դեպի տեսանելի սպեկտրի միշին տիրույ– թը և համապատասխանում է մոտ 500 նւէ այ իքի երկարությանը։ Լույսի կլանումը բերում է 11-ցիս–ռետինալի մոլեկուլի տա– րածական ձևափոխմանը, առաջանում է լրիվ տրանս ձևը։ Կլանումից 10~3 վրկ հետո ռոդոպսինը գունազրկվում է, առա– ջանում է միջանկյալ4 մետառոդոպսին II-ը, որն էլ հարուցում է տեսողական նյարդային ազդանշանի առաջացումը։ Հոդվածոտանիների տեսողական բջիջ– ներում մետառոդոպսին II-ի առաջացու– մով էլ ավարտվում է ռոդոպսինի Փոխար– կումը, իսկ ողնաշարավորների բջիջնե– րում պրոցեսն ընթանում է մինչև ռոդոպ– սինի լրիվ տրոհումը ազատ օպսինի և լրիվ տրանս ռետինալի։ Լույսի կլանման հետևանքով տեսողական բջիջների պլազ– մային թաղանթի նատրիումական թափան– ցելիությունը փոքրանում է, նվագում է բջջի երկայնքով տարածվող մթնային իոնական հոսանքը, աճում է բջջաթաղան– թի էլեկտրական բևեռացումը։ Տեսողա– կան բջիջները լուսային էներգիան փո– խարկում են էլեկտրական բնույթի տե– սողական ազդանշանի։ Այդ փոխարկման մեջ անմիջականորեն մասնակցում են կալցիումի իոնները և ֆոսֆորական միա– ցությունների տեղաշարժը կարգավորող ֆերմենտները։ Վերջիններիս գործունեու– թյամբ է պայմանավորված տեսողական ազդանշանի ուժեղացումը։ Առարկաների պայծառության Փոքր Փոփոխություններն ընկալելու աչքի ունակությունը կապված է երկու տիպի տեսողական բջիջների՝ ցուպիկների և շշիկների առկայության և Տ–յան՝ լույսին ու մթությանը հարմար– վելու հատկության հետ։ Գիշերային Տ․ պայմանավորված է ցանցաթաղանթի ցու– պիկային համակարգի գործունեությամբ։ էվոլյուցիայի ընթացքում կենդանիները ձեռք են բերել մի շարք լրացուցիչ միջոց– ներ, որոնք նպաստում են լուսազգայնու– թյան բարձրացմանը։ Օրինակ, որոշ գի– շատիչների (շնաձուկ, կատվազգիներ, գայլ) աչքի հատակում կա հայելանման շերտ (տապետում), որն աչքի հատակին ընկած լույսը կրկին անդրադարձնում է դեպի ցանցաթաղանթ և դրա շնորհիվ թույլ է տալիս խավարի մեջ արդյունավետ օգտագործել լույսի հազվադեպ ընկնող բաժինները։ Ցերեկային գունային Տ․ հիմ– նըված է ցանցաթաղանթի շշիկային հա– մակարգի գործունեության վրա։ Մարդու աչքի ցանցաթաղանթում հայտնաբերված են սպեկտրի կապույտ, կանաչ և կարմիր տիրույթներում առավելագույն կլանում ունեցող 3 տիպի տեսողական պիգմենտ– ներ պարունակող շշիկներ։ Այդ պիգմենտ– ներից որևէ մեկի բացակայությունը հան– գեցնում է գունային ընկալման խախտ– մանը (դաւթոնքւզմ)։ Տարբեր կենդանինե– րի աչքերում ցուպիկների և շշիկների հա– րաբերակցությունը և բաշխումը ցանցա– թաղանթում համապատասխանում է նը– րանց կենսաձևին։ Ցերեկային կենդանի– ների ցանցաթաղանթում գերակշռում են շշիկները, իսկ գիշերայիններին բնորոշ են ցուպիկները։ Մարդու աչքի ցանցաթա– ղանթի կազմության մեջ մտնում են մոտ 120 մչն ցուպիկ, 7 Աչն շշիկ։ Ցանցաթա– ղանթի կենտրոնական տիրույթի մի