(T․t)(vi »** *• Vq+„ CO1,* ․ *,00р+г) = = t(vi„* • -,Vq, CD1, - ․ *COp)«t (vq+l,-* *, Vq+s, cop+1,* • • ,cop+r) ։ դ) Տ և ն զ ո ր ի Փ ա թ ու յ թ․ (p, q) տիպի T աենզորի փաթույթը ըաո vr և со3 փոփոխականների (որւոեղ l^r^q,
l^s^p) (р–1, q–1) տիպի T տենզորն է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ Т(У1,․․․, V q-lCD1 ,• • • , со**՜1 ) = = (vi,tVr_l,ei, Vr,,,,»Vq–1 , со1,•• • ,co8–1 e*# cos, • • • ,cop) ե) Տենզորի սիմետրիկացումը և շեղսի– մետրիկացումը․ եթե T-ն (p, q) տիպի տենզոր է, օ–ն 1, 2,․․․, г (r^q) թվերի որևէ տեղադրություն է և Kii<i2<․․․ ․․․ir<q, ապա aT-ն (p, q) տիպի հե– տևյալ տենզորն է՝ (ат)․•••, Հ․․․․․ vT․-․r,, 1 1t2 гtq со1, ․․․,сор) = Т (vi, • • •, VjtV, 0(1)tct(J), V| ,“-,V # * • • , CO1, • • • ,C0P) a(r) –► –> Ըստtv, փոփոխականների սի– մետրիկացման Տ օպերատորը T տենզո– րի վրա գործում է հետևյալ կերպ՝ ST= –Լ ^ oT, որտեղ г! а€я г Яг-ը 1,2,․․․, г թվերի բոլոր տեղադրություն– ների խումբն է։ Ըստ նույն փոփոխական– ների շեղսիմետրիկացման А օպերատո– րը գործում է հետևյալ կերպ՝ 1 У AT=՛–j– ^ sgna*aT, որտեղ a€rtr сапгт–/ hPP a տեղադր․ զույգ է, [–1, երբ a տեղադր․ կենտ է։ T տենզորը ըստ Vj ․․․, Vi փոփոխական– ւ» г ների կոչվում է սիմետրիկ, եթե ST=T և շեղսիմետրիկ, եթե AT= ։ ST տենզո– րը սիմետրիկ է, AT տենզորը՝ շեղսիմետ– րիկ։ Համանման ձևով սահմանվում է տենզորի սիմետրիկացումը և շեղսիմետ– րիկացումը ըստ со1!,* • *, сЛ փոփոխական– ների։ Տ․ հ․ ստեղծվել է XIX դ․։ Այն սկսել է ձևավորվել գերմանացի մաթեմատիկոս– ներ Կ․ Գաուսի և Բ․ Ռիւէսաի աշխատանք– ներում և ավարտուն տեսք է ստացել իտալացի մաթեմատիկոս Գ․ Ռիչչի–Կուր– բաստրոյի աշխատանքներում։ Այն լայ– նորեն կիրառվում է երկրաչափության մեշ, տեսական ֆիզիկայում, մեխանիկա– յում և գիտության այլ բնագավառներում։ Գրկ․ Стернберг С․, Лекции по диф– ференциальной геометрии, пер․ с англ․, М․, 1970; Н о р д е н А․ П․, Пространства аф– финной связности, 2 изд․, испр․, М․, 1976․ Կ, Եղիազարյան
ՏԵՆԻՐՍ (Teniers) Դավիդ Կրտսեր (1610–1690), ֆլամանդացի նկարիչ։ Սո– վորել է հոր՝ Դավիդ Տ․ Ավագի մոտ։ 1651-ին տեղափոխվել է Բրյոաել, դարձել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատա– կան նկարիչն ու պատկերասրահի տնօ– րենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակա– Դ․ Տենիրս Կրասեր․ <Կեգլի խաղա– ցողներ» (Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երեան) դեմիայի հիմնադրման (1(?65) նախաձեռ– նողը։ Բազմազան թեմաներով Տ–ի գոր– ծերը (կենցաղային, կրոն, պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարան– ներ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներա– յին ջանադիր կատարմամբ։ Տ–ին հատկա– պես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տե– սարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, էրմի– տաժ, Լենինգրադ)։ Տ–ի «Կեգլի խաղա– ցողներ» աշխատանքը գտնվում է Հայաս– տանի պետ․ պատկերասրահում (Երևան)։
ՏԵՆՆԱՆՏԻՏ, տես խունացած հանքա– նյութեր։
ՏԵՆՈՅՏԻՏԼԱՆ (Tenochtitldn), խոշոր քաղաք Մեխիկոյի հովտում XIY դ․–XVI դ․ սկզբին, ացւոեկների պետության մայրա– քաղաքը։ Ըստ ավանդությունների, հիմնը– վել է 1325-ին, Տեսկոկո լճի արմ–ում գըա– նըվող կղզու վրա։ Քաղաքատեղին ուներ մոտ 7,5 կէ!2 տարածություն։ Քաղաքը կտրտված էր բազմաթիվ ջրանցքներով և մայրցամաքի հեա կապված էր շարժական կամուրջներ ունեցող երեք պատնեշով։ Կանոնավոր հատակագիծ ունեցող Տ․ բաժանված էր 4 շրջանի, ամեն շրջան՝ 5 թաղամասի։ Կենտրոնում գտնվում էին տաճարները (ամենամեծն ուներ 30 ւէ բարձրություն) և կառավարողների ու ավագանու պալատները։ Քաղաքի շրջա– գծում գտնվել են արհեստավորների բնա– կատեղիները։ Տ․ հիմնովին ավերել են (1521) իսպանացի նվաճողները։ Տ–ի ավերակների վրա հիմնվել է Մեխիկոն։
