջանառության փոփոխու– թյամբ ևն։ Նախկինում Տ․ են համարել ջերմությամբ ուղեկցվող բազմաթիվ հիվանդություններ, այժմ այն դիտվում է որպես մի շարք հի– վանդությունների (հիմնականում վարա– կիչ) բնորոշ ախտանշան։ Տ–ի զարգացման անմիջական պատճառը ջերմածին նյու– թերն են, որոնք կարող են օրգանիզմ թա– փանցել արտաքին միջավայրից՝ մանրէնե– րի, վիրուսների միջոցով, կամ առաջանալ օրգանիզմի հյուսվածքների բջիջներում՝ դրանց ախտահարման հետևանքով։ Օր– գանիզմում ջերմածին նյութերի աղբյուր են հատկապես արյան նեյտրոֆիլ լեյկո– ցիտները, մոնոցիտները, շարժուն և ան–