Փոքր մասը՝ դեղին բծի շրջանը, պարունակում է միայն շշիկներ։ Կենտրոնից հեռանալուն զուգընթաց սկսում են գերակշռել ցուպիկ– ները, ելքային նեյրոնները բնութագրվում են մեծ ընդունիչ դաշտերով, քանի որ կապված են տասնյակ տեսողական բջիջ– ների հետ, իսկ ցանցաթաղանթի ծայրա– մասերում՝ հարյուրավոր և հազարավոր ցուպիկների հետ։ Ցանցաթաղանթի կենտ– րոնից հեռու գտնվող շրջակա մակերեսը ծառայում է ընդհանուր տեսողական կողմ– նորոշման համար։ Ցանցաթաղանթի կենտ– րոնում Տ–յան սրությունը հասնում է 1–2 աստիճանային րոպեի՝ դեպի եզր Տ–յան սրությունը կտրուկ նվազում է։ Տարբե– րում են միակնանի (մոնոկուլյար)՝ մի աչքով և երկակնանի (բինոկուլյար) Տ․, երբ երկու աչքերի դաշտերը մասնակիո– րեն համընկնում են, և միևնույն առար– կան տարբեր անկյունների տակ դիտվե– լու շնորհիվ առաջանում է շրջապատի տարածական, ծավալային ընկալումը, որը նպաստում է իրականության ավելի ճշգրիտ գնահատմանը։ Տեսողական ազ– դանշանները տեսողական բջիջներից հա– ղորդվելով ցանցաթաղանթի հաջորդ շեր– տերի նյարդային բջիջների սինապտիկ մուտքերին, ենթարկվում են նախնական վերամշակման և աչքից դեպի ուղեղ տա– րածվող նյարդաթելերով հաղորդվում ուղեղի տեսողական կենտրոններ։ Աչքը, տեսողական նյարդաթելերը և ուղեղի տե– սողական կենտրոնները միասին կազմում են կենդանու տեսողական համակարգը։ Տեսապատկերների վերլուծության խորու– թյունը և տեսողական ընկալման բնույթը սերտորեն կապված են օրգանիզմի նյար– դային համակարգի զարգացման մակար– դակի և նրա տեսողական համակարգի առանձնահատկությունների հետ։ Բարձ– րակարգ ողնաշարավորների տեսողական համակարգում աչքից եկող ազդանշաննե– րը տարածվում են երկու հիմնական ուղ– ղություններով՝ դեպի միջին ուղեղ (որ– տեղ գտնվում է ձկների և երկկենցաղների միակ բարձրագույն տեսողական կենտ– րոնը) և դեպի կողային ծնկաձև մարմին, որն իր հերթին նյարդաթելերի փնջով կապված է ուղեղի մեծ կիսագնդերի կեղևի ծոծրակային հատվածի՝ տեսողական կե– ղևի հետ։ Միջին ուղեղում ձևավորվում են մի շարք ավտոմատացված տեսողական ռեակցիաներ, որոնք ընկած են ստորա– կարգ ողնաշարավորների Տ–յամբ կառա– վարվող պարզունակ վարքի հիմքում։ Բարձրակարգ ողնաշարավորների բարդ և բազմազան վարքը նշանակալիորեն պայմանավորված է տեսողական կեղևում ինֆորմացիայի վերամշակման և վերլուծ– ման խորությամբ։ Վերլուծման պրոցես– ների համար կարևոր նշանակություն ունի Տ–յան հաստատունության հատկությունը, որի շնորհիվ առարկաների էական առանձ– նահատկությունները (ձևը, չափը, գունա– վորումը) ընկալվում են հաստատուն, ան– կախ ընկնող լույսի ինտենսիվությունից, սպեկտրային կազմից ևն։ Շրջապատող աշխարհի վերաբերյալ տեղեկություննե– րի ավելի քան 80%–ը մարդը ստանում է Տ–յան միջոցով։ (Տես նաև Աչք)։ Գրկ․ Винников Я․ А․, Цитологические и молекулярные основы рецепции․ Эволюция органов чувств, Л․, 1971; Вавилов С․ И․, Глаз и солнце, 10 изд․, М․, 1981․ Ա․ Պեարոսրսն