ՏԵՆՈՐ (իտալ․ tenore, < լատ․ tenero – պահել), 1․ տղամարդու երգչական բարձր ձայն։ Ձայնածավալը՝ փոքր օկտավայի դոյից մինչև առաջին օկտավայի սի– բեմոլ։ Հիմնական տարատեսակներն են՝ քնարական (tenore di grazia), բնորոշ են տեմբրի փափկությունը և շարժունությունը, և դրամատիկա– կան (tenore di forza), հատուկ է ամբողջ ձայնածավալում հնչողության մեծ ուժը։ Հանդիպում է նաև քնարա–դրամատիկ․ Տ․ և Տ․-ալտինո (հասնում է մինչև երկրորդ օկտավայի մին)։ 2․ Փողային երաժշտ․ գործիք, կիրառվում է փողային նվագա– խմբերում։ Տ․ են անվանում նաև սովորա– բար միջին ռեգիստրի որոշ երաժշտ․ գոր– ծիքներ, որոնք պատկանում են նույն ընտանիքին (օրինակ, սաքսոֆոն–Տ․ ևն)։ 3․ Միջին դարերում (XII դարից)՝ կոնտ– րապունկտային ստեղծագործության հիմ– նական ձայնը (պարտիան), որ շարադրում էր գլխ․ մեղեդին (cantus firmus)։ Սկզբնա– պես Տ․ ներքևի ձայնն էր, բասի միա– վորումից հետո դարձել է պոլիֆոնիկ ստեղծագործության միջին ձայնը։
ՏԵՆՈՐԻՏ [իտալացի բուսաբան Մ․ Տե– նորեի (M․ Tenore, 1780–1861) ազգան– վամբ], միներալ։ Քիմ․ կազմը՝ CuO։ Պարունակում է 79,89%Си։ Բյուրեղագի– տական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է մանր թերթավոր բյուրեղ– ներ, խիտ հողային ագրեգատներ (մելա– կոնիտ)։ Գույնը՝ սև, գորշ–սև։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 6400 կգ/ւէ3։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զո– նայում, սակավ՝ հրաբխային արգասիք– ներում։ Պղնձի ստացման հումք է։
ՏԵՆՏԻԼ, Դ և ն դ ի լ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուս գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2500 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով, առևտը– րով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժա– րանով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՏԵՆՐԵԿՆԵՐ (Tenrecidae), միջատակեր– ների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Մարմնի երկարությունը 4ւ«/-ից (պստլիկ Տ․) մինչև 40 աէ (պոչատ Տ․) է, պոչինը՝ 1 –16 աէ։ Դունչը սուր է, վերջա– նում է նուրբ, շարժուն քթով։ Ջրային տենրեկի ետին վերջավորություններն ունեն լողաթաղանթներ։ Տ–ի մարմինը պատված է փշերով, քիստամազերով կամ փափուկ մորթով, և այդ պատճառով Տ․ նմանվում են ոզնու, պարկամկան կամ սրնչակի։ Հայտնի են Տ–ի 30 տեսակ՝ տարածված Մադագասկար և Կոմորյան կղզիների խոնավ անտառներում, թփուտ– ների մացառուտներում, տափաստաննե– րում (բացի ջրային Տ–ից), որոշ տեսակ– ներ կլիմայավարժեցվել են Հնդկական օվկիանոսի առանձին կղզիներում։ Ակ– տիվ են գիշերը։ Սնվում են կենդան․, հազ– վադեպ՝ բուս, կերով։ Բազմանում են տա– րին մեկ անգամ, ծնում 1 –4, երբեմն մինչև 25 ձագ։ Խոշոր տեսակները տեղա– ցիներն օգտագործում են սննդի մեջ։
ՏԵՇԵԲՍ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանում։ Բնակ– չությունը՝ հայեր, ռուսներ, հույներ, չե– խեր։ Սովետական տնտեսությունն զբաղ– վում է այգեգործությամբ, բանջարաբու– ծությամբ։ Ունի տարրական դպրոց, գրա– դարան, ակումբ–կինո, մանկամսուր, բուժ– կայան։ Հիմնադրվել է 1864-ին։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյու– ղերից, 1867-ին։
ՏԵՇԵՆԻՏ (Չեխոսլովակիայի Տեշեն մար– զի անվամբ), անալցիմ պարունակող լրիվ բյուրեղային հիպաբիսալ և երակային ալ– կալային ապար։ Կազմված է կիսով չափ պիրոքսենից (տիտան–ավգիտ) ու ամֆի–