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ, մարմին, որը հսկում և վերահսկում է որևէ կոնկրետ բնագավառի (առևտրի, տրանսպորտի երթևեկության անվտանգության ևն) վերաբերյալ սահ– մանված կանոնների կատարումը ժող․ տնտեսության տարբեր ճյուղերում։ ԱՍՀՄ–ում լինում են պետ․ (տես Տեսչու– թյուններ պետական), հասարակական (օրինակ, արհմիությունների աշխատան– քի պաշտպանության տեխ․ Տ․, աշխատան– քի իրավական պաշտպանության Տ․), զին– վորական (սովետական զինված ուժերում վերահսկողության ֆունկցիա իրականաց– նող մարմիններ)։
ՏԵՍՁՈհԹՅՈԻՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ Մ Մ Հ Մ–ու մ, պետ․ հատուկ մարմիններ, որոնք հսկում և վերահսկում են ձեռնար– կությունների, կազմակերպությունների, հիմնարկությունների, պաշտոնատար ան– ձանց և քաղաքացիների կողմից իրավա– կան համապատասխան ակտերով սահ– մանված որոշակի կանոնների (սանի– տարական, անասնաբուժական, հակա– հրդեհային, առևտրի, ձկնորսության, ավ– տոտրանսպորտի երթևեկության, ան– վտանգության տեխնիկայի ևն) կատարու– մը։ Տ․ պ․ կամ մարմինների ինքնուրույն համակարգ են (օրինակ, արդյունաբերու– թյան մեջ աշխատանքների անվտանգ կա– տարման հսկողության և լեռնահանքային հսկողության տեսչությունը), կամ մըտ– նում են մինիստրության, պետ․ կոմիտեի կազմի մեջ (օրինակ, առևտրի տեսչու– թյունը)։ Տ․ պ–ի հսկողական և վերահսկո– ղական լիազորությունները տարածվում են բոլոր ձեռնարկությունների, հիմնար– կությունների և կազմակերպությունների նկատմամբ՝ նրանց գերատեսչական են– թակայությունից անկախ։ Տ․ պ–ի պաշտոնատար անձինք (գլխա– վոր պեւո․ տեսուչ, ավագ պեւո․ տեսուչ, պետ, տեսուչ) կարող են լինել վերահըսկ– վող օբյեկտներում, պահանջել անհրա– ժեշտ փաստաթղթեր, կատարել ստուգում– ներ, անհրաժեշտության դեպքում ձեռ– նարկել օրենսդրությամբ նախատեսված վարչական ներգործության միջոցներ (ար– գելել կամ սահմանափակել օբյեկտի շա– հագործումը, դադարեցնել աշխատանք– ները, անձին մեկուսացնել աշխատանքից, տուգանել, նախազգուշացնել ևն)։ Տեխ․ և սանիտարական հսկողության Տ․ պ․ թույլատրում են արդ․ ձեռնարկություն– ների, դրանց արտադրամասերի այլ օբ– յեկտների շահագործման հանձնումը։ ՄԱՀՄ–ում գործում են՝ արդ․ էներգե– տիկայի և էներգահսկողության, ապրանք– ների որակի և առևտրի, ավտոմոբիլային (Պետավտոտեսչության), ձկնապահպան– ման, որսորդական, էլեկտրակապի, ան– տառային պահպանության, անասնաբու– ժական ևն Տ․ պ․։ Տ․ պ–ից բացի գործում են նաև արհմիությունների աշխատանքի տեխ․ տեսչությունն ու աշխատանքի իրա– վական տեսչությունը, որոնց վրա դրված է աշխատանքի մասին օրենսդրության և աշխատանքի պաշտպ․ ու անվտանգու– թյան տեխնիկայի կանոնների կատարման նկատմամբ վերահսկողությունը։